Շատ հետաքրքիր տեղեկություններ էին, շնորհակալություն:
Եթե մտավոր հետամնաց երեխաների քանակը գերակշիռ լինի դասարանում՝ ոչ: Քանի որ այդ դեպքում ուսուցիչը ստիպված կլինի գիտելիքները մատուցել ավելի փոքր քանակությամբ, ինչը կարող է վնասել այն երեխային, որը ընդունակ է ընկալել ավելի մեծ ծավալը: Իմ կարծիքով, ավելի լավ կլինի հանրակրթական դպրոցում ունենալ մտավոր թերզարգացումով երեխաների դասարան՝ զուգահեռ մնացած դասարաններին /անունը կարելի է դնել «հատուկ դասարան», կամ ինչ-որ մի այլ նեյտրալ բան/: Դա թույլ կտա երեխաներին միմյանց հետ շփվել դպրոցում, ինտեգրվել հասարակության մեջ, միաժամանակ չխոչընդոտելով կրթական գործընթացին:Արդյո՞ք կուզենայիք, որ ձեր երեխան սովորեր մի դասարանում, ուր կան նաև մտավոր հետամնաց կամ հաշմանդամ երեխաներ:
Եվ, իհարկե, թե՛ ընտանիքը, թե՛ դպրոցը, թե՛ հասարակությունը պետք է երեխաներին սովորեցնեն բարյացկամ և ոչ գոռոզ վերաբերմունք իրենց նման հասակակիցների նկատմամբ:
Ինչ վերաբերում է հաշմանդամներին, ապա այո՛, եթե ոչ հաշմանդամ երեխա ունենայի, կուզենայի որպեսզի նա սովորեր հաշմանդամ երեխայի հետ միևնույն դասարանում: Շատ բան կսովորեր այդպիսի երեխայից, նաև կսովորեր /գործնականում/ իրեն չգերադասել նման մարդկանցից:
Մտավոր թերզարգացած կամ հաշմանդամ մարդիկ իրականում ունեն շատ գեղեցիկ և հարուստ ներաշխարհ /համենայն դեպս նրանք, ում հետ շփվել եմ/, որը ձեռք է բերվել բազմաթիվ զրկանքների, նեղությունների գնով: Անձամբ ես նման մարդկանց հետ շփվելիս միշտ մի նոր, զարմանալի բարի բան եմ հայտնաբերում նրանց վարքում, որից ես զուրկ եմ: Եվ արդեն պարզ չէ, թե ով է մեզանից հաշմանդամ:
Էջանիշներ