Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
............................
Մեֆիստոֆել, ազգի նվիրյալ ասելով ես հասկանում եմ պետության նվիրյալ նախ և առաջ: Բայց քանի որ ճակատագրի բերմամբ, պատմության հեգնանքով մեր ազգը ցրված է ամբողջ աշխարհով մեկ, ապա հասկանում եմ նաև ազգի բեկորները պահպանելը և ինչու չէ, նաև վերադարձնելը
Astgh ջան, ի՞նչով համամարդկային արժեքները չեն բավարարում, որ մի հատ էլ պետության նվիրյալ դասիարակեն մեր մայրերը… պետությունը պետք է ստեղծվի ժողովրդի միջոցով և ժողովրդի համար (հասարակ) և սրա համար գաղափարախոսություն պետք չի այն էլ հատուկ ազգային… ընդամենը քաղաքացիական գիտակցություն… ճիշտն ասած "ազգի նվիրյալ զավակներ մեծացնելն" ինձ մի քիչ "ֆյուրերի երեխաներին է" հիշեցնում…

Աստղ ջան, ես հասկանում եմ ինչ ես ասում ուղղակի ասում եմ, որ այն ինչի ձգտում ես "ազգային գաղափարախուսություն" կոչվածով հասնել չի լինի… այդպիսի փորձեր եղել են և ձախողվել են