Սահակ ջան, միավանկ բառերի հոգնակին կազմվում է "եր" ածանցով,, այսինքն՝ պիտի լինի բլոգեր, ինչպես՝ տներ, շներ, ևն:
Այն դեպքերում, երբ միավանկ բաի հոգնակին կազմված է "ն"որ, ինչպես օրինակ՝ դռներ, ձկներ, ևն, ապա դա գրաբարյան մնացուկ է, այսինքն՝ գրաբարում եղել է "դուռն", "ձուկն", և այդ պատճառով ել հոգնակիում "ն"ն պահպանվել է: Իսկ քանի որ գրաբարում "բլոգ" բառը, կարծեմ, չկար, դրա հոգնակին պիտի լինի պարզպես "եր" ով![]()
Էջանիշներ