User Tag List

Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 178 հատից

Թեմա: Տասը Պատվիրանները

  1. #46
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    10 պատվիրանները իմանալու համար պարտադիր չէ հատուկ գիրք կարդալ: Իմ ընտանիքում երբեք չի խոսվել պատվիրանների մասին, որպես սուրբ գրքի գրվածք, այլ բացատրվել ու հասկացվել է կոնկրետ բարոյականության տեսանկյունից: Յուրաքանչյուր մարդ էլ անկախ դավանանքի պիտի գիտակցի դա և ոչ թե ասեն այսպես է գրված դրա համար,ինչպես շատ հաճախ լսում եմ ծնողների կողմից, երբ ցանկանում են երեխաներին բացատրել, թե ինչի համար չպիտի սուտ խոսեն կամ գողություն չանեն:
    Ամեն դեպքում,լավա որ մի մարդկանց մեծ զանգված սովորումա դա որպես պատվիրան ու ՓՈՐՁՈՒՄ հետևել:
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 23.02.2009, 14:27:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (23.02.2009), Դեկադա (26.02.2009), Կտրուկ (12.03.2009)

  3. #47
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2009
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    10 պատվիրանները իմանալու համար պարտադիր չէ հատուկ գիրք կարդալ: Իմ ընտանիքում երբեք չի խոսվել պատվիրանների մասին, որպես սուրբ գրքի գրվածք, այլ բացատրվել ու հասկացվել է կոնկրետ բարոյականության տեսանկյունից:
    Լուսաբեր ջան Աստվածսիրությունը վեր է ամեն տեսակ բարոյականությունից: Պատվիրանները իմանալուց բացի պետք է նաեւ ճիշտ հասկանալ:

  4. #48
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում karina13-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուսաբեր ջան Աստվածսիրությունը վեր է ամեն տեսակ բարոյականությունից: Պատվիրանները իմանալուց բացի պետք է նաեւ ճիշտ հասկանալ:
    Թույլ տուր չհամաձայնվել:Կարծում եմ դրանք նույն բաներն են, եթե այլ տեսանկյունից նայենք…որովհետև դա էլ ենք մենք հորինել

  5. #49
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2009
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր չհամաձայնվել:Կարծում եմ դրանք նույն բաներն են, եթե այլ տեսանկյունից նայենք…որովհետև դա էլ ենք մենք հորինել
    Մարդը լինելով Աստծո արարչության պսակը մշտապես իր ամբողջ էությամբ փնտրում է Աստծուն: Ու հենց այդ ճանապարհին էլ Սատանան տարբեր պատրանքներ է մարդուն հրամցնում: Մի՞թե մի քանի տարեկան փոքրիկի սերը իր մոր հանդեպ նույնպես մարդիկ են հորինել: Աստվածսիրությունը մեզ Արարողն է դրել մեր սրտերում: Շատ մարդիկ կան որ բարոյական են, բայց շատ պատվիրանների մասին տեղյակ չեն: Պետք է ամեն ինչում փնտրել Աստծո կամքը, իսկ հանուն դրա արժե կարդալ ...

  6. #50
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Ես ուզում եմ բացատրություն տալ Աստծո 10 պատվիրաններին հերթով հերթով:

    1. Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենա´ս: Մտթ.4:10;
    Բացատրություն. Իրականության մեջ միայն Աստվածաշնչի Աստվածն է ճշմարիտ Աստվածը, որից բացի ուրիշ Աստված չկա: Սակայն եթե մեկը այս Աստծուց բացի ուրիշ մեկին ճանաչի և ընդունի որպես Աստված, նա Աստծո իրավունքն է խախտում` Աստված անունը դնելով ոչ աստվածների վրա: Այս արարքի տերը ծանր մեղք է գործում, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: 2Օր.6:14,15; 2Մն.15:3,4; 1Կոր.8:5,6;

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կարապետ (29.10.2009)

  8. #51
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    2. Քեզ համար կուռք չշինես, ո´չ վերը` երկնքում, կամ ցածը` երկրի վրա, կամ երկրի տակի ջրերում եղած մեկ բանի նմանությամբ: Նրանց երկրպագություն չանե´ս և նրանց չպաշտե´ս. որովհետև ես քո Տեր Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրինությունը որդիների վրա` մինչև նրանց երրորդ ու չորրորդ ազգը, որ ատում են ինձ: Եւ կողորմեմ նրանց մինչև հազար ազգը, որ սիրում են ինձ և իմ պատվիրանքները պահում: Հայտ.21;
    Բացատրություն. Մարդիկ կան, որ ընդունում են Աստծո միակ Աստված լինելը, սակայն նաև ընդունում են, որ բացի Աստծուց, իբրև կարելի է որևէ բանի էլ երկրպագել: Այսպիսի արարքը նման է հետևյալին. որպես թե մեկը մի ճիճու վերցնի ու իր ծնողների պատիվը տա դրան, և դեռ` ավելի վատ: Երկրպագությունը միայն Աստծուն է պատկանում, և եթե մեկ ուրիշին էլ այս պատիվը տրվի, դա Աստծո իրավունքի խախտումն է: Հետևաբար` ծանր մեղք է գործվում, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Հռ.1:18-25; Եփ.5:5;

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (29.10.2009), Կարապետ (29.10.2009)

  10. #52
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    3. Քո Տեր Աստծո անունը զու´ր տեղը չհիշես, որովհետև Տերը իր անունը զուր տեղը հիշողին անպատիժ չի թողնի:

    Բացատրություն. Աստծո անունը զուր տեղը հիշելը ի հայտ է գալիս տարբեր պարագաներում: Նշենք դրանցից մի քանիսը.

    Ա) Երդման մեջ. Ղվտ.6:1-4; 19:12; Թվ.30:2;
    Մինչ Քրիստոսը, եթե մեկը Տիրոջ անունով երդվեր, նախ խոսքը պետք է լիներ անսուտն և կատարվեր այն խոսքը, որը երդման պահին ասվել էր, հակառակ դեպքում Տիրոջ սուրբ անունը անարգված է` զուր է շոշափվել: Հետևաբար` ծանր մեղք է գործվել, իսկ մեղքի վարձքն էլ մահն է:
    Եւ Տեր Հիսուսը պատվիրել է բնավ չերդվել: Մտթ.5:34,35;

    Բ) Սխալ վարդապետության և մարգարեության մեջ.
    Եթե որևէ ուսուցում ու մարգարեություն Աստծո անունով է մատուցվում, իսկ իրականում Աստված չի տվել այդ խոսքը, այս պարագայում ևս Աստծո անունը զուր տեղն է հիշատակվում, որովհետև զրպարտություն է արվում. Աստծուն է վերագրվում այն խոսքը, որը նա չի խոսել: Այս դեպքում էլ իրավունք է խախտվում, հետևաբար` ծանր մեղք է գործվում, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Երեմ.23:16,17; Մրկ.7:6-9; 2Պետ.2:1-3;

    Գ) Ծաղրի և խեղկատակության մեջ.
    Մարդիկ հաճախակի Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի անունն ու խոսքերը գործածում են ծաղրի և խեղկատակության մեջ: Սատանան գիտի, որ այս պատճառով մարդը կընկնի մահվան դատաստանի տակ, հետևաբար` նա մարդկանց մղում է դրան (ինչպես որ Եվային մղեց մի գործի, որով նա մահվան դատաստան բերեց իր վրա): Եթե մեկը Աստծո անունը գործածում է ծաղրի և խեղկատակության մեջ, նա ծանր մեղք է գործում, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: 2Մն.36:15-17; Գաղ.6:7,8; Եփ.5:4; Հուդա 18;

    Դ) Տիրոջ պատվիրանի համեմատ չպրելով և Տիրոջ մասին խոսելով.
    Եթե մարդը Աստծո պատվիրանի համեմատ չի ուզում ապրել, սակայն Տիրոջ մասին է խոսում, նման արարքը Աստված նույնպես համարում է զուր տեղը իր անունը տալ: Սաղ.50:16-22; Առակ.30:9; Հակ.3:9; Այս արարքը նույնպես ծանր մեղք է, և մեղքի վարձքը մահն է:
    Ուրիշ դեպքեր էլ կան, երբ զուր տեղն է հիշվում Աստծո անունը, սակայն Տերը մեզ իմաստություն տա այս մեղքը չգործելու:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (29.10.2009), Կարապետ (29.10.2009)

  12. #53
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    4. Հիշի´ր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար: Վեց օր աշխատիր և քո բոլոր գործերն արա, բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծո հանգստության օրն է: Ոչ մի գործ չգործես, ո´չ դու, ո´չ քո որդին, ո´չ քո աղջիկը և ո´չ քո ծառան ու աղախինը, ո´չ քո անասունը, ո´չ էլ քո դռան օտարականը, որովհետև Տերը վեց օրվա մեջ արեց երկինքը, երկիրը, ծովն ու նրանց մեջ եղածները և յոթերորդ օրը հանգստացավ: Նրա համար Տերը օրհնեց հանգստության օրը և սրբեց նրան:

    Բացատրություն. Տասնաբանյայի առաջին երեք պատվիրանները Աստծո իրավունքն են պաշտպանում, իսկ 5-ից 10-ը` մարդու իրավունքը: Սակայն 4-րդ պատվիրանը անցումային պատվիրան է, որի մեջ պաշտպանվում է, թե´ Աստծո և թե´ մարդու իրավունքը: Նախ` մարդը պարտավոր է ժամանակ տրամադրել` հիշելու Աստծո գործերը և նրան պաշտելու (թեև Սուրբ Գիրքն ասում է, որ հնարավոր է մեկը կարողանա շաբաթվա մեկ օրից ավելի շատ ժամանակ տրամադրել նշված գործին): Նույնպես մարդուց պահանջվում է, որ նա իրավունքով վարվի ինչպես իր, այնպես էլ ուրիշների հետ: Ինչպես որ Աստծո առջև ինքնասպանությունն ու սպանությունը մեղք է, նույնպես և մարդը իրավունք չունի ինքն իրեն և ուրիշներին տանջելու` հանգստություն չտալու: Ել.23:12; Հակառակ դեպքում` իրավունք է խախտվում` մեղք է գործվում, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Իսկ ինչ վերաբերվում է ուղղակի շաբաթ օրվան, Աստված շաբաթվա մեջ մեկ օր դրեց, որպեսզի մարդիկ կարգով` միասին աշխատեն և հանգստյան օրը հանգստանան: Մրկ.2:27,28;
    Շաբաթը նաև խորհուրդ և նշան է Աստծո ժողովրդի գալիք հանգստի: Ել.31:13,17; Եբ.4:7-10;

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (29.10.2009), Կարապետ (29.10.2009)

  14. #54
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    5. Պատվի´ր քո հորը և մորը, որ քո օրերը երկարեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը կտա քեզ: Եփ.6:1,2;

    Բացատրություն. Անկախ ծնողների վերաբերմունքից և ծառայությունից` զավակները պարտական են ծնողներին տալու ծնողական պատիվն ու ծառայությունը ճիշտ այնպես, ինչպես որ ծնողներն են պարտական խնամելու զավակներին` չնայելով այն հանգամանքին, որ զավակը երկար տարիներ իր հոգսերով ծանրացած է ծնողների վրա: Եւ եթե զավակները ծնողներին չտան ծնողական պատիվն ու ծառայությունը, այդ դեպքում ծնողների իրավունքն են խախտում: Հետևաբար` անիրավություն են գործում, իսկ անիրավության` մեղքի վարձքն էլ մահն է:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (29.10.2009), Կարապետ (29.10.2009)

  16. #55
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    6. Սպանություն մի´ անիր:

    Բացատրություն. Մարդը Աստծո պատկերով է ստեղծված, և ոչ մեկին իրավունք չի տրված անարգելու, փչացնելու Արարչի պատկերը և նրան զրկելու Աստծո տված կյանքից: Ծն.9:6; Նույնպես մարդը իրավունք չունի իր իսկ կյանքն էլ փչացնելու որևէ միջոցով, որովհետև ամենքիս կյանքը նրանից է եկած, նրա համար է և նրանով է մնում: Գործք.17:25; Հռ.11:36;
    Այս պատվիրանի խախտումը անիրավություն է, հետևաբար` մեղք է, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Հայտ.21;
    Հին Կտակարանում հանդիպում ենք փաստերի, որտեղ Աստծո մարդիկ Աստծո հրամանով մարդ են սպանել և չեն մեղադրվել, որովհետև նրանք իրագործել են Աստծո արդար դատաստանը, ոչ թե իրենց կամքը: 2Օր.21:18-21;
    Իսկ Նոր Կտակարանում սպանելու դատաստանը Աստված իրեն հետևողներից վերցրել է և, նույնիսկ, ատելությունը և զուր բարկությունը համարվում է մարդասպանություն: Մտթ.5:21,22; 1Հովհ.3:15;

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (29.10.2009), Կարապետ (29.10.2009)

  18. #56
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    7. Շնություն մի´ անիր: Եբ.13:4;

    Բացատրություն. Աստծո արդարությունը թույլ է տալիս, որ մարդը միայն իր օրինական` սեփական ամուսնական ընկերոջ հետ ունենա ամուսնական կենակցություն, իսկ ոչ օրինական ընկերակցությունը անիրավություն է: Հետևաբար` մեղք է, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Մտթ.5:27,28; Հայտ.21;

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (29.10.2009), Կարապետ (29.10.2009)

  20. #57
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    8. Գողություն մի´ անիր: Եփ.4:28;

    Բացատրություն. Ինչ որ առանց իրավունքի է վերցվում, դա մեղք է, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: 1Կոր.6:9-11;

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (29.10.2009), Կարապետ (29.10.2009)

  22. #58
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    9. Քո դրացու դեմ սուտ վկայություն մի´ անիր: Սաղ.101:7;

    Բացատրություն. Ինչ որ սուտ է, դա ճշմարիտ ու իրավացի չէ` անիրավություն է: Հետևաբար` մեղք է, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Հայտ.21;

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (29.10.2009), Կարապետ (29.10.2009)

  24. #59
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2009
    Տարիք
    46
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    10. Մի´ ցանկացիր քո դրացու տանը, կնոջը, կա´մ նրա ծառային, կա´մ աղախնուն, կա´մ նրա եզին ու էշին: Քո դրացու ոչ մի բանին մի´ ցանկացիր: Ղուկ.12:15; Կող.3:5,6;

    Բացատրություն. Այն, ինչ քեզ չի պատկանում, մի´ ունեցիր (թեկուզ քո մտքում): Խոսքը այն մասին չէ, որ մարդը չի կարող ծրագրել որևէ բան ունենալու: Օրինակ` տուն, մեքենա, հողամաս և այլն: Մարդը իրավունք չունի փափագելու այն ամենը, ինչը որ արդեն ուրիշին է պատկանում: Գուցե մեկը ցանկանա իրավական ճանապարհով ունենալ այն բաներից, ինչ իր ընկերն ունի, սակայն ոչ այն, ինչը արդեն ընկերոջ սեփականությունն է: Մարդը ինչ որ ոչ իրավական ձևով է ունենում (թեկուզ իր սրտում), այդ արարքը մեղք է, իսկ մեղքի վարձքն էլ մահն է:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (29.10.2009), Կարապետ (29.10.2009)

  26. #60
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում Մհեր 78-ի խոսքերից Նայել գրառումը
    7. Շնություն մի´ անիր: Եբ.13:4;

    Բացատրություն. Աստծո արդարությունը թույլ է տալիս, որ մարդը միայն իր օրինական` սեփական ամուսնական ընկերոջ հետ ունենա ամուսնական կենակցություն, իսկ ոչ օրինական ընկերակցությունը անիրավություն է: Հետևաբար` մեղք է, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Մտթ.5:27,28; Հայտ.21;
    Իմ կարծիքով այս պատվիրանը մեզ հայերիս համար բավականին ակտուել է , եթե սպանություն կատարելու մասին կարող է խորհել ամեն հինգերրորդը ապա սեռական հարաբերություն հակառակ սեռի հետ ունենալու մասին մտածում են հայ տղամարդկանց 90 տոկոսից ավելին :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (29.10.2009)

Էջ 4 12-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախընտրական տասը «պատվիրաններ»
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2007, 12:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •