Ministr ջան, եթե նայես մարդուն լավ ճանաչելուն, կարող ընդհանրապես չամուսնանաս, որովհետև այո, նույնիսկ սեփական ծնողներիդ բնավորությունն ու սովորություններն ես տարիների ընթացքում բացահայտում: Բայց կան ընդհանուր հետաքրքրություններ, աշխարհընկալման գաղափար, մտածելակերպ, տեսակետեր, և ընդհանրություններ, որոնք մարդկանց միավորում են: Իսկ ինչ վերաբերվում է ԶԱԳՍ-ին, ապա ասեմ, որ դա այնքան էական չէ, ճիշտ է, բայց եթե մարդիկ Զագս չեն գնում մենակ նրա համար, որ ԿԱՐՈՂԱ բաժանվեն, և ավելրոդ կնիքն իրենց պետք չէ, ապա նրանց ամուսնությունը ի սկզբնաե դատապարտված է փլուզման: Համ էլ եթե բաժանվեք, մարդիկ չեն ասելու " գիտեք. իրենք ԶԱԳՍ ընկած չեն, այսինքն երկուսն էլ "ազաբ" են" .... մեկա եթե նույնիսկ մեկ ամիս եք ապրել ու բաժանվել եք, ասելու են ամուսնացած բաժանված են: Այ հենց տենց, մեր հասարակության մեջ տենց ա, եթե ապրում եք իրար հետ ու հարսանիք եք արել, առանց Զագսի թեկուզ, ձեզ բոլորը ամուսնիններ են համարում: Նենց որ Զագս-ից այդ պատճառով խուսափելն անիմաստ ա: Իսկ այ եթե մարդ բաժանվում ա, ու հետո իր նոր "կեսից" ուզում ա թաքցնի իր ամուսնացած լինելու փաստը/թեկուզ առանց ԶԱԳՍ-ի/, դա իմ կարծիքով ստորություն ա: Եթե հիմա քո բախտը այնպես է դասավորվել, որ քո կինը կամ ամուսինը մինչ քեզ հանդիպելը ամուսնացել ա, ու անձնագրում կնիք կա, կարծում եմ դա չպետք ա խանգարի ձեր երջանկությանը: Անձամբ ես չէի նայի կնիքին: Դա ուղղակի անցյալը թաքցնելու համար ա երևի թե, թե չէ ինչ իմաստ կա, եթե մեկա 2-րդ կնոջդ ասելու ես, որ մի անգամ արդեն ամուսնացել եսԲայց Զագս-ը հետաքրքիր արարողություն ա, ու այն էլ ասեմ, որ դա զգացմունքների ու հարաբերությունների վրա բացարձակ ոչ մի ազդեցություն չի թողնում
![]()
Էջանիշներ