Ա1+ 14.00 -ի մոբայլ թողարկում
ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
Ա1+ 14.00 -ի մոբայլ թողարկում
էհհ, դեմոկրատական երկիր իմ ՀայաստանՀայ ազգային կոնգրեսի աձանագրած խախտումները
1. 15։00-ի սահմաններում Արցախի 8 Փող են բաժանվում։
2. 15։00-ի սահմաններում 11/09, 35 դպրոց Գազելներով մարդկանց բերում են։
3. 15։00-ի սահմաններում Էրեբունի, Նոր Արեշ 31-րդ փողոցում ՀՀԿ-ն զբաղված է քարոզչությամբ, բաժանում է 5000-ական դրամ եվ տեղափոխում ընտրողներին ընտրատարածք
4. 15։00-ի սահմաններում 11/14 Անց է կացվում բաց քվեարկություն
5. 15։00-ի սահմաններում 13/18 Էրեբունի Կանխվել է լցոնման փորձ, առգրավվել է 24 քվեաթերթիկ՝ 7-ՀՀԿ, 5-ԲՀԿ, 12-ՕԵԿ, կազմվում է արձանագրություն
6. 15։00-ի սահմաններում 8/16 Ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Խաչատրյան Արտյոմը հայտնել է որ փախցրել են քվեաթերթիկները։ Ինքը պահանջել է գրանցեն փաստը, բայց հանձնաժողովը հրաժարվել է։ Ա1+ ի լրագրողը ներկա է եղել։
7. 15։00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն Ահանզանգ է ստացվել Ահարոնյան շենքի 20,22,23-ից որ ցուցակներով այցելում են բնակարաններ և առաջարկում են ֆինանսավորել և ուղեկցել մինչև ընտրատեղամաս։
8. 15։00-ի սահմաններում Շենգավիթ, Թումանյանի դպրոց Գազելներով բերել են մարդկանց և խցանումներ են առաջացել։
9. 15։30-ի սահմաններում Կենտրոն Ժուրնալիստների տանը տեղակայված ընտրարտարացքում՝ քվեաթերթիկը պատռելու ժամանակ վնասում են և ասում, որ դա նորմալ է և անվավեր չի համարվում։
10. 15։30-ի սահմաններում 8/3 Մալաթիա-Սեբաստիա Մի կին 15-20 ծրար է գցել։ Ընտրող կինը նկատել է և միջամտել է,կանչել է ոստիկանին, որը վստահված անձին փորձել է դուրս բերել ընտրատեղամասից։
11. 7/7 Մալաթիա ՀՀԿ հանձնաժողովի անդամ՝ Հովհաննես Սարգսյանը անձամբ լցոնումներ է կատարել ԲՀԿ հանձնաժողովի անդամ Խաչատրյան Մետաքսյայի, ներկայությամբ։
12. 15։15-ի սահմաններում 6/01 Աջափնյակ ՀՅԴ վստահված անձը բռնել է կասկածելի տղամարդ որի ձեռքում հայտնաբերել են կնոջ անձնագիր։ Պարզվել է, որ այդ անձնագիրը ՕԵԿ-հանձնածողովի անդամ Մելսիդա Ազարյանինն է։
13. 15։50-ի սահմաններում 8/01 Մալաթիա-Սեբաստիա Լցոնում է տեղի ունենում, ինչի մասին հայտնում է Transperancy International կազմակերպության դիտորդը։ ՀԺ-լրագրողը փորձել է լուսանկարել, սակայն նրա ֆոտոխցիկը խլել են։ Վստահված անձանց սպառնացել են, ասելով՝ որ նրանք ոչինչ չեն տեսել։
14. 15։40-ի սահմաններում 12/31 Շենգավիթ 2-րդ դուռ են բացել և այդտեղ է ՀՀԿ-ի շտաբը, հաղորդում է վստահված անձը։ Արձանագրություն կազմվել է։
15. 15։40-ի սահմաններում 9/23 Կենտրոն Խցերի հետևում բաց է և շարժ կա։ Հայտնում է դիտորդ Վահանը։
16. 16։00-ի սահմաններում 10/19, 20 Կենտրոն Սերժ Սարգսյանի եղբայր՝ Սաշիկ Սարգսյանը մտել է ընտրատարածք, 50 հոգու ուղղեկցությամբ և փորձել է լցոնումներ կատարել, հայտարարելով՝ թե սա իր երկիրն է և ինչ կուզի կանի, լրագրողները սկսել են նկարել, ստիպված թողել են և հեռացել։
17. 16։20-ի սահմաններում Սովետաշենի խճուղի ՀՀԿ-ի պատասխանատուն կանգնած է ասֆալտ անողիների գլխին և միաժամանակ ժողովրդին կոչ է անում գնալ քվեարկել ՀՀԿ-ի օգտին։
18. 16։24 13/24, 25 Մեծ կուտակումներ, ճնշում են գործադրում տեղամասային հանձնաժողովի անդամների եվ ՀԱԿ-ի վստահված անձանց վրա
19. 16։50 8/05 Բռնության են ենթարկվե 168 Ժամ թերթի լրագրող Արմինե Ավետյանը եվ Թրանսփերանսի Ինթերնեշնլ ՀԿ-ի դիտորդ Սոնա Այվազյանը, քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Պատկերացնում եմ արդեն վաղն ինչա կատարվելու;
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ՄԻԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐՆ ԷԼ
Ինչպես տեղեկացնում Է Հայ Ազգային կոնգրեսը, Երեւանի ավագանու ընտրությանը Կենտրոնի 10/19 եւ 10/20 տեղամասեր է մտել Սաշիկ Սարգսյանը մոտ 50 հոգանոց խմբով եւ փորձել է լցոնումներ կատարել, հայտարարելով, թե սա իր երկիրն է և ինչ կուզի կանի, լրագրողները սկսել են նկարել, ստիպված թողել են և հեռացել:
Մալաթիայի 8/05 տեղամասում բռնության են ենթարկվել 168 Ժամ թերթի լրագրող Արմինե Ավետյանը եվ Թրանսփերանսի Ինթերնեշնլ ՀԿ-ի դիտորդ Սոնա Այվազյանը, քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ: Այդ մասին եւս տեղեկացնում է Հայ Ազգային կոնգրեսը:
Ընտրախախտումների մասին Կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն, 7/7 տեղամասում ՀՀԿ հանձնաժողովի անդամ Հովհաննես Սարգսյանը անձամբ լցոնումներ է կատարել, իսկ Աջափնյակի 6/01 տեղամասում ՀՅԴ վստահված անձը բռնել է կասկածելի տղամարդ, որի ձեռքում հայտնաբերել են կնոջ անձնագիր։ Պարզվել է, որ այդ անձնագիրը ՕԵԿ-ի հանձնաժողովի անդամ Մելսիդա Ազարյանինն է։ Լցոնում է տեղի ունեցել 8/01 տեղամասում` Մալաթիայում, ինչի մասին հայտնում է Transperancy International կազմակերպության դիտորդը։ ՀԺ-ի լրագրողը փորձել է լուսանկարել, սակայն նրա ֆոտոխցիկը խլել են։ Վստահված անձանց սպառնացել են, ասելով, որ նրանք ոչինչ չեն տեսել։
http://www.lragir.am/src/index.php?id=country&pid=26967
Մալաթիա Սեբաստիայից տեղեկացնում են, որ 30 հոգի ներխուժել են տեղամասերից մեկը և սկսել լցոնումներ իրականացնել: ՀԱԿ ներկայացուցիչը այդ ամենից այժմ ահաբեկված գտնվում է շտաբում, իսկ մյուս տեղամասում անձամբ հանձնաժողովի նախագահն է իրականացնում լցոնումները:
ամեն ինչ ֆիքսված է, շուտով ՀԱԿ շտաբը կտեղադրի տեսանյութերը
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Էս էն դեպքնա, որ ասում էի ընտրական տեղամասերին կցված պետք ա լինեն արագ արձագանքման խմբեր` ինքնապաշտպանական նպատակով:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ahik (31.05.2009)
ministr ջան, հավատացնում եմ, որ էդքան էլ անճար վիճակ չի, կան այդպիսի խմբեր: Կա շրջիկ խումբ, որը տեղում է ֆիքսում խախտումները, որոշները ընտրատեղամասերին են մոտ կանգնած, որ հանկարծ չվնասեն ՀԱԿ-ի այս կամ այն ներկայացուցչին: Բայց լցոնումները չեն կարող կանխել, եթե աջակցություն չկա օրենքի պաշտպաններից: ԵԹե ՀԱԿ-ի կողմնակիցներն էլ զինված շրջեն, հարվածեն լցոնումներ իրականացնողներին, իրենք էլ տեսախցիկ ջարդեն կամ հենց սկսեն լցոնումները, կնշանակի իրենցից ոչնչով չենք տարբերվում, ընտրություններն էլ զինված պայքար են: ՀԱԿ-ը լրիվ այլ ուղի է ընտրել պայքարի՝ սահմանադրական ուղին
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Շրջիկ խմբերը ինչքան հասկացա 4 հոգուց բաղկացած խմբեր են ` իրավաբան, լրագրող, ակտիվիստ ու էլի մի հոգի: Բայց էդ խումբն ընդամենը կարող է ֆիքսել, իսկ էդ ֆիքսածը ոչ մեկի մրգին չի: Ես չեմ ասում լցոնում անեն, բայց էն դեպքը բացառվի որ մի 10 հոգով գան վստահված անձերին ահաբեկեն, ընտրատղամասից լարեն ու ինչ ուզում են անեն:
Իսկ ընդհանրապես ընտրություններից առաջ որ կոնկրետ մի 10 հոգու ժամանակավոր շարքից հանեն շատ ավելի հանգիստ կանցնի:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ես էլ նոր եկա ընտրությունից. հերիք չէր, որ բակում կանգնած էին մեծ թվով փոխադրամիջոցներ, դե ես էլ հրաժարվեցի իրենց հետ գնալ, դեռ շենքի հետևն էլ ավելի շատ էին
ընտրատեղամասում էլ մի քանի ծանրքաշայիններ ինչ-որ կնոջ համոզում էին գնալ, հաց ուտել, մի քիչ հանգստանալ: Իսկ այդ կինը համառորեն հրաժարվում էր: Ենթադրում եմ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչ էր: Քվեախցերը իրոք լավ չէին դրված: Այնպես էին դրված, որ ցանկության դեպքում կտեսնեիր, թե ով ում է ընտրում: Դա էլ հոգեբանական պահ է
Տուն վերադառնալիս էլ հանրապետականից մի ծանոթ տղա ասաց, որ ինքն անձամբ արդեն մի խախտում տեսել է, երբ ընդամենը 5 րոպեով է այնտեղ եղել: Բայց համեմատած Մալաթիայի, մեր մոտ դրախտ է, իսկ հանձնաժողովի անդամները հրեշտակներ՝ թևերով
վերջը չգիտեմ, կաշխատեմ լուր ստանալուն պես այստեղ տեղադրել
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Մեզ մոտ քվեախցերը ճիշտ էին դրած, ընտրությունն էլ առաց եքսցեսների էր ընթանում: Ճիշտա էս կիրակի օրով համատիրությունը աշխատանքի ա ու պարզա ինչ նպատակով: Որ չտեսա բիձեք են դուրս գալիս բողոքելով, երևի իրանց պատկերացրած 10-20 հազարի փոխարեն 5 հազար էին կոխել հետևները:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
էէէ, մինիստր ջան, ախր եթե այդպիսի փորձ անգամ արվի, իշխանությունը տանկերով կմտնի տեղամաս, ընտրությունները կհետաձգվեն... ընդդիմությունը կհայտարարվի սադրիչների հավաքածու, զոմբիներ, մարդասպաններ.... բոլոր ղեկավարներին արդեն կձերբակալեն, դա հաստատ, այդպիսի հնարավորություն հաստատ ձեռքներից բաց չեն թողնի, իսկ Եվրոպայի աչքին էլ 2 տոննա թոզ կփչեն, թե բա տեսաք՝ ինչ արեց ընդդիմությունը: Դեռ մի բան էլ իրենք իրենց հերոս կհռչակեն, որ կանխել են ոչ սահմանադրական ուղիով իշխանության գալու փորձ անողներին
իմ կարծիքով դա ելք չէ, ախր ՀԱԿ-ը չունի ոչ մի աջակցություն, բացի ժողովրդից, ու ինձ թվում է, որ իրենք ամեն ինչ անում են, որ հասցնեն հերթական շիկացած կետի ու հերթական սպանդը անեն՝ այս անգամ արդեն փորձելով վերացնել պապիին
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Դե ուրեմն էս ընտրությունն էլ կլինի նույն ձևի ոնց որ մյուսները:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Էս պետության մեջ ընտրություններում կարելի ա հաղթել միայն ուժով, մնացած բոլոր բաները ,ստացվումա որ երկրորդական են, ուղղակի շիրմա ուժի հաղթանակը օրինականցնելու համար:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ