User Tag List

Նայել հարցման արդյունքները: ԽՍՀՄ-ն Հայաստանի համար

Քվեարկողներ
12. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Չարիք էր, բայց ափսոս, որ փլուզվեց

    0 0%
  • Բարիք էր ու ափսոս, որ փլուզվեց

    1 8.33%
  • Բարիք էր, բայց լավ ա, որ փլուզվեց

    5 41.67%
  • Չարիք էր ու լավ ա, որ փլուզվեց

    6 50.00%
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Մարկիզ, ժամանակ չունեմ հիմա որ մանրամասն գրեմ, բայց ասեմ որ Գերմանիայի պես վայրագ երկիր աշխարհը չի տեսել: էն, ինչ արին իրանք աշխարհի ու նաև իրա ժողովրդի հետ մի 7 տարում, ոչ մի թուրք ու պարսիկ իրանց օրում չէին արել:
    էլի եմ ասում, պատմություն կարդա մանրամասն

  2. #32
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    Ի դեպ, այն ինչ ունենք այսօր, Ամերիկայի վարած նուրբ քաղաքականության արդյունքն է: ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկը ազգերի` միմյանց նկատմամբ կոնֆլիտկներն էին, Ամերիկան էլ ինչքան կարող էր, սատարում էր այդ կոնֆլիկտները` հասցնելով միմյանց նկատմամբ ատելության: Հայաստանում դեռ վիճակը լավ է մյուս "ռուսաֆոբ" ազգերի հետ համեմատած բայց աչքիս մենք էլ ենք գնում նույն ճանապարհով: Հասել ենք նրան, որ մարդիկ բացասաբար են վերաբերվում Հայրենական պատերազմում ԽՍՀՄ հաղթանակին, որը բոլորիս հպարտությունն էր:

    Հիմա Ամերիկան նույն ձևով փլուզում է Ռուսաստանի Դաշնությունը: Առավել քան համոզված եմ, որ այսօրվա ռուսական ազգայնամոլ կազմակերպությունները, որոնք կոչ են անում վռնդել երկրից ոչ սլավոնական արտաքին ունեցող անձնավորություններին, հովանավորվում են ԱՄՆ կողմից: Այդպիսով, իրար դեմ տրամադրելով Ռուսաստանի ժողովրդներին, կհասնեն հյուսիսային Կովկասի, Թաթարստանի, և այլնի անջատմանը, որից հետո Ռուսաստանը կդառնա մի փոքրիկ, սովորական, իրենից ոչինչ չներկայացնող պետություն: Ու երբ Ամերիկան այլևս մրցակից չի ունենա աշխարհում, ես չգիտեմ ինչ տեղի ունենա: Բայց լավ բան հաստատ տեղի չի ունենա:

  3. #33
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ, ժամանակ չունեմ հիմա որ մանրամասն գրեմ, բայց ասեմ որ Գերմանիայի պես վայրագ երկիր աշխարհը չի տեսել: էն, ինչ արին իրանք աշխարհի ու նաև իրա ժողովրդի հետ մի 7 տարում, ոչ մի թուրք ու պարսիկ իրանց օրում չէին արել:
    էլի եմ ասում, պատմություն կարդա մանրամասն
    Դիվ, ներիր, բայց այդ դու՞ ես ասում ինձ պատմություն կարդա, երբ ինքդ չգիտես, թե արդյոք Ֆրանսիան ու Անգլիան նացիստական Գերմանիայի հետ պատերազմի մեջ մտե՞լ են, թե՞ ոչ…

  4. #34
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Պաշտոնապես և Անգլիան, և Ֆրանսիան Գերմանիային պատերազմ հայտարարել են…

  5. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիվ, ներիր, բայց այդ դու՞ ես ասում ինձ պատմություն կարդա, երբ ինքդ չգիտես, թե արդյոք Ֆրանսիան ու Անգլիան նացիստական Գերմանիայի հետ պատերազմի մեջ մտե՞լ են, թե՞ ոչ…
    Մարկիզ, ես ասում եմ փաստացի

  6. #36
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ, ես ասում եմ փաստացի
    Հասկացա, Դիվ ջան: Նկատի ունես՝ այնպես, ինչպես Խորհրդային Միությունը: Ներիր:

  7. #37
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք

    Մոդերատորական: Թեման առանձնացվել է Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները թեմայից:

  8. #38
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք

    Լավ էլ երկիր էր: Համենայն դեպս ամերիկոսների համար էր չարիք; մեր համար լավ էլ բարիք էր: Հենա հիմա ռուսաստանի ստրուկն ենք, բայց ոչ մի բան չունենք, իսկ էն ժամանակ գոնե ստրուկ էինք, բայց գոնե ազատ ֆռֆռում էինք ամբողջ սովետով ու ինչ ուզում, անում:
    էսպես չի մնա

  9. #39
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք

    ԽՍՀՄ-ը չափազանց հզոր էր, ուներ բազմաթիվ դրական կողմեր (այլապես այդքան երկար չէր գոյատեւի)։ Շատ բաներով 1000 անգամ ավելի լավ էր, քան հիմիկվա մեր վիճակը։
    Բայց.
    այն հիմնված էր ստի ու կեղծիքի վրա։ Իսկ դա ամուր հիմք հանդիսանալ չի կարող։ Այդ պատճառով էլ քանդվեց։

    Իհարկե մեր հիմիկվա վիճակն էլ մի եսիմինչ ճշմարտության վրա չի հիմնված։ Նա մի ծայրահեղություն էր, իսկ սա` մի ուրիշ։
    Մի խոսքով լավ եղավ որ քանվեց, բայց պետք է հաշվի առնենք, որ եթե ԽՍՀՄ-ի նման հզորը քանդվեց, ապա մենք, որ նրա համեմատ չունենք ոչ մի հզորություն, շատ ավելի հեշտ կարող ենք քանդվել։


    Հ.Գ. Չեմ հասկանում, ստեղ գրած ա, որ վերջին տարբերակի օգտին մի հոգի ա քվեարկել, բայց կտտացնում եմ քվեի վրա, տեսնում եմ, որ բացի ինձնից մի հոգի էլ ա քվեարկել։ Չհասկացա, էս ինձ ու Ariadna-ին կես մարդ ե՞ն հաշվում։

  10. #40
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլ երկիր էր: Համենայն դեպս ամերիկոսների համար էր չարիք; մեր համար լավ էլ բարիք էր: Հենա հիմա ռուսաստանի ստրուկն ենք, բայց ոչ մի բան չունենք, իսկ էն ժամանակ գոնե ստրուկ էինք, բայց գոնե ազատ ֆռֆռում էինք ամբողջ սովետով ու ինչ ուզում, անում:
    Այ հենց էդ ա մեր ազգի դժբախտությունը, որ չենք ասում ձերբազատվենք ստրկությունից, ասում ենք՝ էն ժամանակ լավ ստրուկ էինք, հիմա վատ։ Լավ էր հա՞, որ ոչինչ իրավունք չունեիր դու քո երկրում որոշելու՝ սկսած ատենախոսությունների հաստատումից, վերջացրած հրուշակեղենի գործարանում պատրաստվող կոնֆետի բաղադրությունից։ Որ ազգդ կամաց–կամաց լեզուն էր կորցնում, քանզի մեր քաղքենի ինտելիգենցիան կարծում էր, որ երեխային ռուսական դպրոց տալը դա ինտելեկտի ու զարգացածության գերագույն աստիճանն է... Ու էսօրվա ստրկությունն էլ հենց էդ ժամանակվա մեր ժառանգությունն ա, նստած արյան մեջ, ու չգիտեմ քանի սերունդ պետք ա անցնի, որ մեր ազգը մի քիչ մաքրվի ու ազգային արժանապատվություն ձեռք բերի։ Քանի դեռ մարդիկ իրենց էրեխեքին կոչում են Էրիկ, Ալեքս, Վլադ, Միլենա, Նատալի ու Էլեն, էս ազգը ազգ չի դառնա։
    When life gives you lemons, make lemonade

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.04.2009), Rammstein (20.04.2009)

  12. #41
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ հենց էդ ա մեր ազգի դժբախտությունը, որ չենք ասում ձերբազատվենք ստրկությունից, ասում ենք՝ էն ժամանակ լավ ստրուկ էինք, հիմա վատ։
    Ան ջան մեր անկախացումը ևս մեկ, ավելորդ անգամ ապացուցեց, որ մենք ինքներս ենք գնում ստրկացման: Ապացուցեց, որ ոչ ոք մեզ չի խանգարել ունենալ անկախ ու ինքնիշխան պետություն: Մենք միշտ կամավոր գնացել ու հանձնվել ենք ստրկության:
    էսպես չի մնա

  13. #42
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք

    Մի անգամ մի խելոք մարդ ասաց. "Նա, ով չի ափսոսում ԽՍՀՄ-ը, սիրտ չունի, բայց նա, ով կարծում է, թե այն կարող էր իր գոյությունը շարունակել ԱՅԴ տեսքով - ուղեղ չունի..."
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (20.04.2009), One_Way_Ticket (20.04.2009), Ներսես_AM (20.04.2009)

  15. #43
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք

    Իսկ հիմա ամբողջ աշխարհը Ամերիկայի ստրուկն է` առանց դա գիտակցելու, և հենց դրանում է Ամերիկայի ուժը: Երբևէ ամերիկյան հանրագիտարան կարդացե՞լ եք: Եթե ոչ, խորհուրդ եմ տալիս անմպայման մի քիչ թերթել, շատ հետաքրքիր բաներ կիմանաք: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հոդվածում շատ կարճ անրադառնում է Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակմանը, նշելով որ Գերմանիան մեզ չգրավեց պարզապես որոշ տակտիկական վրիպակների պատճառով: Հետո մեծ տառերով սկսվում է նոր ենթաբաժին "Միացյալ Նահանգները մտնում է պատերազմ", որտեղ մանրամասն պատմում է, որ նրանք խաղացին առանցքային դեր ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում: Ռուսաստանի մասին հոդվածում նկար է դրած, որտեղ կոկա-կոլա են վաճառում և մեկնաբանած է "արևմտյան արտադրանքներ կան Ռուսաստանում, չնայած դրանք սովորաբար թանկ են: Այստեղ վենդորները ամերիկյան "soft" խմիչք են առաջարկում Կարմիր հրապարակում համերգի ժամանակ": Այո, իրենք ամբողջ աշխարհը հեղեղեցին իրենք հիմար խմիչքներով (ես զգացել եմ, որ դրանց մեջ ինչ-որ նարկոտիկ կա, որ խմում ես, անընդհատ էլի ես ուզում): Նորմալ բնական հյութեր խմողներին իրենք վերևից են նայում` "դեռ չեք հասունացել":

    Շարունակե՞մ: Ամերիկայում մի քաղաքից մյուս քաղաք էի թռնում, ինքնաթիռի մեջ "Ով է ուզում միլլիոնատերի" նման խաղ կար: Խաղը ընդհանուր էր, բոլորը, ովքեր խաղում էին, ստանում էին նույն հարցերը: Հետաքրքրության համար նայում էի, թե ամերիկացիները ոնց են պատասխանում: Էլեմանտար հարցերին, ասենք "Որ լեղնաշղթան է բաժանում Եվրոպան Ասիայից" դժվարանում էին պատասխանել (մի աղջիկ պատասխանեց Վլադիվոստոկ), փոխարենը "ով է եղել չգիտեմ որ թվականին չգիտեմ որ բեյսբոլի թիմի մարզիչը" պատասխանում էին միանգամից:

    Եվ մարդիկ հիանում են իրենց թվացյալ ազատությամբ: Չես ուզում կոլա խմել, մի խմիր ոչ ոք չի պարտադրում: Չես սիրում բեյսբոլ, մի նայիր: Չես ուզում Ամերիկայում ապրել, բարի ճանապարհ (այդ երկրում ելքի անձնագրային ստուգում չկա): Բայց չգիտես ինչու գրեթե բոլորը ձգտում են ապրել Ամերիկայում, ուտել մաքդոնալդս, խմել կոկա-կոլա և դիտել բեյսբոլ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (20.04.2009), Lion (20.04.2009)

  17. #44
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք

    Թող չթվա, թե ես կոմունիստ եմ: Պարզապես քանի որ այստեղ մեծամասնությունը ատում են ԽՍՀՄ-ը (ինչքան ես հասկացա), ապա ստիպված հակառակ կողմն եմ ընդունում: Դե ԽՍՀՄ թերությունները առանց ինձ էլ ասում են:

  18. #45
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ մի խելոք մարդ ասաց. "Նա, ով չի ափսոսում ԽՍՀՄ-ը, սիրտ չունի, բայց նա, ով կարծում է, թե այն կարող էր իր գոյությունը շարունակել ԱՅԴ տեսքով - ուղեղ չունի..."
    բազմամիլիոն մարդկանց ոսկորների վրա կառուցված իմպերիան ափսոփալ՞՞՞՞
    ինչը՞ ափսոսալ, որ վերացավ ու մի քանի միլոն ավել մարդ չկարողացավ տանել՞ հետը այն աշխարհ:
    ինձ չի թվում որ այդ մարդը եղել է խելոք, մանավանդ եթե նա հայ է, ու ստացել է այդ կոտորած-ցեղասպանությունից իր այռուծի բաժինը:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ քանդեց Խորհրդային Միությունը` ԽՍՀՄ
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 16.10.2008, 19:45
  2. Ցեղակրոնությո՛ւն – գաղութահայության փրկությո՛ւն
    Հեղինակ՝ ցեղակրոն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.02.2008, 16:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •