Կրվելա Արոնյանը
Կարյակինն էլա կրվել,գոնե աչոկներով անցնող չի լինի![]()
Կրվելա Արոնյանը
Կարյակինն էլա կրվել,գոնե աչոկներով անցնող չի լինի![]()
Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Արոնյանը,Մովսիսյանը,Ռաջաբովն ու Դոմինգեսը 6,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը![]()
Էդ Դոմինգեսն ո՞վ ա, տենց մառոզ ա անում . . . Մասնակիցներից մենակ իրա ազգանունն ա անծանոտ
Վերջը Կարյակինը գրավեց առաջին տեղը![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Վեյկ–ան–Զեեում հաղթեց Կարյակինը. Արոնյանը՝ երկրորդն է
Լևոն Արոնյանին այս տարի չհաջողվեց հաղթանակ տանել Վեյկ–ան–Զեեում անցկացվող «Կորուս» շախմատային գերմրցաշարում։ Վերջին տուրում նա սև ֆիգուրներով չկարողացավ պարտության մատնել հոլանդացի Յան Սմեետսին։ Վեց առաջատարներից ոչ–ոքի խաղացին նաև Սերգեյ Մովսեսյանը և Թեյմուր Ռաջաբովը, իսկ Մագնուս Կառլսենը պարտվեց Վան Յուէին։ Փաստորեն, հաղթողը պետք է որոշվեր Դոմինգես–Կարյակին մրցամարտում։ Երկու շախմատիստներն էլ ձգտում էին ամեն գնով հաղթանակ տանել, սակայն դրամատիկ պայքարում դա հաջողվեց անել սև ֆիգուրներով հանդես եկող ուկրաինացի գրոսմայսթերին, ով էլ հռչակվեց մրցաշարի հաղթող՝ վաստակելով 8 միավոր։
Մրցաշարային աղյուսակ.
1. Սերգեյ Կարյակին – 8 միավոր
2-4. Լևոն Արոնյան Թեյմուր Ռաջաբով, Սերգեյ Մովսեսյան – 7,5 միավոր
5-6. Մագնուս Կառլսեն, Լենյեր Դոմինգես – 7 միավոր
7. Գատա Կամսկի – 6,5 միավոր
8-10. Լյուք վան Վելի, Վան Յուէ, Յան Սմեետս – 6 միավոր
11-14. Ալեքսանդր Մորոզևիչ, Վասիլի Իվանչուկ, Մայքլ Ադամս, Դանիել Ստելվագեն – 5,5 միավոր
Tert.am
Ափսոս![]()
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Հունվարի 14-30-ին Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելու է շախմատային փառատոն, որում անկասկած մեծագույն հետաքրքրություն է առաջացնելու գրոսմայստերների գլխավոր՝ A մրցաշարը: Այս տարի այն միջին 2740 վարկանիշով բավական բարձր՝ 20-րդ կարգի է: Ժամանակը հաշվարկվելու է հետևյալ կերպ՝ 100 րոպե 40 քայլի համար, 50 րոպե 20 քայլի համար ու ևս 15 րոպե + 30-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի համար՝ սկսած առաջինից: Մասնակիցներն են՝
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2814
2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2810
3. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2805
4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2784
5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2773
6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2751
7. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) - 2744
8. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - 2733
9. Վանգ Հաո (Չինաստան) - 2731
10. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) - 2722
11. Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) - 2715
12. Անիշ Գիրի (Նիդերլանդներ) - 2686
13. Յան Սմիթս (Նիդերլանդներ) - 2662
14. Էրվին լ’Ամի (Նիդերլանդներ) - 2628
Մեր Գաբրիել Սարգսյանը (2667) կխաղա փառատոնի B մրցաշարում (17-րդ կարգ, միջին վարկանիշը 2659), որի բոլոր 14 մասնակիցները նույնպես հանրահայտ գրոսմայստերներ են:
Վեյկ ան Զեեի փառատոնի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել այստեղից 2011 թ. հունվարի 15-18-ը, 20-23-ը, 25-26-ը, 28-30-ը: Խաղերի սկիզբը` ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով): Ի դեպ վաղը՝ առաջին տուրի պարտիաների օրը, Արոնյանը սևերով կխաղա Կարլսենի հետ (պատերազմի ենք ականատես լինելու), իսկ Սարգսյանը սպիտակներով հնդիկ գրոսմայստեր Գանգուլիի հետ:
Ես կփորձեմ հետևել ու արդյունքներն ու մեկնաբանությունները տեղադրել այս թեմայում:
Մինչ այդ փորձենք գնահատել մասնակիցների հնարավորությունները:
Կարլսենը (բուքմեյքերական գործակիցը/բգ/ 3,12) համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդը: Նա հաղթել է վերջերս ավարտված Լոնդոնյան մրցաշարում (թեև միայն միավորների հաշվարկման «ֆուտբոլային» համակարգի շնորհիվ): Սակայն պետք է հաշվի առնել, որ վերջին 3 ամսվա ընթացքում Մագնուսը կրել է 7 պարտություն, ինչը նման վարկանիշի շախմատիստի համար չափազանց շատ է:
Աշխարի չեմպիոն Վիշի Անանդի (բգ 4,04) մոտ շատ բան կախված է լինելու տրամադրվածությունից: Ենթե նրա խաղը ստացվի մրցակիցների համար շատ դժվար կլինի:
Նույնը կարող ենք ասել նաև Կրամնիկի (բգ 6,5) համար, թեև վերջինս ի տարբերություն Անանդի, այս տարվա մայիսին պիտի հավակնորդների մրցախաղ անցկացնի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Այս առիթով կարելի է կարծել, որ ռուս շախմատիստը կփորձի չբացել իր սկզբնախաղային խաղաքարտերը:
2800-ի սահմանագիծը հաղթահարած, բայց շարունակաբար ավեացնող Արոնյանը (բգ 4,5) ավանդաբար լավ է խաղում Վեյկ ան Զեեում: Լևոնը պիտի ապացուցի, որ ինքը Անանդին ու Կարլսենին ոչնչով չի զիջում: Սակայն, ինչպես և Կրամնիկը, նա ունի թերություն՝ այն է՝ մայիսին Գրիշչուկի հետ խաղացվելիք հավակնորդների մրցախաղ:
Գրիշչուկը (բգ 15), ով կիսում է սեփական սերը շախմատի ու պոկերի միջև վտանգավոր մրցակից է յուրաքանչյուրի համար:
Նակամուրան (բգ 16), ով անցյալ տարեվերջին ներխուժեց շախմատիստների վարկանիշների լավագույն տասնյակ, նպատակ ունի շարունակել հաջողությունները:
Շիրովը (բգ 17) վերջին շրջանում բավական անհաջող է խաղում ու իջեցրել է սեփական վարկանիշը, բայց շարունակում է լուրջ հավակնորդ լինել:
Մնացած մասնակիցները (հատկապես հոլանդացիները) ավելի շուտ աուտսայդերներ են, բայց բոլորն էլ հասկանում են, որ 2600-ից բարձր վարկանիշով շախմատիստները թույլ չեն լինում:
Մի խոսքով, վաղվանից իսկական շախմատասերների համար սկսվում է հետաքրքրագույն երկամսյակ: Ի դեպ պարտիաների անցկացման վայրը
դրսից
ներսից
Աղբյուրներ. 1, 2, 3
Հենց նոր Վեյկ ան Զեեում ավատրվեց Կարլսեն - Արոնյան պարտիան: Ստորև կներկայացնեմ վերլուծությունը՝ հեղինակ միջազգային վարպետ Ալեքսանդր Իպատով:
1.e4 e5 2.Nf3 Nc6 3.d4 exd4 4.Nxd4 Nf6 5.Nxc6 bxc6 6.e5 Qe7 7.Qe2 Nd5 8.c4 Ba6 9.Nd2 g6 10.b3
Աներևակայելիորեն արագ սկիզբ Կարլսենի ու Արոնյանի կողմից լավ հայտնի Շոտլանդական սկզբնախաղում: Կարլսենը նախընտրեց 9.Nd2, այն դեպքում, երբ 9.b3 սկզբնախաղային տարբերակը շատ ավելի տարածված է: Սպասվում է վերադիրքագորում, ինչին մենք վերջերս ականատես եղանք Մոսկովյան մրցաշարում:
10... Bg7 11.Bb2 Nb4 12.O-O-O Nxa2+ 13.Kb1 Nb4 14.Ne4
Բավական մեծ արագություն, ու չնայած դրան Մագնուսը ցույց է տալիս հետաքրքիր սկզբնախաղային նորույթ՝ 12.0-0-0: Դիրքը բավական անսովոր է ու առջևում հրաշալի պարտիա է սպասվում: Սպիտակների հիմնական նպատակը սևերի արքայական թևում հարձակում ստեղծելն է՝ օգտագործելով f6 թույլ դաշտը (Ne4-f6+) ու առաջ շարժել h զինվորը (h2-h4-h5): Մինչդեռ սևերի համար այնքան էլ հեշտ չէ համապատասխան հակախաղ գտնելը թագուհու թևում: Տրամաբանական է թվում a զինվորը մինչև a4 առաջացնելն ու հետո axb3 խաղալը, բայց այս տարբերակը շատ դանդաղ է: Սպիտակները կարող են անցնել վճռական հարձակման, ուստի սևերը նորամուծությանը հակադրվելու լուրջ խնդիր ունեն:
14... O-O 15.Qf3
Արոնյանը դեռ մտածում է, կարելի է կարծել, որ 9-րդ քայլում Մագնուսի կիրառած նորույթը խիստ անցանկալի ու տհաճ է Լևոնի համար: Ճշգրիտ հաշվարկների ու քայլերի պլանավորման ժամանակն է: Սևերը շուտով կարող են բախվել a7 և c5 դաշտերը պաշտպանելու բարդ խնդրի հետ: Բավական տրամաբանական է թվում 15...Bc8՝ բացելով ճանապարհ a զինվորի առաջխաղացան համար (a7-a5-a4) և ակտիվացնելով սեփական փիղը: Մի հարմար պահի սևերը կարող են խաղալ d7-d5 և ապա Bc8-f5, բայց դա չի աշխատի հիմա:
15... Rfe8
Արոնյանը նախընտրում է դիրքային քայլ կատարել՝ 15...Rf8-e8
16.Nf6
Մագնուսը շարունակում է քայլով, որ պարտիան տանում է դեպի սուր տարբերակներ: Միակ քայլ է երևի թե 16...Qc5, որովհետև թագուհիների փոխանակումն այստեղ չի օգնի: Ինչևէ սա հիանալի սկիզբ է մրցաշարի համար: Հետաքրքրական է ընդգծել, որ Կարլսենն իր Թվիթերի էջում գրել էր. «Գնացինք Վեյկ ան Զեե, ուր անեն հաջորդ տարի այնքան սպասումներ ու այնքան հիսաթափություն կա: Ժամանակը չէ՞ արդյոք փոխելու ամեն ինչ»:
16... Bxf6 17.exf6
17...Qc5!, որովհետև, եթե 17...Qe4+, ապա սպիտակներն առավելություն կստանան 18.Qxe4 Rxe4 19.Bc3! c5 20.Rxd7 +/- -ից հետո, իսկ եթե 17...Qf8, ապա ուղղակի h2-h4-h5: 17...Qc5-ից հետո սպիտակները կշարունակեն h2-h4, թեև 18.Qf4!?-ը նույնպես հետաքրքիր է նայվում:
17... Qc5
Արոնյանը կատարեց հնարավոր լավագույն քայլը: Սևերի հիմնական նպատակը d7-d5 ուղղությամբ հակախաղ ստանալն է: d7-d5 -ից հետո կա 2 հնարավոր տարբերակ՝d5xc4 և Ba6-c8-f5+, ուստի Կարրլսենը պիտի շատ հաստատուն խաղա: Վերջապես նա ժամանակ է վերցնում մտածելու, թեև դժվար է հավատալ, որ նրա տնային պատրաստությունն ավարտվեց 17-րդ քայլով: Բացի 18.Qf4-ից և 18.h4-ից կա ևս մի հետաքրքիր տարբերակ 18.g4՝ հսկողության տակ վերցնելով կարևոր f5 դաշտը: Հետաքրքիր է, արդյո՞ք Կարլսենը պատրաստել է այս ամենը տանը, եթե ստիպված պիտի լինի մտածել տեղում:
18.h4
Նպատակը պարզ է. ուղղակի բացել h ուղղահայացն ու փորձել մատի հասնել: Սևերը ստիպված են հակախաղ փնտրել, հետաքրքիր է նայվում d7-d5,Ba6-c8-f5+-ը: 18....Qc5-a5 և 19...Qa5-a2+ սպիտակների համար այդքան վտանգավոր չէ, որովհետև Մագնուսը կարող է խաղալ 19.Kb1-c1: Սևերը այլընտրանք են փնտրում c8-h3 անկյունագծում:
18... d5
Արոնյանը կրկին հնարավոր լավագույն տարբերակով խաղաց: 18...d5-ը հետապնդում է 2 նպատակ՝ d5xc4-ից հետո ճանապարհ բացել դեպի սպիտակ արքան ու նախապատրաստել Ba6-c8-f5+ գեղեցիկ մանևրը, որից հետո սպիտակները լուրջ խնդիրներ կունենան b1-h7 անկյունագծում: Ցանկացած կղմից սայթաքումը կարող է բերել պարտիայի ավատի: Եթե սպիտակները շարունակեն 19.h5, ս.երը կպատասխանեն 19...g5. շատ խճճված տարբերակ: Հավանաբար 19.Qf3-f4-ը լավագույնն է՝ պատրաստելով h4-h5, որից հետո սևերը կզրկվեն g6-g5-ից, քանի որ Qf4xg5 և g7 դաշտում հետևող մատ: Պարտիան կարող է շարունակվել 19.Qf4 dxc4! (սևերը լուրջ հակախաղ են ստանում), 20.Qh6 (20.h5-ը շատ երկար կտևի, իսկ 20...c3!-ից հետո սպիտակները նյութական կորուստներ կունենան) 20...Qf8 21.Qxf8+ Kxf8 22.h5! g5 23.Bd4՝ ստանալով փոխատուցում: 23.Bd4-ի նպատակը հետևյալն էր Bd4-c5+-ը շահում է b4-ի ձին և
Bd4-e3-ը կայունացնում է դիրքը՝ հարձակվելով g5 զինվորի վրա:
19.Qf4 dxc4 20.bxc4
Մարդկային քայլ՝ վերցնելով զինվորը, բայց հիմա սևերը ժամանակ ունեն b և d ուղղահայացներում հարձակում ստանալու: 20...Rad8-ը տրամաբանական է, հաշվի առնելով փոխանակման կամ ներխուժման հավանակությունը:
20... Rab8
Արոնյանը նախընտրեց 20...Rab8!?: Հիմա սպիտակների արքան b1-ում շատ անհարմար է կանգնած, իսկ թագուհիների փոխանակումը ժամանակի հարց է, քանի որ Qc5-a5-a2-ը շատ վտանգավոր է: 21.Qh6 Qf8-ը լավ տարբերակ է Արոնյանի համար և Մագնուսը պիտի շատ զգույշ լինի:
21.Qh6 Qf8 22.Qxf8 Kxf8 23.h5 Bc8
Արոնյանը խաղում է՝ հարկադրելով մրցակցին ոչ ոքի: Խաղը կարող է ոչ ոքի ավարտվել այսպես՝ 24.hxg6 fxg6 25.Rxh7 Bf5+ 26.Ka1 Nc2+ 27.Ka2 Nb4+ 28.Ka1 Nc2+: Հետևողների համար ցավալի է, որ Լևոնը չի պայքարում 1 միավորի համար, բայց զուտ մարդկայնորեն նրա որոշումը տրամաբանական է. առաջին տուրում աշխարհի առաջին համարի դեմ:
24.hxg6 fxg6 25.Rxh7 Bf5+ 26.Ka1 Nc2+ 27.Ka2 Nb4+ 28.Ka1
Վերջնամասում բլիցից հետո ոչ ոքին իրականություն է: Մագնուսը սկսեց տպավորիչ սկզբնախաղային նորույթով, բայց Արոնյանը դիրքը հավասարեցրեց ուժեղ պաշտպանությամբ ու անգամ ուներ հաղթելու շանսեր:
Աղբյուրը (թարգմանել եմ զուգահեռաբար, ուստի հնարավոր սխալների համար ներողություն եմ խնդրում)
Մյուս պարտիաներից ավարտվել է նաև Սմիթս - Շիրով պարտիան՝ 1-0: Տուրի արդյունքները հաջորդիվ:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ