Համաձայն եմ, սերը տարիք չի հարցնում, բայց երբեմն այդ տարիքային տարբերության պատճառով զույգերը տարբեր պրոբլեմների առջև են կանգնում։

Օրինակ իմ ընկերուհին, ամուսնացել է իրենից մոտավորապես 10 տարի մեծ տղայի հետ։ Բան չունեմ ասելու, նրանք իրար սիրում են, իրար հետ երջանիկ են, բայց ...

Բայցերը շատ են, որովհետև տարիքային տարբերության արդյունքում տղայի մոտ խանդի զգացումը 10 անգամ մեծացել է (չէ՞ որ երիտասարդ տղաները շատ են, իսկ ընկերուհիս շատ սիրուն աղջիկ է)
Ընկերուհուս մենակ ոչ մի տեղ չի թողնում, բառիս բուն իմաստով, խեղճ երեխան ամբողջ օրը տանը թթված նստած է, որովհետև ամուսինը աշխատում է, միայն մեկ մեկ ինստիտուտ է գնում, այն էլ ամուսնու ուղեկցությամբ ... Պատկերացնում եք, որ ինստիտուտը ավարտեց, ու էլ գնալու տեղ չլինի, ինչ է լինելու ...
Նրան նույնիսկ արգելված է մենակով փողոցով քայլելը, որովհետև ամուսնու կողմից դա ընկալվում է որպես "ի"նչ ես քեզ ցույց տալիս"։

Բան չունեմ ասելու, դա բոլորի մոտ չի լինում, և իհարկե կախված է մարդու էությունից, բայց այսպիսի դեպքեր էլ կան