Իսկ դու գիտե՞ս, թե ով ա տալիս այդ ուժը

Ես հավատում եմ, որ տիեզերքն այնքան հզոր ու կատարյալ է,որ մերժել անբացատրելի ու հզոր ուժի մասնակցությունը այս ամենին, ճիշտ չի լինի: Ամեն մարդ հավատում է իր մեջ ապրող աստծուն, ընդունում նրան իր մտացողության ու աշխարհընկալման սահմաններում, սակայն դա չի նշանակում,որ այն ամենը, ինչ կատարվում է մեր կյանքում, պետք է վերագրել Աստծո գոյությանն ու մասնակցությանը.. Ես չեմ կարող ասել, թե ով է տվել ինձ այդ ուժը, բայց դու էլ չես կարող տալ դրա պատասխանը.. որովհետև դրա պատասխանը ոչ ոք տալ չի կարող, եթե լինենք անկեղծ: Բնության մեջ ցանկացած կենդանի էակ պետք է օժտված լինի այդ ուժով, որ գոյատևի, զարգանա, առաջ գնա և ներդաշնակություն գտնի բնության և իր մեջ: Մի խոսեք նրա մասին, ինչ չգիտեք հաստատ, իսկ Աստծո մասին ամենս ունենք մեր պատկերացումները և հավատքը: Ուղղակի պետք չէ ամեն դրական բանի համար հիշատակել աստծուն, իսկ բացասականի՝ սատանային:
Էջանիշներ