Աչքիս Գրզոն "դզզ" ա արել սրանց: Կամ էլ եսիմ...
Աչքիս Գրզոն "դզզ" ա արել սրանց: Կամ էլ եսիմ...
էսպես չի մնա
Նեմեցին լավ պադստավկա արեցին: Բայց քանի որ ես սկզբունքորեն չեմ հավատում Հայաստանում արդարադատությանը, հատկապես Ջհանգիրյանի վերջին ճառից հետո, հավատացած եմ, որ նույնիսկ այս դեպքում վարչական դատարանը վերևից իջեցված պատվեր է կատարում. թոզ փչելու համար, կամ հեռուն գնացող այլ նպատակներ ունեն:
Mephistopheles (20.03.2009), Norton (20.03.2009)
թերթԵրեկ տարածվեց հաղորդագրություն, որտեղ նշված էր, որ վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Բջնի» գործարանի աճուրդը, և գործարանը պետք է ընդունված կարգով սնանկ ճանաչվի։ Սակայն տեղեկատվության մեջ դատարանի վճռի համար հիմք հանդիսացող որևէ փաստ նշված չէր։
Այն ճշտելու ակնկալիքով դիմեցինք «Բջնիի» ներկայիս սեփականատեր, գործարար Ռուբեն Հայրապետյանին։ «Նոր Ձեզանից եմ լսում,- զարմացավ Հայրապետյանը։- Ես տանը հիվանդ պառկած եմ, ոչինչ չգիտեմ»։Իսկ ի՞նչ է պատրաստվում անել հարցին գործարարը պատասխանեց. «Ես ի՞նչ պիտի անեմ։ Որ դատարանը նման որոշում է կայացրել, ի՞նչ կարող եմ անել»։
![]()
Լյարդդ ոնց ա՞, լյարդդ![]()
Առանց իրա գիտության գործարանը հետ են վերցրել ու իրա հեչ պետքը չի՞: Ժողովուրդ պատկերացնում ե՞ք ինչ պետք ա լինի, որ 5 միլիարդանոց գույքը ձեռիցդ գնա, բայց տենց հանգիտս ռեակցիա տաս:
1. էդ գույքը քոնը չէր: Այսինքն իրա փողով ինքը ոչինչ չի առել:
2. տենց էլ պիտի լիներ, ու դու դա գիտերիր: Այ ստեղ րեմ հասկանում, ոնց պետք ա լիներ:
Ու ընդհանրապես գլուխ չեմ հանում: Կարող ա՞ Գրզոն ու Նեմեցը միասին են:
էսպես չի մնա
երկու ախպերացուները… տենաս ինչ՞ խաղեր են տալիս փորերը տնկած
նկարը և թեմատիկ գրաումը կարող եք կարդալ Առավոտից
aavet.am 23 . 03
A1+Վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է ՙԲջնի՚ հանքային ջրերի գործարանի ապագայի վերաբերյալ եղած մտահոգություններին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ դատական գործընթացը չի ենթադրում, որ գործարանը մասնատվելու եւ վաճառվելու է:
Ըստ կառավարության ղեկավարի` ընդհակառակը, կառավարությունն հետեւելու է, որ այդ գործընթացը կարճ ժամկետում ավարտվի: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ գործարանն ամբողջությամբ աշխատելու է եւ մոտեցումներ կան, որ աշխատատեղերը ոչ միայն չեն կրճատվելու, այլեւ ավելանալու են, գործարանի աշխատակիցներն այդ մասին չպետք է մտահոգություն ունենան:
Իսկ մինչ այդ, Բժնի հանքային ջուրն արդեն վաճառքում է Սիլ անվանումով, և շշի միևնույն դիզայնով![]()
Աղբյուր՝ Ա1+Սուքիասյանն ընդդեմ ՀՀ-ի
16:16 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է ՙԲջնի հանքային ջրերի գործարան՚ ՓԲ ընկերության և Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի' նշված գործի համարն է N 41340/09:
Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչև 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նաև բողոքի ամփոփագիր:
Հիշեցնում ենք, որ 2009թ. հուլիսի 24-ին ՙԲջնի հանքային ջրերի գործարան՚ ՓԲ ընկերութունը և Սուքիասյանը դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դիմողները խնդրել են, որպես արդար փոխհատուցում Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Միջազգային իրավունքի որոշ մասնագետների կարծիքով վերոհիշյալ բողոքը հիմնավոր է, չնայած դրան Եվրոպական դատարանը կարող է 220.000.000 եվրոյից պակաս գումարի վճարում պարտադրել ՀՀ-ին' հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammer (19.10.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ