User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Մեծ մաքրում

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեծ մաքրում

    ՄԵԾ ՄԱՔՐՈՒՄ

    Սիրտս զգաստացավ բանականության`
    Հերթական անգամ, իր իսկ կարծիքով,
    Ճիշտ ժամանակին զարկած ապտակից,
    Եվ դառնահամը հպարտ մենության
    Լուռ ներս սողոսկեց կարկատած սրտիս
    Մաշված պատերի մանր անցքերից:
    Երազանքներիս բեկորներն անզոր
    Բախվեցին սրտիս անհարթ հատակին.
    Չդիմացան ստացած ապտակին...

    Եվ հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
    Մի քիչ խնամքով, մի քիչ ձանձրացած,
    Իրար եմ կցում, ապա սոսնձում
    Մեքենայաբար, արդեն վարժված։

    Ապտակն ուժեղ չէր, պարզապես նրանք
    Արդեն այնքան են այսպես սոսնձվել,
    Որ ամենամեղմ ապտակը անգամ
    Կարող է նրանց իսկույն բաժանել:

    Ու հավաքում եմ փշուր առ փշուր
    Երազանքներս երբեմնի աշխույժ,
    Իսկ այժմ դժգույն ու արդեն անուժ,
    Նայում եմ նրանց ու մի պահ ցնցվում.
    Այս ի՞նչ գույնի են, այս ի՞նչ են դարձել,
    Մի՞թե փոխվել են... թե՞ մի ժամանակ
    Ես հենց այդպես եմ նրանց երազել...

    Եվ որոշեցի հին թափոններից
    Հոգնատանջ սիրտս հիմնովին մաքրել,
    Լավ օդափոխել ու ձերբազատվել
    Նամշաբույրերից, խամրած գույներից,
    Վերքերը կոծկող, բայց չապաքինող
    Այն հին սոսնձից, որի սուր հոտից
    Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
    (Ճիշտ էլ անում է), և ինչ-որ տեղից
    Անհայտ որակի ու անհայտ ծագման
    Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
    Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են,
    Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...

    06.2005թ.
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.04.2009, 02:58:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.04.2009), comet (21.04.2009), Jarre (02.10.2009), Kita (21.04.2009), Manya (24.06.2009), Renata (24.09.2011), Եկվոր (21.04.2009), Միքայէլ (25.06.2009), Շինարար (07.09.2009), Ռուֆուս (21.04.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Լավն էր
    Ահավոր քննադատական տոնով կարդացի, որ մեջը բան-ման գտնեմ, էն էլ չգտա: Մյուս անգամ ավելի ուշադիր կկարդամ: Բայց դե միտքը հետաքրքիր էր

  4. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    ՄԵԾ ՄԱՔՐՈՒՄ

    Սիրտս զգաստացավ բանականության`
    Հերթական անգամ իր իսկ կարծիքով
    Ճիշտ ժամանակին զարկած ապտակից,
    Եվ դառնահամը հպարտ մենության
    Լուռ ներս սողոսկեց կարկատած սրտիս
    Մաշված պատերի մանր անցքերից:
    Երազանքներիս բեկորներն անզոր
    Բախվեցին սրտիս անհարթ հատակին՝
    Չդիմացան ստացած ապտակին...

    Եվ հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
    Մի քիչ խնամքով, մի քիչ ձանձրացած,
    Իրար եմ կցում, ապա սոսնձում
    Մեքենայաբար, արդեն վարժված։

    Ապտակն ուժեղ չէր, պարզապես նրանք
    Արդեն այնքան են այսպես սոսնձվել,
    Որ ամենամեղմ ապտակը անգամ
    Կարող է նրանց իսկույն բաժանել:

    Ու հավաքում եմ փշուր առ փշուր
    Երազանքներս երբեմնի աշխույժ,
    Իսկ այժմ դժգույն ու արդեն անուժ,
    Նայում եմ նրանց ու մի պահ ցնցվում.
    Այս ի՞նչ գույնի են, այս ի՞նչ են դարձել,
    Մի՞թե փոխվել են...թե՞ մի ժամանակ
    Ես հենց այդպես եմ նրանց երազել...

    Եվ որոշեցի հին թափոններից
    Հոգնատանջ սիրտս հիմնովին մաքրել,
    Լավ օդափոխել ու ձերբազատվել
    Նամշաբույրերից, խամրած գույներից,
    Վերքերը կոծկող, բայց չապաքինող
    Այն հին սոսնձից, որի սուր հոտից
    Սրտիս սիրտն արդեն վաղուց խառնում է
    (Ճիշտ էլ անում է), և ինչ-որ տեղից
    Անհայտ որակի ու անհայտ ծագման
    Նոր երազանքներ թափվեցին գլխիս,
    Ես դեռ չգիտեմ, թե ինչ համի են
    Բայց նրանց բույրը ինձ դուր է գալիս...

    06.2005թ.
    Շատ է առարկայական:

    ՀԳ. ԻՆձ թվում է ինձ կհասկանաս: Հակառակ դեպքում եթե կուզես կհիմնավորեմ խոսքս:

  5. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Մեջբերում Simon-ի խոսքերից
    Շատ է առարկայական:

    ՀԳ. ԻՆձ թվում է ինձ կհասկանաս: Հակառակ դեպքում եթե կուզես կհիմնավորեմ խոսքս:
    Հա, կխնդրեի, որ հիմնավորես։
    Մի բան էլ ասեմ. նման դեպքերում ավելի ճիշտ է հենց միանգամից հիմնավորելը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Հա, կխնդրեի, որ հիմնավորես։
    Մի բան էլ ասեմ. նման դեպքերում ավելի ճիշտ է հենց միանգամից հիմնավորելը։
    Երազանքների բեկորներ

    Երազանքներիս անզոր բեկորներն
    Չդիմացան ապտակին...
    հավաքում եմ նրանց մեկ առ մեկ,
    Իրար եմ կցում, ապա սոսնձում
    հավաքում եմ փշուր առ փշուր
    Երազանքներս աշխույժ,
    դժգույն անուժ,
    Այս ի՞նչ գույնի են,
    Անհայտ որակի ու անհայտ ծագման
    ին?չ համի են
    նրանց բույրը ինձ դուր է գալիս...

    Աշխատանքի վայրում եմ , եթե բավարար չի հետո ժամը 10-ից հետո կասեմ

  7. #6
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Սիմոն ջան, չնայած, որ քո նախորդ գրառումը ընդհամենը Անահիտի բանաստեղծության անդամահատված տարբերակն էր, և ես այնտեղ առարկայականության ոչ մի հիմնավորում չգտա, բայց թույլ տուր հարցնել, ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե առարկայականությունը ինչո՞ւ է բացասական որակ համարվում, բանաստեղծությունների գնահատման քո արժեհամակարգում:

    Ինձ շատ դուր եկավ :
    Ան ջան, չլինի՞ Էն տիկինը էլի այցելել ա, իսկ ես կարծում էի, թե էդ անտանելի հանդիպումները հանդուրժելը մենակ իմ խաչն ա:

  8. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Սիմոն ջան, չնայած, որ քո նախորդ գրառումը ընդհամենը Անահիտի բանաստեղծության անդամահատված տարբերակն էր, և ես այնտեղ առարկայականության ոչ մի հիմնավորում չգտա, բայց թույլ տուր հարցնել, ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե առարկայականությունը ինչո՞ւ է բացասական որակ համարվում, բանաստեղծությունների գնահատման քո արժեհամակարգում:

    Ինձ շատ դուր եկավ :
    Ան ջան, չլինի՞ Էն տիկինը էլի այցելել ա, իսկ ես կարծում էի, թե էդ անտանելի հանդիպումները հանդուրժելը մենակ իմ խաչն ա:
    Առաջին հերթին ես չեմ ասել,որ առարկայականությունը բացասական է, երևի ուշադիր չես:

    Իմ մեջբերումներն էլ, ի սկզբանե ակնհայտ պետք է լիներ, որ Անահիտի բանաստեղծությունից պետք է անդամահատված լիներ:

    Իսկ դու չե?ս նկատում, որ կտրտած մասերը դիտարկում են որպես առարկա <Երազանքի բեկորները>:
    Եթե չի նկատվում, կարող եմ մի քանի առարկա էլ առանձնացնել, իր առարկայական նկարագրություններով, ոչ թե առարկան որպես երևույթ և երևույթի նկարագրություններով:

  9. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Լավն էր, Ուլուանա: Պատկերավոր էր /երևի է՞դ ի նկատի ուներ Սիմոնը առարկայականությամբ/ ու ճշգրիտ, սար ու ձոր չես ընկել:

  10. #9
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Մեջբերում Simon-ի խոսքերից
    Առաջին հերթին ես չեմ ասել,որ առարկայականությունը բացասական է, երևի ուշադիր չես:
    Հնարավոր ա, էդ դեպքում կներես:
    Մեջբերում Simon-ի խոսքերից
    Իմ մեջբերումներն էլ, ի սկզբանե ակնհայտ պետք է լիներ, որ Անահիտի բանաստեղծությունից պետք է անդամահատված լիներ:
    Ես էլ էդ եմ ասում, ես ուղղակի այլ բան էի ակընկալում, ուղղակի ուզում էի հասկանալ, թե ինչ ես ուզեցել ասել, նշելով որ բանաստեղծությունն առարկայական ա, բայց ընդհամենը նույն բանաստեղծությունը տեսա՝ մասնատված:
    Մեջբերում Simon-ի խոսքերից
    Իսկ դու չե?ս նկատում, որ կտրտած մասերը դիտարկում են որպես առարկա <Երազանքի բեկորները>:
    Եթե չի նկատվում, կարող եմ մի քանի առարկա էլ առանձնացնել, իր առարկայական նկարագրություններով, ոչ թե առարկան որպես երևույթ և երևույթի նկարագրություններով:
    Կներես, կարող ա ես եմ անհասկացող, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ես ուզում ասել:

  11. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Ճիշտն ասած ես էլ չհասկացա

  12. #11
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Լավն էր: Շատ հաջող ալեգորիաներ ես արել, կարկատված սրտով իմ աչոնիկ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.10.2009)

  14. #12
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Շատ լավ ես գրել, դիպուկ և մանրակրկիտ շարադրելով հասել ես ուզշիդ՝ հասցնել կարդացողին քո զգացածը: ապրես:
    ...ներկերս վերջացել են...

  15. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Չնայած, որ այսպիսի դեպքերում են ծնվում առակները:
    Իմ մոտ միքիչ այլ ստացվեց` օրինակով:

    Երկրորդ օրինակում փորձել եմ «առարկայացնել» առաջին նախադասությունը:
    Սրանից ավել ի զորու չեմ:

    Զուգահեռները դուք անցկացրեք Անահիտի ստեղծագործութան մեջ:

    1) Վերցրեցի սև գրիչը, օրերն էին այդպիսի: Ես գոնե կարող եմ գրել, իմ մութ խրճիթում փակված: Իսկ քանիսը մնացին փողոցներում անօթևան:

    2) Վերցրեցի սև գրիչը, գրքի այս թերթին սևն էր սազում: Թերթը պինդ կառչել է սեղանից և գրիչը սևագրում է այն: Իսկ քանի~ քանի~ այսպիսի թերթեր պարում են փողոցներում քամուց:

    «առարկայական»-ը իմ տերմիններից մեկն է երևի, դրա համար միտքս հասկանալի չի լինում:

  16. #14
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    շատ հավանեցի, ու մի անգամ էլ ապրեցի այն, ինչ հիմա եմ ապրում, բացի վերջին մի քանի տողից...հուսով եմ էդ վերջին մի քանի տողն էլ շուտով կապրեմ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  17. #15
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեծ մաքրում

    Շատ լավն է
    Ինձ առավ իր մեջ…
    Ապրե՛ս…

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •