User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 342 հատից

Թեմա: Սերը տարիք հարցնո՞ւմ է…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Պատկերացրեք տղան աղջկանից փոքր է առնվազն 3-4 տարով /մի դեպք էլ գիտեմ, երբ տարիքային տարբերությունը կազմում է 6 տարի/: Տղաները պնդում են, որ իրենց համար նշանակություն չունի աղջկա մեծ լինելը: Սակայն …
    Ի՞նչ եք կարծում, ինչպես պիտի վարվի աղջիկը, հեռանա ու լքի՞ նրան, որպեսզի հետագայում տհաճ խնդիրներ չառաջանան, թե՞…

  2. #2
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Անկեղծ ասած, ինձ հետ մի քանի անգամ պատահել է նման դեպք այսինքն ինձնից մի քանի տարի փոքր տղաներ են ամուսնության կամ ընկերության աջարկություն արել , բայց ես ընթացք չեմ տվել,որովհետև համոզված չեմ եղել,որ նրա " տարիքն իմ համար էական չէ" ն հետագայում պատուհաս չէր դառնա.. Միգուցե սխալվում եմ, բայց տղան պետք է մի քանի տարով մեծ լինի աղջկանից, քանի որ աղջիկներն ավելի շուտ են հասունանում, թե հոգեպես, թե ֆիզիկապես.. ու դժվար է հարմարվել քեզնից փոքր տղայի մտածելակերպի հետ.. Մի խոսքով, ինքս եմ փնտրում այդ հարցի պատասխանը.. .. Բայց որ սերը տարիք չի հարցնում, դա հաստատ է.. միանշանակ այդպես է կյանքը դա է ցույց տալիս.. հարցն այլ է.. թե այդ մարդու հետ կյանքում կարող ես հարմարվել, ապրել.. նա քեզ կհասկանա, կգնահատի՞, կընդունի՞ այնպիսին ինչպիսին կաս, տարիքային տարբերությունը իրենը չի՞ ասի արդյոք......թե՞ սերն անցնելուն պես սկսվելու է երեխա դաստիարակելու չարչարանքը
    Better to light a candle than to curse the darkness.

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (10.12.2013)

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում Annushka-ի խոսքերից
    Միգուցե սխալվում եմ, բայց տղան պետք է մի քանի տարով մեծ լինի աղջկանից, քանի որ աղջիկներն ավելի շուտ են հասունանում, թե հոգեպես, թե ֆիզիկապես.. ու դժվար է հարմարվել քեզնից փոքր տղայի մտածելակերպի հետ..
    Համաձայն եմ. հայտնի բան է, որ աղջիկները տղաներից ավելի շուտ են հասունանում, որից ելնելով էլ, բնականաբար, նախընտրելի է, որ տղան աղջկանից մի քանի տարով մեծ լինի։ Բայց այդ հանգամանքը գործում է մինչև որոշակի տարիք, որովհետև գալիս է մի շրջան, երբ այդ տարիքային տարբերությունն արդեն առանձնապես էական չի լինում։ Եթե, օրինակ, վերնցնենք 18 տարեկան տղային և, ասենք, 23 տարեկան աղջկան, ապա հազիվ թե այդ հարաբերությունից որևէ բան ստացվի, քանի որ տղաներն այդ տարիքում դեռևս շա՜տ հեռու են լինում հասուն, կայացած լինելուց, դեռ շատ փոփոխական ու հաճախ անլուրջ են լինում, այսպես ասած՝ դեռ թռի-վռի, էլի (թող ներեն ինձ տղաները , բայց դա հիմնականում իրոք այդպես է), սիկ 23 տարեկան աղջիկները հիմնականում արդեն ընդհանուր առմամբ ձևավորված (հոգեպես) ու կայացած են լինում, պատրաստ ընտանիք կազմելու։

    Իսկ եթե տարիքային նույն տարբերությունը (5 տարի) լինի ավելի մեծ տարիքում, ասենք, եթե տղան 25 տարեկան է, իսկ աղջիկը 29, կարող են նորմալ հարաբերություններ ձևավորվել, հեևաբար նաև երջանիկ ու հաջողված ամուսնություն։

    Իմ բերած տարիքային օրինակները, բնականաբար, հարաբերական էին, բացի դրանից, շատ բան կախված է նաև կոնկրետ մարդկանց առանձնահատկություններից, հայացքներից և այլն, քանի որ տարբեր մարդիկ տարբեր տարիքում են ձևավորվում. մարդ կա 23 տարեկանում արդեն պատրաստ է ամուսնության, մարդ կա 30-ից հետո է պատրաստ լինում, մարդ էլ կա... երբեք էլ չի հասնում այդ վիճակին...Բա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն

    Լրիվ համաձայն եմ քեզ հետ, Uluna ջան…Ինչպես ասում են, մարդ էլ կա, մարդ էլ Կարևորը դիմացինդ հասկանաս, նա էլ քեզ, հոգեպես, մտածելակերպով համապատասխանի քեզ.. թե չէ մի քանի տարի մեծ ու փոքր էական չէ.... Ուղղակի իմ դեպքում մի քիչ բարդ էր... ես չեմ զգացել , որ նա մանկապարտեզային տարիքից դուրս է եկել Բայց հանդիպել եմ նաև, որ վանել է չափից դուրս լուրջ ու հանգիստ բնավորությունը...... Բայց ամեն ինչն էլ հաշվի պետք է առնել, թե դաստիարակությունը, թե նրա բնավորությունը , թե քո՛ բնավորությունը.. մի խոսքով, հեռուն է պետք նայել, ու րոպեական որոշումներ չընդունել.... Ինքս տարիքին չեմ նայի, եթե դիմացինս իրեն արդարացնի Շրջապատին էլ, իր մորն էլ կգրավեմ Միջոցներ կան
    Չէ՞ որ պատահում է նաև, որ թվում է թե հասուն տղամարդ է, ասենք 30-32 տարեկան, սակայն մի քիչ շփվում ես հետը ու զգում, որ նրա ձեռքին չես դիմանա, մի օր կարողա բանտ ընկնես

    Մեր բակ-2- ի մեջ Զառան ոնց ա ասում Հրանտի համար, հիշում ե՞ք Ասում ա "Սրա ժամանակը վաղուց ա անցել բա պատահում ա, բա ոնց
    Better to light a candle than to curse the darkness.

  6. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Թեմայի իմաստը չեմ հասկանում:
    Ինձ համար սիրո գաղափարը վեր է ամեն ինչից

  7. #6
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Թեմայի իմաստը չեմ հասկանում:
    Ինձ համար սիրո գաղափարը վեր է ամեն ինչից
    BRAVO Գաղափարդ հարգեցի Լավ էր ասված, սիրո գաղափարը.. երանի քո նման շատերը մտածեին
    Better to light a candle than to curse the darkness.

  8. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Ես համարում եմ, որ տարիքը նշանակություն չունի այն դեպքում, եթե և՛ տղան, և՛ աղջիկը դրան նշանակություն չեն տալիս։ Եթե մարդիկ սիրում են իրար ու դրանից իրենց վատ չեն զգում, ոչ աղջիկն է ամաչում, որ տղան իրենից փոքր է, ոչ տղան է ամաչում, որ աղջիկն իրենից մեծ է, ապա նրանց հարաբերություններում տարիքի հետ կապված որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Իսկ եթե նրանց համար շրջապատի կարծիքն այնքան մեծ նշանակություն ունի, որ դրա պատճառով նրանք պատրաստ են բաժանվել իրարից, ապա դա արդեն իրենց անձնական գործն է, և դա ապացուցում է, որ շրջապատի կարծիքը նրանց համար վեր է նույնիսկ իրենց սիրուց, ինչն էլ իր հերթին ապացուցում է, որ նրանք միմյանց բավականաչափ չէին սիրում, որպեսզի հաղթահարեն այդ խոչընդոտը... Այնպես որ դա հիանալի փորձություն է երկու սիրող կամ «սիրող» սրտերի համար։

    Ի դեպ, ես էլ տարբեր դեպքեր գիտեմ, երբ ամուսինների միջև եղած տարիքային տարբերությունը (նկատի ունեմ, երբ կինն է տարիքով մեծը) շատ ավելի մեծ է, քան Cassiopeia-ի ասածը, և դա նրանց չի խանգարել, որ երջանիկ լինեն։

    Բայց... եթե խնդիրը միայն շրջապատի կամ հարազատների կարծիքը չէ, այլ տարիքային տարբերության պատճառով առաջացող դժվարությունները, բոլորովին այլ հարց է, որովհետև հատկապես վաղ տարիքում նման խնդիրները շատ բնական են, և նման հարաբերությունները սովորաբար երկարատև չեն լինում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Համամիտ եմ, որ սերը տարիք չի հարցնում, բայց Հայաստանում ամուսնանալու համար հարազատների կարծիքը շատ բարձր տեղ է գրավում: Չեմ կարծում թե կգտնվի մի մայր, որը կուզենա որ իր որդին իրենից տարիքով մեծ աղջկա հետ ամուսնանա, ու եթե հանկարծ ամուսնանա, ապա նա ամեն ինչ կանի այդ ամուսնությունը թունավորելու համար: Շատ քիչ մայրեր կարող են հասկանալ իրենց որդիներին: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ այդ մայրերը երբեք երիտասարդ չեն եղել ու իրենք էլ չեն ապրել նման խնդիրներով…

  10. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Համամիտ եմ, որ սերը տարիք չի հարցնում, բայց Հայաստանում ամուսնանալու համար հարազատների կարծիքը շատ բարձր տեղ է գրավում: Չեմ կարծում թե կգտնվի մի մայր, որը կուզենա որ իր որդին իրենից տարիքով մեծ աղջկա հետ ամուսնանա, ու եթե հանկարծ ամուսնանա, ապա նա ամեն ինչ կանի այդ ամուսնությունը թունավորելու համար: Շատ քիչ մայրեր կարող են հասկանալ իրենց որդիներին: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ այդ մայրերը երբեք երիտասարդ չեն եղել ու իրենք էլ չեն ապրել նման խնդիրներով…
    Ազգականներիցս մեկի ընտրյալ աղջիկը երևի մի 5 տարով մեծ էր տղայից։ Հաշվի առնելով նման դեպքերում հասարակության ու ծնողների վերաբերմունքը՝ տղան աղջկա տարիքը թաքցնելու համար աղջկա անձնագիրը կեղծել էր ու երևի մի 5-10 տարով փոքրացրել։ Նրանք ամուսնացան, ունեցան երեխաներ, թոռներ ու այդպես էլ ոչ ոք կնոջ կոնկրետ տարիքը չիմացավ։ Նույնիսկ նրանց երեխաները։

    Այս դեպքը պատմելով՝ չեմ ասում, թե պետք է կեղծարարությամբ տարիքը թաքցնել հասարակությունից։ Այս օրինակն ընդամենը ապացուցում է, որ պարտադիր չի, որ տարիքը խանգարի սիրեցյալի հետ շարունակական հարաբերություներին ու ընտանիք կազմելուն։ Կարծում եմ, որ ուղղակի նման դեպքերում պետք է ապրել սրտի թելադրանքով այլ ոչ թե ենթարկվել հասարակության կարծիքին։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #10
    Սկսնակ անդամ hayart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.09.2006
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    շատերը սերը "տարիք չի հարցնում " արտահայտության տակ հասկանում են կամ ենթադրում են որ աղջիկը պետք ե տղայից մեծ լինի, բայց շատ քչերն են ասենք մտացում որ տղան կարա աղջկանից 10, 15 տարի մեծ լինի .
    Ուստի կցանկանայի իմանալ ինչպես եք վերաբերվում երբ հարգելի ֆորումի մասնակիցներ երբ տղան աղջկանից մեծ 10 և ավելի տարով. Շնորհակալություն.

  12. #11
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    о՜ֆ ... էլի էն փիս թեմաներից էք բացել , որ մի խոսքով պատասխանել չի լինի ...

    նախ, սկսեմ նրանից, որ ամեն ինչ կախված է տվյալ մարդկանցից ՝ նայած ով, ու նայած ում հետ ... ընդհանրացնել իհարկե չի կարելի ... այնպես որ կրկին կխոսեմ իմ տեղը :

    Լիովին համաձայն եմ Արմ_Լիոնի հետ , ամուսնությունն ու սերը այսօր դարձել են իրարից ավելի ու ավելի հեռացվող գաղափարներ , ցավոք սրտի ... բայց բոլորի մոտ չի այդպես , այնպես որ խոսենք սիրո մասին , քանի որ թեման է այդպիսին :

    ինչպես ասեց մեր Arm_Lionne-ը, սերը ոչինչ չի հարցնում, բայց իսկապես տղաները ուշ են հասունանում (Անահիտը շատ մանրամասն ու լավ բացատրեց ու իմ տեղն էլ, դրա համար չեմ կրկնվի ), ու ցանկալի է , որ տղան լինի գոնե մեկ տարի մեծ:
    ես ինքս ինձանից թեկուղ տարով փոքր տղաներին երբեք չեմ կարող ընկալել պարզապես ընկերոջից բացի այլ ձևով : թող ներեն ինձ տղաները, դա բնավորությունից է գալիս: եթե տղան իմ տարիքին չի կամ ինձանից մեծ չի , ես նրա վրա որպես տղայի ուշադրություն չեմ դարձնի չնայած ինձ հետ չեն պատահել նման դեպքեր, միգուցե և որոշակի պայմաններում , ինչ որ յուրահատուկ անձնավորություն և գրավի սիրտս, բայց դեռ չի պատահել ... ասեմ նաև որ ճանաչում եմ 25 տարեկանների որ իմ 13 տարեկան եղբորից քիչ բան են կյանքից հասկանում, ու 21-23 տարեկան տղաների որոնք իսկապես լուրջ ու կայացած անձնավորություններ են :

    կարևորը մարդիկ հասկանան իրար ու սիրեն , իսկ տարքը այդ դեպքում արդեն երկրորդական դեր է խաղում, անգամ ավելի քիչ ...

  13. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում hayart-ի խոսքերից
    շատերը սերը "տարիք չի հարցնում " արտահայտության տակ հասկանում են կամ ենթադրում են որ աղջիկը պետք ե տղայից մեծ լինի, բայց շատ քչերն են ասենք մտացում որ տղան կարա աղջկանից 10, 15 տարի մեծ լինի .
    Ուստի կցանկանայի իմանալ ինչպես եք վերաբերվում երբ հարգելի ֆորումի մասնակիցներ երբ տղան աղջկանից մեծ 10 և ավելի տարով. Շնորհակալություն.
    Լրիվ նորմալ եմ վերաբերվում, ինչպես և աղջկա մեծ լինելու դեպքում, միայն թե այն տարբերությամբ, որ վերջին դեպքն ավելի տարածված է և շատ ավելի պակաս խնդրահարույց, հատկապես վերջերս շատ ավելի հաճախ է հանդիպում։ Չգիտեմ, թե ինչով է պայմանավորված, բայց ես այդպիսի միտում եմ նկատել։

    Անձամբ ինձ ընդհանուր առմամբ միշտ էլ դուր են եկել իմ տարիքի տղաները, բայց ինչքան նկատել եմ, շատ աղջիկներ կան, որոնց հիմնականում ձգում են իրենցից տարիքով առնվազն մի քանի տարով մեծ տղաները։ Բայց դե սա ընդամենը դուր գալու մասին էր։ Իսկ սիրելու դեպքում մարդը չի նայում, թե քանի տարեկան է իր սիրելին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #13
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Չեմ կարծում թե կգտնվի մի մայր, որը կուզենա որ իր որդին իրենից տարիքով մեծ աղջկա հետ ամուսնանա, ու եթե հանկարծ ամուսնանա, ապա նա ամեն ինչ կանի այդ ամուսնությունը թունավորելու համար: Շատ քիչ մայրեր կարող են հասկանալ իրենց որդիներին: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ այդ մայրերը երբեք երիտասարդ չեն եղել ու իրենք էլ չեն ապրել նման խնդիրներով…
    Ճիշտ է՝ ես երբեք դեռ մայր չեմ եղել, բայց չեմ կարծում, թե ինչ-որ մայր որքան էլ դեմ լինի իր տղայի ընտրյալին, կփորձի թունավորել որդու ամուսնությունը: Ամեն մոր համար կարևորը որդու երջանկությունն է, և եթե տղան երջանիկ է այդ աղջկա հետ մայրը միայն կուրախանա իր տղայի երջանկության վրա և ոչ թե կթունավորի այն: Դա իմ կարծիքն է:

    Իսկ սերը իմ կարծիքով, իրոք, տարիք չի հարցնում: Կարևորը երջանկությունն է, փոխադարձ հարգանքն ու վստահությունը:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  15. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Ընդհանրապես ես նախընտրում եմ ծերուկներին: Ինձնից փոքրերի վրա նայել չեմ ուզում, խելքով ինձնից հետ են

  16. #15
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերը տարիք հարցնո՞ւմ է…

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ընդհանրապես ես նախընտրում եմ ծերուկներին: Ինձնից փոքրերի վրա նայել չեմ ուզում, խելքով ինձնից հետ են
    Իսկ չես կարծում, որ ծերուկներն էլ մի քիչ շատ առաջ են:

    Ես մեծ նշանակություն չեմ տալիս տարիքին: Կարևորը դաստիարակությունն ու մտածելակերպն ա: Հանդիպում են այնպիսի երիտասատդներ, որոնք 10 տարեկան տղայի խելք ունեն, և իհարկե հակառակը:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերը կո՞ւյր է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 35
    Վերջինը: 18.06.2009, 19:29
  2. Սերը տարիք չի ճանաչում
    Հեղինակ՝ Չիպ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 17.03.2009, 17:05
  3. Ինչ է սերը...
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.03.2008, 23:46
  4. ՍԵՐԸ ԴԱ ...
    Հեղինակ՝ Paradise, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.10.2007, 21:05
  5. Սերը...
    Հեղինակ՝ Gohar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.01.2007, 17:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •