User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ եք կարծում,

Քվեարկողներ
169. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • արդյոք մարդն ու կապիկը ունեն նույն նախնին

    58 34.32%
  • արդյոք մարդուն Աստված է ստեղծել

    71 42.01%
  • Չգիտեմ

    40 23.67%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1445 հատից

Թեմա: Դարվինիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դարվինիզմ

    Ես այս առումով մի բան կասեմ՝ իմ անձնական կարծիքն է, իհարկե: Ոչ ոքի չեմ բռնանում ընդունել այն:
    Ինքս ընտրել եմ քվեարկության առաջին տարբերակը, բայց... և էլի մի բայց բայցից հետո...

    Կնքված եմ՝ որպես քրիստոնեա՝ հայ առաքելական եկեղեցում, և փաստը, որ քրիստոնեա եմ, չեմ հերքում, սակայն ինքս Աստվածաշունչը և հավատքը ընդունում եմ՝ որպես ինքնադաստիարակման և դիսցիպլինայի կարևորագույն հիմքեր և ոչ ավելին:

    Յուրաքանչյուր կրոն, յուրաքանչյուր հավատք քարոզում է դիսցիպլինա, պատվիրաններ և «զգուշացնում» դատուդատաստանի օրվա մասին: Բոլոր հավատքների դավանողներն էլ համոզված են, որ իրենց հավատքն է միակ ճիշտը և որ միայն իրենք են փրկվելու:

    Ես պարզապես չեմ կարողանում հավատալ, որ մինչև 301թ. մահացած հայերը, օրինակ, դժոխք են գնալու, որովհետև Աստծուն (Հայր, Որդի և Սուրբ Հոգի) չեն ճանաչել: Իսկ, ըստ Աստվածաշնչի՝ ով Հիսուսին չի ընդունում որպես Աստծո որդի, նա Նեռի որդին է:

    Ստացվում է, որ Ինդոնեզիացիները (օրինակ) ազգովի Նեռի որդիներն են և բոլորը գնալու են իրենց հոր մոտ՝ տանջվելու: Կամ կարծում եք կենդանիները հոգեբանություն չունե՞ն: Շուն չկա՞, որ արտահայտում է իր ուրախությունը, երբ նրան սիրում ես և նեղանում է, երբ ջղայնանում ես վրան: Ի՞նչ է, այս էակները գնալու են դժոխք, որովհետև Աստծուն չե՞ն հավատում:

    Չէ, չեմ կարծում: Կյանքը մի անգամ է տրված բոլորին: Ապրեք Ձեզ վայել: Եվ մի խանգարեք մյուսներին ապրել:

    Իսկ շարունակում եմ չհերքել փաստը, որ քրիստոնեա եմ՝ միայն ազգի միասնականությունը պահպանելու նպատակով:

    Այսքանը:
    Վերջին խմբագրող՝ Hay_XY: 14.05.2009, 01:57:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •