Բա տեսնու՞մ ես… Եթե չհաշվեմ մոտ երկու տասնյակ բարեկամներիս (որոնց մեջ մտնում են բազմաթիվ քեռիներ, հորեղբայրներ), մեկ է՝ ես էլի տեսել եմ պատերազմ…
Փաստորեն, քեզնից շատ եմ տեսել… Որ ասում էի, ասում էիր՝ սխալ եզրահանգումներ ես անում:
Ու կրկին փաստեմ՝ շատ ու շատ ֆորումցիներ քեզնից շատ են տեսել…
Դավիթուս ջան, ինչու՞, միայն Արցախու՞մ է այդ ժամանակ պատերազմ եղել…
չէ, բայց պատերազմի ամենածանր հարվածներն ու պատերազմի բերած արհավիրքների ամենամեծ մասը հենց բաժին ա ընկել Արցախին... դրա համար որ ասում են պատերազմ ենք տեսել, ես միանգամից հասկանում եմ արցախի մարտերը... չնայած լիովին համաձայն եմ ,որ առնվազն տականքություն ա այլ վայրերում մղված կռիվների մասին մոռանալն ու չհիշելը
Հ.Գ. համ էլ անունս Դավիթ ա... հանգիստ անունով դիմի...
Դե եթե այնտեղ, որտեղ եմ ապրել եմ ես օրեկան երկու- երեք հարյուր գրադից արձակած արկերով ռմբակոծությունն անվանում ես պարզապես կռիվներ…
Արցախն իհարկե, շատ արհավիրքներ տեսավ, ամենադժվարը եղել է հենց այնտեղ: Բայց մեր հայկական ինքնապաշտպանական հիմնական զորամիավորումներն այդ տարիներին գտնվում էին Արցախում… Ադրբեջանցիները, տեսնելով, որ Արցախն ազատագրվում է, իրենց հաճախակի ու կատաղի հարձակումներով փորձում էին հայկական ուժերի ուշադրությունը շեղել դեպի հայաստանյան այլ շրջաններ: Լավ, չմանրամասնեմ… միայն ասեմ, որ այդ տարիներին (հատկապես՝ պատերազմի սկզբում) ադրբեջանցիները ավելի լավ էին զինված, մասնավորապես նրանք ունեին հեռահար կրակի համար նախատեսված միջոցներ՝ գրադ կայանքներ, հաուբիցներ, որոնցով ռմբակոծում էին բնակելի հատվածները՝ մարդկանց հուսահատեցնելու, թիկունքին վնաս հասցնելու համար:
Իսկ պատերազմում հաղթեց հայ ժողովուրդը: Չնայած պետք է փաստել, որ պատերազմում տարած հաղթանակը դեռևս չի ամրագրվել դիվանագիտական ճամբարում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ