Ո՞վ կարող է օգնել։ Ինչպե՞ս բեռնել Tahoma Armenian-ը հեռախոսի մեջ։![]()
Հաստատ էտ հեռախոսից ա վոր գրում ա հայերեն...
Էն օրը մի հատ ռուսաստանից բերած նոկիա էմ տէսէլ գրում էր հայերեն տառերը, բայց իմ 5300 չի գրում...
Իմիջայլոց Windows Mobile-ով հեռախոս ունեցողներին, «հայաֆիկացման» համար կարող են նայել ասյտեղ։
ժող ջան ինչը որ գրած էր 9.1-ի համար,կարող ա 6-ի համար էլ լինի՞![]()
6233-ով չեմ կարողանում ակումբ մտնելկուբիկներ ա բացում
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ժողովուրդ ջան, իմ հեռախոսը Nokia N72 ա: Բայց ինչ խոսացվել ա էս թեմայում, փոռձել եմ, չի օգնել: Ով ունի ուրիշ տարբերակ: Կամ նոր ձև:
Այսօր լուծեցի Sony Ericsson C702 -ի հայաֆիկացման հարցը:ավելի ճիշտ հայերեն ցույց տալու հարցը
Վիրահատությունը կատարելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ պարագաները՝
1. A2 Uploader
2. Վիրահատված 2 տառատեսակների ֆայլերը (Sans-Serif Europe fonts armenian hacked):
3. Հեռախոսի համակարգչին միացնելու լարը:
Վիրահատության կատարման ընթացքը՝
1. Քաշում ենք A2 Uploader-ը: Բացում ենք արխիվը ինչ որ հարմար պանակի մեջ:
2. Աշխատեցնում ենք ggsetup-2.2.0.1 դրայվերները տեղադրելու համար:
3. Աշխատեցնում ենք a2uploader ծրագիրը:
4. Սեղմում ենք «FileSystem tool» կոճակը:
5. Անջատած վիճակում հեռախոսի վրա «C» ստեղնը սեղմած պահած հեռախոսը միացնում ենք լարին: «C» ստեղնը թողնում ենք միայն այն ժամանակ երբ ծրագրի պատուհանում ձախ մասում սկսում է ինչ որ բաներ գրել:
6. Սպասում ենք աջ մասում հեռախոսի ֆայլերի ցուցակը բերի ու մտնում ենք հետևյալ պանակի մեջ tpa\preset\system\fonts :
7. Ապահովության համար տառատեսակների վրա աջ-սեղմում () ու Read, որ եթե դուրներդ չգա ինչ որ բան նորից հետ գցեք: Read արած ֆայլերը համակարգչում կլինեն a2uploader ծրագրի կողքը ստեղծված ph-out պանակի մեջ:
8. Վերցնում եք կցված երկու տառատեսակների ֆայլերը և քաշում-գցում ծրագրի պատուհանի աջ մասում, ներսում եղած ֆոնտերի վրա:
9. Ֆայլերի վերբեռնումը վերջացնելուց հետո, սեղմում ենք «Shutdown FS manager» կոճակը!!!, նոր անջատում լարը:
10. Միացնում հեռախոսը ու բարի ժամանց
Հիմա հեռախոսում արդեն կլինեն ձևափոխված ֆոնտերը, ու Հայերեն տառերը հեռախոսը կճանաչի: Արածս մեծ բան չի եղած ֆոնտերին ուղղակի առավոտից հայերեն եմ սովորացրել
Հ.Գ. Սույն գրառման հեղինակը, այսինքն ես, պատասխանատվություն չի կրում վերը գրվածի հետևանքով ձեզ հասցված ցանկացած վնասի համար: Ինչ անում եք անում եք ձեր ցանկությամբ ու պատասխանատվությամբ:
Հ.Հ.Գ. Սույն ձևով իմ համեստ կարծիքով հնարավոր է հայերեն սովորեցնել Սոնի Էրիքսոնների 5-րդ սերնդի մյուս հեռախոսներին նույնպես:Ես չեմ փորձել:
Հատուկ Ակումբ.ԱՄ-ի համար,
հարգանքներով` Ներսես_AM
k810-ի վրայել աշխատեց, բայց արեցի ոչ թե A2 Uploader-ով այլ XS++-ով
+1![]()
Իսկ Երևան տեղ կա, որ բրաուզերի հայաֆիկացւմը անում են՞
Ես էլ իմ Սոներիկին եմ հայերեն սովորեցրել... բայց իմը K530 ա, չորրորդ սերնդի... ի տարբերություն C702-ի, դրա մեջ մի քիչ այլ ձևով ա գցվում... մանրամասները այս կայքում
http://topse.ru/forum/forumdisplay.php?f=9
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ