Արդյոք ճիշտ է այն պնդումը՜ որ ամաչկոտությունը կանացի որակ է։
Ովքեր են առավել ամաչկոտ կանայք՜ թե տղամարդիկ։
Ինչպես է դրսևորվում տղամարդկային ամաչկոտությունը։
Նախապես շնորհակալություն կարծիքների համար։
![]()
Միանշանակ այո
Առավելապես այո
Առավելապես ոչ
Միանշանակ ոչ
Արդյոք ճիշտ է այն պնդումը՜ որ ամաչկոտությունը կանացի որակ է։
Ովքեր են առավել ամաչկոտ կանայք՜ թե տղամարդիկ։
Ինչպես է դրսևորվում տղամարդկային ամաչկոտությունը։
Նախապես շնորհակալություն կարծիքների համար։
![]()
Աղջկական ամաչկոտությունը շատ դեպքերում ձեվական է, մտածմունքները, ցանկությունները թաքցնելու համար, իսկ տղեքի դեպքում հիմնականում անկեղծ է, անսվտահության ու ինքնաթերագնահատման արդյունք, որը կարող է բերել լիքը վատ հետեվանքների . . .
Սովորաբար կանանց/ աղջիկների/ մոտ ամաչկոտությունը ընկալվում է որպես դրական երևույթ, երևի թե դրա համար է, որ հաճախ աղջիկները փորձում են ավելին ցույց տալ, քան իրականում կա:
Իսկ տղամարդկանց մոտ, եթե երևույթը նկատվում է, ապա, այո անկեղծ է, իսկ շատ դեպքերում տղամարդիկ փորձում են թագցնել ամաչկոտ լինելու փաստը, քանի որ դա հաճախ համարժեք է անվստահության, հետևաբար և կարող է ընկալվել որպես թուլություն:
Դրսևորումները երևի թե նման են, առաջին հերթին արտահայտվում են հակառակ սեռի հետ շփվելուց![]()
Երկիրը կլորա, ինքն էլ փոքր
Կանայք ավելի համարձակ են իմ կարծիքով, իսկապես, նրանք հաճախ իրենց ավելի զուսպ են պահում, քանի որ այդպես ընդունված է, բայց իրենց մեջ եռում են, երբ դիմացի տղամարդը անհամարձակ է լինում, կամ ամաչկոտ, չեն սիրում այդ բանը:
Համ էլ ամաչկոտության և զսպվածության չափ գոյություն ունի, երբ գալիս է գործելու պահը և տղամարդը ԱՄԱՉՈՒՄ է, արդեն հիասթափեցնում է այդքան էլ լավ կարծիք չի թողնում դիմացինների մոտ:
Բայց նույն արդյունքն է երբ տղամարդը չափից դուրս ԱՄԱՉԿՈՏ ՉԷ, այդպես անզուսպի ու լկստվածի տպավորություն է թողնում, ու կրկին վանում իր շրջապատի մարդկանց, մանավանդ աղջիկներին
Հմմ
Ամաչկոտությունը և անվճռականությունն ու անսկբունքայինությունը անչափ տարբեր և իրար հետ կապ չունեցող հասկացություններ են։ Տղամարդը կարող է լինել ամաչկոտ, բայց միևնույն ժամանակ շատ վճռական և սկզբունքային։ Բայց երբ դա ազդում է իր որոշումներ կայացնելու և որպես տղամարդ՝ իր պարտականությունները կատարելու վրա, ապա ինչպես նշել է Bulbul-ը՝
Իմ կարծիքով ավելի լավ է լինել վճռական, սկզբունքային տղամարդ ու դրա հետ մեկտեղ մի քիչ ամաչկոտ, քան ինքնահավան, անամոթ ու կոպիտ![]()
PygmaliOn (26.02.2009)
Պրակտիկան ցույց է տալիս, որ տղամարդն ամաչկոտ է, եթե նրան փոքր ժամանակ հայրը ծեծել է, իսկ կինը՝ եթե չի ծեծել:
Բառախաղի նման հնչեց, բայց իսկապես այդպես է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Արիացի (27.02.2009)
Գուցե շատ դեպքերում իրոք էդպես է, բայց ես, համենայնդեպս, դեպքեր գիտեմ, երբ այդ օրինաչափությունն ընդհանրապես չի գործում։ Հատկապես աղջիկների դեպքում մի քիչ անհավանական է թվում. ի՞նչ է, ուրեմն կարելի է ենթադրել, որ ոչ ամաչկոտ աղջիկներին հայրերը ծեծե՞լ են։
Ամաչկոտությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ։ Նախ մարդիկ կան, որ բնույթով ամաչկոտ են ի ծնե՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում են ապրում, ինչ դաստիարակություն են ստանում, ծեծվում են, թե ոչ։ Թեև, ինչ խոսք, համապատասխան դաստիարակության դեպքում կարելի է դրանից ազատվել կամ գոնե նվազագույնի հասցնել։
Իսկ ամաչկոտ դառնում են ամենատարբեր պատճառներով. սոցիալական ծանր պայմաններում ապրելուց, որևէ արատ (ֆիզիկական կամ մտավոր) ունենալուց, ճնշվածությունից։ Ու ընդհանրապես եթե խորանանք, կնկատենք, որ ամաչկոտությունն ամեն դեպքում հոգեբանական ճնշվածությունից է առաջանում, միայն թե ճնշվածության պատճառներն են տարբեր լինում։
Համաձայն եմ. ամաչկոտությունը կապ չունի սկզբունքայնության ու վճռականության հետ։ Իսկ նշված հատկանիշների համընկնումները զուտ պատահականություն են։ Բազմաթիվ տղամարդկանց գիտեմ, որոնք ամաչկոտ են, բայց սկզբունքային ու վճռական, ինչպես նաև տղամարդկանց, որոնք բոլորովին ամաչկոտ չեն, բայց անսկզբունք ու թուլակամ են։Jarre-ի խոսքերից
Ի դեպ, տղամարդու ամաչկոտության տակ կարող է նաև պահ մտած մեծամտություն լինել։
Ճիշտն ասած՝ անձամբ ինձ դուր են գալիս ամաչկոտ տղաները։Մի տեսակ առանձնահատուկ համակրանք եմ տածում նրանց նկատմամբ։
Խոսքն, իհարկե, տափուկության մասին չի, որը հաճախ կարող է թաքնված լինել ամաչկոտության տակ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Second Chance (02.03.2009), Չիպ (22.03.2009)
Ինձ հայրս չի խփել երբևէ, բայց մայրս մի թե երկու անգամ…
Բայց եղել եմ, կամ ու կլինեմ ա-մաչ-կոտ…![]()
Ասելու կարիք չկա էլ Չուկ՜ ես դա մինագամից զգացի։
Ի միջիայլոց նկատել եմ՜ որ ինտելեկուալ ընտանիքներում տղաները ամաչկոտ են մեծանում՜ իսկ աղջիկները չգիտես ինչու համարձակ։
Հետաքրքրիր է նաև էլի իմ դիտարկումն է՜ որ ինտելեկուալ տղամարդիկ առավել ամաչկոտ են՜ իսկ ինտելեկուալ կանայք առավել համարձակ։
Հետաքրքիր է չէ![]()
Не падают ангелы случайно с небес
Посланники веры, любви и надежд...
Посланика свише прими не робей,
Нет встречи случайной –
Нет веры без бес...
Moon (06.03.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ