Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Երևի ես մի քիչ լավ չարտահայտվեցի։ Իմ տարբերակը ոչ թե Դարվինի տեսության ալտերնատիվա է, այլ նրա լրացում։ Դարվինը բացատրում է, որ մարդն առաջացել է ինչ-որ կենդանուց, այդ կենդանին մեկ այլ կենդանուց, և այլն մինչև ամեոբա։ Իսկ որտեղի՞ց է առաջացել առաջին կենդանի օրգանիզմը։ Այդ հարցին Դարվինի տեսությունը, ինչքան գիտեմ, չի պատասխանում։ Իմ տարբերակը՝ այլմոլորակայինները որոշել են էքսպերիմենտ անել, կամ պարզապես զվարճանալ։ Բերել են Երկիր մոլորակ այդ տարրական օրգանիզմը և հետևում են զարգացմանը։

Այդ հարցի պատասխանը մարդկությունը երբեք չի իմանա։ Այդ այլմոլորակայինները մեզնից մի կարգ ավելի զարգացած են։ Դա նույնն է որ ակվարիումի ձկները սկսեն մտածել թե ով է ստեղծել մարդկանց
Այո, ճիշտ ես, Դարվինի տեսությունը կյանքի առաջացման պատասխանը չի տալիս, եւ Դարվինը, լինելով հավատացյալ մարդ, երբեք չի հերքել աստծո գոյությունը ու կյանքի ստեղծումը վերագրել է աստծուն.. Ուղղակի որոշ շրջանակներում թյուր կարծիք կա, որ Դարվինը իր տեսությամբ մարտահրավեր է նետել եկեղեցուն ու հերքել է աստծո գոյությունը:

Իսկ հարցիս նպատակը հետևյալն էր: Եթե նույնիսկ մի օր պարզվի, որ մարդուն աստված է ստեղծել, կամ էլ այլմոլորակայիններն են փորձեր արել, միևնույնն է, դա չի տա պատասխան այն հարցին, թե կյանքը որտեղից է առաջացել, քանի որ այդ դեպքում առաջանում է հարց` թե ով է ստեղծել մեզ ստեղծողին: