Տատ, դուրս շատ գալիս է գործդ![]()
Տատ, դուրս շատ գալիս է գործդ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տատ (05.02.2009)
Հետաքրքիր է թատրոնը որտե՞ղ է գտնվում:
Բա ե՞րբ եք գալու հայրենիք` հյուրախաղերի!!! ասենք` ՀայՖեստին... Նռան հատիկն էլ, ափսոս, պրծավ...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Վայ՞, ես ո՞վ տեսավ:
Էտա, ես ախպար չեմԲա ե՞րբ եք գալու հայրենիք`
Միշտ էլ գալիս եմ: Հայֆեստին վաղուց եմ աչք դրել: Երազանքս է, այսպես ասած:Բայց կազմակերպությունն իմ բաձարձակ անտաղանդության լակմուսն է: Ես ընդունակ չեմ մի թատրոնի (քաղաքի, համայնքի) ղեկավարին համոզել մասնակցել բավականին հեռու փառատոնի, գումար գտնել, նամակագրություն և այլն...
Եղավ![]()
Թատրոն գնացի էսօր . . . Մի այլ կարգի տպավ որված եմ . . . Ուրեմն Համազգային թատրոնում էր ներկայացումը, 'Վիշապը' վերնագրով . . . Էնքան հավանեցի, որ եթե ցանկացողներ լինեն գնալու' մի անգամ էլ ձեր հետ կգամ;-) նոր ներկայացում է, պրեմիերան էր ամսի 3ին, 4ին, 5ին. Ամսի 10ին ու 11ին էլ կա. Ներկայացումը նկարագրելն իմ ուժերից վեր է, չեմ կարողանա փոխանցեմ էմոցիաները, լուրջ չեմ կարա, բայց հաստատ արժի նաել, ՄԱՀ եր: Շատ լուրջ թեմա էր շոշափվում, բայց այնքան նուրբ ու հումորախառն ձև ով, որ թեթև էր նայվում, բայց միաժամանակ խորհելու տեղիք էր տալիս:-) Հատկապես տպավ որված եմ Մխոյի (Էխո Մխո '32 ամատ'ից) խաղով, չգիտեի որ այդքան լավ դերասան է . . .
Sunny Stream (06.03.2009)
Էսօր պրեմիերան է՞ր, ես էլ մտածում էի` ինչ ներկայացում կա, գնանք նայենք
անպայման կնայեմ! Մխոն շատ լավ դերասան է, իրեն Համազգայինի ուրիշ ներկայացումներում էլ եմ տեսել, շատ տաղանդավոր է, Վարշամին էլ եմ շատ հավանում, ինքը ո՞նց էր խաղում (մի քիչ երկար մազերով):
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
գիտեմ Վարշամին:-) ինքն էլ էր լավ խաղում, բայց տենց շատ չէր իրա դերը:-) հա, մոռացա ասեմ, մի աղջիկ էլ կար, ում խաղը շատ տպավ որվեց, Շողակաթով մի ժամանակ մանկական հաղորդում էր վարում ջամը 21ի կողմերը (կարող ա հիմա էլ կա էդ հաղորդումը, չեմ նայում տվ ուղղակի), տատիկի դեր էր տանում հաղորդման մեջ, հեքիաթներ էր պատմում, իսկ ներկայացման մեջ դպրոցական աղջկա դեր էր խաղում, շատ-շատ լավն եր:-) ու մեկ էլ մի տղա կար, մի քիչ թմբլիկոտ, ինքն էլ էր լավ խաղում ու ընդհանտր շատ լավն էր դերասանական կազմը:-) ռեժիսորն էլ Կարեն Խաչատրյանն է (ով որ իրան գիտի միայն որպես Վերվարածների Վաչագան, հաստատ էս ներկայացումից հետո նա կտպավ որվի որպես ՌԵԺԻՍՈՐ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ;-) )
Դերասանուհին Տաթև Ղազարյանն է, ես իրեն էլ շա~տ եմ սիրում, եթե հավանել ես խաղը, անպայման նայիր "44 աստիճանի վրա" ներկայացումն էլ![]()
![]()
Այ Կարենի մասին չգիտեի, որ ռեժիսորն է, շատ հետաքրքիր է, թե ինչպես է բեմադրում: Նշածս ներկայացման մեջիր դերակատարումն էլ է շատ լավը` համով-հոտով, կոլորիտայինԴե ես բազմիցս նշել եմ, որ շա~տ եմ սիրում Համազգային թատրոնը` հատկապես երիտասարդ ու տաղանդավոր դերասանական կազմի համար!!! Իսկ թմբլիկն էլ երևի Արմանն է եղել, ինքը վերջերս հեռուստատեսությամբ էլ էր հանդես գալիս, "Մի վախեցիր"-ում սփյուռքահայ զինվոր էր խաղում, էլի, ինչպես իր ընկերները, շատ տաղանդավոր ու բազմազան դերասան է!!!
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 07.03.2009, 22:55:
Մարտի 21-ին, 22-ին, 27-ին պրեմիերա Դրմատիկական թատրոնում` «Արնախումների ընտանիքը»: Անպայման նայեք: Շատ լավն ա:
Թատերագետների համար` հանձնելուց առաջ վերջին փորձը ամսի 19-ին ա: Երևի կարաք գաք...
Անպայման դիտե'ք "ԳՈՅ" թատրոնում "Մարատ/Սադ" ներկայացումը!!! Մեր թատերական իրականության համար` շա~տ նոր, շա~տ կարևոր ու տպավորիչ ներկայացում!!! Ռեժիսոր` Արմեն Մազմանյան, դերերում` Սամսոն Ստեփանյան, Սամվել Թոփալյան (երիտասարդ շա~~~տ տաղանդավոր դերասան) և Մազմանյանի նախորդ ու ներկայիս կուրսի ուսանողները... դեպքերը ծավալվում են հոգեբուժարանում. այլաբանորեն ներկայացվում է ֆրանսիական հեղափոխության համար պայքարած Մարատի ճանապարհը, իսկ հայ հանդիսատեսը ուղղակիորեն ընկալում է մեր վերջին դեպքերի հետ հստակ զուգահեռները. տեղ-տեղ դրանք արտահայտվում են ուղիղ խոսքերով` երկրորդ արարում... բեմական, երիաժշտական լուծումները հրաշալի են, դերասանական խաղը` շատ լավ, երիտասարդ ու սկսնակ դերասանները գրեթե հետ չեն մնում փորձառուներից, Սամսոն Ստեփանյանն էլ, կարծում եմ շատ ավելի ուժեղ կերպար է ստեղծել, քան Մեա Կուլպայում /եթե էնտեղ հումոր ու հռետորություն է, էստեղ իրական դրամատուրգիայով կերպար/... ռեժիսորական աշխատանքը` նշված կետերով և առհասարակ ողջ թիմին ներկայացման ոգով վարակելու ու հանդիսատեսին փոխանցելու առումով, գերազանց!![]()
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 23.05.2009, 22:50:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Apsara (24.05.2009)
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ