User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Բնավորությունները և տիեզերքը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավորությունները և տիեզերքը

    1) Տիեզերքի բացահայտումը չի ազդել կրոնի վրա

    2)Տիեզերական բացահայտումները ավելի կխորացնեն միջկրոնական հակասությունները

    3) Կրոնը կարող է տիեզերքում ազդել մարդկանց փոխհարաբերությունների վրա դարձնելով նրանց ավելի թոլերանս:

    Այն պահին երբ հանդիպում տեղի կունենա այլ քաղաքակրթություն ներկայացնող բանական էակի հետ կվերանա բացատրելու անհրաժեշտությունը թե ինչու են մարդիկ կրոնների պատճառով դառնում ծայրահեղ դաժան :
    Այլ քաղաքակրթություն ներկայացնողի աչքերով նաելով և գնահատելով մարդուն, կարող ենք ասել որ այս քաղաքակրթության բնորոշ գիծը հանդուրժողականությունն է եւ իմաստությունը:
    Կրոնը մարդու կողմից ստեղծված ամենա ունիվերսալ գործիքն է որը կարող է վերանալ մարդկության հետ իսկ մարդկությունը չի կարող վերանալ քանի որ նա Արարչի ամենա կատարյալ արարումն է :
    Հետեւություն Մարդը ,Արարիչը,Տիեզերքը և Կրոնը հավերժ են հավերժ չեն մեր պատկերացումները:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավորությունները և տիեզերքը

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    1) Տիեզերքի բացահայտումը չի ազդել կրոնի վրա
    Ինձ թվում է չարժե կտրականապես ժխտել տիեզերքի բացահայման ազդեցությունը կրոնի վրա։ Մի գուցե ուսմունքային առումով մինչև այսօր գլոբալ փոփոխություններ չեն եղել, բայց ընդհանուր «կրոն» կառույցի վրա տիեզերքի բացահայտումը թողել է բավական մեծ ազդեցություն։ Օրինակ՝

    1) Տիեզերքի բացահայտումը և գիտության զարգացումը հերքել են Աստվածաշնչի եկեղեցու սխալ մեկնաբանությունները։ Միջնադարյան եկեղեցին Աստվածաշունչը մեկնաբանում էր յուրովի և շատ բառացի և այն խառնում էր հունական և այլ փիլիսոփայությունների հետ։

    Օրինակ Կաթոլիկ եկեղեցու դոգմաներից մեկի համաձայն Երկիր մոլորակը համարվում էր Տիեզերքի կենտրոնը և այդ դոգմատը հիմնված էր Արիստոտելի ուսմունքի վրա։ Սակայն Կոպերնիկի և հետագայում Գալիլեյի բացահայտումները ապացուցեցին ոչ միայն այդ դոգմայի սխալ լինելը, բայց նաև հարցականի տակ դրվեց ընդհանուր եկեղեցու ուսմունքային ճշմարտության հարցը։ Եվ սա առաջնորդեց տրամաբանական երկրորդ փոփոխությանը։

    2) Հարցականի տակ դրվեց Պապերի և կրոնի «անմեղությունը»։ Կաթոլիկ Աստվածաբան Հանս Կյունգի խոսքերի համաձայն՝ «Ուսմունքային հարցերում եկեղեցու բազմաթիվ և ակնառու սխալները, ինչպես նաև Գալիլեյի դատապարտումը, ստիպեցին կասկածել եկեղեցու անմեղության դոգման»։

    3) Երկրորդ կետի տրամաբանական արդյունքը այն էր, որ «քրիստոնյա եվրոպան» կորցրեց իր իշխանությունը։ Միջնադարի եկեղեցու ուժը չես կարող համեմատել այսօրվանի հետ, և դրա վրա մեծապես ազդեց հենց գիտության առաջխաղացումը։



    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլ քաղաքակրթություն ներկայացնողի աչքերով նաելով և գնահատելով մարդուն, կարող ենք ասել որ այս քաղաքակրթության բնորոշ գիծը հանդուրժողականությունն է եւ իմաստությունը:
    Ուրեմն այդ ներկայացուցիչը պետք է առնվազն, կներես արտահայտությանս համար, անասունի բանականություն ունենա, որ տեսնելով ընդամենը մեկ դարի ընթացքում պատերազմների մոտ 300 միլիոն զոհերին, մտածի, որ մարդկային ցեղի բնորոշ գիծը հանդուրժողականությունն է։ Կներես, բայց այս քո գրածը ֆանտազիայից էլ այն կողմ անցնում։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ Է Տիեզերքը…
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 04.06.2011, 14:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •