User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Սպանության առիթ

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սպանության առիթ



    Ինտերնետային սոցիալական ցանցերը ոչ միայն հին ծանոթներին գտնելու, նրանց հետ շփվելու եւ կամ էլ ժամանց անցկացնելու միջոց են, այլ նաեւ սպանության առիթ:

    Գյումրու 17-ամյա բնակիչ Տիգրան Թադեւոսյանն իր համաքաղաքացի Լիդա Եդիգարյանի հետ շփվում էր odnoklasniki.ru կայքի միջոցով:

    Նրանց միջեւ երկխոսության ընթացքում Տիգրան Թադեւոսյանն իր խոսքում օգտագործել է «գնա, ես քո …» արտահայտությունը: Հենց այս արտահայտության պատճառով աղջկա հարազատները դաժան ծեծի են ենթարկել Տիգրանին: 12 օր հետո Տիգրանը մահացել է:

    Ապրիլի 14-ին ժամը 17:30-ի սահմաններում Տիգրանի հարազատներին է զանգահարել նրա հետ պարապող Լիդա Եդիգարյանը եւ հայտնել է, որ Տիգրանը ծեծի է ենթարկվել եւ գտնվում է Գյումրու Անի թաղամասի ոստիկանությունում:

    Տիգրանի հորեղբոր կինը` Անիչկա Թադեւոսյանը պատմում է, որ ոստիկանությունում հանդիպեցին կիսակենդան տղային, ում երկու ոստիկաններ մեծ դժվարությամբ էին նստած պահում. «Երբ ներխուժեցի ոստիկանություն (քանի որ ինձ ներս չէին թողնում) տեսա ամբողջ դեմքն ու գլուխը ջարդված, անգույն ու մահու չափ սարսափ ապրած երեխային: Առաջին հարցս եղավ.

    -Տիգրան, ո՞վ է քեզ ծեծել:

    Երեխայի փոխարեն ինձ պատասխանեց հավանաբար բաժնի պետ ոմն Աշոտ Թափալդյան, ասելով, թե քուր ջան էրեխէն սոված է եղել ու վայր է ընկել: Այդ ընթացքում Տիգրանին օգնություն էր ցույց տվել նաեւ շտապ օգնության անձնակազմը, որը եւս պնդեց ոստիկանի վարկածը: Բուժքույրը նաեւ ավելացրեց, որ իրենք ներս են գցել Տիգրանի դուրս ընկած թեւը, իսկ մնացածը լուրջ բաներ չեն, կարող ենք երեխային տուն տանել»:

    Ոստիկանական բաժանմունքում Տիգրանի մայրը` Ջավահիր Սերոբյանը, բացատրագիր է թողնում այն մասին, որ Տիգրանը վայր է ընկել աստիճաններից: Տիկին Սերոբյանը նշում է, որ իր այդ բացատրագիրը միտված էր ազատվելու ոստիկանական ավելորդ եւ ձեւական հարցաքննություններից:

    «Այդ պահին իմ միակ անհանգստությունը տղայիս կյանքը փրկելն էր: Եւ հետո ես տեղի ոստիկանության պատասխանատուներին չէի վստահում, որովհետեւ նրանք ծեծված երեխային չէին տարբերում ընկածից: Բացի այդ, մարդասպաններից մեկը Մ. Թադեւոսյան անունով ոստիկան հարազատ ուներ, ինչն էլ հիմնավորում էր մեր անվստահությունը»,-ասաց տղայի մայրը:

    Տունդարձի ճանապարհին` մեքենայի մեջ, Տիգրանը պատմում է մորը, որ իրեն ծեծել են 4 երիտասարդներ` Սերգեյը, Սամվելը, Վալերիկը եւ Էդգարը, իր հետ պարապող ինտերնետային ընկերուհու` Լիդա Եդիգարյանի հրահրմամբ: Նա պատմել է նաեւ, որ փորձել է փախչել, բայց երիտասարդները տաքսիով ընկել են հետեւից, բռնել են եւ խմբակային ծեծի են ենթարկել:

    Սա իմանալով` Տիգրանի հարազատները նրան տեղափոխել են Գյումրու «Ճերմակ» հիվանդանոց, որտեղից էլ հիվանդին անշարժացնելով ուղարկել են Երեւանի Միքայելյանի անվան բժշկական կենտրոն: Այստեղ Տիգրանը դիմակայել է եւս 10 օր: Այդ ընթացքում հիվանդանոց են այցելել Տիգրանին ծեծողների հարազատները` 7 հոգանոց խմբով: Տիգրանը նշել էր իր այցելուներից մեկի`Գայանեի որդու` Սերգեյի անունը, որպես առանձնակի դաժանությամբ եւ ագրեսիայով հարձակվողներից մեկը:

    Հարձակվողների հարազատներն ասել են, որ իրենք պատրաստ են ամեն ինչ անելու տղայի կյանքը փրկելու համար եւ խնդրել են չբողոքել` թողնելով 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ եւ 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլլար` ասելով, որ կրկին կայցելեն:

    Այդ ընթացքում Միքայելյան բժշկական կենտրոն են ժամանել նաեւ տեղի ոստիկանական բաժանմունքի երկու ոստիկան, ովքեր հորդորել են Ջավահիր Սերոբյանին բացատրագրից հանել «ոստիկանություն» բառը եւ գրել, որ տղային վերցրել են փողոցից. «Երբ նրանք եկան, սկսեցին մեղադրել Գյումրու ոստիկանությանը, որ թերացել է իր աշխատանքում, բայց, 10 րոպե չանցած, նրանցից մեկը հեռախոսազանգ ստացավ Գյումրիից: Զանգից անմիջապես հետո ասացին, որ չեն ուզում իրենց գյումրեցի կոլեգաներին վատություն անել: Խնդրեցին, որ գրեմ, թե երեխայիս փողոցից եմ վերցրել»,- նշում է Տիգրանի մայրը, ով, ենթարկվելով հոգեբանական ճնշումների, ստորագրել է ոստիկանների ձեռքով գրված ցուցմունքի տակ:

    Ապրիլի 26-ին` երեկոյան 17:40-ին, Տիգրան Թադեւոսյանը Միքայելյանի անվան բժշկական կենտրոնում մահացավ:


    Ըստ կենտրոնի վիրահատական բաժնի 27.04.09-ին տրված ախտորոշման Տիգրան Թադեւոսյանն ստացել է ծանր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ աջ քունքային շրջանում, սուբարախնոիդալ արյան զեղում ծոծրակային եւ քունքային շրջաններում, գլխուղեղի այտուց:

    Ապրիլի 28-ին Տիգրան Թադեւոսյանի մայրը եւ հորեղբոր կինը նոր հայցադիմումով հանդես են եկել Շիրակի մարզի Գյումրու ոստիկանության բաժանմունք, որտեղ էլ դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:

    Ըստ մայիսի 10-ի տվյալների Գյումրու ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողներից Սամվելին (Լիդա Եդիգարյանի ընկերոջը), ով չի խոստովանել իր մեղքը:

    Գյումրու ոստիկանության բաժանմունքի պետ Շ. Շահնազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ արագ եւ ծավալուն աշխատանքներ են տարվում բոլոր հանցագործներին ձերբակալելու համար: Մնացած մանրամասները բաժանմունքի պետը խոստացավ հայտնել օրվա երկրորդ կեսին:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 14.05.2009, 01:28:

  2. #2
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)


    Ահա թե ինչի կարող են հանգեցնել վիտուալ կյանքի հիմարությունները.. թվում է թե անվտանգ է, բայց արի ու տես որ այդպես չէ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  3. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Ապրիլի 14-ին ժամը 17:30-ի սահմաններում Տիգրանի հարազատներին է զանգահարել նրա հետ պարապող Լիդա Եդիգարյանը եւ հայտնել է, որ Տիգրանը ծեծի է ենթարկվել եւ գտնվում է Գյումրու Անի թաղամասի ոստիկանությունում:
    հենց Լիդան էլ խոստովանել ա, որ ծեծել են
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hay_XY (14.05.2009)

  5. #4
    Մշտական անդամ Xelgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    344
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    թվում է թե անվտանգ է, բայց արի ու տես որ այդպես չէ:
    Խնդիրը հենց նրանում է, որ համակարգչի առաջ թվում է թե անվտանգ է, ոչ ոք քեզ չի տեսնում ու ոչ էլ գիտի թե դու ով ես ու մարդիք սկսում են իրենց նենց դրսեվորել, ոնց իրական կյանքում իրենց թույլ չէին տա (կամ էլ ուրիշենրը թույլ չէին տա)։

    Ցանցային էտիկետի կանոններից մեկը հենց դա, եբրեք մի գրեք ցանցում այն, ինչ չէիք ասի իրական կյանքում։

    Դա մի կողմից, մյուս կողմից, ես 4 երիտասարդները իրենց ուժին չէին տիրապետում, մի 2 ապտակի փոխարեն, գլուխն են կտոր-կտոր արել…
    ՏՏ, Ինտերնետ և Նոր Մեդիայի Բաց չԿոնֆերանս՝
    ԲարՔեմփ Երևան 2009 Ապրիլ 17-19

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (14.05.2009), Hay_XY (14.05.2009), Kita (14.05.2009), Lion (14.05.2009), Rhayader (18.05.2009), Աթեիստ (14.05.2009), Արշակ (14.05.2009), Ռուֆուս (14.05.2009)

  7. #5
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Ինչ կապ ունեն սոցիալական ցանցերը եթե ծեծողները անասուն են

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hay_XY (14.05.2009), Kita (14.05.2009), murmushka (14.05.2009), Rammstein (15.05.2009), REAL_ist (14.05.2009), T!gran (14.05.2009), Աթեիստ (14.05.2009), Լեո (15.05.2009), Լուսաբեր (14.05.2009), Ռուֆուս (14.05.2009), Փոքրիկ (14.05.2009)

  9. #6
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Ես պատմությունը լսել էի, բայց ոչ էս մանրամասնությամբ
    Ես ոչինչ չեմ ուզում...

  10. #7
    masiviliano masivec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2008
    Հասցե
    Մասիվ: 1-ին Մասիվ
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,410
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Մեջբերում Hay_XY-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրան Թադեւոսյանն իր խոսքում օգտագործել է «գնա, ես քո …» արտահայտությունը
    Ինձ թվում ա, որ "քո" բառից հետո անմխիթար արտահայտություն ա արել դրա համար էլ ծեծը կերել ա:Մարդ պիտի մտածի թե ինչ ա ասում, թե չէ մարդիկ կան, որ ինտեռնետով իրանց գրածի համար մտածում են պատասխան չպիտի տան
    Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ
    Աստված պահպանի Մասիվցիքին
    Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.05.2009), Surveyr (14.05.2009)

  12. #8
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Մեջբերում masivec-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա, որ "քո" բառից հետո անմխիթար արտահայտություն ա արել դրա համար էլ ծեծը կերել ա:Մարդ պիտի մտածի թե ինչ ա ասում, թե չէ մարդիկ կան, որ ինտեռնետով իրանց գրածի համար մտածում են պատասխան չպիտի տան
    Ոնց? դնեն 17 տարեկան էրեխին սպանեն, հա?
    Ճիշտն ու սուտը չգիտեմ, բայց ես իմացել եմ, որ ոչ թե հայհոյել է, այլ ինչ-որ սմայլիկ է ուզեցել դնել, Q տառն է ստացվել...
    Ես ոչինչ չեմ ուզում...

  13. #9
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Էստեղ ոչ թե օդնակլասնիկ կայքն է մեղավոր, այլ տղայն ու աղջիկը: Տիգրանը անհարգալից ձևով վիրավորել է Լիդային իսկ Լիդան հիմարաբար դա հայտնել ա իր հարազատներին և այստեղ տեղի է ունեցել մի կաթիլ մեղրի պատմությունը, ողբերգական ավարտով: Մեծ դժբախտություն է, թե աղջկա, թե տղայի ընտանիքներիի համար:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (15.05.2009), NetX (14.05.2009)

  15. #10
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ ոչ թե օդնակլասնիկ կայքն է մեղավոր, այլ տղայն ու աղջիկը: Տիգրանը անհարգալից ձևով վիրավորել է Լիդային իսկ Լիդան հիմարաբար դա հայտնել ա իր հարազատներին և այստեղ տեղի է ունեցել մի կաթիլ մեղրի պատմությունը, ողբերգական ավարտով: Մեծ դժբախտություն է, թե աղջկա, թե տղայի ընտանիքներիի համար:
    Հարազատներին չի հայտնել, այլ ընկերոջը...
    Թե ասա, որ ընկեր ունես, մի տարի ինչի ես խոսել էդ տղի հետ: Չէիր ուզում խոսել` բլոկ քցեիր:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (14.05.2009), masivec (14.05.2009)

  17. #11
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Մեջբերում comet-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարազատներին չի հայտնել, այլ ընկերոջը...
    Թե ասա, որ ընկեր ունես, մի տարի ինչի ես խոսել էդ տղի հետ: Չէիր ուզում խոսել` բլոկ քցեիր:
    Ահա, որ ասում եմ, հիմարաբար արված քայլ, առանց մտածելու հետևանքների մասին դժբախտության պատճառ է դարձել: Ճիշտ ես ասում, եթե մի քիչ երկար մտածեր, բլոկ կգցեր ու ոչ մեկին չեր հայտնի դրա մասի, հատկապես իր ընկերոջը:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  18. #12
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Պատմությունը կարդացի:
    Ինչի՞ ա վերնագիրի մեջ առկա Однокласники -բառը, չհասկացա: Պատմության մեջ առկա էնքան աննորմալ բան կար, բայց վերնագիրը պարտադրում ա մտածել, որ Однокласники -ն էր մեղավոր: Նախ բանավոր էլ կարելի ա մարդուն ասել «գնա քո...», երկրորդը, էդ որստիկանության պահերը, էդ փող թողնելը, աստիճաններից ընկած գրելը, աննորմալ դաժան ծեծը վերնագրում տեղ չեն գտել, բայց Однокласники -ն որ ըդնամենը շփման միջոց ա, հայտնվել ա վերնագրում:
    Լավ ա հեռախոսով չէր էդ խոսքերը ասել, թե չէ վերնագրը կլիներ «ՎիվաՍել-ՄՏՍ -ը սպանության առիթ» կամ «Բիլայնը սպանության առիթ»
    էսպես չի մնա

  19. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (14.05.2009), ivy (15.05.2009), Jarre (18.05.2009), Kita (14.05.2009), murmushka (14.05.2009), Nareco (14.05.2009), Norton (14.05.2009), Rammstein (15.05.2009), REAL_ist (14.05.2009), Ribelle (14.05.2009), Yellow Raven (14.05.2009), Արշակ (14.05.2009), Լուսաբեր (14.05.2009), Հայկօ (14.05.2009), Ուլուանա (15.05.2009), Ուրվական (14.05.2009), Ռուֆուս (14.05.2009), Սամվել (14.05.2009), Փոքրիկ (14.05.2009)

  20. #13
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Մեջբերում masivec-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա, որ "քո" բառից հետո անմխիթար արտահայտություն ա արել դրա համար էլ ծեծը կերել ա:Մարդ պիտի մտածի թե ինչ ա ասում, թե չէ մարդիկ կան, որ ինտեռնետով իրանց գրածի համար մտածում են պատասխան չպիտի տան
    (նույն ոճով) Իսկ ի՞նչ գիտես՝ էդ աղջիկն արժանի չի՞ եղել քֆուրի…

    Ասելս այն է, որ եզրակացություններ չանենք՝ առանց գիտենալու պատմությունը մանրամասնությամբ:

    Վերջիվերջո, պատանի է դաժանորեն սպանվել մի քանի լակոտների լակոտության արդյունքում, որտեղ ամենամեծ լակոտը հընգեր ունեցող աղջիկն է: Մարդուց կյանք խլելը, հատկապես նման հիմարագույն պատճառով, ամենավերջին տականքություններից է:

  21. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (15.05.2009), Ariadna (14.05.2009), comet (14.05.2009), Enigmatic (14.05.2009), Kita (14.05.2009), Nareco (14.05.2009), Norton (14.05.2009), REAL_ist (14.05.2009), Surveyr (14.05.2009), Venus (14.05.2009), Աթեիստ (14.05.2009), ԿԳԴ (14.05.2009), Հայկօ (14.05.2009), Ուրվական (14.05.2009), Ռուֆուս (14.05.2009), Սամվել (14.05.2009), Փոքրիկ (14.05.2009)

  22. #14
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմությունը կարդացի:
    Ինչի՞ ա վերնագիրի մեջ առկա Однокласники -բառը, չհասկացա: Պատմության մեջ առկա էնքան աննորմալ բան կար, բայց վերնագիրը պարտադրում ա մտածել, որ Однокласники -ն էր մեղավոր: Նախ բանավոր էլ կարելի ա մարդուն ասել «գնա քո...», երկրորդը, էդ որստիկանության պահերը, էդ փող թողնելը, աստիճաններից ընկած գրելը, աննորմալ դաժան ծեծը վերնագրում տեղ չեն գտել, բայց Однокласники -ն որ ըդնամենը շփման միջոց ա, հայտնվել ա վերնագրում:
    Լավ ա հեռախոսով չէր էդ խոսքերը ասել, թե չէ վերնագրը կլիներ «ՎիվաՍել-ՄՏՍ -ը սպանության առիթ» կամ «Բիլայնը սպանության առիթ»
    Իմաստն էն է, որ երկուսի շփումը էդ սայթում է եղել` վիտուալ, իսկ տխուր շարունակությունը հետևանքն է:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  23. #15
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. odnoklassniki.ru-ն սպանության առիթ (ցավալի թեմա)

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    (նույն ոճով) Իսկ ի՞նչ գիտես՝ էդ աղջիկն արժանի չի՞ եղել քֆուրի…

    Ասելս այն է, որ եզրակացություններ չանենք՝ առանց գիտենալու պատմությունը մանրամասնությամբ:

    Վերջիվերջո, պատանի է դաժանորեն սպանվել մի քանի լակոտների լակոտության արդյունքում, որտեղ ամենամեծ լակոտը հընգեր ունեցող աղջիկն է: Մարդուց կյանք խլելը, հատկապես նման հիմարագույն պատճառով, ամենավերջին տականքություններից է:
    Մտա, որ էս գրեմ, արդեն գրել էիր
    Лучше Гор могут быть только Горы.

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպանության պատճառած հաճույքը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 101
    Վերջինը: 08.05.2009, 18:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •