Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, 11 ավագանու մանդատով ինչ պիտի անեին, որ ինչ-որ բան կարողանային ապացուցել կամ չապացուցել: Հիմա Ժառանգությունը ԱԺ-ում ինչ ա կարում անի ? 11մանդատավոր պիտի ավագանու նիստերին գնար, եթե դրանք երբևէ գումարվեն նորմալ, ու դեմ քվերակեր ամեն ինչին, ու պռծ: Նայի ԱԺ-ին, ոչ մի նորմալ նիստ չի լինում, բոլոր հարցերը գրեթե միաձայն անցնում են: Էտ ԱԺ-ն, բա Երևանի ավագանին ինչ ա լինելու: ՀՀԿ ու ԲՀԿ խուլիգանները պիտի քաղաքապետարանի բուֆետում կայֆավատ լինեն, քվերակությունից քվեարկություն մեկին ուղարկեն սաղի տեղը կոճակ սեղմելու, ՀԱԿ-ն էլ պիտի էշ-էշ ողջ աբսուրդի մասնակիցը դառանար: Իակ քաղաքապետը իրա գործադիր լիազորություններով (վարչություններ, բաժիններ, դես-դեն) իրա հավեսին ինչ ուզենա անի:

Այնպես որ, մանդատներից հրաժարվելը միակ ճիշտ որոշումն էր: ՀԱԿ իրավունք չունի ասոցացվել գործող կրիմինալ համակարգի հետ, ոչ մի պարագայում:
Կապ չունի՝ քանի հոգով են ներսում, կարևորը որ ամեն պահի կարող էին թեկուզ ծաղրել ընդունված օրինագծերը: Ինչով ենք վատ իշխանական քարոզչամեքենայից? Տառերը չգիտենք? թե մի երկու դոկտրին չգիտենք? Ժառանգությունը ամեն անգամ էլ թեկուզ վերջնահաշվարկում պարտվում է ԱԺ-ում, բայց հետն էլ աղմուկ է բարձրացնում: Կարճ ասած՝ պետք չէր հապճեպ որոշում կայացնել...

Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Վերջից սկսենք Մադրիդ ախպեր: Որևէ համայնք ՀԱԿ-ին տալը բացառում եմ: ՀՀԿ համար բացարձակ հաղթանակ ապահովելը հենց նշանակում էր, որ ՀՀԿ-ն չի պատրսատվում որևէ բան որևէ մեկի հեըտ կիսել: Լավագույն դեպքում մի համայնք կտան ԲՀԿ-ին: Ընտրություններով ՀՀԿ-ն լուծում է մեկ խդնիր - տոտալ վերահսկողություն ամեն ինչի վրա:

Հակակշիռների մեխանիզմը գործում է միայն այն դեպքում երբ կա պառլամենտարզիմի մշակույթ: Այդ դեպքում լիովին համաձայն եմ, որ ձայներ ստացած ցանկացած քաղաքական ուժ պիտի ներկայացվի խորհրդարանում: Իսկ եթե պառլամենտարիզմն իսպառ բացակայում է, որ խորհրդարանն ունի անգլիական թագուհու կարգավիճակ, որտեղ հիմա նույնիսկ լրագրողների մուտքն են սկսել սահմանափակել, ապա ոչ մի իմաստ չեմ տեսնում այդպիսի խորհրդարանում մանդատ ունենալ: Խնդիրը համակարգային է - եթե ունենայինք պառլամենտ, ապա դու լրիվ ճիշտ ես, բայց մենք ունենք ընդամենը նոմինալ ներկայացուցչական մարմին, որն այսօր որևէ ֆունկցիա չի իրականացնում: Վերջին դեպքերը քեզ օրինակ - դաշնակցությունը դուրս է գալիս կոալիցիայից, ու բոլորը հանգիստ են, պաժալիստա: Յանիմ բան էլ չի եղել: Ու իրոք, ոչ մի բան էլ չի եղել, ինչ ա եղել որ: Մեր ներկա կառավարման համակարգով, կուսակցության կոալիցիայից դուրս գալը ձեռի հետ երևույթ է, գործընթացների ընդհանուր տրամաբանության վրա ոչ մի ազդեցություն չունեցող:
բայց դու ոնց ես պատկերացնում, որ խորհրդարանը միանգամից բարեփոխվի? բա եթե միանգամիցի հնարավորություն կա, հենա միանգամից վերցնենք ադմինիստրատիվ շենքերը, սկսենք միանգամից բարեփոխելը Լևոնը ինքն է ասում, որ երկարաժամկետը ճիշտ է, քանի որ ընթանում է առանց լուրջ ցնցումների և այլն և այլն: Ուրեմն խորհրդարանի ներսում էլ պիտի համառ ու երկարատև աշխատանք տարվի

Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
REAL_ist, եթե նույնիսկ պատգամավորական մանդատը որոշ իրավասություններ է տալիս, ավագանու դեպքում նման բան չկա ու ավագանու մեջ 10 հոգանոց ՀԱԿ–ը որևէ դերակատարարում չէր կարող ունենալ։ «Ներսից պայքարել» տարբերակը չկա ուղղակի։
Նման կազմով ավագանու մեջ մնալու որևէ հիմնավորված պատճառ չեմ տեսնում։
մի քիչ խորը նայեք էլի գործընթացներին... էս ընտրություններից հետո ավելի շատ հիասթափվողներ կան: Բոլորը չէ, որ հասկանում են սահմանադրական ճանապարհի ու մնացածի իմաստը: Մարդիկ փոփոխություն են ակնկալում, իսկ ՀԱԿ-ի հայտնվելը ավագանու կազմում էլի փոփոխություն կլիներ...