Նոր մի հատ նկար գտա օդնոկլասնիկներում ու սենց հարց առաջացավ մոտս:
Ինչո՞ւ չենք կարող մենք հանգիստ կանգնել հերթի մեջ, համբերել մինչև մեր հերթը հասնի: Ինչո՞ւ ենք միշտ ուզում առաջ անցնել, ծանոթ գտնել ու «նրանով» առաջ գնալ հերթի մեջ:
Կամ ասենք մի քանի օր առաջ Բիլայնի օֆիսում հերթ եմ կանգնած, մի հատ կին եկավ ու.
- Ընդամենը մի հարց եմ տալու, առաջ անցնեմ էլի...
Իբր ես շատ կարոտելու պատճառով էի կանգնած հերթում:
Կամ ասենք մի քանի օր առաջ հիվանդանոցում էի կանգնած, էլի հերթ էր: Կանգնած ենք մի կին էկավ, զանգեց, թե բա ներքևում եմ: Բժիշկը դուրս եկավ ու ներս տարավ իրեն առանց հերթի:
Կամ ասենք խանութում գալիս դեմդ են կանգնում թքած ունենալով քո վրա ու եթե վաճառողն էլ հոգնած ա ու չի նայում ով էր կանգնած կամ ով չէ, սպասարկում է նրանց, ովքեր ավելի նագլի են ու նվազ քաղաքավարի:
Նույնն էլ ի դեպ, մեքենաների մեջ նստած են անում:
Ի՞նչն է այս ամենի պատճառը, կգա՞ մի օր, որ մենք կսովորենք հերթ կանգնել:
Հ.Գ. ի դեպ, նկարը էս ա
![]()


Մեջբերել

միչև ես խելոք կանգնում եմ, հերիք չի գալիս քեզնից առաջ են անցնում, ոտքերդ տրորում, մի հատ էլ իրանք են մուննաթ գալիս՝ մի րոպե հա!
ականատես եղա Ռուսաստանում օդանավակայանում, երբ տեսա, թե ինչպես հանգիստ ու համբերատարությամբ այլ ազգի ներկայացուցիչնեչը հերթ են կանգնել: Իսկ հայեեեերը… իրար բրդում, կռվում, մուննաթ գալիս: Ինձանից հետո ու առաջ միայն տղամարդիկ էին, որոնք ամեն գնով ինձանից առաջ էին փորձում գնալ: Էն աստիճան խայտառակություն էր, որ ռուս սպան եկավ ու ինձ առանց հերթ առաջ տարավ, որ չուտեն ինձ մեր տղամարդիկ 
, որ տարբեր ձևերով գալիս քեզնից առաջ են ընկնում


, հերթ տիրու տղեն թաղեմ

Էջանիշներ