ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
A1+ի վիդեոները կարող եք դիտել այստեղ
http://www.youtube.com/user/a1plusnews
Ավտոշարասյուն` Գյումրիից Երեւան ուղղությամբ VIDEO
Առավոտյան ժամը 7-ից Գյումրիի քաղաքապետարանի մոտ սկսեցին կուտակվել միկրոավտոբուսներ, մարդատար մեքենաներ: Քաղաքապետարանի, մանկապարտեզների, երաժշտական ու սպորտդպրոցների մեծ թվով աշխատակիցներ` փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ, նստեցին շուրջ երկու տասնյակ միկրոավտոբուսները, ուղեկցող մարդատար մեքենաները եւ շարժվեցին Գյումրի - Երեւան ավտոճանապարհի ուղղությամբ: Ռեպորտաժը` Սաթենիկ Վանցյանի:
http://www.azatutyun.am/video/384/330/1836.html
Ֆրեյա (31.05.2009)
Ա1 + ի բլոգ
http://a1plus.wordpress.com/
Ֆրեյա (31.05.2009)
Հաղորդագրություններ եւ փաստեր ընտրախախտումների վերաբերյալ
31.05.2009
Երեւանի բոլոր ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնող «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բազմաթիվ խախտումներ են արձանագրել գրեթե բոլոր համայնքներում։ Այս մասին «Ազատություն» թղթակցին ասել է կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը։
«Մարդու իրավունքները Հայաստանում» հասարակական կազմակերպությունը հաղորդում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների դիտարկում է անցկացնում։ Առավոտյան ժամը 8–ից 20 մեքենաներ մեկնել են քաղաքի տարբեր թաղամասեր։ Մի քանի րոպեն մեկ ներկայացվում են տեղերից ստացված խախտումներն ու ահազանգերը։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/3 ընտրատեղամասում կուտակված, քվեախցիկի մոտ հավաքված մարդկանց է նկատել, ովքեր ուղղորդել են քվեարկողներին։ Այն բանից հետո, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն ու «Թրանսփերենսի ինթերնեյշնալ» կազմակերպության ներկայացուցիչը հանձնաժողովի նախագահ Մարատ Ափինյաի ուշադրությունն են հրավիրել հենց այդ պահին կատարվող նմանատիպ գործողության վրա, հանձնաժողովի նախագահը սպառնացել է, որ խոսափողը կխլի ու դուրս կշպրտի։
Մալաթիա-Սեբաստիա համայնքի մեկ այլ՝ 8/27 ընտրատեղամասից դուրս էին հրավիրել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին։ Նույն ընտրատեղամասում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Հրաչ Ափինյանը լքել է տեղամասը։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին նա ասել է, թե նկատել է, որ լցոնումներ են իրականացնում, քվեարկում են առանց անձնագրերի։
Հրաչ Ափինյանի փոխանցմամբ իրեն սպառնացել են, ասելով. - «Գիշերը այստեղից կենդանի չես գնա»։
Ազատություն ռադիոկայան
Ա1+ ուղիղ վիդեո հեռարձակում ժամանակ առ ժամանակ
http://qik.com/a1plus
Ա1+ ուղիղ աուդիո հեռարձակում ժամանակ առ ժամանակ
http://audio.a1plus.am/broadcast.php
Պասիվ ընտրությունները ներկայացվեցին ակտիվ
[ 2009/05/31 | 20:49 ]
Գրիշա Բալասանյան
Նորքի թիվ 1/25 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվում էր բացահայտ բաց եւ նույնիսկ կուսակցությունների վստահված անձինք չէին կարողանում կանխել դրանք: Առավոտից ընտրատեղամաս էին գալիս ակտիվիստ կանայք` ձեռքներին պահած ՀՀԿ-ի գովազդային պաստառը եւ հայտարարում էին, թե իրենց թեկնածուն հաստատ անցնելու է: Երբ մեկ նման փաստի էլ մենք ականատես եղանք, հանձնաժողովի նախագահ Հերմինե Խաչատրյանը նույնիսկ փորձ չարեց կանխելու, միայն րոպեներ անց հանգիստ տոնով ասաց, թե այլեւս նման բան չի կրկնվի:
Նույն համայնքի 10-րդ մանկապարտեզում տեղակայված 2/1 ընտրատարածքի հանձնաժողովի անդամ Էմիլյա Սայադյանը օրվա երկրորդ կեսին հայտնաբերեց ամուսինների, որոնք իրավունք չունեին քվեարկել իրենց տեղամասում, սակայն երբ փոքր աղմուկ բարձրացավ, հանձնաժողովի նախագահ Նարինե Հայրապետյանն անմիջապես փոխեց անդամին հանձնաժողովի քարտուղար Մանյա Մովսիսյանով, իսկ տիկին Մովսիսյանը հանգիստ գրանցեց ամուսիններին, եւ նրանք կատարեցին իրենց ընտրությունը:
Ընդհանրապես այս թաղամասում ընտրությունը բավականին պասիվ էր ընթանում, եւ ակնհայտ նկատվում էր ընտրողների անտարբերությունը, սակայն, ի տարբերություն վստահված անձանց, հանձնաժողովների նախագահները հայտարարում էին, թե այս ընտրություններն իրենց ակտիվությամբ նույնիսկ նախագահական ընտրություններից են անցել:
Դավթաշեն համայնքի թիվ 5/5 ընտրատեղամասում էլ (թիվ 200 դպրոց) ՀԱԿ-ի դիտորդ Գառնիկ Գեւորգյանն էր դժգոհում, որ ամբողջ օրվա ընթացքում համատիրության աշխատակից Արտյոմ Վարդանյանն անարգել մտել է տեղամաս եւ հերթով ցուցակներից դուրս է գրել քվեարկության չեկած անձանց անունները: Դրանից հետո, րոպեներ անց, մարդկանց հավաքել ու բերել են քվեարկության: Նույն տեղամասում մի կին փորձել է կրկնակի քվեարկել, սակայն կանխվել է:
http://hetq.am/
Վարդան Ղուկասյան. «Տեսնես` ի՞նչ կարող ուժեր են աշխատում, որ ամեն հարցում ինձ հիշում են»
[ 2009/05/31 | 20:34 ]
Արարատ Դավթյան
Այսօր Գյումրիում կաթվածահար էր եղել միկրոավտոբուսների աշխատանքը` Երեւանի ավագանու ընտրությունների պատճառով: «Հետքն» արդեն գրել է, որ առավոտյան Հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ Գյումրու 12, 20 և 22 երթուղին սպասարկող միկրոավտոբուսները մոտ 500 հոգանոց ընտրազանգված էին տեղափոխել մայրաքաղաք:
Մեր տեղեկություններով` այդ ընտրազանգվածի տեղափոխման անմիջական վերահսկողությունն իրականացրել է Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Գյումրիից մարդկանց տեղափոխումը ղեկավարում է անձամբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Բայց Գյումրին ի՞նչ կապ ունի Երեւանի քաղաքապետի ընտրությունների հետ,- ի պատասխան մեր հարցադրմանը` զարմացավ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,- այդ մարդիկ պետք է գրանցում ունենան, չէ՞, որ կարողանան ընտրություններին մասնակցել»:
Վարդան Ղուկասյանի վստահեցմամբ` այսօր Գյումրիում տրանսպորտը նորմալ աշխատել է, եւ ոչ մի գյումրեցի էլ Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցել:
«Զարմանալին գիտե՞ք որն է, որ Երեւանում ընտրություններ են լինում, իմ անունն են տալիս, Գյումրիում էլ են ընտրություններ լինում, էլի իմ անունն են տալիս: Տեսնես` ի՞նչ կարող ուժեր են աշխատում, որ ամեն հարցում ինձ հիշում են»,- զարմանում է քաղաքապետ Ղուկասյանը:
http://hetq.am/
Գոհար Վեզիրյանն իրեն ծեծելու մասին
«7օր»-ն արդեն տեղեկացրել է, որ ծեծի են ենթարկվել «Չորրորդ իշխանություն», «Հայք» և «Ժամանակ Երևան» թերթերի լրագրողները։
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում միշտ խախտումներ են լինում, ես գնացել էի այդ տեղամաս։ Մտնելով տեղամաս, նկատեցի, որ այնտեղ լարված մթնոլորտ է. լրագրող Մարինե Խառատյանի հետ հանձնաժողովի անդամները կոնֆլիկտի մեջ էին մտել։ Մոտեցա, որպեսզի աջակցեմ նրան, ու այդ պահին նկատեցի, որ տեղամասի կենտրոնում մի խումբ սափրագլուխներ են կանգնած, իսկ թիկնազորի մեջտեղում կանգնած էր պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովը)։ Տեսնելով նրան, հասկացա, որ, բնականաբար, նա այդտեղ է ՀՀԿ-ի կողմից։ Մոտեցա նրան ու ասացի, որ ինքն իրավունք չունի տեղամասում գտնվելու և պահանջեցի, որ նրանք հեռանան ընտրատեղամասից։ Նա անհարգալից բառեր ասաց իմ հասցեին։ «Ա՛յ լակոտ», «ա՛յ հիմար» ասաց ինձ Լևոն Սարգսյանը: Ես էլ ասացի՝ Դո՛ւք եք,- «7օր»-ին տված հարցազրույցում ասել է Գոհար Վեզիրյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ պատգամավոր Լևոն Սարգսյանն իրեն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, սակայն լրագրողը դրանք չլսելու է տվել։ Պատգամավորը երրորդ անգամն է նույն հայհոյանքը կրկնել, որից հետո. «Իմ նյարդերը տեղի տվեցին, ու ես ստիպված նրան բարձրաձայն անպատվեցի։ Դրանից հետո նրա թիկնապահները հարձակվեցին իմ վրա, ձեռքերիցս բռնեցին ու սկսեցին հարվածել գլխիս, երկու անգամ ապտակեցին։ Այդ պահին ձայնագրիչս ու բջջային հեռախոսս ձեռքիցս ընկան, փորձեցի փախչել, հենվեցի պատին, որպեսզի պաշտպանվեմ։ Այդ պահին դիմացից մեկը վազելով եկավ, թռավ ու խփեց փորիս երկու անգամ։ Ոստիկաններն այդ պահին ինձ դեմ տվեցին պատին, նրանք չգիտեին՝ ինչ անել։ Հանձնաժողովի նախագահը եկավ ու ոստիկաններին ասաց, թե դրան անմիջապես բաժին տարեք։ Ինձ տարան ոստիկանների սենյակ։ Ոստիկանների սրտում էլ վախ կար, նրանք, հավանաբար, մտածում էին, որ թիկնազորն իրենց վրա էլ կհարձակվի»։
Գոհար Վեզիրյանը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել ոստիկանների հարցերին, քանի որ այդ պահին իր դատապաշտպան Հովիկ Արսենյանն իրեն խորհուրդ է տվել զերծ մնալ մեկնաբանություններից։
http://www.7or.am/hy/news/2009-05-31/2803/
http://hra.am/am/point-of-view/2009/05/31/cars20:55
4/21 տեղամասում հրաժարվել են հայտնել ընտրողների վերջնական քանակը, ասելով, որ մինչեւ վերջնական հաշվարկ չկատարեն, չեն հայտնի:
20:50
8/24 ընտրատարածքը որոշ ժամանակվա ընթացքում շրջապատված է եղել կարմիր բերետավորների կողմից, որոնք որոշ ժամանակ հետո լքեցին ընտրատարածքը: Դա նույն ընտրատարածքն է, որտեղից քիչ առաջ տեղեկություն ստացանք այն մասին, որ կորել է երկու կապոց քվեաթերթիկ:
20:40
Ահազանգ ստացանք IWPR-ի ներկայացուցիչ, լրագրով Մանուշակ Թավրիզյանից, որը ըստ օրենքի իրավունք ունի մասնակցել ընտրությունների արդյունքների հաշվարկին: Սակայն լրագրողին ուժ գործադրելով դուրս են հանել 08/01 տեղամասից: 08/02 տեղամաս նրան նույնպես չեն թողել:
20:40
Ահազանգ՝ 5/10, 5/9 ընտրատեղամասում մի խումբ անձինք փորձում են մուտք գործել ընտրատեղամաս:
20:20
Ահազանգ է ստացվել, որ 8/24 տեղամասում երկու կապոց քվեաթերթիկ է կորել: Ընտրատարացքի ներսում այս պահին վեճ է ընթանում:
20:20
Մեր դիտորդը հայտնեց, որ 5/15 տեղամասը փակելուց հետո եկել են մի խումբ մարդիկ եւ լցոնում են կատարել:
20:15 145 դպրոցում գտնվող 5/27 տեղամասի փակվելուց հետո մի խումբ անձինք մուտք են գործել ընտրատեղամաս:
20:15
ՀԱԿ-ի թեկնածուն ահազանգեց, որ 5/10 տեղամասում լցոնում է տեղի ունեցել, լարված իրավիճակ է:
20:15
Հարց՝ Քվեարկությունը ավարտելուց հետո, դիտորդը իրավունք ունի՞ մնալ ձայների հաշվարկին:
Պատասխան՝ Այո, ունի:
երեխեքը արդեն ՀԱԿ կենտրոնական շտաբի մոտ են, իրենք էլ հարցնում էին՝ ճիշտ է, որ ա1 պլյուսը արդեն փակել են:
էս ինչ օրենքի երկիր ա, մեր նմանը չկա, մենք դեմոկրատիայի պիկն ենք
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
http://v-tunnel.org գրում եք հասցեն , սեղմում եք begin browsing
ու նմանատիպ 1000ավոր կայքերով կարաք ցանկացած արգելափակված ռեսուրսի հասնեք:
Մոռացեք կայք փակելը, ինտերնետում տենց հասկացություն չկա: Լիքը թունելներ կան: Եթե պետք ա էլի հասցեներ կտամ: Յութուբ էլ նայեք, ակումբ էլ մտեք, ա1+ էլ: Միակ տարբերակը, որով կարան զրկեն ինֆորմացիայիդ՝ դա ինտերնետի անջատումն ա:
Վերջին խմբագրող՝ Elmo: 31.05.2009, 20:48:
էսպես չի մնա
Dragon (31.05.2009), Mephistopheles (31.05.2009)
Թարմ նորություններ Երևանի ավագանու ընտրություններից ՀԻՄԱ-յից
# 21։00, 8/24, Կարմիր բերետավորները մուտք են գործել ընտրատեղամաս։ 10 minutes ago
# 20։00, 5/10, Ընտրատեղամաս մտած անհայտ մարդկանց մի մեծ խումբ ստիպում է ՀԱԿ-ի վստահված անձին եվ դիտորդներին դուրս գալ տեղամասից։ 10 minutes ago
# 20։00, 5/15, Առևանգվել է Հանձնաժողովի անդամ, Ժառանգություն կուսակցության անդամ Անուշավան Նիկողոսյանը։ 10 minutes ago
# 19:50, 13/07, Երկու անհայտ կին մտել են ընտրատեղամաս և անօրեն կերպով մնացել են տեղամասում հաշվարկի ընթացքում։ 11 minutes ago
http://qbhima.blogspot.com/2009/05/blog-post_31.html
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ