Այսօր լուծեցի Sony Ericsson C702 -ի հայաֆիկացման հարցը:ավելի ճիշտ հայերեն ցույց տալու հարցը
Վիրահատությունը կատարելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ պարագաները՝
1. A2 Uploader
2. Վիրահատված 2 տառատեսակների ֆայլերը (Sans-Serif Europe fonts armenian hacked):
3. Հեռախոսի համակարգչին միացնելու լարը:
Վիրահատության կատարման ընթացքը՝
1. Քաշում ենք A2 Uploader-ը: Բացում ենք արխիվը ինչ որ հարմար պանակի մեջ:
2. Աշխատեցնում ենք ggsetup-2.2.0.1 դրայվերները տեղադրելու համար:
3. Աշխատեցնում ենք a2uploader ծրագիրը:
4. Սեղմում ենք «FileSystem tool» կոճակը:
5. Անջատած վիճակում հեռախոսի վրա «C» ստեղնը սեղմած պահած հեռախոսը միացնում ենք լարին: «C» ստեղնը թողնում ենք միայն այն ժամանակ երբ ծրագրի պատուհանում ձախ մասում սկսում է ինչ որ բաներ գրել:
6. Սպասում ենք աջ մասում հեռախոսի ֆայլերի ցուցակը բերի ու մտնում ենք հետևյալ պանակի մեջ tpa\preset\system\fonts :
7. Ապահովության համար տառատեսակների վրա աջ-սեղմում () ու Read, որ եթե դուրներդ չգա ինչ որ բան նորից հետ գցեք: Read արած ֆայլերը համակարգչում կլինեն a2uploader ծրագրի կողքը ստեղծված ph-out պանակի մեջ:
8. Վերցնում եք կցված երկու տառատեսակների ֆայլերը և քաշում-գցում ծրագրի պատուհանի աջ մասում, ներսում եղած ֆոնտերի վրա:
9. Ֆայլերի վերբեռնումը վերջացնելուց հետո, սեղմում ենք «Shutdown FS manager» կոճակը!!!, նոր անջատում լարը:
10. Միացնում հեռախոսը ու բարի ժամանց
Հիմա հեռախոսում արդեն կլինեն ձևափոխված ֆոնտերը, ու Հայերեն տառերը հեռախոսը կճանաչի: Արածս մեծ բան չի եղած ֆոնտերին ուղղակի առավոտից հայերեն եմ սովորացրել
Հ.Գ. Սույն գրառման հեղինակը, այսինքն ես, պատասխանատվություն չի կրում վերը գրվածի հետևանքով ձեզ հասցված ցանկացած վնասի համար: Ինչ անում եք անում եք ձեր ցանկությամբ ու պատասխանատվությամբ:
Հ.Հ.Գ. Սույն ձևով իմ համեստ կարծիքով հնարավոր է հայերեն սովորեցնել Սոնի Էրիքսոնների 5-րդ սերնդի մյուս հեռախոսներին նույնպես:Ես չեմ փորձել:
Հատուկ Ակումբ.ԱՄ-ի համար,
հարգանքներով` Ներսես_AM
Էջանիշներ