Հայաստանում ես միշտ սուսուփուս հերթ պահող էի, էն որ քաղաքավարությունից ոչ մի հերթ խախտողի բան չի ասի, ու սաղ կտրորներ, առաջ կանցնեն, ինքն էլ կմնա վերջինը...
Բայց դե սիրտս վատանում էր էդ հերթ խախտողներից, եթե մի քիչ ագրեսիվ լինեի, հո չէ~ի ծեծի բոլորին:![]()
Իսկ ինչ եկել եմ Եվրոպա, էդ հարցում երբևէ խնդիր չի առաջացել, բոլորը իմ նման սուսուփուս, քաղաքավարի հերթ են կանգնում: Նույնիսկ եթե գնացք կամ ուրիշ տրանսպորտ են նստում, որտեղ տոմսերի վրա տեղերը նշված չեն, հույսը ազատ տեղ գտնելու վրա է, միևնույն է ոչ ոք երբեք չի հրմշտի կամ փորձի արագ առաջ անցնել, բոլորը հանգիստ ներս են մտնում:
Իսկ խանութներում ընդհանրապես մի ջերմ հերթային մթնոլորտ է, եթե ինչ-որ մեկը շատ քիչ առևտուր է արած լինում, նրան սովորաբար հերթ պահողները առաջ են թողնում:
Ինչ վերաբերվում է պետական հիմնարկություններին, որտեղ ինչ-որ հարցով մտնելու համար ստիպված ես երկար սպասել, ապա հերթի շատ լավ համակարգ է մշակված. ավտոմատից կտրոն ես քաշում, որտեղ համար է գրված: Ու նստում սպասում ես, թե էկրանի վրա երբ է հայտնվելու քո համարը, որը նշանակում է` հերթդ հասել է, ներս մտիր:![]()
Էջանիշներ