Ամեն բան էլ նյութական է. առանց նյութի, առանց մատերիայի չկա ոչինչ. աուրան էլ, միտքն ու զգացմունքներն էլ նյութական են, ինչպես և հոգին կամ այլ նման բաներ, բայց նրանցից ամեն մեկն ունի իր նրբությունն ու իր տատանումների ոլորտը։ Պարզապես մի փորձեք ամեն բանի զուտ նեղ ֆիզիկական տեսանկյունից նաեք, այլ գոնե ընդունեք, որ նյութն էլ անվերջ է և չունի սահմաններ, այլապես ինքներս մեզ փակուղու մեջ կդնենք։
Եթե ձեր ասած զուտ այդ ֆիզիկական երևույթը լիներ պատճառն, ապա միտքը կամ զգացմունքը չէր փոխի այն էներգետիկ դաշտի կամ աուրայի գույնը, ծավալը կամ այլ պարամետրեր, ինչը այդպես չէ ու դա փորձերով պարզված բան է։ Կամ ունեք ա՞յլ բացատրություն դրան։
Իմիջիայլոց, աուրա ունեն ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները, բուսական աշխարհն ու ամեն ամեն բան լինի իր, առարկա նույնիսկ։
Էջանիշներ