Ես պաշտում եմ ազգային-ժողովրդական երաժշտությունը. դա էլ իմ նախասիրությունն է։Մարդ կա՝ ռոքի երկրպագու է, ես էլ՝ ժողովրդականի։ Պարտադիր չէ՝ միայն մերը լինի։
Ու մի խորհուրդ կարող եմ տալ. մեկ-մեկ, թեկուզ ամիսը մի անգամ, Կոմիտաս լսեք։Մաքրում ու հանգստացնում է, մոտեցնում հողին (հողին՝ թևեր տալով, ոչ թե գետնին՝ թևերդ կտրելով)։
Ինձ համար սարսափելի էր, որ ընկերուհուս ծնունդին «Մամա-Միայում» իրար հետևից միացրին ադրբեջանիու թուրքիայի
Եվրատեսիլի երգերը, ու գրեթե բոլորը մեծագույն հաճույքով շարժում էին իրենց որոշ մարմնամասերը
, իսկ երբ դրանից հետո մոտեցա ու խնդրեցի «Ջան-Ջան»-ը դնել, չլսելու տվեցին
Ու՜ֆ, ես արդեն գժվում եմ։ Ինձ շատ հետաքրքիր է՝ ո՞վ չէր ափսոսացել իր հեռախոսի հաշիվն ու մեր սիրելի հարևաններին 2000-ից ավելի sms էր նվիրել...
Էջանիշներ