User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս է ազդում պոռնոգրաֆիան մարդու վրա

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    28 24.35%
  • Բացասական

    65 56.52%
  • Ոչ մի ազդեցություն չի թողնում

    22 19.13%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 198 հատից

Թեմա: Պոռնոգրաֆիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ասածս ինչքանովա ճիշտ,բայց եկեք համեմատենք բաժանումների քանակը 200 տարի առաջ`երբ չկար պոռնոգրաֆիա,և հիմա,,երբ այն կա....
    wow 200 տարի առաջ պոռնո չկա՞ր: Բա հենց սադո մազո այ հենց եդ ժամանակներից ճանաչված տերմինա: Իսկ թե dvd կամ video ինդուստրիան զարգացած չէր այդքան, այն տարածելու համար, դա այլ բան է:
    Իսկ օռգիաների մասի՞ն ինչ կասես: Թե հիմա պոռնոն dvd ով են նայում, այն ժամանակ դիտում էին կենդանի, դեռ ավելին, շատ ակտիվ մասնակցում էին:
    Իսկ թե կուզես ավելի հեռու գնալ, ասենք քարի դար, ապա դա հենց ամենաիրական պոռնոն էր, որ կար: Մարդիկ ապրում էին համայնքներով, կենակցում էին, ով ում հետ, որտեղ և երբ ցանկանա, իսկ դիտողները այդ կենդանի խրախճանքի միշտ կային ու կային: Ու ոչ միայն չափահասներ, այլ նաև երեխաներ:
    Իսկ ինչ վերաբերում է բաժանումների աճին, ապա դա բազմաթիվ ֆակտորների արդյունք է, և այս դեպքում, ասել, որ դրա պատճառը պոռնոգրաֆիան է, չգիտեմ առնվազն անմտություն է
    …(W.S.{F})

  2. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    այս դեպքում, ասել, որ դրա պատճառը պոռնոգրաֆիան է, չգիտեմ առնվազն անմտություն է
    http://hateporn.by.ru/pornfamily.html

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ihusik (31.01.2009)

  4. #3
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Բերածդ ինֆորմացիայի լավագույն պրոդուկտիվ բանը այն էր, որ գրված էր ռուսերեն, վաղուց չէի կարդացել այդ լեզվով: Չեմ հասկանում ինչ էիր դրանով ուզում ասել: Եթե ուզում էիր ասել, որ բաժանումների պատճառը տղամարդկանց կամ կանանց պոռնո դիտելն է, ուրեմն դու մակերեսային պատկերացում ունես այդ մասին: Իսկ միգուցէ կարծում ես, հիմա տղամարդիկ ավելի ցանկասեր են դարձել, կամ էլ կանանց պահանջներն են շատացել:
    Նույն հին ժամանակներում էլ, համայնքում ապրող կինը տեսնում էր, թե իր տղամարդը ինչպես է կենակցում այլ կանանց հետ, կամ էլ հենց թագուհին հատ առ հատ գիտեր իր ամուսնու սիրուհիներին: Գիտեր, որ ամուսինը բազմափթիվ օռգիաների է մասնակցում/ կենդանի պոռնո/: Բայց լռում էր, քանի որ գիտեր, որ դա իր ճակատագիրն է, և բաժանումը խայտառակություն է, և աղետ: Այսինքն հասարակությունը մերժում էր բաժանումը: Շատերը համակերպվում էին դժբախտ, երբեմն էլ անտանելի կյանքին:
    Իսկ կանանց իմանսիպացիան իր հետ բերեց կանանց ձայնի և որոշումներ կայացնելու իրավունք:
    Քանի որ դու շատ ես սիրում հոգեբաններից մեջբերումներ անել: Ապա ասեմ, որ բերածդ նյութը ևս մեկ անգամ կարևորում է Զ. Ֆրեյդի <<լիբիդոյի տեսությունը>>: Իսկ Դ. Կարնեգին, ով ընտանեկան երջանկության մասին շատ լուրջ տեսության հեղինակ է: Պնդում է ամուսնական զույգի առողջ սեռական կյանքի կարևորության մասին: Եվ նշում է, որ զույգերի 99% բաժանվում են անհաջող սեռական կյանք ունենալու համար:
    Սիրող զույգերը պատասխանատու են իրար երջանկացնելու համար, թե հոգևոր, թե սեռական կյանքում: Իսկ եթե, ասենք, տղամարդը դա չի ստանում իր զույգից, ապա նա լրիվ իրավունք ունի իր ձևով լիցքաթափվելու: Լինի դա պոռնո դիտել, թե այլ միջոցներ:
    Ամեն մարդ իրավունք ունի երջանիկ լինելու: Իսկ սառը կինը, կամ տղամարդը իսկական աղետ են սեր կամ էլ ամուսնական ներդաշնակություն պահպանելու հարցում:
    Հարցը չի վերաբերում նրան, երբ որևիցէ մեկը հիվանդ է, կամ էլ հաշմանդամ: Այլ խոսքը գնում է պարզ կանացի կամ էլ տղամարդկային էգոիզմի և կարճամտության մասին…
    Ազնիվ խոսք ես ափսոսում եմ այս թեմայում գրառում անելու համար, քանի որ ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում այլևս, դատարկ ջուր ծեծոցի:
    Չնայողները նայողներին անհամեստորեն անվանում են «հիվանդ», իսկ նայողները իբր փորձում են բացատրել պատճառները, ի՞նչ հարգանքի կամ էլ բանավեճի մասինա խոսքը: Էս թեմայում էլ ոչինչ չունեմ ասելու
    …(W.S.{F})

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (31.01.2009), Rhayader (31.01.2009)

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Պատ. Պոռնոգրաֆիա

    Վարպետ, ես քեզ շատ եմ հարգում, բայց չէի պատկերացնում, որ պոտենցիադ պոռնոյից ընկնում է
    Չգիտեմ, անձամբ ինձ պոռնո նայելուն մղում են հետևյալ պատճառները.
    - մարդկային հետաքրքրասիրություն
    - սեռական հետաքրքրասիրություն
    - գիտական հետաքրքրասիրություն
    - էսթետիկա (այո-այո, ես գեղեցիկ սեռական ակտից ավելի գեղեցիկ բան չեմ տեսել իմ կյանքում):
    Հիմա խոսեմ ազդեցություններից: Քանի որ ծնվել ու ապրել եմ բավականին նեղմիտ ու կոմպլեկսավորված ընտանեկան մթնոլորտում, մեջս, բնական է. բավականաչափ կմպլեկսներ էին կուտակվել, մեծ մասամբ՝ սեռական բնույթի: Պատճառներից մեկը՝ սեքսի վրա հիվանդագին կերպով տաբու էր դրված, հեռուստատեսությամբ նույնիսկ համբույր ցույց տալիս ալիքը փոխում էին:
    Պոռնոն սովորական դարձրեց իմ համար սեռական ակտերի ու դրանց մանրամասների ընկալումը: Երբ պահն եկավ իրական սեռական ակտի, ես արդեն գիտեի, ինչ է պետք անել, դա էլ ինձ համար հոգեբանական տրավմա չդառավ:
    Ավելի ռադիկալ միտք արտահայտեմ. Հնդկաստանում մայրը որոշ տարիքից սկսած երեխաներին տանում է Կամայի մոտակա տաճարն ու պատերի փորագրությունների ու նկարների վրա ցույց է տալիս, թե ինչն ինչպես է արվում: Մեր մոտ այդ փորագրությունների մի մասը թողարկվել է որպես «Կամա Սուտրա»՝ «Կամայի Գրվածք»: Բարբարոսություն է, կասեք դուք: Իսկ ես կասեմ, որ բարբարոսությունը մեր հիվանդագին վերաբերմունքն է: Երեխաներին (մինչև 20-30 տարեկան երեխաներին) հիվանդագին կերպով ետ ենք պահում սեքսից, ներշնչելով նրանց, որ դա վատ է:
    Իսկ հետո վճարում ենք նրանց հոգեբաններին:
    Այո, պոռնոն կարող է վնաս հասցնել: Չարաշահելու դեպքում, այն էլ Հայաստանում, որտեղ մարդիկ գրեթե չունեն առողջ սեռական կյանք, պոռնոն ու ծուլությունը կարող են փոխարինել մարդու սեռական կյանքին: Սա լուրջ վտանգ է: Կամ էլ, երբ մարդը նայում է պոռնո, համարելով որ վատ բան է անում, քննադատում, ատում է ինքն իրեն, բայց, կամքից թույլ լինելով, շարունակում է դա անել, դա կարող է շատ վատ հետևանքների բերել: Բայց ախր սա կարող է կատարվել ցանկացած բանի հետ, ինչ ի վիճակի է ուժեղ ձգել մարդուն: Միակ էական տարբերությունն այն է, որ մարդուն պոռնոյի նկատմամբ զզվանք ներշնչելով, զզվանք եք ներշնչում նաև սեքսի նկատմամբ:
    Նայեք ինձ՝ առողջ մարդ, առողջ մարմնով ու հոգեբանությամբ: Իմ նմանների էկսցենտրիզմն են օրինակ բերում, որպեսզի ցույց տան պոռնոյի վնասները: Դե ուրեմն ես էլ ձեր դեմքը ձեր դիմակին շպրտեմ:
    - Մարդ գիտեմ, ով առաջին ամուսնական գիշերից հետո բաժանվել է կնոջից, որովհետև կինը... ձեռքով բռնել է նրա առնանդամը:
    - Շատերը Հայաստանում զզվում են միզելուց բռնել սեփական առնանդամը:
    - Հայ կանանց սարսափելի մեծ թիվ, ամուսնացած ու ֆիզիկապես առողջ լինելով, ողջ կյանքում օրգազմի չի հասնում:
    - Կանանց ճնշող մեծամասնությունն ամաչում է խոստովանել, որ ունի սեռական ցանկություններ ու ֆանտազիաներ: Նրանց մի մասն իսկապես չունի:
    - Կանանց ճնշող մեծամասնությունը չգիտի, որ գոյություն ունի կանացի մաստուրբացիա:
    - Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոնն է:
    Ժողովուրդ, սեքսն արվեստ է: Այն տքնաջան ուսումնասիրություն ու պրակտիկա է պահանջում: Վան Գոգը լա՞վ նկարիչ կլիներ, եթե զզվեր իր վրձինից, կտավից ու նկարելու պրոցեսից: Արվեստագետը սիրում է իր արվեստը:
    Պոռնոն ընդամենը սեքսի արտապատկերումն է: Որպես սիրո արվեստագետ՝ ինձ խիստ տհաճ է վատ պոռնոն, բայց լավ պոռնոն չսիրել էլ չեմ կարող:
    Սեքսի մեջ մի կարևոր բան կա՝ զուգընկերոջը զգալը: Դա չունեք, պոռնոյի դե՞մ եք կռիվ անում: Չտեսա, թե մեկը թեմա բացի հոգեբանորեն ու ֆիզիկապես առողջ սեքսի մասին:
    Կարծիք լսեցի, թե 200 տարի առաջ պոռնո չկար: Ուղղեք ձեր թյուր պատկերացումները՝ պոռնոն մարդկության չափ հին է ու ամեն ժամանակաշրջան ունի իր ուրույն պոռնոն: Ես տեսել եմ պոռնոգրաֆիկ բնույթի ժայռապատկերներ, հին հունական կավե ամաններ, միջնադարյան փորագրություններ ու նկարներ:
    Իսկապես դառը խոսքեր են, որ ասում եմ. հարգում եմ մարմնավաճառներին՝ նրանք միակ կանայք են Հայաստանում, որ ստիպված չեն կույս ձևանալ:
    Եթե թողնենք, որ մարդամեկն ու իր նմաններն այս հարցում հաղթեն այսօր, վաղը նրանք կհաղթեն նախամուսնական սեռական հատաբերությունների թեմայում, իսկ վաղը չէ մյուս օրը մկրատով կգան մեզ ամորձատելու:
    Այդքան քննադատում եք եվրոպական բարքերը, գոնե մեկդ իրականում տեսե՞լ եք դրանք, թե՞ ընդամենը գաղափարական օնանիզմի հետևանք է ձեր այստեղ գրածը: Ես տեսել եմ, ձեր ասած «համատարած այլասերվածության» հետքն էլ չկա իրենց մոտ: Այո, պատահում են դեպքեր, բայց մեր մոտ էլ են պատահում: Միայն թե սեփակական թերությունների նկատմամբ շաաաաաատ կարճ է մեր հիշողությունը
    Զզվում եմ
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cool_aper (31.01.2009), Terminator (31.01.2009), Հրատացի (31.01.2009), Վարպետ (31.01.2009)

  8. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուրեմն ես էլ ձեր դեմքը ձեր դիմակին շպրտեմ:
    - Մարդ գիտեմ, ով առաջին ամուսնական գիշերից հետո բաժանվել է կնոջից, որովհետև կինը... ձեռքով բռնել է նրա առնանդամը:
    - Շատերը Հայաստանում զզվում են միզելուց բռնել սեփական առնանդամը:
    - Հայ կանանց սարսափելի մեծ թիվ, ամուսնացած ու ֆիզիկապես առողջ լինելով, ողջ կյանքում օրգազմի չի հասնում:
    - Կանանց ճնշող մեծամասնությունն ամաչում է խոստովանել, որ ունի սեռական ցանկություններ ու ֆանտազիաներ: Նրանց մի մասն իսկապես չունի:
    - Կանանց ճնշող մեծամասնությունը չգիտի, որ գոյություն ունի կանացի մաստուրբացիա:
    - Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոնն է:
    Ռայդեր, շատ ցավում եմ, որ գրածներիս ետևում, նման մտքեր ես տեսլ Ախր ես ոչ մի տեղ չեմ գրել, չեմ էլ ակնարկել, որ մարդ պետք է անգրագետ լինի սեքսի հարցում։ Ինչո՞ւ ես այպիսի հետևություն արել։ Ընդհակառակը ես աշխատում եմ օգնել իմ ծանոթներին և ընկերներին, որ նրանք շատ վաղ հասակից իրենց երեխաների հետ սկսեն խոսել սեքսի մասին։ Եթե չեմ սխալվում 6 ամսականից երեխան արդեն գիտակցում է սեռերի տարբերությունը (տարիքը ճիշտ չեմ հիշում, ասածս այն է, որ շատ մանուկ հասկաից երեխան արդեն ինչ որ չափով պատրաստ է սեքսի մասին խոսելու։) Ես իմ քրոջս տղային 5 տարեկանից սովորացրել եմ թե իչնա սեքսը և այնպիսի մթնոլորտ եմ ստեղծել, որ սեքսի հետ կապված ցանկացած հարցով նա առանց ամաչելու ինձ էր դիմու, և հիմա էլ չնայաց 22 տարեկանա, ազատ խոսում ենք։

    Ուստի պետք չէ հարցը այդքան կտրուկ դնել՝ եթե պոռնո նայում ես ուրեմն սեռական կյանքում ոչ մի պրոբլեմ չես ունենա, կամ, եթե չես նայում ուրեմն սահմանափակ ու կեղծ բարեպաշտ մարդ ես։ Ու կրկնեմ, որ ես պոռնոգրաֆիա դիտողներին չեմ համարում վատ կամ աննորմալ մարդիկ, որովհետև ես ինքս ժամանակին ահավոր շատ եմ նայել, իսկ հիմա կնոջս ու ընկերներիս օգնությամբ չեմ նայում

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ստեգոզավր (29.08.2010)

  10. #6
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    42
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուստի պետք չէ հարցը այդքան կտրուկ դնել՝ եթե պոռնո նայում ես ուրեմն սեռական կյանքում ոչ մի պրոբլեմ չես ունենա, կամ, եթե չես նայում ուրեմն սահմանափակ ու կեղծ բարեպաշտ մարդ ես։ Ու կրկնեմ, որ ես պոռնոգրաֆիա դիտողներին չեմ համարում վատ կամ աննորմալ մարդիկ, որովհետև ես ինքս ժամանակին ահավոր շատ եմ նայել, իսկ հիմա կնոջս ու ընկերներիս օգնությամբ չեմ նայում
    Հա բայց ասվում էր որ ազդում է մարդու հոգեկանի վարա... կարողա տենց բան չեն ուզենում ասել, բայց ստացվումա պոռնո նայողները հոգեկան շեղուներով անձնավորություններ են
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (31.01.2009)

  12. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծիք լսեցի, թե 200 տարի առաջ պոռնո չկար: Ուղղեք ձեր թյուր պատկերացումները՝ պոռնոն մարդկության չափ հին է ու ամեն ժամանակաշրջան ունի իր ուրույն պոռնոն: Ես տեսել եմ պոռնոգրաֆիկ բնույթի ժայռապատկերներ, հին հունական կավե ամաններ, միջնադարյան փորագրություններ ու նկարներ:
    Ռայդեր ջան, ինչ որ մի բանի հին լինելը, դեռ երաշխիք չէ, թե դա ճիշտ է։ Դրա ապացույցն է աշխարհի ամենահին մասնագիտությունը....

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես դառը խոսքեր են, որ ասում եմ. հարգում եմ մարմնավաճառներին՝ նրանք միակ կանայք են Հայաստանում, որ ստիպված չեն կույս ձևանալ:
    Ես չեմ ընդունում մարմնավաճառությունը, բայց երբեք առհամարհանքով չեմ խոսում նրանց մասին։

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդքան քննադատում եք եվրոպական բարքերը, գոնե մեկդ իրականում տեսե՞լ եք դրանք, թե՞ ընդամենը գաղափարական օնանիզմի հետևանք է ձեր այստեղ գրածը: Ես տեսել եմ, ձեր ասած «համատարած այլասերվածության» հետքն էլ չկա իրենց մոտ: Այո, պատահում են դեպքեր, բայց մեր մոտ էլ են պատահում: Միայն թե սեփակական թերությունների նկատմամբ շաաաաաատ կարճ է մեր հիշողությունը
    Զզվում եմ
    Ռայդեր, ես ինձ այսքան ժամանակ թույլ չեմ տվել, քո կամ մեկ ուրիշի կարծիքի մասին նման կերպով արտահայտվել և ուրիշի արժեքները անվանել «զզվելիկ» կամ էր «գաղափարական օնանիզմ»։ Իսկ եթե քեզ հետաքրքրում է թե անձամբ ես իմ աչքով տեսել եմ եվրոպական բարքերն ու արժեքները, ապա պատսխանում եմ, որ այո՛ գործիս բերումով տարբեր ժամկետներով ապրել եմ 6 արտասահմանյան երկրներում և շատ լավ ծանոթ եմ նրանց մտածողությանը, ու այսօր էլ Հայաստանում իմ գործընկերները որոնց հետ ամեն օր 8 ժամ շփվում եմ հիմնականում արտասահմանցիներ են։ Ու եթե չեմ սխալվում, ոչ մի տեղ չեմ քննադատել, ո՛չ եվրոպական արժեքները, ո՛չ հայկական, ո՛չ էլ որևէ մարդու։

    Այս թեման տալիս է հնարավորություն, որ բոլոր ցանկացողները գրեն պոռնոգրաֆիայի դրական և բացասական ազդեցությունների մասին։

  13. #8
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Ինչ էլ թեմա եք գտել :Լրիվ չհասցրեցի կարդել եթե կրկնվեմ ներող եղեք: Ցավալին այն է, որ պոգնոգրաֆիայի տակ շատերը հասկանում են սիրո բնականոն ուղին և դա ընդունում կոմպլեքսենիրց ձերբազատվելու ճանապարհ: Դա վատ է// ըստ իս//:Բացասական եմ ընդունում, քանի որ //էլի իմ կարծիքով// այն խեղաթյուրում է գիտակցությունը :Ու մի բան էլ պարտադիր չէ պոռնոգրաֆիայով զբաղվել, որպիսի դառնան սեռապես դաստիարակված ու զարգացած:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (31.01.2009), ihusik (01.02.2009), Jarre (31.01.2009), Ստեգոզավր (29.08.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    կուզենաի որ պոռնոգրաֆիա թեմային փորձեինք մոտենալ ավելի լայն տեսանկյունից: Այն որ պոռնոգրաֆիան մեծահասակներին առանձնապես մեծ վնաս չի կարող պատճառել, դա հասկացանք: Բայց կարծես այդպեսել չհնչեց կոնկրետ հիմնավուրում որը ցույց կտար մեր գիտելիքները, անչափահասների լիարժեք ձեվավորման վրա պոռնոգրաֆիայի թողած բացասական ազդեցության մասին:

    Մեր բոլորի վերաբերմունքը այս երեվույթի վերաբերյալ ավելի շատ հիմնվում է ոչ թե գիտակցական այլ ենթագիտակցական շերտերում կուտակված ինֆորմացիայի հիման վրա: Ոչ մեկի համար գաղտնիք չի որ սա արգելված, փակ թեմա է հայկական գրեթե բոլոր ընտանիքներում, եվ եթե որեվէ մեծահասակի խնդրես բացատրի թե որոնք են պոռնոգրաֆիայի բացասական հետեվանքները, համոզված եմ որ ոչ ոք չի կարողանա բերել գիտակցված հիմնավոր մեկնաբանություն: Մեծ մասը նման հարց լսելիս կամ կկարմրի, կամել կփնովի թե ինչու ես նման այլանդակությունների մասին մտածում, -----հլը մի ասա տենամ էտ իիիի՞՞՞՞նչ կա մտքիդ:-----------Այն հանգամանքը որ նման թեմա բացվել է հայկական ֆորումում եվ ծավալվում է բավականին բուռն քննարկում, դա արդեն մեեեեեեեեեծ ձեռքբերում է:

    Եվ քանի դեռ մենք ինքներս չունենք առողջ վերաբերմունք անչափահասների վրա այս երեվույթի այս կամ այն ներգործության վերաբերյալ, ինչպե՞ս կարող ենք մեր երեխաներին ճիշտ ուղություն ցույց տալ, թե նորից պիտի շարժվենք չոր, չհիմնավորված արգելքներով: Անձամբ իմ կարծիքով Հայաստանի անչափահասներին ավելի շատ կարող է փչացնել ոչ թե պոռնոգրաֆիկ ֆիլմը, այլ անառողջ վերաբերմունքը սեքսի նկատմամբ: Չէ որ հայերի մեջ ընդունված է որ աղջկան չի կարելի ՊՂԾԵԼ մինչեվ ամուսնությունը, մինչեվ ամուսնությունը ՊՂԾՈՒԹՅԱՄԲ պետք է զբաղվել համապատասխան մասնագիտություն ունեցող կանանց հետ, իսկ ամուսնությունից հետո կատարել ամուսնական պարտքը եվ սեփական կնոջը նորից զերծ պահել հետագա էլ ավելի ՊՂԾՈՒՄԻՑ: ԵՎ տվյալ դեպքում Հայաստանում մածացած անչափահասը, ենթագիտակցականի խորը շերտերում ունենալով արդեն խորը ձեվավորված վերաբերմունք սեքս երեվույթի պիղծ լինելու մասին, նաելով ցածրորակ պոռնոգրաֆիկ խմբակային օրգիաներ ավելի է ամրապնդվում իր կարծիքի մեջ, հետագայում կանգնելով խորը ներքին կոնֆլիկտների առաջ ինչպես սեփական հոգու եվ մարմնի, այնպեսել հակառակ սեռի, հատկապես ԵՎԱՅԻ ցեղի հետ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (01.08.2011), Աթեիստ (01.02.2009)

  17. #10
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծիք լսեցի, թե 200 տարի առաջ պոռնո չկար: Ուղղեք ձեր թյուր պատկերացումները՝ պոռնոն մարդկության չափ հին է ու ամեն ժամանակաշրջան ունի իր ուրույն պոռնոն: Ես տեսել եմ պոռնոգրաֆիկ բնույթի ժայռապատկերներ, հին հունական կավե ամաններ, միջնադարյան փորագրություններ ու նկարներ:
    Հա դու ես տեսել,տեսելա նաև էդ կավե ամանները ստեղծողը ու նրա ընտանիքն ու շրջապատը հավանաբար.... Բայց ոչ թե էդ կավե ամաններն ու փորագրությունները տեղադրվել են երկնքում ու աշխարհի բոլոր ծայրերից ով ուզեցելա նայելա պոռնո... Իսկ հիմա նախկինի համեմատ.բավականա հավաքել մի հատ կայքի անուն ու ականատես ես լինում բազմաթիվ պոռնո-վիդեոների ու նկարների... Ասելով ,որ 200 տարի առաջ պոռնո չի եղել,նկատի չունեի դրա իսպառ բացակայությունը,այլ ուղղակի գնահատելով տոկոսային տարբերությունը,անտեսել էի.... 1 դոլլարն էլ միլիոն դոլլարի համեմատ կարելի է անտեսել

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Միակ էական տարբերությունն այն է, որ մարդուն պոռնոյի նկատմամբ զզվանք ներշնչելով, զզվանք եք ներշնչում նաև սեքսի նկատմամբ:
    Պարտադիր չի...
    Հա մեկ էլ,մի շփոթեք սեռական դաստիարակությունը պոռնոի հետևանքների հետ; Սեռական դաստիարակությունը հենց պարտադիրա նրանով,որ դպրոցական տարիքի երեխեքը տենալով պոռնոյում տարբեր տեսակի սադո-մազոխիստությունները չփորձեն դրանք կրկնել իրական կյանքում; Սեռական դաստիարակությունը պետքա սկսել 10-11 տարեկանից,կամ միգուցե ավելի շուտ տարիքից,թե չէ հիմա 7 տարեկան երեխու հեռախոսը վերցնում ես մեջը 1 գբ-ի չափ պոռնոյա գցած... Ու հետո էլ դրա տարածումը նորմալ եք համարում...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ihusik (01.02.2009), Jarre (31.01.2009), Kuk (31.01.2009)

  19. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերում:
    Jarre-ի խոսքերից
    http://hateporn.by.ru/pornfamily.html
    Բերածդ ինֆորմացիայի լավագույն պրոդուկտիվ բանը այն էր, որ գրված էր ռուսերեն, վաղուց չէի կարդացել այդ լեզվով: Չեմ հասկանում ինչ էիր դրանով ուզում ասել:
    Ահա քո հարցի պատասխանը՝
    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    ասել, որ դրա պատճառը պոռնոգրաֆիան է, չգիտեմ առնվազն անմտություն է
    Այսիքն պետք չէ այսքան կտրուկ լինել և արտահայտած միտքը պիտակավորել, որպես «անմիտ» Իհարկե ամունալուծությունները, ինչպես դու ասացիր, շատ գործոններից է կախված, այդ հղումը ցույց էր տալիս, որ Վահիկի ասածը «անմիտ» չէ, որովհետև այդ գործուններից մեկն էլ կարող է լինել պոռնկագրությունը։

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայողները նայողներին անհամեստորեն անվանում են «հիվանդ»
    Կարո՞ղ ես ասել, որտեղ եմ պոռնկագրաֆիա դիտողների անվանել «հիվանդ», կամ որտե՞ղ եմ անուղղակի ձևով ակնարկել։ Ամեն դեպքում եթե գրածներիցս այդպես ես հասկանում, ներողություն եմ խնդրում, քանի որ մտքիս ծայրով էլ չի անցել որևէ մեկին վիրավորել։ Վիրավորելով մեկին բան բացատրելը կամ իմ տեսակետի ճիշտ լինելը ապացուցելը, իմ ոճը չէ....

  20. #12
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    wow 200 տարի առաջ պոռնո չկա՞ր: Բա հենց սադո մազո այ հենց եդ ժամանակներից ճանաչված տերմինա: Իսկ թե dvd կամ video ինդուստրիան զարգացած չէր այդքան, այն տարածելու համար, դա այլ բան է:
    Իսկ օռգիաների մասի՞ն ինչ կասես: Թե հիմա պոռնոն dvd ով են նայում, այն ժամանակ դիտում էին կենդանի, դեռ ավելին, շատ ակտիվ մասնակցում էին:
    Իսկ թե կուզես ավելի հեռու գնալ, ասենք քարի դար, ապա դա հենց ամենաիրական պոռնոն էր, որ կար: Մարդիկ ապրում էին համայնքներով, կենակցում էին, ով ում հետ, որտեղ և երբ ցանկանա, իսկ դիտողները այդ կենդանի խրախճանքի միշտ կային ու կային: Ու ոչ միայն չափահասներ, այլ նաև երեխաներ:
    Իսկ ինչ վերաբերում է բաժանումների աճին, ապա դա բազմաթիվ ֆակտորների արդյունք է, և այս դեպքում, ասել, որ դրա պատճառը պոռնոգրաֆիան է, չգիտեմ առնվազն անմտություն է

    փաստորեն նախնադարյան մարդկանցից տարբերվում ենք նրանով, որ պոռնոն նայում ենք էկրանների վրա: իսկ քո կարծիքով ճիշտա, որ նախնադարում ով ում հասցրել արելա, հիմայել ընգնենք հարեվանների տներով ու գտնենք ամենահաճելիին, իսկ հարևանի երեխաներին կանչենք պոռնո նայելու, այն էլ բնական: ի վերջո մարդկությունը զարգանումա, փոխվում են կարգերը, իսկ համեմատությունը նախնադարի հետ քո ասած կլինի անմտություն: բայց եթե ռեալ ենք նայում, զարգանումա միայն տեխնիկան, իսկ մարդկային հարաբերությունները ավելի են այլասերվում, ավելի ճիշտ վերադառնում ենք նախնադարին, «Ետ դեպի բնություն», իսկ սրա պատճառները շատ են:
    իսկ պոռնոյի դրական կամ բացասական էֆեկտները կլինեն տարբեր, որովհետև կան տարբեր ձևերով և սյուժեներով նկարահանված պոռնոներ, որոնք իրարից շատ են տարբերվում: իսկ ընդհանրապես պոռնոյի էֆեկտը էնա, որ տղեքը նայում գրգռվում են, կամ հաճելիա սեքս նայելը, իսկ ամուսնացածների մոտ չեմ կարա ասեմ ինչնա պոռնո նայելու դրդապատճառը, հավանաբար պատճառը զուտ նրանց մեջ արդեն ձևավոևված «հիվանդագին» երևույթն ա, ինչպես ոմանք սիրում են սարսափ ֆիլմեր նայել, դա էլ նրանցա «կայֆ» տալիս:

  21. #13
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ քո կարծիքով ճիշտա, որ նախնադարում ով ում հասցրել արելա, հիմայել ընգնենք հարեվանների տներով ու գտնենք ամենահաճելիին, իսկ հարևանի երեխաներին կանչենք պոռնո նայելու, այն էլ բնական
    շատ անմիտա մեջբերում անել, առանց հասկանալու գրածի իմաստը: Ես պատասխանել էի ակումբցու պարզ հարցին, որում նա ասում էր, որ անցյալում պոռնո չի եղել: Իսկ դու խոսքերս մեղմ ասած խեղաթյուրում ես, ներկայացնելով դրանք այն լույսի տակ, իբր ես խրախուսում եմ դա: Իսկապես անհասկանալի աբսուրդային տրամաբանությունա
    …(W.S.{F})

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ceceron (31.01.2009), Kita (31.01.2009), Rhayader (31.01.2009), ՆանՍ (04.08.2011)

  23. #14
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ անմիտա մեջբերում անել, առանց հասկանալու գրածի իմաստը: Ես պատասխանել էի ակումբցու պարզ հարցին, որում նա ասում էր, որ անցյալում պոռնո չի եղել: Իսկ դու խոսքերս մեղմ ասած խեղաթյուրում ես, ներկայացնելով դրանք այն լույսի տակ, իբր ես խրախուսում եմ դա: Իսկապես անհասկանալի աբսուրդային տրամաբանությունա
    Լռում եմ, որպեսզի թեման չդառնա պոռնո....................

    Շարունակությունը վերևի մեջբերման հետ կապ չունի՝
    Պարզապես կարելիա պայքարել նրա դեմ, որ երեխանը հեռու մնան պոռնոյից, իսկ «առողջ» մեծահասակները թող դիտեն իրանց ցանկությամբ, և ոչ մի վտանգավոր էֆեկտ էլ չի ունենա սա, որովհետև եթե փոքր տարիքից երեխան ճիշտ դաստիարակվի, ապա մեծ տարիքում պոռնոն դժվար թե փոխի նրան, իսկ այն հարցին, որ մարդիկ ամուսնալուծվում են պոռնոյի պատճառով, ապա ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

  24. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Պոռնոգրաֆիա

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ այն հարցին, որ մարդիկ ամուսնալուծվում են պոռնոյի պատճառով, ապա ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ:
    Տեսանկյուն, իբր թե մարդիկ բաժանվում են պոռնոյի պատճառով, WhiteSmoke{F}-ը չի նշել:
    Իսկ Դ. Կարնեգին, ով ընտանեկան երջանկության մասին շատ լուրջ տեսության հեղինակ է: Պնդում է ամուսնական զույգի առողջ սեռական կյանքի կարևորության մասին: Եվ նշում է, որ զույգերի 99% բաժանվում են անհաջող սեռական կյանք ունենալու համար:
    Մի աղավաղիր մարդու ասածը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •