Իսկ ինձ համար էս ֆորումը նաև մայրենիս «վերհիշելու» միջոց է: Բանից պարզվում է, որ դպրոցն ավարտելուց հետո հայերենով ոչինչ չէի գրել բացի դասախոսություններից՝ վերջիններս էլ կիսահայերեն-կիսաանգլոռուսերեն, սիմվոլներով ու կրճատումներով հագեցած: Հետո երբ սկսեցի Ակումբում գրել, զգացի որ լուրջ խնդիր ունեմայնպիսի բառերի ուղղագրությունն էի մոռացել, որ նույնիսկ ամաչում էի հարցնել: Կետադրության մասին՝ էլ չասեմ:
Իհարկե, ոչմեկս էլ 15 անգամ չենք կարդում ու սրբագրում մեր գրածը, բայց կան սխալներ, որոնք կարելի է չանել ու էդ «չանելը» դարձնել սովորություն՝ առանց դրա վրա շատ խորանալու: Հիմա ասենք Անահիտն ու ես եթե արագ-արագ մի բան գրենք, ես 10 հատ սխալ կանեմ, Անահիտը՝ ոչ մի հատ: Երբ ես առաջ (երբ նոր էի Ակումբում գրանցված) արագ-արագ մի բան էի գրում 100 հատ սխալ էի անում, հիմա՝ 10 հատ:
Միակ բանը որ գիտակցված սխալ եմ անում ու դեռևս չեմ պատրաստվում դրա դեմ պայքարել, դա խոսակցականին մոտ գրելն է, օրինակ, «է» -ի փոխարեն «ա» և նման բաներ:
Էջանիշներ