"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Որովհետև Անուկը բուսական սնունդ ա օգտագործում իրա համար: Իրան տենց ա դուր գալիս, կամ ինքը գտնում ա, որ տենց ճիշտ ա:
Իսկ ոմանք բուսակերություն են ագրեսիվ քարոզում, որ փող աշխատեն, կամ ուրիշ մեկը փող աշխատի: Պատկերացրա դու գիրք ես գրել «անմահության գաղտնիքը կամ բուսակերություն» վերնագրով: Հիմա ինչի ասես կգնաս, որ պրոպագանդան ավելի ագրեսիվ ու ինտենսիվ լինի, իսկ դրա համար պետք ա առնվազն մի քանի 100 միամիտի վաղացնես, որ փուն դաշտան ա: Իրանք քո ռեկլամը իրանց սեփական միջոցներով կանեն, առանց դա գիտակցելու:
Աղանդ ա էլի, սովորական բրգաձև աղանդ:
Վերջին խմբագրող՝ Elmo: 24.01.2009, 16:31: Պատճառ: սխալների ուղղում
էսպես չի մնա
Annushka (24.01.2009)
Էս մեր հարգարժան մսակերներն ինչի՞ են ջղայնացելգիտեի որ միս ուտելն մարդկանց դյուրագրգիռ է դարձնում, բայց էս աստիճա՞ն
մի աղջիկ բան ասեց էնպես են մի քանի կողմից վրա տվել ասես աններելի մեղքա գործել ու հենց անձամբ իրենց հասցեին... ուզում եք ձեր սխալն ճշտի տեղ անցկացնեք այս ու այն կողմից պիտակավորելո՞վ... բուրգային աղանդ, քառակուսի կլոր ու եսիմ ինչ... իսկ ով չի տարբերում բույսն կենդանուց ու դա մատնացույցա անում ապա խորհուրդ կտամ չտարբերել նաև կենդանուն մարդուց ու մարդ ուտել. չնայած հեռու չի եթե նման ագրեսիան աճի... ով ինչ ուզումա թող ուտի էլի, ի՞նչ եք ուզում ու ինչի՞ էք ատելություն տարածում... եթե կա մսակեր մեկն որ պատրացտա իրենն մինչև վերջ պնդի ես պատրաստ եմ, փորձենք տեսնենք ինչի կհանգի
բայց հետո վստահ եմ, որ հանգելուա ձեր կարծիքն ոչ գիտական ադաթների վրա ու վերջ ու մեջբերածս փաստերն էլ ձեր համար նշանակություն չեն ունենալու, բայց խնդիր չկա ով ուզում է իմանալ միս չուտելու մարդու ֆիզիոլոգիական, բժշկական, բարոյական, հոգեբանական, տնտեսական, միստիկ կամ կրոնական պատճառները սիրով կարող եմ տրամադրել միայն թե լավ կլինի դա սիրով քննարկել ոչ թե այն ագրեսիայով, որ տեսնում եմ։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Apsara (26.01.2009)
Լավ կանես, եթե նույն սիրալիրությամբ կարդաս թեման և ուշադրություն դարձնես, թե ովքեր են ատելություն սերմանում, քարոզի խղճուկ ու անհեթեթ փորձեր անում ու մարդկանց մոտ զզվանք առաջացնում ոչ թե մսի, այլ հենց իրենց` սեփական անձի նկատամամբ: Ի՞նչ է նշանակում` ուտում եք հավի դաշտանը: Խնդրեմ, սիրալիր, առանց հեգնանքի, առանց ծաղր ցուցաբերելու պատասխանիր այս արտահայտությանը: Կարո՞ղ ես, ուրախ եմ նյարդային համակարգիդ կայունության և անձիդ զսպվածության համար, ես չեմ կարող, դա ինձ համար նախ` վիրավորական է, և երկրորդ` տհաճ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Kuk ջան համամիտ եմ քեզ հետ. դե հիմա մարդ է սխալ է արտահայտվել կամ սխալ է մի բան իմացել ու տես ինչ լավ Annushka-ն բացատրել է, օգնել հասկանալ ու ամենակարևորը հանդուրժողականությունն է, որ եթե մի բան չես ընդունում մեղմ տոնով բացատրես կամ չհամաձայնես ու մնաս կարծիքիդ, բայց նա մի սխալ է արել ենթադրենք դրա փոխարեն մի հարյուր սխալ դուք եք անում մեղադրելով էս ու էն բանի մեջ ամբողջ բուսակերներին, որոնց շարքերում են շատ շատ մեծություններ մարդկության։
Ես միս չեմ ուտում, բայց ընկերներս ուտում են ու եթե ընկերական միասին քեֆ ենք անում հետներն հավասար՝ չէ սխալ ասեցի, նրանց ոմանցից էլ շատ հետներն խորոված եմ անում այն աստիճան, որ մոռանում են որ չեմ ուտում ու պոկում ասում են հլը տես էղելա ու հետո ասում վայ մոռացել էիասածս նա է, որ հանդուրժողական լինենք ու եթե մեկն սխալ է արել կամ սա չի ուտում մեկ այլ բան է ուտում դրա վրա հիմնված չմեղադրենք նրան աշխարհի մեղքերի մեջ ու ինքներս էլ ագրեսիվ վարք ցուցաբերենք։ Խեղճն ձվի չգիտեմ ինչի խաթեր բույսի եսիմ ինչ վրեն վերցրեց
չմանրացնեմ գրառումներից գիտեք
Elmo ջան կխնդրեի ինձ բացատրես թե ինչպես դա կոչեմ, եթե շուկայում դրված է ու վրան գրված միս ու մարդիկ դա առնում ուտում են, եթե մսակեր չեն ասում, ապա կխնդրեի ասեիր ինչպես են անվանում լա՞վ։ Շնորհակալ կլինեմ ու չկարծես ձև եմ թափում թե չգիտեմ։ Իսկ խոտակերի փոխարինողը միս օգտագործողների համար ուրիշ է ու այստեղ չեմ գրի չվիրավորելու համար։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Մսակերը՝ դա այն կենդանի արարածն է, որը սնվում է բացառապես մսով, միայն մսով:
կան նաև լիշակերներ, բայց դա առանձին կատեգորիա չի:
Խոտակերը՝ դա կենդանի արարածն է, որը սնվում է բացարապես միայն խոտով:
Կան պտղակերներ, դա նույնպես առանձին կատեգորիա չի:
Կա ևս մի առանձին կատեգորիա՝ ամենակերներ, որոնցից են մարդը, արջը, խոզը և այլն...
ու իրանք ուտում են են, ինչ իրանց օրգանիզմն ա պահանջում, ու են, ինչը իրանց օրգանիզմին պետքական ա: ու էդ պահանջը բնական ա, ինձ դասախոսները չեն սովորեցրել միս ուտելը, տենց իմ օրգանիզմն ա ուզում:
ԲԱՅՑ քանի որ մարդը արդեն կենդանական աշխարհում չի դիտարկվում որպես կաթնասուն, սողուն, մսակեր կամ խոտակեր , ապա նրան այդպիսին անվանելը սխալ է:
Օրինակ քեզ դուր կգա, որ քեզ ասեմ դու շատ հետաքրքիր կաթնասուն ես: Կամ Էս մեր կաթնասուն քույրկը ինչի՞ ա ջղայնացել:
Դուք ինքներդ եք ձեզ անվանում բուսակեր, իսկ մենք, մեզ մսակեր չենք համարում: Կոնկրետ ես չեմ ընդունում ինչ սննդային շղթայում կենդանիներին հավասար ստատուս տվող մսակեր արտահայտությունը: Իսկ դու ուզում ես ընդունի բուսակեր դասակարգումը: Ես մարդ եմ, ու ուտում եմ են, ինչը արդեն միլիոնավոր տարիներ կերել են, ուտում են, ու ու կուտեն մարդկանց ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ: նկատիր բացարձակ մեծամասնությունը:
էսպես չի մնա
Ես ինքս բուսակեր եմ, բայց էստեղի բուսակերական քարոզչությունը ինձ էլ դուր չի գալիս: Ամեն մարդ իր համար պիտի որոշի՝ ինչն է ճիշտ, ինչն անընդունելի: Ագրեսիվությունն էս թեմայում աճում է հենց բուսակերների պրովոկատիվ գրառումների ու իմաստունի կեցվածքի պատճառով:
Ու եթե իսկապես ուզում ես ոչ ագրեսիվ քննարկումներ տեսնել այս թեմայում, ապա առնվազն արժի հեռու մնալ "գիտեի որ միս ուտելն մարդկանց դյուրագրգիռ է դարձնում, բայց էս աստիճա՞ն" սադրիչ ու ոչ հարգալից գրառումներից...
Փաստորեն, ըստ քեզ, մենք շուն ու կատու չենք ուտում, որովհետև դրանց կենդանի չենք համարում, դուք էլ բակի խոտը չեք ուտում, որովհետև դա բույս չեք համարում։
Մարդը նույնպես կենդանի է, ինչպես քեզ (հուսով եմ) հայտնի է, դեռ կան բազմաթիվ կաննիբալ ցեղեր, որոնք հաճույքով ուտում են այդ կենդանու միսը։ Մենք չենք ուտում, ոչ թե այն պատճառով, որ մարդուն հարիր չէ մարդ (շուն, կատու, առնետ, ավանակ և այլ, ուտելու համար ոչ այնքան հաճելի կենդանիներ) ուտելը, այլ շատ ավելի հեշտ է (ու անվտանգ) նորմալ սնունդ հայթայթելը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Elmo այդպես էլ չհասկացա. առաջարկում ես ոչ մի կերպ չանվանե՞նք այն մարդկանց, որոնք նաև միս են ուտում։ Ասենք իմ համար բուսակեր տերմինի մեջ ոչ մի վատ բան չկա ու հենց այդպես էլ պետք է անվանել, քանի որ այդ մարդիկ սնվում են բուսական սննդով կամ հիմնականում այդպիսով։ Կամ գուցե առաջարկում էիր արջի ու խոզի հետ մեկտեղ միս կիրառող մարդկանց էլ ամենակեր անվանե՞նք- այդպես ասեցիր հետո ոնց որ ասեցիր դրա հետ էլ համամիտ չես ու էլ բան չմնաց։ Հոմ չե՞նք կարող X տառով նշանակենք ու այդպես կոչենք։ Կոնկրետ կասես ինչպե՞ս կոչեմ այս գրառումների մեջ դիմելուց։ Ամենակեր մի տեսակ հարմար չեմ էլ գտնում, իմ համար դա վատ է քան մսակերն։
Ես կողմ չեմ նրան, որ փաստն իրեն անունով չկոչեմ և դա համարեմ սադրիչ կամ ոչ հարգալից։ Ամեն մարդ էլ կարող է պարզ տեսնել, որ մսակեր կենդանիներն անհամեմատ դյուրագրգիռ և կավելացնեի նաև ագրեսիվ են, քան ոչ մսակեր կենդանիներն ու հետևաբար դա այդպես է նաև մարդկային տեսակի դեպքում (բացառություններ ամեն տեղ էլ լինում են չնայած, այստեղ խոսքս ընդհանուր հարաբերակցության մասին է տոկոսային)։ Համենայն դեպքում այն ագրեսիան գրառումների որ ես տեսա գրածս սխալ չէր ու ոչ էլ վիրավորական այլ փորձ հետագա նման ագրեսիան կանխելու։
Հենց հարցն էլ դա է թե ով որ սնունդն է նորմալ համարումիմիջիայլոց նշածդ ուտելու համար ոչ հաճելի շունը, կատուն ու առնետը հավեսով էլ որոշ ազգեր ուտում են, իսկ ինչ մնաում է մարդ ուտելու համար գրածիս կխնդրեի մեջ բերելուց այն մասը չմեջբերեք, որ չհասկացվի ինչու՞ եմ այդպես ասել, այլ մեջբերել ամբողջ միտքն, որ կարդացողն հասկանա ինչու՞։ Ասեմ ինչու՞ - որովհետև որոշ գրառումներում հնչում է այն միտքը, որ բույսն էլ է ցավ զգում ինչ կենդանին ու նույն բանն է ինչ կենդանուն մորթել ուտել ինչ բույսն փոկել ու կյանքից զրկել ու ուտել դրա հիման վրա էլ ես ասում եմ, եթե այդ երկուսի միջև տարբերություն չեք տեսնում ուրեմն մի էլ տեսեք կենդանու ու մարդու միջև տարբերությունն ու սկսեք մարդ ուտել։ Իսկ իրականում բույսը, կենդանին ու մարդը զարգացման տարբեր սանդղակների վրա են և ուղղակի անիմաստ է կենդանին համեմատել բույսի հետ, քանի որ այն տառապանքը չկա բույսի մոտ ինչ կենդանու մոտ է, որին մորթելուց այդ ագրեսիան մորթված կենդանու իր արտադրած գեղձերի թույնը թողնում է մսի մեջ ու նաև մնում է նրա մեջ կենդանու արյունը ինչը միս ուտող մարդիկ տանում են իրենց ներս խառնելով իրենց արյան հետ, քանզի սնունդից է առաջանում մարդու արյունն ու հոսում նրա սրտի միջով։ Այլ կերպ եթե ասեմ՝ բույսի մոտ զարգացած չէ աստրալ (զգայական) մարմինը և նա չի կարող այն ցավը զգալ ինչ կենդանին, իսկ մարդ ունի այլ բարձրագույն հոգևոր մարմիններ ու դրա համար նրա սպանելն էլ ավելի դատապարտելի է։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Իսկապես շատ ազգեր ուտում են և շուն, և կատու և մարդ, դա ես մինչ այդ էլ նշել էի։ Այսինքն սննդի նորմալն ու աննորմալ խիստ սուբյեկտիվ է, և կախված է տվյալ հասարակությունից։
Այսինքն մարդը լինելով հասարակական էակ, սնունդը հայթայթում է տվյալ հասարակության նորմերին համապատասխան, հայաստանում արտակարգ դրության մեջ չգտնվող մարդը էշ կամ առնետ չի ուտում։
Բայց մարդը մնում է գիշատիչ կենդանի, եթե հետաքրքրում է, կարող եք գտնել թե գիշատիչ կենդանիների անատոմիան (մասնավորապես աչքերի դիրքը, ատամները և այլն) ինչով է տարբերվում խոտակեր կենդանիների անատոմիայից։
ինչ վերաբերում է մորթելու պահին թույն արտադրելուն և զգացմունքներին, ապա ասեմ, որ շատ բույսեր ևս կտրելուց որոշ ժամանակ անց չի կարելի ուտել, քանզի այդ ընթացքում նրանցում սկսում են կուտակվել թունավոր նյութեր։ Ցավի տեսանկյունից էլ ստացվում է, որ դուք սնվելուց շատ մեծ ուշադրություն եք դարձնում սննդի մեջ նյարդային համակարգի առկայությանը։ Ներվեր կան` ուտել չի կարելի։ Այդ դեպքում հանգիստ խղճով ձու կերեք, այն ցավ չի զգում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ձու ուտում եմ, կաթնային բոլոր մթերքներից օգտվում եմ, մեղր ուտում եմ միայն չեմ ուտում միս և ոչ թե որ նյարդային համակարգ ունեն այլ հազարավոր պատճառներից մեկն էլ նա է, որ պետք է սնվել առանց ուրիշին տառապանք, ցավ պատճառելով- կենդանու ու բույսի տարբերությունը կարծեմ բացատրել էի ու թե ինչու կարելի է օգտվել բուսականից իսկ կենդանականից ոչ։ Չեմ կարծում, որ եթե տեսականորեն վերցնենք ուտելու հարց պետք է լուծենք ասեն ու՞մ կուզենաս որ այս երկուսից մեկին սպանենք ուտելու համար մի մարդու՞, թե՞ մի կենդանու մարդ կգտնվի, որ կասի մարդու, եթե տեսականորեն վերցնեինք, որ երկուսին էլ կարող էինք ուտել - նույն կերպ և կենդանու ու բույսի ուտելու հարաբերությունն է ու եթե ոչ մի տարբերություն չկա (չնայած տարբերություն կա՝ կարող եմ թվարկել այն հիվանդությունները, որոնց պատճառները ուղիղ կախված են միս օգտագործելու հետ՝ չնայած այս թեմայում շատ նյութեր կա տեղադրած ուղղակի պետք է հետաքրքրվել ու ըստ էության խոսել կարդալով նախկին գրառումները) հետևաբար ավելի ճիշտ կլինի այդ աստիճան տառապանքի գնով չսնվել պարզապես։
Փոքրիկ մեջբերում.
Ինչ վերաբերում է քաղցկեղային հիվանդություններին, ապա վերջին քսան տարիների հետազոտությունները ամենայն որոշակիությամբ մատնացույց են անում սննդի մեջ մսեղեն օգտագործելու և հաստ ու ուղիղ աղիքի, կաթնագեղձերի ու արգանդի քաղցկեղի միջև կախվածության գոյությունը: Այդ օրգանների քաղցկեղը խիստ հազվադեպ է հանդիպում այն մարդկանց մոտ, ովքեր փոքր քանակությամբ են միս օգտագործում կամ բոլորովին չեն օգտագործում, բայց լայնորեն տարածված է մսով սնվողների մոտ (6):
Դեռևս 60-ական թվականներին գիտնականները հայտնել են այն ենթադրությունը, թե սրտի հիվանդությունների և աթերոսկլերոզի զարգացումը կապված է մսամթերքի օգտագործման հետ: 1961 թ-ի «Բժիշկների ամերիկյան ասոցիացիայի ամսագրում» ասված է. «Բուսական սննդին անցնելը 90-97%-ով կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը» (1): Այդ ժամանակվանից ի վեր արված հետազոտությունները անհերքելիորեն ապացուցել են, որ ալկոհոլիզմից ու ծխելուց հետո սննդի մեջ մսի օգտագործումը մահացության գլխավոր պատճառն է հանդիսանում...
Մտածելու տեղիք տալի՞ս է - օրինակ կապ տեսնու՞մ եք ինչու է հայերի մոտ մեծ տոկոս կազմում այսպես կոչված ինֆարկտը։ Ասեմ, շատ են միս ուտում, որն էլ ազդում է սիրտ-անոթային համակարգում խանգարումների։
Մարդու անատոմիայի հարցն որ առաջ եք քաշել մեջբերում կատարեմ ուղղակի.
Որո՞նք են պատճառները, որ մսեղեն օգտագործող մարդիկ հակված են այդ հիվանդություններին: Պատճառներից մեկը, կենսաբանների ու դիետոլոգների կարծիքով, այն է, որ մարդու մարսողական ուղին հարմարված չէ միս մարսելուն: Գիշակեր կենդանիները համեմատաբար կարճ աղիներ ունեն (մարմնից երեք անգամ երկար), որը թույլ է տալիս ժամանակին դուրս հանել արագ քայքայվող ու թույներ արտադրող միսը: Խոտակեր կենդանիների աղիները մարմնից 6 անգամ են երկար, քանի որ բուսական սնունդը շատ ավելի դանդաղ է քայքայվում, քան միսը: Մարդը, ինչպես և խոտակերները, երկար աղիներ ունի, երբ նա միս է ուտում, նրա օրգանիզմում թունավոր նյութեր են գոյանում, որոնք դժվարացնում են երիկամների աշխատանքը և նպաստում հոդատապի, արտրիտների, ռևմատիզմի և նույնիսկ քաղցկեղի զարգացմանը:
Հազար ու մի պատճառ է նշվել միս չուտելու, գրում եմ ու հասկանում որ այս ամենն արդեն ասվել է այս թեմայում ու նույն հարցն ենք քննարկում. կխնդրեի կարդալ առաջին գրառումները, որպեսզի ըստ էության խոսենք ու եթե կարող եք կոնկրետ մեջբերում կատարեք կամ հարց ուղղեք կամ արտահայտեք ձեր անհամաձայնությունը ասվածի հետ բայց նաելով թե նույն հարցին պատասխան տրվե՞լ է թե՞ ոչ թե չէ արդեն գրածն մնում է մի անգամ էլ կրկին այստեղ տեղադնել ու զուր գործ կատարենք։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ուլուանա (01.02.2009)
Ոչ մի կերպ էլ մի անվանեք: Մենք մարդ ենք ու սննդի շղթայում մեր զբաղացրած դիրքով չենք դասակարգվում, ինչպես նաև մաշկի գույնով, աչքերի նեղությամբ ու կրոնական պատկանելիությամբ: Մարդ ասելով ամեն ինչ ասած ա: Մի քանի տարի առաջ ոմանք սկսեցին մարդուն մաշկի գույնով դասակարգել ու մինչև հիմա դրա տակից չեն կարողանում դուրս գալ: Կարող ա՞ ասես, որ դա էլ էր ճիտ: Ասենք «ներգրերը արդեն ագրեսիվ են դառնում», «սպիտակները իրանց լրիվ եսիմ ինչի տեղ են դրել», «խախոլները նեղվել են», «նեղաչերին վերացնել ա պետք»: Հիմա քո ասածը բեր կրկնեմ «էս մեր մսակերները ինչի՞ են ագրեսիվ դառել»: Հերիք ա էլի : շուտով կարող ա՞ կուկլոս կլան ա ինչ ա դրա կանաչ տեսակը ստեղծեք:
էսպես չի մնա
ihusik, որտեղից ես այդ միտքը վերցրել՞՞՞Աբսուրդ է .... Ինչ արյանը խառնվելու մասին է խոսքը... Միսը և մսի միջի արյունը սովորական սպիտակուց են, սննդանյութ
Ու օրգանիզմի համար ոչ մի տարբերություն չկա, թե ինչ տեսակի սպիտակուց կօգտագործի արյուն ստեղծելու համար
Հիմա հարցը շատ սկզբունքային է. միս չեք ուտում կենդանիներին խղճալու համար, թե սեփական առողջությունը պահպանելու նպատակով՞
Ալտրուիստ եք, թե էգոիստ
հ.գ. ես բուսակեր չեմ, բայց համարյա թե միս չեմ ուտում, ավելի շատ ձկնեղեն եմ գերադասում... Առանց մսի էլ հանգիստ կապրեմ...
Սեփական փորձից ելնելով կարող եմ ասել, որ միս շատ ուտելուց ավելի ծանրացած եմ ինձ զգում, շուտ եմ հոգնածություն զգում
Երբ սկսեցի ավելի քիչ օգտագործել միս, զգացի, որ առույգ եմ ավելի: Բայց նաև կողմ չեմ բացարձակ բուսակերությանը… Մանավանդ աշնանային ու գարնանային սեզոններին օրգանիզմը թուլացած է լինում և կարիք ունի սննդարար նյութերի, ինչի պակասը կարող է բերել դիմադրողականության անկման…
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Հուսիկ ջան, դե որ էդքան հանգիստ խոսում ես մսակերների դյուրագրգիռության մասին, չես համարում դա վիրավորական, բուսակերների օրգանիզմում երկաթի ու Դ վիտամինի պակասի մասին ի՞նչ կասես: Դրանից ելնելով, կարող եմ ասել, որ բոլոր բուսակերները ռախիտ դաուններ են: Բայց հո բոլորս գիտենք, որ դա հիմարություն կլինի: Որովհետև ես տեսել եմ նաև առողջ բուսակերներ, իրենք ու քիչ չեն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ