Էսօր էլ որոշեցինք Էջմիածին գնանք: Monk ջան որոշեցի քեզ չխանգարել, թե չէ կասես էս ակումբի ժողովուրդը ինձ հանգիստ չեն տալիս
Ուրեմն մտանք եկեղեցի, թանգարան դուրս եկանք մի քիչ զբոսնեցինք բակում, մեկ էլ աչքովս ընկավ վառ գունավոր նկարազարդումներ հարևան շենքի տակ... մոտեցանք տեսնենք շենքի մեջ խորք ընկած մաս է, մոմ վառելու տեղով և չորս որմնանկարով ` շատ թարմ վիճակում:
Սկսեցինք դիտել նկարները, որտեղ պատկերված էր Քրիստոսը տարբեր միջավայրերում: Մեկ էլ ինչ տեսնեմ... ` ուրեմն պատկերացրեք երկու հոգի կանգնած են, մեջտեղում Քրիստոսն է, իսկ էն աջ կողմինի գլխավերևում գրված է .... Պ ՈՒ Թ Ի Ի Ն:)) Աչքերիս չհավատացի... ակամայից բարձրաձայն ասեցի "Ինչաաա???", ընկերներս հետաքրքրված մոտեցան կարդացին... ու ըտեղ մի խիի~նդ մի ուրախությու~ն... Հետո ևս մեկ անգամ ուշադրություն դարձրինք ձախ մարդու վերևում գրվածին... ԱՅԼԱԿԵՐ: Հետո ուսումնասիրելով մյուս նկարները, հայտնաբերեցինք, որ պատկերված են Քրիստոսի կյանքի չորս փուլերը` ծնունդ, մկրտություն, խաչելություն և... ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
, որն էլ նկարի վրա գրված էր ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻԻՆ!!!!: Պարզելով, որ Պութինը երկնքի, եկեղեցու հետ ոչ մի կապ չունի ուրախ զվարթ վերադարձանք Երևան
)))
Էջանիշներ