User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանտը նպաստո՞ւմ է, որ հանցագործը ուղղվի։

Քվեարկողներ
23. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    4 17.39%
  • Ոչ

    19 82.61%
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 49 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Բանտերը ծառայո՞ւմ են իրենց նպատակին

  1. #46
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանտերը ծառայո՞ւմ են իրենց նպատակին։

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբանական տարբեր վիճակներն, հանցագործության դրդող պատճառները, անօրինական արարք կատարելն ամենևին չի նշանակում, որ մարդը հոգեպես անառողջ է…
    Այնպես որ՝ բանտերում «նստում» են հոգեպես առողջ մարդիկ:
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ ՀՀ-ում կա դատահոգեբուժական հանձնաժողով, որն զբաղվում է հենց նման հարցերով: Որոշում է՝ հանցագործություն կատարած անձի հոգեկանը խանգարված է՞, թե՞ ոչ…
    Հոգեկան հիվանդությունը ՁԻԱՀ չի, որ միանշանակ ասենք մարդը դրանով հիվա՞նդ է, թե՞ ոչ։ Էսօր մարդը առողջ է, վաղը կարող է գժվի, մյուս օրը` էլի լինի այնպես, ինչպես առողջ վիճակում էր, բայց դա դեռ չի նշանակում, որ նա առողջացավ։

    Ես համարում եմ, որ մարդկության ներկայիս հոգեբանությունը այն մակարդակի վրա չի, որ 100%-ով որոշի մարդու հիվանդ լինել-չլինելը։

    Դրա համար հանցագործին պետք է բուժել։ Եթե հոգեկան խնդիր ունի, ապա կբուժվի, եթե առողջ է (ինչը քիչ հավանական է), ապա ոչինչ, այդ բուժումը չի վնասի նրան։

  2. #47
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանտերը ծառայո՞ւմ են իրենց նպատակին։

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեկան հիվանդությունը ՁԻԱՀ չի, որ միանշանակ ասենք մարդը դրանով հիվա՞նդ է, թե՞ ոչ։ Էսօր մարդը առողջ է, վաղը կարող է գժվի, մյուս օրը` էլի լինի այնպես, ինչպես առողջ վիճակում էր, բայց դա դեռ չի նշանակում, որ նա առողջացավ։
    Rammstein, գրեթե բոլոր հոգեբուժական նոզոլոգիաներն ունեն իրենց ախտանիշները, իրենց հնարավոր բուժման մեթոդները, յուրաքանչյուրն ունի իրեն հատկանշական դրսևորումները, ինչպես և բոլոր հիվանդություններն առհասարակ: Իհարկե կան բաներ, որ մինչև հիմա էլ պարզ չեն, բայց այդպիսիք կան նաև բժշկության այլ բնագավառներում:
    Հոգեկան հիվանդությունն իհարկե ՁԻԱՀ չի, բայց հոգեկան հիվանդությունները պրակտիկորեն հստակ ախտորոշվում և բուժվում են, ինչպես և գրեթե բոլոր հիվանդություններն առհասարակ:
    Ես համարում եմ, որ մարդկության ներկայիս հոգեբանությունը այն մակարդակի վրա չի, որ 100%-ով որոշի մարդու հիվանդ լինել-չլինելը։
    Քո կողմից գործածված եզրույթներից ինձ պարզ է դառնում, որ դու այդ ասպարեզում անգամ տարրական գիտելիքներ չունես… Խնդրում եմ, անհարկի այս թեմայով մի վիճաբանիր: Գոնե ծանոթացիր, հետո…
    Բայց ասեմ, որ ցանկացած բնագավառում է այդպես: Նույն քիմիայում, ֆիզիկայում, առհասարակ գիտության բոլոր ոլորտներում էլ անելիքներ կան և շատ երևույթների պատճառներ դեռևս պարզ չեն: Նույն կերպ՝ և հոգեբանության, և հոգեբուժության բնագավառներում:

    Դրա համար հանցագործին պետք է բուժել։ Եթե հոգեկան խնդիր ունի, ապա կբուժվի, եթե առողջ է (ինչը քիչ հավանական է), ապա ոչինչ, այդ բուժումը չի վնասի նրան։
    Ես կրկնում եմ՝ հանցագործի մոտ առկա հոգեկան խանգարման կասկածի դեպքում՝ տվյալ մարդը ներկայացվում է դատահոգեբուժական հանձնաժողովին, որը հստակ, կոնկրետ որոշում է տվյալ մարդու մոտ հոգեկան խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ… Եթե անհրաժեշտություն է ծագում, ստացիոնար հետազոտություն է նշանակվում:
    Եթե «բուժել» բառը դու օգտագործում ես ավելի լայն ու անուղղակի իմաստով, ապա քո հետ համաձայն եմ: Այո, պետք է «բուժել» հանցագործին, այլ ոչ թե միայն պատժել… Պատիժը պետք է լինի «բուժիչ»… Այնպես ինչպես պետք է «բուժել» մեր հասարակությունում առկա շատ ու շատ երևույթներ:

  3. #48
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանտերը ծառայո՞ւմ են իրենց նպատակին։

    Դրա համար հանցագործին պետք է բուժել։ Եթե հոգեկան խնդիր ունի, ապա կբուժվի, եթե առողջ է (ինչը քիչ հավանական է), ապա ոչինչ, այդ բուժումը չի վնասի նրան։
    Խնդրում եմ, գոնե մասնակիորեն կամ որքան գիտելիքներդ ներում են, ախտորոշիր, թե ի՞նչ հոգեկան հիվանդությամբ է տառապում խանութից հաց գողացած սարի թաղցի Սաքոն և Սաքոյին նշանակիր քո գիտելիքների չափով համապատասխան բուժում…

  4. #49
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանտերը ծառայո՞ւմ են իրենց նպատակին։

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեկան հիվանդությունն իհարկե ՁԻԱՀ չի, բայց հոգեկան հիվանդությունները պրակտիկորեն հստակ ախտորոշվում և բուժվում են, ինչպես և գրեթե բոլոր հիվանդություններն առհասարակ:
    Վստա՞հ ես, որ բոլորին կարող են բուժել:

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե «բուժել» բառը դու օգտագործում ես ավելի լայն ու անուղղակի իմաստով, ապա քո հետ համաձայն եմ: Այո, պետք է «բուժել» հանցագործին, այլ ոչ թե միայն պատժել… Պատիժը պետք է լինի «բուժիչ»… Այնպես ինչպես պետք է «բուժել» մեր հասարակությունում առկա շատ ու շատ երևույթներ:
    Չգիտեմ` «բուժել» բառի լայն իմաստը ինչով է տարբերվում նեղից, բայց հանցագործին պետք է բուժել, քանի որ նա առողջ չի: Հանցանք գործելը նորմալ մարդու վարք չէ, իսկ աննորմալ մարդուն ես չեմ կարող համարել մտովոր լրիվ առողջ մարդ: Իսկ այդ շեղմանը դու արդեն կարող ես քո իմացած եզրույթներով ինչ անուն ուզես դնես:

    Հ.Գ. «հանցանք»` նկատի ունեմ ոչ թե օրենսգրքերով դատապարտվող հանցանք, այլ բարոյական նորմերով հանցանք: Այսինքն` եթե մեկը էնքան դուխ ունենա, որ գնա, ու մեր օլիգարխներից մեկի տունը թալանի, ապա ես կպնդեմ, որ նա հիվանդ չի, չնայած օրենքի առաջ նա հանցագործ է: Բայց եթե մեկը թեկուզ իրա երեխեքին պահելու համար կտրի ուրիշի երեխու հացը, ապա նա առողջ չի:

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո կողմից գործածված եզրույթներից ինձ պարզ է դառնում, որ դու այդ ասպարեզում անգամ տարրական գիտելիքներ չունես…
    Նախ մի քիչ պարզաբանիր, թե որ բառերի մասին ես:
    Հետո, եթե դու մարդկանց գիտելիքի մակարդակը որոշում ես եզր(ույթն)երի իմացությամբ, ապա որոշումդ մեղմ ասած այդքան էլ օբյեկտիվ չի լինի:

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ, գոնե մասնակիորեն կամ որքան գիտելիքներդ ներում են, ախտորոշիր, թե ի՞նչ հոգեկան հիվանդությամբ է տառապում խանութից հաց գողացած սարի թաղցի Սաքոն և Սաքոյին նշանակիր քո գիտելիքների չափով համապատասխան բուժում…
    Նայած ինքը ինչի համար է կատարել գողությունը` սովից չմեռնելո՞ւ, թե՞ հաճույքի, կամ գողական փորձ ձեռք բերելու: Հազար ու մի բան կա: Ես ո՞նց պատիժ նշանակեմ, եթե Սաքոյին չեմ ճանաչում:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (23.03.2009)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 12
    Վերջինը: 11.01.2012, 15:04
  2. Դասավորեք 3G մոդեմները ըստ իրենց էֆեկտիվության
    Հեղինակ՝ Գրիգոր, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 57
    Վերջինը: 19.08.2010, 16:24
  3. Ահա թե ինչ են սովորեցնում Թուրքիան իրենց ժողովրդին
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.05.2009, 19:53
  4. Երբ աղջիկներն իրենց թանկացնում են, դրա նպատակը ո՞րն է
    Հեղինակ՝ Կյաժ Հայկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 241
    Վերջինը: 18.11.2008, 20:01
  5. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները
    Հեղինակ՝ moj, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 14.11.2007, 12:56

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •