Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Բա ես ի՞նչ եմ ասում: Կրկնում եմ՝ Բարսան շատ լավ ու գեղեցիկ ոճով գնդակը հասցնում էր մինչև տուգանայինի մատույցներ, բայց եթե այնտեղ տեղավորվել մի ամբողջ տաս հոգի, այն էլ ինչպիսիք, ինչպե՞ս է հարվածելու: Հե՞շտ է մտնել այդպիսի տուագանային հրապարակ, ապա հարվածել: Որքան ուզում ես տեխնիկապես լավը եղիր, որքան ուզում ես լավ հարվածներ ունեցիր, եթե տուգանայինում հավաքվել են լավ պաշտպանվել իմացող տաս ֆուտբոլիստ, դու չես կարող հարված կատարել: Մի պահ թուլացան ու ստացան իրնեց պատիժը: Պատկերացնու՞մ եք՝ խաղի ընթացքում Չելսին մի փոքր բացվեր, ինչ կկատարվեր:

Նույն տրամաբանությամբ Էսիենի գոլը բախտի բերմամբ կարելի է համարել: Ընդ որում, այս գոլում բախտի գործոնն ավելի շատ էր, քան Ինիեստայի խփած գնդակի ժամանակ:
շատ ես փոքրացնում Չելսիին. ես էլ էլի եմ ասում, քո հետ համաձայն եմ, որ նախորդ խաղում շատ <<վատ>> խաղացին, ամբողջ կազմով պաշտպանվեցին, բայց այսօր պատկերը այլ էր.. էլի գրել էմ, որ 30-70 էր տարածքային առավելության ցուցանիշը, բայց Չելսին և խաղային առավելություն ուներ, և ինտրիգային պահեր էր ստեղծում

իսկ չես կարծում, որ ամեն թիմի պաշտպանության խնդիրը հենց հակառակարդ թիմի հարձակվողների խաղը կասեցնել է? նրանց <<փակելը>>?