User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համարում եք արդյոք դուք Ձեզ ամաչկոտ տղամարդ։

Քվեարկողներ
64. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Միանշանակ այո

    18 28.13%
  • Առավելապես այո

    16 25.00%
  • Առավելապես ոչ

    18 28.13%
  • Միանշանակ ոչ

    12 18.75%
Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Ամաչկոտ տղամարդիկ

  1. #46
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Մարդը ենթադրում եմ որ պետք է իսկզբանե ամոթ ունենա: իսկ եթե տղամարդը մարդ է, ուրեմն պետք է /must/ ունենա ամոթ
    ամաչելը ինքստինքյա մարդու կողմից իր գործողությունների սահմանափակում է: ու եթե մարդը այդպիսին չէ, ապա մեծ հավանականությամբ նա սանձարձակ է /ասեմք Նեմեցի կամ իրան հավասաևացրած անձանց նման/

    իսկ ով որ իրան ամաչեկող չի համարում, ապա մի հարց: նա կարող՞ է Սևանի մարդաշատ լողափին մորեմերկ /լռիվ տկլոր/ լողանալ ու զագառ ընդունել: թե՞ կարող է և ամաչել:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.03.2009), freethinker (08.03.2009), REAL_ist (07.03.2009), Selene (07.03.2009), Կաթիլ (07.03.2009)

  3. #47
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Բայց ինչքան հասկացա, ժողովուրդ, դուք ամեն ինչ խառնում եք իրար....
    Նախ, սանձարձակ և համարձակ լինելու հակառակը ամաչկոտը չի: Մարդ կարող է չլինել համարձակ /նագլի, ատում եմ սանձարձակ ու չափից ավելի համարձակ մարդկանց/ բայց և չլինել ամաչկոտ

    Ու ես ամաչկոտությունը չէի բնութագրի որպես լավ հատկանիշ: Դա կարող է կյանքում շաաատ հարցերում խանգարել: Ուրիշ բան համետսությունը և խելամիտ սահմաններում Հարգում եմ համեստ մարդկանց, որոնք գիտեն իրենց գինը բայց ավել պակաս չեն մանրանում ու մեջ ընկնում ամեն հարցում
    Մարդը պետք է չափի մեջ կարողանա պահել թե իր համարձակությունը, թե ամաչկոտությունը:
    Իսկ առավել ևս տղամարդու համար անտեղի ամաչկոտությունը համարում եմ թերություն, որը պետք է հաղթահարվի: Այդտեղ ոչ մի դժվար բան չկա, ընդամենը պարապելու հարց է:
    Չափից դուրս ամաչկոտությունից կարող է ազատել հետևյալ միտքը. "Ցանկացած իրավիճակ վերահսկելի և եթե նույնիսկ ինչ-որ բան սխալ անեմ, կարող եմ ուղղել սխալս, և ոչ մի ՄԵԵԵծ խնդիր չի առաջանա, եթե նույնիսկ մի բան էլ այնպես չանեմ"
    Ուղղակի պետք չէ վախենալ մարդկանց հետ շփումից, համագործակցությունից
    Եւ ամեն ինչ լավ կլինի
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.03.2009), Jarre (09.03.2009), Ռուֆուս (07.03.2009), Տրիբուն (08.03.2009)

  5. #48
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդը պետք է չափի մեջ կարողանա պահել թե իր համարձակությունը, թե ամաչկոտությունը:
    այ անբողջ խնդիրը այդ ՉԱՓ-ի գնահատման համակարգի մեջ է:
    ինչ որ մեկի համար Պողոսը ՇԱՏ ամաչկոտ է, մյուսի համար հիանալի համեստ անձնավորությունը:

    ամերիկյան լպիրշ, դիմացինի գլքին կոխելու քաղաքականությունն է ավելի շուտ կոմպլեկսների արդյունք: հավատացեք, ես դա ասում եմ նրանց լավ ուսումնասիրելուց հետո: մանավանդ դա շատ է տարածված բարձր դպրոցում ու սևերի մեջ, որոնք արտաքուստ ամաչկոտ չեն ու կարող են "իրենց պաշտպանել", իսկ իրականում ամենակոմպլեկսավորված մարդիկ են: նույնիսկ ավելի կոմպլեկսավորված, քան ձեր տեսած ամենա"ամաչկոտ" հայ տղան:

    ամեն տղա էլ վերջ ու առաջ ԻՐ արժեքային համակարգում ռասկռուտկա է լինում, այնպես որ եթե ինչ որ խնդիրներ կա, ապա դա կապված չէ ամաչկոտույթան դոզայի հետ, այլ ավելի շուտ այդ տղայի մոտ ռասկրուտկի ցածր աստիճան է դեռ:

    ամենավերջում ասեմ, որ տղա գիտեմ, որ իրեն քեֆերի ժամանակ պահում է շատ մի կողմ քաշված ու սկի չերևացող, բայց մեծ ամբիոններից ելույթներ է ունենում ժամանակակից տնտեսագիտական համաշխարհային ֆորումներում:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (08.03.2009), Ձայնալար (07.03.2009)

  7. #49
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Մի քանի լավ խոսք կա: <Ամաչելով տուն չեն պահի, ինչից ինչց բայց ուտելուց տղեն չպտի ամաչի>: Երբեմն տղու համեստությունը նույնպես ընկալվում է որպես ամաչկոտություն: Կան իսկապես համեստ տղամարդիք և կան ակտիվ աշխուժ տղամարդիք, բայց հանդիպում են նաև էնպիսինները որոնց համար կարելի ա ասել կեղծ համեստությունը ավելի վատ է քան լինելը ինչպիսին կան:

  8. #50
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը

    իսկ ով որ իրան ամաչեկող չի համարում, ապա մի հարց: նա կարող՞ է Սևանի մարդաշատ լողափին մորեմերկ /լռիվ տկլոր/ լողանալ ու զագառ ընդունել: թե՞ կարող է և ամաչել:
    Եթե քեզ թվում է, որ բոլոր հրապարակավ մերկացողները անամոթ են սխալվում ես: Սևանի մարդաշատ լողափին մորեմերկ դուրս չէի գա մի պարզ պատճառով` այնտեղ անչափահասներ կան: Ու ցանկացած նորմալ մարդ դա հասկանում ա: Իսկ ինչ-որ կինոյում կամ թատրոնում... ինձ սրբի տեղ չէի դնի, պետք լիներ` կանեի: Դա մարդու բարոյականության մասին ոչ մի բան չի ասում: Նույն բանն էլ հատուկ լողափներին ա վերաբերվում:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moon (08.03.2009)

  10. #51
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե քեզ թվում է, որ բոլոր հրապարակավ մերկացողները անամոթ են սխալվում ես:
    էլ անամոթը որն ա?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #52
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Օֆֆֆ...
    Էլի թեման սկսում է շեղվել ...
    Ինչ կապ ուի ամաչկոտությունը և "լողափում մերկանալը"
    Անցնում եք ընդհանուրից մասնավորին...
    Լողափում մերկանալը ընդհանրապես կապված չէ ամաչկոտության հետ և պատճառն այն չէ, որ մարդիկ ամաչում են, ինչպես, օրինակ, Դորիանն էր նշել

    նույն կերպ, չեմ կարծում, որ ամերիկցիների ու սևամորթների օրինակը այսստեղ սազում է... Հայաստանում էլ կան շաաաատ լկստված ու իրենց առյուծի տեղ դնողներ, որոնք իրականում վախկոտներ են, բայց դա դեռ չի նշանակում, որ կոմպլեկսների պատճառով են իրենց առյուծի տեղ դնում, կարող է դաստիարակությունը այդպիսին լինել, դա արդեն նորմալ պահվածքի է վերածվել…

    "Ռասկռուտկան" էլ ճիշտն ասած չհասկացա որն էր...
    Երկրագնդի տարբեր մասերում կան և ամաչկոտ մարդիկ և համարձակ մարդիկ
    ես նույնիսկ կասեի, ամակոտությունը իծնե է լինում... Օրինակ, երեխաներին եթե հետևեք, կնկատեք, որ որոշ երեխաներ, բայ դիֆոլթ, շատ աշխույժ են ու համարձակ, իսկ մյուսները՝ համեստ, ժամերով նույն տեղը կնստեն, չեն խոսի, մեծերի հետ խոսելուց երեսը կարող են թեքել...
    Գուցե դա արդեն իսկ մանկական կոմպլեկսների, վախերի հետևանք է, կամ ծնողների կողմից շատ խիստ վերաբերմունքի, բայց դե, ես հակված եմ կարծելու, որ ամաչկոտությունը մարդու խառնվածքի ուղղակի հետևանքն է

    Իսկ չափը որոշելու համար, ամեն մարդ պետք է իր մեջ մտածի, թե ինչ կկորցնի, եթե այդ պահին իր ամաչկոտության պատճառով որևէ քայլ չանի, և հակառակը՝ ինչ ձեռք կբերի...

    Մարդուն ոչինչ չպետք է խանգարի իր նպատակներին հասնելու համար

    հ.գ. Կարծում եմ, որ իհարկե մարդ պետք է ձգտի ինքնակատարելագործման և սեթական թերությունների վերացման, բայց մարդը առարկայից, կամ ռոբոտից տարբերվում է հենց իր թուլություններով ու իր թերություններով Իսկ եթե մարդը ոչ մի թերություն չունենա, կվերածվի անսիրտ մեքենայի

    Որոշ թերություններ նույնիսկ շատ համով-հոտով են
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (09.03.2009)

  13. #53
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Օֆֆֆ...
    Էլի թեման սկսում է շեղվել ...
    ասա ինչ ես ուզում որ ասենք, դա ասենք
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչ կապ ուի ամաչկոտությունը և "լողափում մերկանալը"
    իսկ ինչ՞ կապ ունի ամաչկոտությա հետ: մենակ գործի տեղը պաշտոնի համար առանց ամաչելու կռիվ տալը՞ ու փողի համար ինչ քայլի ասես գնալը՞

    Մի հատ դու էլ կողմնորոշվի, թե ամոթ ու ամաչել ասելով ինչ ես հասկանում ու կարող ա պարզվի որ քո ասածը լրիվ ուրիշ բառով ա կոչվում

  14. #54
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    42
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    .
    Երկրագնդի տարբեր մասերում կան և ամաչկոտ մարդիկ և համարձակ մարդիկ
    ես նույնիսկ կասեի, ամակոտությունը իծնե է լինում... Օրինակ, երեխաներին եթե հետևեք, կնկատեք, որ որոշ երեխաներ, բայ դիֆոլթ, շատ աշխույժ են ու համարձակ, իսկ մյուսները՝ համեստ, ժամերով նույն տեղը կնստեն, չեն խոսի, մեծերի հետ խոսելուց երեսը կարող են թեքել...
    Անի ջան կլինի չհամաձայնեմ ..... ես իրականում փոքր ժամանակ շատ աշխույժ և համարձակ երեխա եմ եղել, չնահած հիմա էլ եմ աշխույժ,... ինչ անեմ բնածին ահավոր շատ էներգիա ունեմ, բայց դա ամենևին չի նշանակում որ ես ամաչկոտ չեմ եղել, ասեմ ավելին ես ամաչկոտ եմ նաև ներկա պահին, ճիշտա էդքան չէ որքան առաջ էր, ուղղկի վրաս շատ աշխատեցի ու հնարավորինս ազատվեցի որոշ սխալ հատկանիշներից ... բայց մինչև վերջ չստացվեց.. ինչ անեմ.... երևի ժամանակի ընթացքում դա էլ կվերանա... ինչ վերաբերվում է ամաչկոտությանը տղաների մոտ.... գտնում եմ դա այնքան էլ տեղին հատկանիշ չէ որովհետև շատ դեպքերում նույնիսկ խանգարող է դառնում.... համեստության մասին գրածիդ հետ համամիտ եմ.....
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  15. #55
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Dorian-ի խոսքերից
    Եթե քեզ թվում է, որ բոլոր հրապարակավ մերկացողները անամոթ են սխալվում ես:
    Հետաքրքիր ա իսկ ինչնա ըստ Ձեզ ամոթը:
    Ինձ թվում ա որ շատերը ամաչկոտությունը, վախկոտությունը կամ ռիսկի չգնալը դնում են միևնույն սանդղակի վրա:

    Դա մարդու բարոյականության մասին ոչ մի բան չի ասում:
    մի հարց էլ. մարդու բարոյականության սահմանը որտեղից որտեղ ա ձգվում, ինչը կամ որ արարքը կամ պահվելաձևը կարողա դառնա անբարոյական վարքի հիմք:

  16. #56
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Երկրագնդի տարբեր մասերում կան և ամաչկոտ մարդիկ և համարձակ մարդիկ
    ինչի ամաչկոտի հակառակ բևեռը համարձակնա? ամոթը համարձակության հետ ինչ կապ ունի
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  17. #57
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Ծննդոց, 3,9,10

    Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ։ 9Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։ 10Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնուեցի»։
    Երևի, ամեն դեպքում, ամաչելը մերկ լինելու հետ ուղղակի կապ ունի: Այսինք եթե ամաչում ես, Սևանի ափին մորեմերկ ման չես գա, նույնսիկ եթե լողափին անչափահասներ չկան:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (09.03.2009), REAL_ist (09.03.2009)

  19. #58
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա իսկ ինչնա ըստ Ձեզ ամոթը:
    Ինձ թվում ա որ շատերը ամաչկոտությունը, վախկոտությունը կամ ռիսկի չգնալը դնում են միևնույն սանդղակի վրա:
    Չարդարացված ամոթը այն է, երբ երկու անծանոթ մարդ են տեսնում, մոռանում են իրենց անուն-ազգանունը, երբ վախենում են արտահայտել սեփական կարծիքը, երբ ամաչում են կարճ հագնվեն, ինչ ա թե ոտերը չերևա:
    Դա ամոթի ցանկացած դրսևորումն է, որը խոչընդոտում է մեր` լիարժեք կյանքով ապրելուն:

    Արդարացված ամոթ եմ համարում, երբ մարդը ամաչում է իր անարդար լինելու, ստելու, հանցանքների համար: Երբ իրոք թույլ է տվել անթույլատրելի որևէ արարք:

    Մեջբերում Dekada-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հարց էլ. մարդու բարոյականության սահմանը որտեղից որտեղ ա ձգվում, ինչը կամ որ արարքը կամ պահվելաձևը կարողա դառնա անբարոյական վարքի հիմք:
    Անձամբ ես ոչ ոքի չեմ դատում ոչ մի արարքի համար (բացառությամբ այն դեպքերի, երբ ցանկանում եմ ինչ-որ մեկին պարզապես կպնել, վիրավորել): Այ, օրինակ, եթե ընկերն ընկերոջը դավաճանում է` համարում եմ անբարոյական, եթե կինը ոչ թե ֆինանսական վիճակը բարելավելու, այլ իր կենդանական ցանկությունները բավարարելու համար դառնում է մարմնավաճառուհի` համարում եմ անբարոյական, նույնն էլ տղամարդկանց է վերաբերվում: Անբարոյական եմ համարում երեխային լքած մորը, բայց ոչ նրան, ով լքել է ամուսնուն:
    Կարծում եմ, որևէ ընդհանուր չափանիշներ չկան: Վախտը գիտի

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (09.03.2009)

  21. #59
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Ժողովուրդ, ախր ամոթն ու ամաչկոտությունը տարբեր հատկանիշներ են, մի՛ խառնեք։
    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարդարացված ամոթը այն է, երբ երկու անծանոթ մարդ են տեսնում, մոռանում են իրենց անուն-ազգանունը, երբ վախենում են արտահայտել սեփական կարծիքը, երբ ամաչում են կարճ հագնվեն, ինչ ա թե ոտերը չերևա:
    Դա ամոթի ցանկացած դրսևորումն է, որը խոչընդոտում է մեր` լիարժեք կյանքով ապրելուն:

    Արդարացված ամոթ եմ համարում, երբ մարդը ամաչում է իր անարդար լինելու, ստելու, հանցանքների համար: Երբ իրոք թույլ է տվել անթույլատրելի որևէ արարք:
    Դորիան, քո ասած էդ «չարդարացված ամոթ» կոչվածը սովորական ամաչկոտությունն է, իսկ «արդարացված ամոթը» հենց ամոթն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.03.2009), Dorian (10.03.2009), Դեկադա (09.03.2009)

  23. #60
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամաչկոտ տղամարդիկ

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչի ամաչկոտի հակառակ բևեռը համարձակնա? ամոթը համարձակության հետ ինչ կապ ունի
    Այո, ամաչկոտի հակառակ բևեռը համարձակն է, որովհեև եթե այստեղ քննարկվեր ամոթը, ոչ թե ամաչկոտությունը, կասեինք, որ ամոթի հակառակը անամոթն է:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ասա ինչ ես ուզում որ ասենք, դա ասենք

    Ասածս այն էր, որ քննարկման թեման փոխում եք: Թեման կոչվում է "Ամաչկոտ տղամարդիկ", իսկ դուք սկսում եք քննարկել ոչ թե ամաչկոտությունը, այլ ամոթը ու մասնավորանում եք այնպիսի վիճելի հարցում, թե ինչու են մարդիկ ամաչում մորեմերկ երևալ լողափում
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչ՞ կապ ունի ամաչկոտությա հետ: մենակ գործի տեղը պաշտոնի համար առանց ամաչելու կռիվ տալը՞ ու փողի համար ինչ քայլի ասես գնալը՞

    Մի հատ դու էլ կողմնորոշվի, թե ամոթ ու ամաչել ասելով ինչ ես հասկանում ու կարող ա պարզվի որ քո ասածը լրիվ ուրիշ բառով ա կոչվում

    Այնպիսի տպավորություն ստեղծվեց մոտս, որ դու լավ կողմնորոշված չես ամաչկոտություն ու ամոթ բառերի տարբերության հարցում: Գործի տեղը ու պաշտոնի համար ցանկացած մեթոդներով կռիվ տալը հենց ամոթ և բարոյականություն կատեգորիաներին է համապատասխանում, ոչ թե ամաչկոտության

    ԻՀԿ, ամաչկոտությունը սուբյեկտիվ տարր է պարունակում և ավելի շատ հոգեբանական ներքին վախի հետ է կապված: Ամոթը, ի տարբերություն դրան, գուցե կրկին սուբյեկտիվ, բայց հասարակության կողմից ընդունված ընդհանուր նորմերի սահմանափակող համակարգ է: Այդ պատճառով, եթե մարդը հագուստ է կրում, դա ամոթից է, իսկ եթե ամաչում է ինչ-որ բան անել, որ նորմալ և ընդունելի երևույթ է, բայց ինքն է ինչ-որ
    պատճառով քաշվում, դա արդեն ամաչկոտություն է:
    Օրինակներ. Օֆիսում +45 աստիճան է, բոլորը մրսում են, բացի մեկից, և այդ մեկը խեղդվելով դիմանում է շոգին ու ամաչում է ասել, որ կոնդիցիոները անջատեն. դա ամաչկոտություն է;
    Մարդը հյուր է գնացել ու ամաչում է ասել, որ զուգարանի կարիք ունի
    Մարդը սիրահարվել է և ամաչում է այդ մասին ասել

    Այն դեպքերում, երբ մարդը ինչ-որ բանի կարիք ունի կամ իր շահերից ելնելով /ընդ որում, ոչ մի քննադատելի կամ անընդունելի բան չի/ ինչ-որ բան պետք է ստանա այլ մարդկանցից որևէ համագործակցության և շփման արդյունքում, բայց վախենում է դա անել, գործ ունենք ամաչկոտության հետ:

    Հիմա ամենակարևորը` Այնպես էիր գրել
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչ՞ կապ ունի ամաչկոտությա հետ: մենակ գործի տեղը պաշտոնի համար առանց ամաչելու կռիվ տալը՞
    կարծես պաշտոնի համար պայքարելը կամ այդ ուղղությամբ ջանքեր գործադրելը մի հանցագործություն է....
    Ցանկացած մարդ էլ ձգտում է առաջխաղացման, փող ունենալու, եւ որոշ մարդիկ ամաչում են դա խոստովանել;
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ihusik (11.03.2009), Jarre (09.03.2009), Ուլուանա (09.03.2009)

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե կանայք և տղամարդիկ դերերով փոխվեին
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 7
    Վերջինը: 12.07.2013, 18:40
  2. Գրառումներ: 3
    Վերջինը: 22.11.2012, 19:07
  3. Ինչու՞ հայ տղամարդիկ չեն գնահատում կանանց...
    Հեղինակ՝ Manumel, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 108
    Վերջինը: 07.03.2009, 04:46
  4. «Տղամարդիկ»
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Կինո
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.12.2006, 16:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •