User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ քանդեց Խորհրդային Միությունը` ԽՍՀՄ

Քվեարկողներ
27. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Գարբաչովը քանդեց

    5 18.52%
  • ԱՄՆ-ը քանդեց

    5 18.52%
  • Ժողովուրդը քանդեց ներսից

    6 22.22%
  • Ա դե քանդել քանդել են, ի՞նչ եք խորացել

    11 40.74%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Ո՞վ քանդեց Խորհրդային Միությունը` ԽՍՀՄ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    55
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞վ քանդեց Խորհրդային Միությունը` ԽՍՀՄ

    Հայաստանի անկախութիւնը հարցականի տակ չառնելով, առաւել եւս չափսոսալով ՍՄ տարանջատմանը:

    Ո՞վ քանդեց Ս. Միութիւնը
    Ներքի՞ն թէ՝ արտաքին պատճառներն էին, կենտրոնի՞ց թէ՝ հանրապետութիւններից...թէ՞ բոլորը մասնակցեցին քանդմանը:
    Ո՞վ է Միխայիլ Գորբաչովը այսօր, նախկին Ս Միութեան քաղաքացիների համար: Ճի՞շտ է որ Բրիտանիայում ուսանել է:
    Ի վերջոյ, էկոլոգիական (կենսոլորտային) պահանջների բարձրացումը, ի՞նչքանով նպաստեց տնտեսութեան քանդմանը, ի մասնաւորի՝ Ս. Հայաստանի:
    Ինչո՞ւ Հայաստանում պահանջուեց Նայիրիտի ու Մեծամօրի փակումը:

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Ինքը իրեն քանդեց...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    կոմունիզմը քանդեց, մարդկությունը ունակ չի հասնելու ներկա համակարգերից ամենաիդեալականին, Սովետի փորձը ապացուցեց անհնարինությունը, մենակ թատրոն կարա լինի, որն էլ երկար չի կարող տևել
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    55
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքը իրեն քանդեց...
    Ինչքանով է տրամաբանական ինքնակործանումը, որ անշուշտ պատահած է պատմութեան մէջ, բայց նորից դժուար հաւատալի: Չէի՞ն հայրենասէր: Պետութիւնը ու երկիրը կործանումից փրկել ուզւողներ չկայի՞ն:

  5. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Չէ, պատկերացրու... ուզողներ չկաին: Իրոք - իշխող վերնախավը լիքը միլիոններ էր դիզել ու նեղվում էր սովետի կարգերից, երբ չէր կարող իր փողերը վայելել, լեգալացնել դրանք...

    Իսկ մնացած ՄԱՍՍԱՆ ուղղակի չհասկացավ ինչ է կորցնում: Մի մասը ընկավ էկոլոգիական և դեմոկրատական հիմար գաղափարների հիպնոսի տակ, մի մասն էլ ցանկացավ իբր ազատ երկրում առևտուր անել... և այլն:

    Բայց քանդման հիմնական մեղավորը իհարկե վերնախավն էր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    55
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, պատկերացրու... ուզողներ չկաին: Իրոք - իշխող վերնախավը լիքը միլիոններ էր դիզել ու նեղվում էր սովետի կարգերից, երբ չէր կարող իր փողերը վայելել, լեգալացնել դրանք...

    Իսկ մնացած ՄԱՍՍԱՆ ուղղակի չհասկացավ ինչ է կորցնում: Մի մասը ընկավ էկոլոգիական և դեմոկրատական հիմար գաղափարների հիպնոսի տակ, մի մասն էլ ցանկացավ իբր ազատ երկրում առևտուր անել... և այլն:

    Բայց քանդման հիմնական մեղավորը իհարկե վերնախավն էր...
    Ուրեմն հայրենասիրութեան պակասը, կոռուպցիան (փտածութիւնը), կեղծ ու ներածուած գաղափարները երկիր են քանդում:
    Ուսանելի դասեր են, այն էլ ոչ հեռու անցեալից:
    Ո՞վ է ասում. պատմութիւնը անցեալում թողէ'ք:

  7. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Միանգամայն ճիշտ ես Դրանք վտանգավոր ախտեր են, որ տարբեր ժամանակներում հարվածել ու հարվածում են տարբեր պետությունների
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #8
    Սկսնակ անդամ ArmineIvanyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2008
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի անկախութիւնը հարցականի տակ չառնելով, առաւել եւս չափսոսալով ՍՄ տարանջատմանը:

    Ո՞վ քանդեց Ս. Միութիւնը
    Ներքի՞ն թէ՝ արտաքին պատճառներն էին, կենտրոնի՞ց թէ՝ հանրապետութիւններից...թէ՞ բոլորը մասնակցեցին քանդմանը:
    Ո՞վ է Միխայիլ Գորբաչովը այսօր, նախկին Ս Միութեան քաղաքացիների համար: Ճի՞շտ է որ Բրիտանիայում ուսանել է:
    Ի վերջոյ, էկոլոգիական (կենսոլորտային) պահանջների բարձրացումը, ի՞նչքանով նպաստեց տնտեսութեան քանդմանը, ի մասնաւորի՝ Ս. Հայաստանի:
    Ինչո՞ւ Հայաստանում պահանջուեց Նայիրիտի ու Մեծամօրի փակումը:
    Միանշանակ Ամերիկան քանդեց Սովետին - իր համար մեկ թշնամուն:
    ARMENIA ....Country beyond compare
    http://www.welcomearmenia.com
    http://www.7days.am

  9. #9
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    18
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Մոդրատորական: Իմ կարծիքով ճիշտ կլիներ թեմային ավելացնել նաև հարցում, թեմայի հեղինակի հարցադրման շրջանակներում: Կարծում եմ եթե այս փոքրիկ բացը լրացնեմ թեմայի հեղինակը դեմ չի լինի

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    55
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդրատորական: Իմ կարծիքով ճիշտ կլիներ թեմային ավելացնել նաև հարցում, թեմայի հեղինակի հարցադրման շրջանակներում: Կարծում եմ եթե այս փոքրիկ բացը լրացնեմ թեմայի հեղինակը դեմ չի լինի
    Ճիշտ ես արել: Շնորհակալ եմ նաեւ վերնագրի հայացման ու ամբողջացման համար:
    Հարցադրումին պատասխանել առայժմ դժուարանում եմ: Գուցէ պիտի աւելացնել. «բոլորն էլ նպաստեցին ԽՍՀՄ-ի քանդումին« տարբերակը: Այսինքն՝ եւ ներքին եւ արտաքին պատճառներ եղան:

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Ինձ համար օրինակ բացարձակապես էական չի, թե ով է քանդել: Կարևորը քանդել են ու կարևորը որ չկառուցեն կրկին:

  12. #12
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    42
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Իմ համեստ կարծիքով՝ համակարգն ի սկզբանե դատապարտված էր ձախողման։ Նույնիսկ զարմանում եմ, որ այդքան երկար դիմացավ...
    И скучно и грустно, и некому руку подать...

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    55
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Մեջբերում ArmineIvanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանշանակ Ամերիկան քանդեց Սովետին - իր համար մեկ թշնամուն:
    Արմինէ ջան, ես ու Lion-ը համաձայնել էինք, որ՝ ինքիրենից կործանուեց ներքին սպառման հետեւանքով, իսկ դու, քո գրառումով, քանդեցիր իմ ու Lionի եզրակացութիւնը:
    Խնդրեմ ասա՛, ի՞նչպէս Ամերիկան քանդեց: Մինչ այդ, յիշենք Կարմիր Բանակի ժամանակաւոր յեղաշրջումը. կասեցնելու համար զարիվայր ընթացքը, ու Բորիս Ելցինի՝ այդ ժամանակուայ ՌԴ նախագահի, փողոց իջնելով կրակմար հաստատող տանկերի մօտ գնալով ծաղիկ բաժանելը:
    Այս ամենը անհասկանալի են ինձ համար, ու եթէ չբացատրուի, ակամայ պիտի մտածեմ, թէ եղածը բեմադրութիւն էր, սարքուած Գորբաչով-Ելցին զոյգի կողմից:
    ԿԳԲ ո՞ւր էր:
    Կապելով այս օրերին, տեսնում ենք, Ելցինի յաջորդ Պուտինն ու Մեդվեդեվը, փորձում են վերականգնել երբեմնի կայսրութեան հանգամանքը:
    Պուտինը Ելցինի օրհնեալ-ընտրեալ յաջորդն էր: Ելցինը քանդեց. Պուտինը ուզում է վերականգնել: Անհասկանալի է:

  14. #14
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Սովետ Միութիւնը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար օրինակ բացարձակապես էական չի, թե ով է քանդել: Կարևորը քանդել են ու կարևորը որ չկառուցեն կրկին:
    Էրեխեք, մի հատ օֆֆտոպեմ էլի, որ չօֆտոպեմ կմեռնեմ, հետո հարգելի ադմինները թող ջնջեն։ Էն օրը ուրեմն գնացել եմ ընկերուհուս երեխա ունենալու տոնախմբությանը, այսպես ասած, ու էկել ա մի հատ կին, ցնդած, ինքը վերջն էր էրեխեք, մանրամասն չպատմեմ հագածներն ու նկարած հոնքերն ու թարթիչները, բայց էս մասը որ չասեմ կմեռնեմ։ Ուրեմն կենաց ա խմում, ասում ա՝ ցանկանում եմ, որ 2020 թվականին Հայաստանում հաղթանակած լինի կոմունիստական կուսակցությունը և քո տղան հետագայում դառնա ՍՄԿԿ առաջին քարտուղար Ու դա էնքան լուրջ ու պաթոսով էր ասվում, չեք պատկերացնի։ Ասում ա՝ ես կոմունիստ եմ և երբեք չեմ դավաճանի իմ կուսակցությանը։ Դե մենք էլ խելոք խելոք բաժակները խբեցինք ու համաձայնեցինք ու ցանկացանք, որ փոքրիկ Հրանտիկը (ՍԻՄ Հրանտ Խաչատրյանի թոռնիկը) մեծանա և դառնա ԽՄԿԿ առաջին քարտուղար
    When life gives you lemons, make lemonade

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    55
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ քանդեց Խորհրդային Միությունը` ԽՍՀՄ

    Արիադնա, պատմուածքդ հաճելի ու նոյն պահին ծիծաղելի էր: Առաջարկում եմ մնալը, քանզի իրօք, ԽՍՀՄ-ի հանդէպ կարօտաբաղձում (նոստալգիա) կայ քաղաքացիների շարքերում: Պատմուածքդ էլ մի խայթող օրինակ է, թէ նոտալգիայի եւ թէ կարոտողների առնչութեամբ:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհրդային պետկապիտալիզմ
    Հեղինակ՝ բիթի հարիֆ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.10.2012, 12:09
  2. Խորհրդային պլակատներ
    Հեղինակ՝ Whyspher Whisper, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 31.03.2010, 21:01
  3. ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 21.04.2009, 16:43
  4. Կանաչների միությունը Հայաստանում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 31.07.2008, 18:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •