User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Ադմիններ Ջան ես չջնջեք ելի ես գրել եմ են ժամանակ երբ ԼՏՊ ի իշխանություններ ոնց որ լավ ա ստացվել թողեք կարդան ելի

    Բոշին էշ վրա չեկավ

    Երբ որ հայոց թագավորը,
    Ընկավ գահից խարխլված,
    Ու երբ խաչով ու խաչվառով,
    Եկավ Պարթևը կատաղած,
    Խորտակելով մեհյանները,
    Կարգ հաստատեց քրիստոնյա,
    Բոշին էշը վրա չեկավ,
    Մեզ էլ կարգին մի ղեկավար:

    Ու մասնատվեց Հայաստանը,
    Բյուր ու բազում մելիքների,
    Կրծոտեցին մեր երկիրը,
    Մեկ հարավից մեկ հյուսիսից,
    Արևելքը, արևմուտքը,
    Հերթ չէին տալիս մեկը մյուսին,
    Վրա չեկավ Բոշին էշը,
    Մեզ էլ մի ղեկավար կարգին:

    Պատահեցին անհատ քաջեր,
    Փող հնչեցրին ազատության,
    Բայց ինչպես մի դաժան անեցք,
    Դառան զոհեր եղբայրասպան,
    Ու խոցվում էինք մենք անարգելք,
    Մոռանալով մի հին առակ,
    Բոշին ոչ մի էշ չզազեց,
    Մեզ էլ կարգին մի ղեկավար:

    Վեց դար հետո ինչպես երազ,
    Ծագեց լույսը ազատության,
    Եկավ օրը շատ փափագած,
    28-ը մեր մայիսյան,
    Բերեց երկրին հաղթանակած,
    Սարդարապատ, Բաշ-Աբարան,
    Խելոք այրեր փառապանված,
    Ու պատվավոր մի ղեկավար:

    Բայց տզրուկի պես առակը,
    Պինդ բռնել էր օձիքը մեր,
    Հա ծծում էր մեր արյունը,
    Մինչև հասցրեց ուժ հավքել,
    Եւ ժամանեց բիրտ բանակը,
    Կոչված կարմիր ու տասնմեկ,
    Բռնազավթեց Հայաստանը,
    Հանձնեց Լենինին թունանենգ:

    Շունը կասյաներ ու խանջյաներ,
    Գողեր կամո, աթարբեկյան,
    Կարմիր գույնի բոլշեվիկներ,
    Որոնք ազգի կյանքը կերան,
    Հավասարությունը բեռնել,
    Կոլեկտիվի սայլակներին,
    Ու տանում էին ինչ որ ուներ,
    Խեղճ ու սոված հայ գյուղացին:

    Կոմունիզմ էին ուզում շինել,
    Բերյաներն ու Ստալինը,
    Կոմունիստ էին ուզում դարձնեն,
    Քարին կպած մի բուռ հայը,
    Ու 21 թվականից,
    Նորից գործեց հին առակը,
    Բոշին վրա չեկավ էշը,
    Մեզ էլ կարգին ղեկավարը:

    Սպասեցինք ունենալով,
    Հայապահպան վսեմ հույսը,
    Տանջվեցինք հավատալով,
    Որ կբացվի հայի օրը,
    Պատրաստվեցինք տարիներով,
    Հզոր ու մեծ ապստամբության,
    ՄԻնչև եկավ կյանք բերելով,
    18-ը փետրվարյան:

    Ու դաս առած 21 թվի,
    Փետրվարյան իր եղբորից,
    Հզոր բազկի ուժով զարկեց,
    Գանգին կարմիր կոմունիզմի,
    Ու երդվեց որ չի խաբվի,
    Ընտրելիս իր ղեկավարին,
    Մինչև էշատեր սատկի,
    Կամ էլ բոշան հասանի էշին:

    Երդվեց բայց դե արի ու տես,
    Ուռկան ընկած ձկնիկին պես,
    Փորձեց իրեն անկախ տեսնել,
    Բայց բոշային էշ կզազեր…
    Ստոր Լևոն, Վանո դեղյան,
    Փրչոտ խաչիկ և բլեյան,
    Ու բոշային էշ չզազեց,
    Մեզ էլ կարգին մի ղեկավար:

    Ամրացնելով աթոռները,
    Հագեցնելով ստամոքսը,
    Վախենալով արդար դատից,
    Շունը փակեց մեր երազը:
    Եթե կարծեց թե փակելով,
    Պիտի փրկի նա իր կյանքը,
    Թող գիտենա որ սատկել են,
    Համ էշատերն ու համ էշը:

    Բավ է լինենք մենք անգլուխ,
    Ցամաքն ընկած ձկի նման,
    Հերիք է որ տանջվենք անդուլ,
    Ինչպես ստրուկ նախնադարյան,
    Թեկուզ հասնի էշը բոշուն
    Կամ թե էշը գնա Մեքքա
    Միևնույն է ինչպես մի լույս,
    Կգա օրը Դաշնակցության:
    Քար եք դարձել, գրանիտ, բայց մենք չունենք քարե սիրտ,
    Դուք մեր սրտում մեր մեջ եք, մենք ձեզ երբեք չենք մոռանա, ՎՐԵԺ կլուծենք… http://www.yerablur.am/

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (03.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •