User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Պահպանե՛ք ձեր լսողությունը

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Առաջարկում եմ այստեղ գրենք այն ամենը ինչ գիտենք լսողությունը պահպանելու համար։ Սկսում եմ ես

    Աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ տառապում է լսողության խանգարումով։
    Միսուրի նահանգի «Խուլերի կենտրոնական ինստիտուտի» մասնագետների կարծիքով, «ԱՄՆ-ում լսողության խանգարում ունեցողների 75%-ը տառապում է դրանով ոչ թե տարիքի պատճառով, այլ ձայների ազդեցությունների որոնցից նրանք կարող էին խուսափել»։

    Իսկ ինչպե՞ս կարելի է պահպանել լսողությունը և խուսափել այն իրավիճակներից, որոնք կարող են առաջացնել լսողության խանգարում.

    1) Երբ լսում ենք ինչ որ բան, ինչի բարձրությունը 85 դեցիբելից ավելի է, ապա դա արդեն նպաստում է լսողության անկմանը։ Որպեսզի պատկերացնենք, թե որքան է 85 դեցիբելը ուշադրություն դարձրեք հետևյալին.
    Մարդու շնչառության ձայնի բարձրությունը 10 դբ է
    Շշուկով խոսելը՝ 20 դբ
    Նորմալ զրույցը՝ 60 դբ
    Պիկ ժամերին փողոցում լսվող տրանսպորտի ձայնը՝ 80 դբ
    Միքսերը՝ 90 դբ
    Զենքի կրակոցը՝ 120 դբ

    2) երբ ականջակալներով լսում ենք երաժշտություն, ապա ցանկալի է այն դնել այնպիսի բարձրության, որ հնարավոր լինի լսել շրջապատի ձայները (բայց այս դեպքում ես չեմ հասկանում ականջակալների իմաստը, քանի որ ես ականջակալներ դնում եմ, որ կտրվեմ աշխարհից և վայելեմ երաժշտությունն, ու հաստատ 100 դբ-ից բարձր է լինում, ու մոտակա ժամանակներս չեմ պատրաստվում ձայնը իջեցնել)

    Ունեմ նաև ուրիշ հետաքրքիր տեղեկություններ էլ, բայց դրանք հետո... (եթե լինեն հետաքրքվողներ, ինչում ես կասկածում եմ)

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (20.02.2009), Freeman (28.07.2010), Norton (20.02.2009), Rhayader (20.02.2009), StrangeLittleGirl (20.02.2009), Sunny Stream (19.02.2009), Yellow Raven (20.02.2009), Yevuk (11.09.2012), Արշակ (20.02.2009), Լեո (20.02.2009), Հենո (20.02.2009), Մանուլ (05.09.2009), Ուլուանա (21.02.2009), Ռուֆուս (21.02.2009), Վարպետ (19.02.2009), Ֆոտոն (10.09.2012)

  3. #2
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Կարծում եմ արդեն ուշ է, ինչպես պահպանենք մեր լսողությունը, երբ ապրում ենք մի քաղաքում, որտեղ գիշերվա ամենուշ ժամին էլ աղմուկ կա:
    Եվ դրա մասին գիտակցում ես միայն այն ժամանակ երբ հայտնվում ես անտառում և խմբակիցներիցդ բավականին հեռու ես գնում:

    Պատկերացնում եք մի մարդ 18-րդ դարից միանգամից ընկնի ասենք Երևան, առաջին ռեակցիան կլինի ականջների բռնումը, քանզի նրա համար հիմիկվա սովորական աղմուկը կլինի դժոխային:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.02.2009), Ֆոտոն (11.09.2012)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ արդեն ուշ է, ինչպես պահպանենք մեր լսողությունը, երբ ապրում ենք մի քաղաքում, որտեղ գիշերվա ամենուշ ժամին էլ աղմուկ կա:
    Եվ դրա մասին գիտակցում ես միայն այն ժամանակ երբ հայտնվում ես անտառում և խմբակիցներիցդ բավականին հեռու ես գնում:

    Պատկերացնում եք մի մարդ 18-րդ դարից միանգամից ընկնի ասենք Երևան, առաջին ռեակցիան կլինի ականջների բռնումը, քանզի նրա համար հիմիկվա սովորական աղմուկը կլինի դժոխային:
    Ցավով համաձայնվում եմ.... և ջղայնանում այդ երևույթի և այդպես վարվող մարդկանց վրա
    Բայց ամեն դեպքում, կան բաներ որ կարող ենք մենք անել լսողությունը ինչ որ չափով պահպանելու համար։ Օրինակ՝ եթե աշխատավայրում կամ տանը աղմկոտ է, ապա կարող ենք օգտագործել դեղատներում 100 դրամով վաճառվող (չգիտեմ ճիշտ անվանումը, բայց մի գուցե՝) ականջակալներ (էն որ սպունգատիպ մատերիալից պատրաստված փոքրիկ բաներ են, ականջները մտցնելու համար)։

  6. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը

    Ախր կան ձայներ որոնք վատ են ազդում բայց մենք արդեն չենք էլ ըմբռնում դա, օրինակ համակարգիչի ձայնը, միայն անջատելուց հետո ես զգում թե ինչ լռություն տիրեց տանը:

    Իսկ հաճախ մարդիք կախվածություն ունեն ձայներից, օրինակ այն որ հեռուստացույցը բարձր միացնում են ու քնում, երբ անջատում ես վեր են թռչում:
    Կամ տանը մենակ լինելիս ինչքան հնարավոր է աղմկում են, կարծես վածենում են լռությունից, իսկ իրականում լռությունը շաաաաաաաատ խոսուն է
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր կան ձայներ որոնք վատ են ազդում բայց մենք արդեն չենք էլ ըմբռնում դա, օրինակ համակարգիչի ձայնը, միայն անջատելուց հետո ես զգում թե ինչ լռություն տիրեց տանը:
    Երևի լսել ես այն անեկդոտը, որ երկու թմրամոլ դաշտում լռության մեջ պառկած են, ու մեկը մյուսին ասում է՝ «լսի, էրնեկ մի հատ խոդ տված տրակտոր լիներ, անջատեինք գլուխներս հանգստանար»

    Ես կարծում եմ, որ չնայած լսողության վատացման համար ստեղծված են բոլոր պայմանները, միևնույնն է մենք կարող ենք ինչ որ չափով և ձևով հոգ տանել մեր մասին։ Այսինքն չմտածենք, դե եթե այսպես է, ուրեմն ոչինչ չեմ անի, և դեռ հակառակը՝ կանեմ բաներ որ ավելի վատանա լսողությունս...

  8. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի լսել ես այն անեկդոտը, որ երկու թմրամոլ դաշտում լռության մեջ պառկած են, ու մեկը մյուսին ասում է՝ «լսի, էրնեկ մի հատ խոդ տված տրակտոր լիներ, անջատեինք գլուխներս հանգստանար»

    Ես կարծում եմ, որ չնայած լսողության վատացման համար ստեղծված են բոլոր պայմանները, միևնույնն է մենք կարող ենք ինչ որ չափով և ձևով հոգ տանել մեր մասին։ Այսինքն չմտածենք, դե եթե այսպես է, ուրեմն ոչինչ չեմ անի, և դեռ հակառակը՝ կանեմ բաներ որ ավելի վատանա լսողությունս...
    Ես բոլորովին չեմ ասում, թե պետք չէ ոչինչ անել, ուղակի ուզում եմ նշել, որ հաճախ մեզանից չէ կախված, ուտելը ծխելը խմելը գուցե որոշ չափով մեզանից է կախված, բայց այ ձայները, չէ որ լսելիք ձայները մենք չենք արտադրում, դրանք հիմնականում շրջապատից են:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.02.2009)

  10. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բոլորովին չեմ ասում, թե պետք չէ ոչինչ անել, ուղակի ուզում եմ նշել, որ հաճախ մեզանից չէ կախված, ուտելը ծխելը խմելը գուցե որոշ չափով մեզանից է կախված, բայց այ ձայները, չէ որ լսելիք ձայները մենք չենք արտադրում, դրանք հիմնականում շրջապատից են:
    Apsara ջան, կներես սխալ եմ հասկացել Այո՛, այդ աղմուկի հետ մենք ոչինչ չենք կարող անել....

  11. #8
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Apsara ջան, կներես սխալ եմ հասկացել Այո՛, այդ աղմուկի հետ մենք ոչինչ չենք կարող անել....
    Միակ բանը որ առաջարկում եմ և ինքս էլ այդպես եմ վարվում, դա 2 3 շաբաթը մեկ բնության մեջ հանգստանալն է, նույնիսկ մի քանի ժամը օրգանիզմին կարող են անսպառ էներգիա տալ, դե ականջներն էլ կհանգստանան էլի

    Հետո նկատել եմ, որ երկար ժամանակ ականջակալներով երաժշտություն լսելուց հետո գլխացավերս հաճախականում են, կարելի է դա էլ քչացնել, կամ դադարեցնել
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  12. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մի տարբերակ էլ (սա վերաբերվում է հիմնականում նրանց, ովքեր մեքենայի մեջ սիրում են, հայերեն ասած՝ ցքցքալ

    Եթե մեքենայի մեջ (կամ տանը), ձայնական համակարգի բարձրությունն այնքան է, որ մենք չենք լսում զրուցակցին, ապա հավանաբար դա արդեն այն բարձրությունն է, որը վնաս է լսողությանը։ Մասնագետները զգուշացնում են, որ եթե 2-3 ժամվա ընթացքում լսենք երաժշտություն 90 դբ բարձրության, ապա դա անվերականգնելի վնաս կհասցնի։

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (20.02.2009), Firegirl777 (20.02.2009)

  14. #10
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր կան ձայներ որոնք վատ են ազդում բայց մենք արդեն չենք էլ ըմբռնում դա, օրինակ համակարգիչի ձայնը, միայն անջատելուց հետո ես զգում թե ինչ լռություն տիրեց տանը:
    Ապսարա ջան, համակարգչիդ Cooler-ները (հովացման համակարգ) հաստատ լաավ փոշոտվել են:
    Համակարգչի աշխատելուց «օրենքով» պիտի ձայն չգա:
    ArmFootball.com / First Armenian Front

  15. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Jarre-ի խոսքերից
    Ունեմ նաև ուրիշ հետաքրքիր տեղեկություններ էլ, բայց դրանք հետո... (եթե լինեն հետաքրքվողներ, ինչում ես կասկածում եմ)
    Ինձ էլ է թվում, որ դժվար է լսողությունը պահպանել աղմկոտ քաղաքներում: Մնում է գնալ գյուղում ապրել, որովհետև էնտեղ դրա պրոբլեմը քիչ է:Բարձր լսելու տենդեցը նկատել եմ հիմնականում երիտասարդների մոտ ու եթե կարենանք նրանց բացատրել// ինչը քիչ հավանականա// որ դրանով վնասում են նախ իրենց հետո մնացածին կարողա մի բան փոխվի: Նաև զգացել եմ որ նրանք բարձր լսում են անգամ ականջակալներով:Մարդկանց եմ հանդիպել ովքեր քնելուց դնում են գիշերային գլխարկներ կամ էլ ականջներում բամբակ , որպեսզի ինչքան հնարավոր է շրջապատի աղմուկը քիչ ազդի նրանց վրա:Կարծում եմ աղմուկն է պատճառներից մեկը ներվերի գերլարվածության,լսելով բարձր երաժշտություն կամա թե ակամա մարդը սկսումա լարվել և անհանգիստանալ ինչը կարող է անցնել այն անջատելու դեպքում:Ընդհանրապես ցանկացած կախվածություն վաղ թե ուշ ունենում է հիմնականում իր բացասական ազդեցությունը և՛ առողջության և՛ մտավոր ունակությունների վրա: Ու մի բան էլ եմ նկատե`լբարձր լսելուց կախվածություն ունեցող մարդիկ սկսում են իրենք էլ բարձր տոնով խոսալ:

    Jarre իսկ տեղեկությունները չե՞ս ուզում տեղադրել, հետաքրքիր կլիներ իկանալ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.02.2009)

  17. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ այստեղ գրենք այն ամենը ինչ գիտենք լսողությունը պահպանելու համար։ Սկսում եմ ես

    Աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ տառապում է լսողության խանգարումով։
    Միսուրի նահանգի «Խուլերի կենտրոնական ինստիտուտի» մասնագետների կարծիքով, «ԱՄՆ-ում լսողության խանգարում ունեցողների 75%-ը տառապում է դրանով ոչ թե տարիքի պատճառով, այլ ձայների ազդեցությունների որոնցից նրանք կարող էին խուսափել»։

    Իսկ ինչպե՞ս կարելի է պահպանել լսողությունը և խուսափել այն իրավիճակներից, որոնք կարող են առաջացնել լսողության խանգարում.

    1) Երբ լսում ենք ինչ որ բան, ինչի բարձրությունը 85 դեցիբելից ավելի է, ապա դա արդեն նպաստում է լսողության անկմանը։ Որպեսզի պատկերացնենք, թե որքան է 85 դեցիբելը ուշադրություն դարձրեք հետևյալին.
    Մարդու շնչառության ձայնի բարձրությունը 10 դբ է
    Շշուկով խոսելը՝ 20 դբ
    Նորմալ զրույցը՝ 60 դբ
    Պիկ ժամերին փողոցում լսվող տրանսպորտի ձայնը՝ 80 դբ
    Միքսերը՝ 90 դբ
    Զենքի կրակոցը՝ 120 դբ

    2) երբ ականջակալներով լսում ենք երաժշտություն, ապա ցանկալի է այն դնել այնպիսի բարձրության, որ հնարավոր լինի լսել շրջապատի ձայները (բայց այս դեպքում ես չեմ հասկանում ականջակալների իմաստը, քանի որ ես ականջակալներ դնում եմ, որ կտրվեմ աշխարհից և վայելեմ երաժշտությունն, ու հաստատ 100 դբ-ից բարձր է լինում, ու մոտակա ժամանակներս չեմ պատրաստվում ձայնը իջեցնել)

    Ունեմ նաև ուրիշ հետաքրքիր տեղեկություններ էլ, բայց դրանք հետո... (եթե լինեն հետաքրքվողներ, ինչում ես կասկածում եմ)
    Jarre, բայց համաձայնիր, որ քո ասածը տեղի է ունենում ականջի վրա քո մշած ծայնամակարդակի խրոնիկական ազդեցության դեպքում: Այն վիճակը չի, որ ասենք՝ վայ, բարձր ձայն լսեցի, ականջներս վատացան:
    Պարզապես պետք է ժամանակ գտնել նաև լռության համար, մարդն իրականում նրա կարիքը շատ ունի, բայց հազվադեպ է հասկանում՝ իր մշտական վազվզոցի մեջ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.02.2009), Լեո (20.02.2009), Ռեդ (20.02.2009)

  19. #13
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մեջբերում Nareco-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապսարա ջան, համակարգչիդ Cooler-ները (հովացման համակարգ) հաստատ լաավ փոշոտվել են:
    Համակարգչի աշխատելուց «օրենքով» պիտի ձայն չգա:
    Ճիշտն ասած համակարգիչս ընդհամենը 1 տարեկան է, բայց աղմկոտ է ծնված օրվանից

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Jarre, բայց համաձայնիր, որ քո ասածը տեղի է ունենում ականջի վրա քո մշած ծայնամակարդակի խրոնիկական ազդեցության դեպքում: Այն վիճակը չի, որ ասենք՝ վայ, բարձր ձայն լսեցի, ականջներս վատացան:
    Պարզապես պետք է ժամանակ գտնել նաև լռության համար, մարդն իրականում նրա կարիքը շատ ունի, բայց հազվադեպ է հասկանում՝ իր մշտական վազվզոցի մեջ:
    Վատանում են, էն էլ ոնց, դադարել եմ գնալ տարբեր փարթիների, չնայած հրավերքները տեղատարափի նման են, միակ պատճառը փոքր տարածքում անասելի բարձր երաժշտությունն է այն էլ բասերով, որ երբ գալիս եմ տուն ականջներս զնգում է, ինձ մոտ չի ստացվում անջատվել նման տեսակ բարձր երաժշտության տակ: Ձայնային ալիքի հարվածը այնքան ուժեղ է, որ կրծքավանդակումս եմ զգում ու սիրտս վատանաումա

    Նույնիսկ մի քանի րոպեն կարա վնասի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.02.2009), Ուլուանա (21.02.2009), Ֆոտոն (11.09.2012)

  21. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատանում են, էն էլ ոնց, դադարել եմ գնալ տարբեր փարթիների, չնայած հրավերքները տեղատարափի նման են, միակ պատճառը փոքր տարածքում անասելի բարձր երաժշտությունն է այն էլ բասերով, որ երբ գալիս եմ տուն ականջներս զնգում է, ինձ մոտ չի ստացվում անջատվել նման տեսակ բարձր երաժշտության տակ: Ձայնային ալիքի հարվածը այնքան ուժեղ է, որ կրծքավանդակումս եմ զգում ու սիրտս վատանաումա

    Նույնիսկ մի քանի րոպեն կարա վնասի
    Դե, ես ի նկատի ունեմ կոնկրետ սահմաններում, իհարկե: Թեչե՝ ռումբի պայթյունի առաջացրած ձայնային ալիքը, օրինակ, կարող է պատռել թմբկաթաղանթը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. #15
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պահպանե՛ք ձեր լսողությունը

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Jarre, բայց համաձայնիր, որ քո ասածը տեղի է ունենում ականջի վրա քո մշած ծայնամակարդակի խրոնիկական ազդեցության դեպքում: Այն վիճակը չի, որ ասենք՝ վայ, բարձր ձայն լսեցի, ականջներս վատացան:
    Rhayader, համաձայնվում եմ Եվ ես հենց դա էլ նկատի եմ ունեցել։ Իրո՛ք, ձայնային նման բարձրությանը երկարատև ենթարկվելը, նոր բերում է նման խնդրի։ Բայց ինչպես դու էիր նշել՝
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեչե՝ ռումբի պայթյունի առաջացրած ձայնային ալիքը, օրինակ, կարող է պատռել թմբկաթաղանթը:
    Rhayader, համաձայնվիր, որ չպետք է բացառել, որ ամեն անգամ բարձր ձայնային ազդեցության ենթարկվելը ինչ որ չափով (թեկուզ շատ քիչ), փչացնում է լսողությունը։ Ներքին ականջի մազակազմ բջիջները վնասվում են բարձր ձայներից և դրանք անվերակնգնելի են։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (20.02.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պահպանե՛նք շրջակա միջավայրը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.12.2019, 22:50
  2. Երաժշտական լսողությունը ստուգող թեսթեր
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 25.09.2015, 20:18

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •