Ինչպես արդեն շատերը նշեցին, ընդհանուր առմամբ, բոլորն էլ կարևոր են, բայց կոնկրետ ինձ համար բառերը երևի ամենաքիչն են կարևոր։ Որովհետև հիմնականում առանձնապես չեմ փորձում հասկանալ բառերը։ Երգ լսելիս սովորաբար գիտակցությանս միայն առանձին կցկտուր բառեր են հասնում, ինչ–որ ֆոնային ազդեցություն թողնելով, բայց ամբողջական երգի տեքստին մեծ մասամբ հատուկ ուշադրություն չեմ դարձնում։ Դե եթե իհարկե տեքստը շատ պարզ/հասարակ չի(և՛ դրական, և՛ բացասական իմաստով)։ Օրինակ ռաբիս երգերում, որ սովորաբար տախտակ մտքեր են ասում, միանգամից ներվայնացնում է։
Շատ կարևոր է ինչպես երգի մեղեդին, էնպես էլ կատարումը. կատարման բաղադրիչներ են և՛ երաժշտական գործիքների նվագելը, և՛ վոկալը։
Չնայած մարդու ձայնը, վոկալը նույնպես կարելի է երաժշտական գործիք համարել; Երևի լավագույն երաժշտական գործիքն է իր հնարավորություններով ու բազմազանությամբ։![]()
Ուղղակի մարդու ձայնը, ի տարբերություն այլ երաժշտական գործիքների, շատ ուժեղ արտահայտում է նաև կատարողի մարդկային հատկանիշներն ու բնավորությունը։ Էդ պատճառով երբեմն լինում է, որ երգիչը շատ պրոֆեսիոնալ է կատարում, բայց էլի դուրս չի գալիս, որովհետև մի տեսակ ձայնի մեջ զգում եմ երգչի վանող մարդկային էությունը։
(տենց մեկին էս պահին հիշում եմ, բայց որ ասեմ քարերով կլարեք)։
Էջանիշներ