User Tag List

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Աուրա

  1. #61
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Ամեն բան էլ նյութական է. առանց նյութի, առանց մատերիայի չկա ոչինչ. աուրան էլ, միտքն ու զգացմունքներն էլ նյութական են, ինչպես և հոգին կամ այլ նման բաներ, բայց նրանցից ամեն մեկն ունի իր նրբությունն ու իր տատանումների ոլորտը։ Պարզապես մի փորձեք ամեն բանի զուտ նեղ ֆիզիկական տեսանկյունից նաեք, այլ գոնե ընդունեք, որ նյութն էլ անվերջ է և չունի սահմաններ, այլապես ինքներս մեզ փակուղու մեջ կդնենք։

    Եթե ձեր ասած զուտ այդ ֆիզիկական երևույթը լիներ պատճառն, ապա միտքը կամ զգացմունքը չէր փոխի այն էներգետիկ դաշտի կամ աուրայի գույնը, ծավալը կամ այլ պարամետրեր, ինչը այդպես չէ ու դա փորձերով պարզված բան է։ Կամ ունեք ա՞յլ բացատրություն դրան։

    Իմիջիայլոց, աուրա ունեն ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները, բուսական աշխարհն ու ամեն ամեն բան լինի իր, առարկա նույնիսկ։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  2. #62
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    ihusik Ընդհանուր առմամբ՝ համաձայն եմ գրածիդ հետ, բացառությամբ սրա.
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ ինչու՞ ես համոզված, որ մտքերն ու զգացմունքները նյութական չեն (նյութական հիմք չունեն):
    DIXI
    carpe noctem

  3. #63
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Իսկ ես մատերիալիստ չեմ: Ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ հոգու գոյությանը, հավատում եմ գերբնական ուժին ու մարդու` այդ գերբնականի մասնիկը լինելուն... ես հավատում եմ, որ մարդիկ ու իրերն ունեն էներգիա: Գիտությունը կարող է բացատրել մարդու գիտակցական կողմը, օգնել դրա զարգանալուն, դա հրաշալի է, բայց դրանով սահմանափակվելը չեմ ընդունում: Ախր... բավական են մայր, ծնունդ, նոր կյանք և նման հասկացությունները, որ ի չիք դառնա ամեն նյութական բան, ախր այս ամենը ոտքով-գլխով հոգևոր են, ինչ բացատրություն ուզում եք` տվեք, բայց այս հասկացությունների մեջ կա արարչագործություն: Ինձ համար, դա վեր է մատերիայից:
    Կարծում եմ, գիտությունը դեռևս մասամբ կարող է բացատրել աշխարհն ու մարդուն: Չէ՞ որ դեռ որևէ ամբողջական գիտական բացատրություն չկա երազների, տելեպատիայի, հիպնոսի և մարդու անգիտակցական ու ենթագիտակցական ոլորտների այլ դրսևորումների համար: Աուրան էլ հերթական չբացահայտված երևույթն է... ես չգիտեմ, թե մասնագետները այն ինչպես են բնորոշում, չեմ էլ ուզում որևէ սահմանման մեջ դնել, այն ինձ համար նույնացվում է հոգու, մարդու` իր շուրջը տարածած էներգիայի, հետ: Սրա մեջ կա ինֆորմացիա, կա վերաբերմունք, կա ջերմություն կամ սառնություն, կա սեր ու ատելություն... կարծում եմ այս ամենը հազիվ թե հնարավոր լինի գտնել բջիջների արտադրած էներգիայում:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ihusik (03.02.2009), Yellow Raven (03.02.2009), Սելավի (03.02.2009)

  5. #64
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես մատերիալիստ չեմ: Ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ հոգու գոյությանը, հավատում եմ գերբնական ուժին ու մարդու` այդ գերբնականի մասնիկը լինելուն...
    Հավատացողի հականիշը միայն մատերիալիստը չէ : Կարելի է լինել աթեիստ, ագնոստիկ, նիհիլիստ, ի վերջո...

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծում եմ այս ամենը հազիվ թե հնարավոր լինի գտնել բջիջների արտադրած էներգիայում:
    Հավատա՝ հնարավոր է: Քո զգացածը, իհարկե, այդ նույն էներգիան չէ, կոպիտ ասած. օրգանիզմը դա համապատասխան ձևերով մշակում է, փոփոխում և օգտագործում՝ ըստ տվյալ պահի իր պահանջների ու միջավայրի:

    Բոլոր արվեստի գործերը, բոլոր հռչակավոր սխրաքները, բոլոր մեծագույն հայտնագործությունները չէին լինի, եթե չլիներ սպիտակուց-ճարպ-ածխաջրերի ճեղքումը :
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (03.02.2009)

  7. #65
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր արվեստի գործերը, բոլոր հռչակավոր սխրաքները, բոլոր մեծագույն հայտնագործությունները չէին լինի, եթե չլիներ սպիտակուց-ճարպ-ածխաջրերի ճեղքումը :
    Չէ', էդ կենսական պահանջ ա, բայց եթե միակ պարտադիր պայմանը լիներ, թող որ իմ էս գրառումներն էլ մի-մի արվեստի գործ կամ սխրանք համարվեին!!!
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  8. #66
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատացողի հականիշը միայն մատերիալիստը չէ : Կարելի է լինել աթեիստ, ագնոստիկ, նիհիլիստ, ի վերջո...
    ճիշտ ես, բայց աթեիստը կարող է՞ մատերիալիստ չլինել
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  9. #67
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտ ես, բայց աթեիստը կարող է՞ մատերիալիստ չլինել
    Ինչու՞ ոչ: Աստծուց բացի հավատալու բազմաթիվ այլ օբյեկտներ կան :

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ', էդ կենսական պահանջ ա, բայց եթե միակ պարտադիր պայմանը լիներ, թող որ իմ էս գրառումներն էլ մի-մի արվեստի գործ կամ սխրանք համարվեին!!!
    Հենց դրա համար էլ գրել եմ, որ այդ էներգիան փոխակերպվում է՝ ըստ անհարժեշտության ու ըստ տվյալ պահի պահանջների: Չէ՛, ոչ թե փոխակերպվում է, այլ՝ ուղղորդվում: Նույն քարից մեկը «պադագոլնիկ» է սարքում, մյուսը՝ Դավիթ:
    DIXI
    carpe noctem

  10. #68
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց դրա համար էլ գրել եմ, որ այդ էներգիան փոխակերպվում է՝ ըստ անհարժեշտության ու ըստ տվյալ պահի պահանջների: Չէ՛, ոչ թե փոխակերպվում է, այլ՝ ուղղորդվում: Նույն քարից մեկը «պադագոլնիկ» է սարքում, մյուսը՝ Դավիթ:
    Բայց եթե ամեն ինչ էդքան տրամաբանական է ու ըմբռնելի, եթե էդ ամենը մարդու ձեռքում է, ինչի՞ էդ բանաձևը չես բացահայտում, էդ ուղղորդումը չես ստանում ու Դավիթ ստեղծում:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  11. #69
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եթե ամեն ինչ էդքան տրամաբանական է ու ըմբռնելի, եթե էդ ամենը մարդու ձեռքում է, ինչի՞ էդ բանաձևը չես բացահայտում, էդ ուղղորդումը չես ստանում ու Դավիթ ստեղծում:
    Որովհետև բանաձև չկա: Կա մարդ: Մեկը կարողացել է որպես անհատ ձևավորվել այնպիսին, որ ստեղծագործում է, հայտնագործում է, արարում է, մի խոսքով՝ զբաղվում է քո ասած «հոգևոր» գործունեությամբ: Դրան հազարումի բաներ կարող են նպաստել՝ միջավայր, կրթություն, ժառանգականություն, պուճուր վախտ աչքի դեմը ավտոյի տակ ընկած կատու և այլն: Իսկ մյուսը դրան չի հասել: Կամ՝ ինքը իր համար հասել է, բայց շրջապատող աշխարհը դեռ չի հասել:

    Իսկ նյութեղենն ու ֆիզիկականը դեռ միշտ չէ, որ տրամաբանական ու ըմբռնելի են լինում: Այլապես՝ բոլոր բնական գիտությունները կկորցնեին իրենց իմաստը: Սակայն սա չի նշանակում նաև, որ այն, ինչ անըմբռնելի է, «ոգեղեն է» և երբեք էլ լիովին չի հասկացվի: Պարզապես՝ դեռ ինչ-ինչ տվյալներ, ինչ-ինչ փորձարկումներ, մեխանիզմներ, գիտելիքներ պակաս են՝ դրան հասնելու համար: Աստիճանաբար ամեն ինչ կպարզվի: Իսկ մինչ այդ չիմացած բաների մասին ուղղակի պետք է ասել, որ մենք դա չգիտենք ու վերջ, ոչ թե հազարումի բացատրություն փնտրել ու առաջարկել, ինչ է թե՝ անպայման մի բան ասվի:
    DIXI
    carpe noctem

  12. #70
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի...

    Ընդամենը վերադասավորել ու հավաքել ա իրար գլխի իմ ընտրածները: Ոչ մի հետաքրքիր բան:
    Չէ, տեքստերը ոնց-որ թե ստանդարտ են, ուղղակի նայում ա, թե որ տիպի պատասխաններն ես ավելի շատ նշել, համապատասխան կետն ա բերում: Դրա համար ես որոշեցի մի քիչ հակասական պատասխաններ տալ (որոնք իրականում հակասական չէին) ու համակարգը տեսավ, որ իմ երեք տարբեր գույների վերաբերվող պատասխաններ եմ տվել: Չափազանց պարզ, պրիմիտիվ ծրագիր էր կարծես թե, ու բնականաբար խիստ անլուրջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #71
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, տեքստերը ոնց-որ թե ստանդարտ են, ուղղակի նայում ա, թե որ տիպի պատասխաններն ես ավելի շատ նշել, համապատասխան կետն ա բերում: Դրա համար ես որոշեցի մի քիչ հակասական պատասխաններ տալ (որոնք իրականում հակասական չէին) ու համակարգը տեսավ, որ իմ երեք տարբեր գույների վերաբերվող պատասխաններ եմ տվել: Չափազանց պարզ, պրիմիտիվ ծրագիր էր կարծես թե, ու բնականաբար խիստ անլուրջ:
    Իմ մոտ հարցերը կրկնվում էին, մեկ մեկ նույն հարցը տարբեր ձևակերպումներ էր հայտնվում: Կեսից էլ ահավոր հոգնեցի ու սկսեցի անկապ պատասխաններ տալ առանց մտածելու: Մի խոսքով ժամանակի անտեղի կորուստ....
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (03.02.2009)

  15. #72
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն բան էլ նյութական է. առանց նյութի, առանց մատերիայի չկա ոչինչ. աուրան էլ, միտքն ու զգացմունքներն էլ նյութական են, ինչպես և հոգին կամ այլ նման բաներ, բայց նրանցից ամեն մեկն ունի իր նրբությունն ու իր տատանումների ոլորտը։ Պարզապես մի փորձեք ամեն բանի զուտ նեղ ֆիզիկական տեսանկյունից նաեք, այլ գոնե ընդունեք, որ նյութն էլ անվերջ է և չունի սահմաններ, այլապես ինքներս մեզ փակուղու մեջ կդնենք։

    Եթե ձեր ասած զուտ այդ ֆիզիկական երևույթը լիներ պատճառն, ապա միտքը կամ զգացմունքը չէր փոխի այն էներգետիկ դաշտի կամ աուրայի գույնը, ծավալը կամ այլ պարամետրեր, ինչը այդպես չէ ու դա փորձերով պարզված բան է։ Կամ ունեք ա՞յլ բացատրություն դրան։

    Իմիջիայլոց, աուրա ունեն ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները, բուսական աշխարհն ու ամեն ամեն բան լինի իր, առարկա նույնիսկ։
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ihusik Ընդհանուր առմամբ՝ համաձայն եմ գրածիդ հետ, բացառությամբ սրա.

    Իսկ ինչու՞ ես համոզված, որ մտքերն ու զգացմունքները նյութական չեն (նյութական հիմք չունեն):
    Գրառումս ուշադիր մեկ անգամ էլ նաի, հենց առաջին տողն ու նրա շարունակությունը...
    Հենց ես էլ դա եմ ասում, որ ամեն բան էլ գոյություն ունեցող նյութ է ու առանց նրա ոչինչ չի կարող լինել, բայց նյութ ասածն պետք է ավելի լայն հասկանալ այլ ոչ միայն կարծր նյութը. հազարավոր ալիքներ ու նուրբ մատերիայի տեսակներ կան, որոնք նկարահանվում են ու գիտականորեն ապացուցվում եթե ձեր ժամանակից տրամադրեք դրանք ուսումնասիրելու, որն անհամեմատ լուրջ բան է, քան ինտերնետային թեստերը։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...մարդու օրգանիզմում սապիտակուց-ճարպ-ածխաջրերի ճեղքումից ստացվող էներգիան բնավ կապ չունի ինչ-որ հոգևոր / միստիկ / օկկուլտիստական ոլորտների հետ, այլ մարդու նորմալ կենսագործունեության ամենասովորական նշանն է::
    Այդ դեպքում բացատրի, թե ինչպե՞ս է լինում, որ էներգետիկ դաշտ ունեն բոլոր անշունչ կոչվող առարկաներն էլ ու դրանք նկարահանում են գիտնականները։ Այն կայքերը որ ուսումնասիրես կգտնես ասենք արծաթյա խաչի կամ հասարակ մետաղադրամի նկարած էներգետիկ դաշտը կամ հենց ինքը աուրան։

    Եթե կան գիտական ապացույցներ հետաքրքիր է ինչի՞ դրանք չնդունենք, թե՞ այդ գիտնականներից մենք մեզ բանիմաց ենք համարում։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  16. #73
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Կիրլյան ապարատի հիման վրա նկարած մի ծաղկի ու նրա աուրայի նկար էլ տեղադնեմ՝
    նվիրելով այն Դար Ակումբի բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։
    Հա չմոռանամ ավելացնել. համակարգչային էֆեկտ չէ։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (03.02.2009), Apsara (03.02.2009), Selene (03.02.2009)

  18. #74
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Հուսիկ ջան, շնորհակալություն, բայց չնեղանաս,
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա չմոռանամ ավելացնել. համակարգչային էֆեկտ չէ։
    սրան մի տեսակ հավատս չի գալիս ... ես տեսել էի էս նկարները... ախր շա~տ անբնական են, գոնե էդ օբյեկտները լինեին նորմալ միջավայրում, գուցե ավելի բնական տեսք ունենար: Էդ խաչի վրայի գրվածքն էնպիսի տարածական ստվեր ունի, որ ոնց որ հետո ավելացրած լինի: Ոչ թե երևույթին չեմ հավատում, այլ հենց նկարներին:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  19. #75
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն բան էլ նյութական է. առանց նյութի, առանց մատերիայի չկա ոչինչ. աուրան էլ, միտքն ու զգացմունքներն էլ նյութական են, ինչպես և հոգին կամ այլ նման բաներ
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ձեր ասած զուտ այդ ֆիզիկական երևույթը լիներ պատճառն, ապա միտքը կամ զգացմունքը չէր փոխի այն էներգետիկ դաշտի կամ աուրայի գույնը, ծավալը կամ այլ պարամետրեր
    Գրառումդ կարդացել եմ: Սակայն այս երկու մտքերը իրար հակասում են:
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե ձեր ժամանակից տրամադրեք դրանք ուսումնասիրելու, որն անհամեմատ լուրջ բան է, քան ինտերնետային թեստերը։
    Եթե գրառումդ նախատեսված էր տեստի՝ իմ դրած հղումը քամահրելու համար, ապա նկատիր, որ ես ոչ մի կերպ չեմ արտահայտել իմ հիացմունքը տվյալ տեստի նկատմամբ, ավելին՝ գրառմանս հաջորդած՝ տեստին պատասխանողների շարքում չկա իմ անունը: Արի խոսենք փաստերով ու տրամաբանությամբ, առողջ բանավեճն էլ անձնական վիրավորանք չհամարենք:

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում բացատրի, թե ինչպե՞ս է լինում, որ էներգետիկ դաշտ ունեն բոլոր անշունչ կոչվող առարկաներն էլ ու դրանք նկարահանում են գիտնականները։ Այն կայքերը որ ուսումնասիրես կգտնես ասենք արծաթյա խաչի կամ հասարակ մետաղադրամի նկարած էներգետիկ դաշտը կամ հենց ինքը աուրան։ Եթե կան գիտական ապացույցներ հետաքրքիր է ինչի՞ դրանք չնդունենք, թե՞ այդ գիտնականներից մենք մեզ բանիմաց ենք համարում։
    Հարգելի ihusik, մոտ կես դար առաջ Էյնշտեյնի ձևակերպած հանճարեղ բանաձևից բխում է, որ մասսան ոչ այլինչ է, քան չափազանց մեծ խտություն ունեցող էներգիա: Ի դեպ՝ միստիֆիկացնողներն ու ջուր պղտորող շառլատանները շատ հաճախ որպես ելակետ ու հիմք ընտրում են հենց իսկական գիտության ձեռքբերումները: Լազերը դառնում է «մահվան ճառագայթ», օթերևութաբանական զոնդը՝ «թռչող ափսե», ամենասովորական դաշտը՝ «աուրա»:

    Իսկ էներգետիկ դաշտը չափազանց ընդգրկուն հասկացություն է. այն կարող է լինել ինչ ասես՝ սովորական մագնիսացածությունից մինչև հյուսիսափայլ: Նման ճչացող գրառմամբ խաչի «նկարը» համարում եմ էժանագին հնարք, իսկ տակի վարդի նրարի բոլոր պիքսելների արանքներից պարզ երևում է Ֆոտոշոփի պոչը: Նկարը, անշուշտ, լավն է, բայց գեղեցիկ սեռին նվիրվելուց բացի այլ բանի պիտանի չէ:

    Հընթացս՝ արդյոք դու չե՞ս պնդում, որ խաչն ու մետաղադրամն էլ «հոգի» ունեն: Նախորդ բոլոր գրառումներիցդ սա է բխում (աուրայի՝ ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր բնույթ, «նուրբ ոլորտներ» և այլն):
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 03.02.2009, 22:10:
    DIXI
    carpe noctem

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •