ԹԵՐԵՎՍ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԻՆ

«Ես գտնում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցն արդեն պատմություն է, որին այլևս անդրադարձ չի լինի։ Այն կասկածներին, որ Թուրքիան կարող է անտեսել Ադրբեջանի շահերը, վարչապետ Էրդողանի հանդիպումից հետո, դրվել է վերջ»: Այդ հայտարարության հեղինակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է, իսկ հեռարձակողը՝ CNNturk հեռուստաալիքը: Ալիեւն այդ հայտարարությունն արել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որ տեղի է ունեցել Էրդողանի Բաքու կատարած այցի ընթացքում:
Հետաքրքիր է, թե ինչ է ասել Էրդողանն Ալիեւին, որ նա էլ համարում է հայ-թուրքական սահմանի հարցը պատմություն, որին այլեւս անդրադարձ չի լինի: Արդյոք Էրդողանն Ալիեւին խաբել է, թե Ալիեւն է խաբում իր հասարակությանը: Իսկ եթե նրանք ճիշտ են ասում, ապա ստացվում է, որ իր հասարակությանը խաբում է Հայաստանի իշխանությունը: Հավանական է նաեւ ինքնախաբեության տարրը: Այսինքն, կամ Թուրքիան, կամ Ադրբեջանը, կամ էլ Հայաստանը պարզապես զբաղված են ինքնախաբեությամբ: Կամ էլ նրանցից որեւէ մեկը պարզապես չի հասկանում, թե ինչ է կատարվում հայ-թուրքական գործընթաց ասվածի շրջանակում, ինչն ինչի համար է, ինչից առաջ եւ ինչից հետո, ու դրա համար էլ հնչում են իրարամերժ հայտարարություններ:
Չի բացառվում նաեւ, որ հասկանալու բան էլ չկա, եւ որեւէ մեկի հայտարարությունն էլ փաստացի չի հակասում իրականությանը: Այսինքն, թե Թուրքիան է ճիշտ ասում, որ մինչեւ ադրբեջանական տարածքները չվերադարձվեն՝ չի բացի հայ-թուրքական սահմանը, թե Ալիեւն է ճիշտ ասում, որ սահմանի բացումը պատմություն է, թե Սերժ Սարգսյանն է ճիշտ ասում, որ նախապայմանները բացառվում են: Բանն այն է, որ չկա հայ-թուրքական բանակցության առարկայականության որեւէ երաշխիք, որեւէ հավաստիացում: Կա ապրիլի 22-ի հայտարարություն, որտեղ Հայաստանը, Թուրքիան եւ միջնորդ Շվեյցարիան խոսում են փոխադարձ գոհություն առաջացնող առաջընթացի եւ ճանապարհային քարտեզի մշակման մասին, սակայն այդ քարտեզի մանրամասները բացահայտված չեն, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ քարտեզ, որպես այդպիսին, չկա էլ, իսկ ապրիլի 22-ի հայտարարության նպատակն էլ իսկապես արիլի 24-ն էր, ոչ ավելի:
Համենայն դեպս հայ-թուրքական հարաբերությունն արդեն դադարում է հետաքրքիր լինելուց: Անկասկած այն հետաքրքիր սկսվեց, քանի որ ուղեկցվում էր ֆուտբոլային խաղով, որը ցավոք մեզ համար ավարտվեց ոչ այնքան հաճելի ընթացքով ու ելքով, սակայն գոնե առաջացրել էր մեծ հետաքրքրություն: Մյուս խաղը հոկտեմբերին է եւ թերեւս միայն այդ ժամանակ է հնարավոր, որ հայ-թուրքական հարաբերությունը կրկին հետաքրքրություն առաջացնի հասարակության մոտ: Լավ է հետաքրքրության պակասը, թե վատ, դժվար է միարժեք ասել: Մի կողմից հասարակությունն իր էներգիան կարող է ուղղել ավելի օգտակար խնդիրների լուծմանը հետամուտ լինելուն, մյուս կողմից էլ հասարակական անտարբերությունն ու անուշադրությունը կարող են բանակցողների մոտ առաջացնել հանրության թիկունքում ինչ որ համաձայնությունների գայթակղություն:
Թերեւս լավագույն տարբերակը կլիներ այն, որ բուքմեյքերական գրասենյակները սկսեին խաղադրույքներ ընդունել հայ-թուրքական գործընթացի կապակցությամբ, սահմանելով գործակիցներ սահմանի բացման, կամ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Ասենք կարելի է գործակից սահմանել հունիսին, հուլիսին, օգոստոսին, եւ հաջորդ ամիսներին սահմանը բացելու հավանականության վերաբերյալ, կամ ընդհանրապես չբացելու, կամ կեսը բացելու: Հետո կարելի է գործակիցներ սահմանել, թե հատկապես ով է բացելու սահմանը, ով է սահմանով առաջինն անցնելու, ինչքան ժամանակ է սահմանը բաց մնալու: Դա հնարավորություն կտա միաժամանակ թե հասարակության հետաքրքրությունը վառ պահել գործընթացի հանդեպ, թե միեւնույն ժամանակ կարող է ավելի առարկայացնել գործընթացը, կողմերին մղել կոնկրետ քայլերի, կամ առնվազն ավելի կարեւոր դարձնել փաստերը, քան հայտարարությունները, որովհետեւ հասարակության համար փաստը այլեւս փող կլինի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Երեկ Տեր–Պետրոսյանը թերևս մեղմ արտահայտվեց ասելով, թե՝ Հայաստանին ֆուտբոլի գնդակի տեղ դրած տշում են չորս կողմից։ Եկեք չգիտեմ որ երրորդ անգամ փաստենք, որ Սերժն ու կողքի կլոունները բոլորիս ավանագի տեղ դրաձ են։ Չգիտեմ դուք ոնց, բայց ինձ համար վաղուց վիրավորական է սրանց հանդուրժելը։ Ահավասիկ.
Էրդողանը չի պատրաստվում բացել Հայաստանի սահմանը մինչև...

Այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է, որ «Թուրքիան իր սահմանները չի բացի Հայաստանի հետ, քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»»: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet–ը։

Հիշեցնենք, որ Բաքու մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, որ այցը նպատակաուղղված է «վերացնել Թուրքիայի արտաքին քաղաքականության շուրջ առկա բոլոր թյուրիմացությունները և թյուրըմբռնումները»։ Թուրքիայի վարչապետը նաև խոստովանել է, որ Ադրբեջանի շահերը շարունակում են գերակա լինել պաշտոնական Անկարայի համար։…
Ինձ թվում է, այս թեման կարելի է փակել, քանի որոշ քյալագյոզներ դեռ ղեկավարում են Հայաստանը։