Ռայդեր ջան, ինչ որ մի բանի հին լինելը, դեռ երաշխիք չէ, թե դա ճիշտ է։ Դրա ապացույցն է աշխարհի ամենահին մասնագիտությունը....
Ես չեմ ընդունում մարմնավաճառությունը, բայց երբեք առհամարհանքով չեմ խոսում նրանց մասին։
Ռայդեր, ես ինձ այսքան ժամանակ թույլ չեմ տվել, քո կամ մեկ ուրիշի կարծիքի մասին նման կերպով արտահայտվել և ուրիշի արժեքները անվանել «զզվելիկ» կամ էր «գաղափարական օնանիզմ»։ Իսկ եթե քեզ հետաքրքրում է թե անձամբ ես իմ աչքով տեսել եմ եվրոպական բարքերն ու արժեքները, ապա պատսխանում եմ, որ այո՛ գործիս բերումով տարբեր ժամկետներով ապրել եմ 6 արտասահմանյան երկրներում և շատ լավ ծանոթ եմ նրանց մտածողությանը, ու այսօր էլ Հայաստանում իմ գործընկերները որոնց հետ ամեն օր 8 ժամ շփվում եմ հիմնականում արտասահմանցիներ են։ Ու եթե չեմ սխալվում, ոչ մի տեղ չեմ քննադատել, ո՛չ եվրոպական արժեքները, ո՛չ հայկական, ո՛չ էլ որևէ մարդու։
Այս թեման տալիս է հնարավորություն, որ բոլոր ցանկացողները գրեն պոռնոգրաֆիայի դրական և բացասական ազդեցությունների մասին։
Էջանիշներ