User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Շախմատի գերմրցաշար. Լինարես

  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Վեյկ-ան-զեի մրցաշարից կարճ ժամանակ անց սկսվել է շախմատի մեկ այլ խոշոր մրցաշար, որտեղ Հայաստանը նորից ներկայացնում է Լևոն Արոնյանը: Նախորդ 2 տարիներին հաղթող է ճանաչվել աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը, իսկ 2006ին գավաթին տիրացել էր Լևոն Արոնյանը:

    Արդեն անցել է 5 տուր: Ի տարբերություն անցյալ տարիների այս տարի ամբողջ մրցաշարը անցնելու է Իսպանիայի Լինարես քաղաքում: Նախկինում երկրորդ շրջանը անցնում էր Մեքսիկայի Մորելիա քաղաքում:

    Առաջին 5 տուրից հետո 3½-ական միավորով Լևոն Արոնյանը ռուս Գրիշչուկի հետ կիսում է 1-2 տեղերը: Նրանցից ½ միավորով հետ է մնում Անանդը: Ի դեպ 5 խաղից Արոնյանը հաղթել է 2-ում, 3 խաղ ավարտել ոչ ոքի: Եվ հաղթել է նա ոչ ավել ոչ պակաս Վիշի Անանդին ու իրեն վերջերս Վեյկ-ան-զեում նեղացրած կուբացի Դոմինգեսին, որի հետ պարտությունը զրկեց նրան 3-րդ անգամ անընդմեջ կրկնելու Վեյկ-ան-զեի հաջողությունը:

    Ի դեպ Վիշի Անանդի հետ խաղի միջնամասում Արոնյանը սևերով ուներ այսպիսի դիրք

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (25.02.2009), Ceceron (25.02.2009), Monk (25.02.2009), Բարձրահասակ (25.02.2009), Լեո (25.02.2009), Լուսաբեր (25.02.2009), Ուրվական (25.02.2009)

  3. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Պարտիաները օնլայն կարո՞ղ ենք նայել:

  4. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    այո Լեո ջան
    www.chessok.com կայքում կարող ես հետևել խաղերին, նաև անցած տուրերի խաղերն էլ կարող ես նայել

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (25.02.2009)

  6. #4
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    42
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    այո Լեո ջան
    www.chessok.com կայքում կարող ես հետևել խաղերին, նաև անցած տուրերի խաղերն էլ կարող ես նայել
    Ընդ որում այս սայթում... կարող ես դիտել online պարտիաները Rybka.... ծրագրի անմիջական մեկնաբանությամբ
    Բացի այդ հայկական armchess.am սայթում... կարող ես գտնել գերհղումներ ընթացիկ խոշորագույն մրցաշարերի online պարտիաներին... որոնք հենց օֆիցիալ սայթերինն են
    Վերջին խմբագրող՝ Ceceron: 25.02.2009, 14:39:
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (25.02.2009)

  8. #5
    Երազկոտ ...... Ceceron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2008
    Հասցե
    Կենտրոն
    Տարիք
    42
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Ասեմ նաև որ այսօր 6-րդ տուրում տեղի է ունենալու մրցաշարի կենտրոնական պարտիաներից մեկը Գրիշուկ - Արոնյան .... նրանք երկուսով տվյալ պահին գլխավորում են մրցաշարային աղյուսակը... այնպես որ վերջիններիս պարտիայից է կախված առաջատարի որոշումը
    Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (25.02.2009)

  10. #6
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Մեջբերում Ceceron-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ նաև որ այսօր 6-րդ տուրում տեղի է ունենալու մրցաշարի կենտրոնական պարտիաներից մեկը Գրիշուկ - Արոնյան .... նրանք երկուսով տվյալ պահին գլխավորում են մրցաշարային աղյուսակը... այնպես որ վերջիններիս պարտիայից է կախված առաջատարի որոշումը
    Իսկ Երևանի ժամանակով ժամը քանիսի՞ն է կայանալու այդ պարտիան:

  11. #7
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Երևանի ժամանակով ժամը քանիսի՞ն է կայանալու այդ պարտիան:
    Պարտիաները սկսվում են ժամը 19:00-ին

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (25.02.2009)

  13. #8
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Ժողովուրդ Արոնյանի վիճակը լավ չի ոնց որ: Որակ ու զինվոր պակաս ա: Հույս ունեմ նիչյա կանի:

  14. #9
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Պարտվեց Արոնյանը: Հիմա կախված Անանդի պարտիայի ելքից, կամ երկրորդն ա կամ երրորդը:
    Բայց դե ամեն ինչ առջևում ա:

  15. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտվեց Արոնյանը: Հիմա կախված Անանդի պարտիայի ելքից, կամ երկրորդն ա կամ երրորդը:
    Բայց դե ամեն ինչ առջևում ա:
    պարտվեց
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. #11
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Ժողովուրդ հիմա Արոնյանը Իվանչուկի հետ ա խաղում: Ոնց որ ընդհանուր դիրքը լավա: Հլա որ զինվոր ավել ա: Տեսնենք ոնց կլինի:

  17. #12
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Ժողովուրդ ինչ-որ մեկը խաղին հետևում ա? Կարող եք ասել Արոնյանը ինչ ա մտածել? Օբշիով ուզում ա փիղը տանի, բայց ինչ-որ չեմ տեսնում, ոնց պտի անի:

  18. #13
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Պարտվեց
    Էս արդեն լուրջ ա: Չարդարացրեց: Սկզբից ախր շատ լավ էր գնում ամեն ինչ: Իսկ հիմա վիճակը վատացավ:
    Լավ, սպասենք երկրորդ շրջանին

  19. #14
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    Ափսոս....
    Հիմա ո՞նցա մրցաշարային աղյուսակը:

  20. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    141
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շախմատի գերմրցաշար. Լինարես

    ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ

    ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

    Լինարեսի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում կենտրոնականը երկու առաջատարներիՙ Ալեքսանդր Գրիշչուկի եւ Լեւոն Արոնյանի մրցավեճն էր: Հաղթանակի դեպքում մրցակիցներից յուրաքանչյուրը լավ հնարավորություն կստանար «պոկվելու» հետապնդողներից: Ցավոք Արոնյանին ոչ միայն չհաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ, այլեւ 38-րդ քայլում սխալ թույլ տվեց, ինչը պարտության պատճառ դարձավ: 41-րդ քայլում սպիտակներով խաղացող Գրիշչուկը զինվոր շահեց, հետո Արոնյանը ստիպված էր որակ զոհաբերել: 50-րդ քայլում Գրիշչուկը եւս մեկ զինվորի առավելություն ստացավ: 59-րդ քայլում Արոնյանը ստիպված էր կանգնեցնել ժամացույցը:

    Լեւոնը մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց: 3,5 միավորով նա Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Իսկ միանձնյա առաջատար դարձավ Ալեքսանդր Գրիշչուկը, որն ունի 4,5 միավոր: Անանդն ու Իվանչուկը վաստակել են 3-ական միավոր, Դոմինգեսն ունի 2,5 միավոր: Աղյուսակը եզրափակում են Ռաջաբովն ու Վան Յուենՙ 2-ական միավոր:

    Տուրում գրանցված 2-րդ հաղթանակն իր օգտին գրանցեց Մագնուս Կառլսենըՙ պարտության մատնելով Վիշվանաթան Անանդին: Իվանչուկ-Դոմինգես, Վան Յուե-Ռաջաբով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 7-րդ տուրում Արոնյանը կմրցի Իվանչուկի հետ: Կկայանան նաեւ Անանդ-Գրիշչուկ, Ռաջաբով-Կառլսեն, Դոմինգես-Վան Յուե պարտիաները:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շախմատի բլից մրցաշար
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.11.2015, 23:09
  2. Շախմատի գերմրցաշար. Վեյկ ան Զեե
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 27.01.2014, 02:54
  3. Շախմատի ծրագիր
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 48
    Վերջինը: 04.12.2010, 17:43
  4. Շախմատի դպրոց
    Հեղինակ՝ arman1993, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2007, 13:17
  5. Շախմատի Հանրագիտարան
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.04.2006, 21:25

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •