User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Դաշնակցությանը:

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    62 37.13%
  • Բացասական

    105 62.87%
Էջ 27 80-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 1197 հատից

Թեմա: Հայ Հեղափոխական Դաշնակցություն

  1. #391
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Շատ կարևոր հարցադրում է: Հայերիս համար՝ վատն էր: Իսկ ընդհանրապես՝ Լենինն ավելի վատն էր, քանի որ իր սեփական ժողովրդի աչքն էր հանում, իսկ Թալաատը իր ժողովրդին «բարիք» էր ուզում (չենք խոսում գնի մասին, այլ սկզբունքի):
    Թալեաթի դեպքում խոսում ես սկզբունքի մասին, իսկ Լենինի դեպքում չգիտես ինչու մոռանում: Նույն տրամաբանությամբ՝ Լենինն էլ էր սkզբունքորեն լավն ուզում: Ավելին՝ նա միայն իր հայրենակիցների լավը չէր ուզում, նա նաև աշխարհի բոլոր մուրացկանների, աղքատների, ճորտերի, մինչև երեսուն տարեկանն ապրող բանվորների, ողջ մարդկության լավն էր ուզում: Այլ հարց է՝ որքան էր իրատեսական: Արդյունքին հասնելու ճանապարհներն էլ նման դեպքերում լինում են դաժան, նպատակները՝ բարի:
    Թալեաթը չարիք էր մարդկության համար, ինչպես Հիտլերը, Գեբելսը, Հիմլերը, Աբդուլ Համիդը… Այ, համեմատեք: Նրանք մարդկության դեմ հանցանքներ են գործել(և դա միայն ես ու դու չենք որոշում)՝ ազգեր ու ժողովուրդներ են ամբողջությամբ՝ բարուրից մինչև ծեր, մորթել ու խեղդել…

  2. #392
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Հարգելի Ֆորումականներ Ձեզ եմ ներկայացնում հատված Նժդեհի Ցեղակրոն Շարժում գրքից վերլուծելով այս մտքերը և համեմատականներ անելով:


    ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ - ՑԵՂԸ, ՏԱԿԱՆՔԸ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ


    Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք շերտերի՝ ազգային ցեղային (Ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը), ամբոխացած, հակազգային (տականքը):
    Արդի հայությունը գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որեւէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու: Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձեւով նկատվում է որպես

    Հայ ցեղ (ազգ): Հայության մի հատվածն էլ կազմում է տականքը:

    Տականքը - Սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը: Սա Ցեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ՝ որպես հայ եւ զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո°չ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող: Նա ազգային պատկանելություն չունի, եւ եթե խոսում էլ է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձեւ դեռ չի գտել(օրինակ Բլեյանը թր միշտ երգում է հայ ադրբեձանական եղբայրության մասին, կամ ԼՏՊ -ն որի օրոք Ցեղասպանությունը մղվեց երկրորդ պլան, պակվեցին Կուսակցություններ ձեռբակալվեցին Մարտակն լեգենդար ջոկատների ««ԱՐԱԲՈ»» հրամանատարներ և այլն): Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի° ճանաչում եւ առաջնորդվում է ՙորտեղ հաց, էնտեղ կա°ց՚ սկզբունքով: Նրա համոզումով Հայ ցեղը ՙցեխ՚ է, մարդկային ստորադաս տեսակօրինակ Օլիգարղները սկսաց Գռզոից մինչև Լֆիկ և այլն): ՙՑեղանենգ շեյթա°ն՚,- այսպես խարանեց նրան Հայկ Ասատրյանը (82): Դա՝ հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած:

    Ցե¯ղը - Սա հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է՝իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում: Նա° է իր մեջ կրում Հայկականությունը եւ այն փոխանցում սերունդներին: Ցեղի համար՝անփոխարինելի° է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ: Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս օրինակ Թաթուլ Կրպեյանը, Պետոն, Բեկորը, Դուդուլը, Դուշմանը, Բախշյան Վարդանը, ու բոլոր նրանք ովքեր ասեցին ««ու եթե հարկ լինի նայև կյանքիս գնով»»):

    Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող տարրն է: Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի օրինակ ԼՏՊ -ի միտինգները, և այլն):
    Ժողովուրդն ապրում է առօրեայով, Ցեղը հավիտենականով. նա՝ օրվա մտածումներով, սաª անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով եւ օրվա հարատեւ պայքարով, միաժամանա°կ օրինակ 1000 դրամ վերցնող ու ընտրողը, իր անցյալը հավի պես կուտը տեսնելուց հետո մոռացողը և այլն):

    Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, Ցեղը՝ համահայկական շահերովօրինակ մինչև մեր դռան շորը մաքրելը և այլն): Ժողովուրդն արդարություն եւ ապրելու իրավունք աղերսող է, Ցեղը դրանք նվաճող ու հաստատող: Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, Ցեղը
    չի° հանդուրժում ստրուկի շղթաները. նրա համար սրբագրելի են աշխարհի
    հայավնաս վճիռները: օրինակ Նորից ԼՏՊ -ի միտինգները և այլն):
    Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու
    խուճապիօրինակ մառտի 1-2 և այլն):

    Ցեղը բնազդորեն գտնում է ելքը:
    Ժողովուրդը մեծարում է միջակություններին օրինակ Վանո սիրադեղյան, ԼՏՊ, Բլեյան, բաղդասարյան արտուր մուկ ու ձուկ, սև ու գալուբոյ և այլն):
    Ցեղը՝ միայն իր հանճարներին:ՙ
    Ժողովուրդը դպիրներ է ծնում,
    Ցեղը՝ մարգարեներ՚:
    Նա արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում. կամ, երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում: օրինակ ««Արա էդ ել մարդ չկար Սոսին Թեկնածու դրիք հա հա հա, կամ առա ով ա Դրոն մաուզեռիստ ա ելի հա հա հա»» և այլն): Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը
    հավերժացնողը:
    Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով,
    Ցեղը համակ է հպարտանքի զգացումով եւ լի՝ վճռականությամբ:
    Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով,օրինակ մեր 80 տոկոսի լսաց երգերն ու նաըաց հաղուրդումները և այլն):
    Ցեղը ազգայնացնում է իր ընդունածը՚:
    Եվ որքան հայության մեջ բարձր է Ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նաª որպես Ազգ: Իսկ Ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին նրան Դարձի բերելով, դեպի Ցեղը կողմնորոշելով:

    Այս ժողովուրդը պետք է ցեղենք՚ (). ա°յս է Ցեղակրոնության գերխնդիրը:- 44 -

    ու սրանից հետո ել ձասեք սարդարապատում հաղթեց ժողովուրդը ժողովուրդը ԼՏՊ -ի միտինգում ա իսկ Սարդարապատում հաղթեց Հայ ազգի սերուցքը ՑԵՂԸ ) որն ասեց ՈՒ ԵԹԵ ՀԱՐԿ ԼԻՆԻ ՆԱԵՎ ԿՅԱՆՔԻՍ ԳՆՈՎ …:

    Մոդերատորական: Գրառման անհարկի մեծ տառաչափերը և թավատառերը հանվել են: Գրառման կրկնօրինակները այլ բաժիններում ջնջվել են, հեղինակը՝ ստացել է տուգանային միավորներ
    Վերջին խմբագրող՝ Elmo: 12.05.2009, 14:43:

  3. #393
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մարկիզ, սուս, ես ստեղ վախեցա բեսամթ, սպասիր կարդանք կոչը, հետո կշարունակենք

    Իհարկե Թալաատը հանցագործ է, վերջ ի վերջո նաև իր թուրքերի նկատմամբ, որ հիմա դեռ երկար տակից դուրս չեն գալու...Պարզապես Լենինի մասին ավելի լավ է խոսել առանձին թեմայում, առանց համեմատության դաշնակցության հետ, թե չէ հիմա ես քեզ կոմունիստ կգբշնիկի պիտակ կկպցնեմ, նենց ես գովում: Կոնտեքստից է:

    Գիտեմ, ես եմ մեղավոր, այդ անունն առանձնացրեցի Չարենցի գրվածից...

  4. #394
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Դաշնակցության ծրագիրը փոփոխական է, նա ոչ քարացած տոկմա է և ոչ ալ Դաշնակցության առաջին և վերջին խօսքը: …Շատերը այս երևույթը նշմարելով` մեզ կը նկատեն անծրագիր և անսկզբունք, մինչև մենք ընդհակառակն դրա մէջ կը տեսնենք կեանք և կենսունակություն :

  5. #395
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Դաշնակցութիւնը գործի կազմակերպութիւն է. մի գործ, որ կատարվում է միասնական աշխատանքով, այսինքն զատ-զատ ճիգերի համադրութեամբ և մի որոշ ուղութեամբ` մի որոշ նպատակի հասնելու համար:

  6. #396
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, որ ունի որոշ ծրագիր. այդ ծրագիրը թարգմանն է որոշ շահերի: Հանրային շահերի պաշտպանության և հետապնդման կուսակցություն լինելով` Դաշնակցությունը շահակցական կազմակերպություն չէ: Նա հանրային շահեր է պաշտպանում և ոչ թէ անդամների շահերը

  7. #397
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, որ ունի որոշ ծրագիր. այդ ծրագիրը թարգմանն է որոշ շահերի: Հանրային շահերի պաշտպանության և հետապնդման կուսակցություն լինելով` Դաշնակցությունը շահակցական կազմակերպություն չէ: Նա հանրային շահեր է պաշտպանում և ոչ թէ անդամների շահերը
    Ցանկացած կուսակցության ծրագիր բացի կարդա աչքերդ կլցվի.. կասես էս ինչ խելոք ու ազգանվեր մարդիկ են այ մարդ...

    Կուսակցության շիրմայի տակ անդամներն են իրենց շահերը պաշտպանում...ու գիտես ինչի հաշվին` ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ: Ես չեմ ասում թե ես լինեի հաստատ այլ կերպ կվարվեի, բայց մեծ-մեծ բաներ մի գրի...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (12.05.2009)

  9. #398
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մոդերատորական: Հարգելի ցեղակիցներ, օֆտոպը չդադարեցնելու դեպքում ցեղի կանոնադրթյան ամբողջ խստությունը կզգաք: Մի հաստատեք իմ այն կարծիքը, որ այս թեման սպառել է իրեն և փակման ժամանակն է: Թեմայից դուրս գրառումները ջնջված են:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 12.05.2009, 21:07:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (12.05.2009), Mephistopheles (12.05.2009), ministr (13.05.2009), Rammer (12.05.2009), Տրիբուն (12.05.2009)

  11. #399
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    ես գիտեմ որ դու լինեիր այլ կերպ կլիներ ես ել որ լինեի հնարավորա վատ լիներ բակց Դաշնակցությունը իմ ու քո ստեղծածը չի ոչ Վահան Հովանիսըանի ու Արմեն Ռոստամյանի… ու եթե կա մեկը որ կասի թե կարող ա ազդել Դաշնակցության վրա իր ծրագրերը իրականացնելու ժամանակ, ես ետ ժամանակ կդառնամ կարկառուն հակադաշնակցական ավելին քան ԼՏՊ ու Սերժը իրար հետ

  12. #400
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու
    խուճապիօրինակ մառտի 1-2 և այլն): ...
    Առայժմ մի հարց, եթե կարելի է: Այդ ի՞նչ վտանգ էր մարտի մեկին-երկուսին սպառնում ժողովրդին, և որտեղի՞ց էր այդ վտանգը:
    Si vis pacem, para bellum

  13. #401
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    ես Խրիմյան Հայրիկ եմ ասում դու ԼՏՊ ողբամ քեզ Հաըաստան

  14. #402
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    ես գիտեմ որ դու լինեիր այլ կերպ կլիներ ես ել որ լինեի հնարավորա վատ լիներ բակց Դաշնակցությունը իմ ու քո ստեղծածը չի ոչ Վահան Հովանիսըանի ու Արմեն Ռոստամյանի… ու եթե կա մեկը որ կասի թե կարող ա ազդել Դաշնակցության վրա իր ծրագրերը իրականացնելու ժամանակ, ես ետ ժամանակ կդառնամ կարկառուն հակադաշնակցական ավելին քան ԼՏՊ ու Սերժը իրար հետ
    Ուզում ես ասես որ բյուրոյի անդամները չեն կարող ազդել կուսակցության ծրագրերի իրականացման վրա? Կարծում ես ինչ որ մեկը Դաշնակցության ծրագրում գրած կետերն իրագործումա? Կասես ով ու որ կետերը?
    Ես ոնց նայում եմ ոչ մի բան չի իրագործվում: Նույնիսկ քայլ չի արվում: Եթե կարող ես թվարկի կոնկրետ արած քայլեր (բացի թուրքերի մերը լացացնելու կոչերը) :
    Դաշնակցությունը էդ քո թվարկած մարդկանց ստեղծածը չի, բայց էս պահին նրանք են կոչված իրականացնելու կուսակցության ծրագիրը:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. #403
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առայժմ մի հարց, եթե կարելի է: Այդ ի՞նչ վտանգ էր մարտի մեկին-երկուսին սպառնում ժողովրդին, և որտեղի՞ց էր այդ վտանգը:
    վտանգը իշխանություններից էր ոստիկանների միջոցով

  16. #404
    Այցելեք www.yerablur.am karenmorm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2009
    Հասցե
    Hayastanum
    Գրառումներ
    174
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

    դե չգիտեմ որտեղից ա քո ինֆորմացիան բաըց ըես եմ Ժամից գալի դու ես տեր ողորմիա ասում

  17. #405
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դաշնակցությունը Հայ ժողովրդից ներողություն չխնդրեց...

    Մեջբերում karenmorm-ի խոսքերից Նայել գրառումը
    վտանգը իշխանություններից էր ոստիկանների միջոցով
    Վայյյյյ երևի դու էլ չհասկացար ինչ ասեցիր բարեգամս...մի երկու բան լուսավորեմ եղբայր իմ:
    ԻՍԿ ԴՈՒ ԳԻՏԵՍ ՈՐ ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԵՎՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍ ԷԻՆ ՈՒ ԵՆ...ՈՒ ՓԱՍՏՈՐԵՆ ԴՈՒ ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻՐ ՈՐ ՎՏԱՆԳԸ ՁԵԶԱՆԻՑ ԷՐ և ԷԷԷԷԷԷ: Այսինքն` այս քանի օր է, որ դու դաշնակների գովքն ես անում, որ մենք այս, մենք` այն, դու քո ձեռքով ջուրը գցեցիր ու ինքնկամ իմաստազրկեցիր քո ասածները: Դու խոստովանեցիր որ դաշնակները մարտի մեկի հանցակիցն են...
    Այսքանից հետո որքան է քո խոսքերի արժեքը? Դու պատռեցիր դաշնակների դիմակը: Երբ մենք ենք ասում, որ դաշնակները մեղավոր են, դա լրիվ այլ է..Բայց երբ դու ես խոստվանում որ դաշնակները հանցագործ են, ուրեմն էլ կասկած չկա...Ես մի քիչ կասկածում էի, բայց դե որ դու ասեցիր էլ վերջ:Լրիվ քո հետ համաձայն եմ: Դաշնակները հանցագործ են ու վերջ....ԲՌԱՎՈՈՈՈՈՈՈ


    Վիշապ ձյա, բայց ոնց սադրեցիր...հալալա
    Վերջին խմբագրող՝ Rammer: 13.05.2009, 16:43:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (13.05.2009), Հայկօ (14.05.2009), Տրիբուն (13.05.2009)

Էջ 27 80-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •