User Tag List

Էջ 21 23-ից ԱռաջինԱռաջին ... 1117181920212223 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Բուսակերություն

  1. #301
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս բաժնից շատ գրառումներ կարդացի։ Լինել բուսակեր, թե ոչ դա մարդու ընտրությունն է։ Եթե անհատը չի ցանկանում դառնալ բուսակեր, միևնույն է չես կարող համոզել։ Իսկ եթե արդեն բուսակեր է, ապա բնականաբար համոզվել է, որ դա լավագույն սնվելու ձևն է, և նրան էլ չես համոզի, որ չլինի բուսակեր
    Ես գիտեմ դեպքեր, որ մսակերը դարձել է բուսակեր, և գիտեմ դեպքեր, որ բուսակերը դարձել է մսակեր: Առաջին անցումը հիմնականում գաղափարական դաշտում է, երկրորդ անցումը բուսակերային կենցաղին չդիմանալու արդյունք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (26.01.2009)

  3. #302
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում ovsanna-ի խոսքերից Նայել գրառումը
    տարօրինակ են եղել... բայց աղանդավոր չեն եղել պետք չի բուսակերներին դարձնել աղանդավոր...
    Հետաքրքիր համեմատություն էր: Նկատիր՝ բուսակերներին ոչ ոք աղանդավոր չի «դարձնում». ընդհակառակը՝ գրառումների մեծամասնության մեջ առկա է այն միտքը, որ դիմացինիդ ընտրությունը հարկավոր է հարգել՝ լինի դա բուսակերությունը, թե ուրիշ բան: Սակայն այս թեմայում այսքան հոսած ջրերի առիթ դարձած գրառումների հեղինակ-բուսակերների մեծամասնությունն ունի աղանդավորին հատուկ բոլոր բնութագրերը, ինչպես, օրինակ.

    1. Մոլեռանդություն
    2. Դիմացինին ամեն գնով «դարձի բերելու» նկրտում
    3. Սեփական տեսակետից զատ այլ ճշմարտության՝ թեկուզ տեսական գոյությունը ընդունելու անընդունակություն
    4. Պարզ ճշմարտությունների անտեսում և մանր իրականությունների ուռճացում՝ մինչև աստղաբաշխական մասշտաբներ
    5. Անհանդուրժողականություն
    6. Եվ այլն

    Կրկնեմ. բուսակերությունն ինքնին ամենևին էլ արատ չէ, ինչպես որ ո՛չ բուսակերների մտածելակերպն է արատավոր, ո՛չ էլ իրենք՝ բուսակերներն են սխալ կամ շփոթմունքի մեջ: Սակայն արատավոր և անընդունելի են բնավորության՝ վերոհիշյալ մի քանի գծերը և դրանցով կուրորեն առաջնորդվելը: Չափը լավ բան է, կարծրացած սահմանները՝ ոչ:

    Մեջբերում ovsanna-ի խոսքերից Նայել գրառումը
    հավն ինքն իրանից անկախ ձու չի ածում, իրա էդ վիճակը ազդումա ձվի վրա... հետեվաբար և փոխանցվումա ուտողին...
    Գիտաֆանտաստիկ բնույթի մտքերին գերադասում եմ պատասխանել «Ո՞վ է սպանել Քենեդուն, ՉԹՕ՞-ն, թե՞ սանտակլաուսը» թեմայում:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (26.01.2009), Chuk (26.01.2009), Elmo (26.01.2009), Rhayader (26.01.2009), Նաիրուհի (09.10.2012), Ռուֆուս (26.01.2009), Վարպետ (26.01.2009), Քամի (26.01.2009)

  5. #303
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Հայկօ համամիտ եմ քեզ հետ, միայն թե ուշադիր կարդա բուսակերների ընդիմադիր կողմի (էն տերմինից խուսափում եմ քանի դեռ նոր բան չեք մտածել էլի ) գրառումներն ու արդարացի պատասխանի. նշածդ աղանդավորներին հատուկ 6 բնութագրերն ավելի չե՞ն համապատասխանում նրանց նաև։ Վստահ եմ ուշադիր կարդալու դեպքում դրական կլինի պատասխանը։ Այնպես որ այստեղ բուսակեր թե նրա ընդիմախոս լինելու մեջ չէ հարցն ուղղակի դու լինելով ոչ բուսակեր օգտվում ես նշածդ 6 բնութագրերից մի քանիսից ու մեղադրում դիմացի կողմին։

    Մի բան մտածեք էն տերմինի փոխարեն էլ էսպես չեմ կարող գրել

    Իմիջիայլոց դեռ սպասում եմ այն հարցերին, որոնց չգիտեմ ինչի չէին պատասխանում բուսակերները։ Թե՞ հարց չկա։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. #304
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր համեմատություն էր: Նկատիր՝ բուսակերներին ոչ ոք աղանդավոր չի «դարձնում».
    իմ վերոհիշյալ գրվածը ուղղված էր կոնկրետ մարդու, որը հայտարարեց, որ բուսակերությունը բրգաձև աղանդ է.... և իմ այդ գրածը ես հենց տվյալ մարդուն էլ ուղղել էի, ոչ թե քեզ ու մյուսներին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն այս թեմայում այսքան հոսած ջրերի առիթ դարձած գրառումների հեղինակ-բուսակերների մեծամասնությունն ունի աղանդավորին հատուկ բոլոր բնութագրերը, ինչպես, օրինակ.

    1. Մոլեռանդություն
    2. Դիմացինին ամեն գնով «դարձի բերելու» նկրտում
    3. Սեփական տեսակետից զատ այլ ճշմարտության՝ թեկուզ տեսական գոյությունը ընդունելու անընդունակություն
    4. Պարզ ճշմարտությունների անտեսում և մանր իրականությունների ուռճացում՝ մինչև աստղաբաշխական մասշտաբներ
    5. Անհանդուրժողականություն
    6. Եվ այլն
    չգիտեմ ինչու եք էդպես տեսնում, բայց փաստա, որ ես մտա, գրեցի մի քանի բառանոց նախադասություն, իմ ունեցած ինֆորմացիան ձվի մասին... ինչը պիտի որ շատ նորմալ լիներ "բուսակերություն" վերնագրով թեմայի տակ...
    ու հաջորդ անգամ մտա ու տեսա, որ բոլորը, ով ինչքան ուժ ունի հարձակվելա գրածիս վրա, քննադատում են, փորձում գրածս սխալ հանեն: Էլ աղանդավոր սարքեցիք, էլ երկաթի պակասություն ունեցող, էլ անգրագետ, էլ բուսակերությամբ փող աշխատող... էլ չգիտեմ ինչեր...

    ու բոլորի գրածները կարդալով հարցա առաջանում, թե էդ քո վերը նշած հատկանիշները ում համար են ավելի հատկանշական...
    Վերջին խմբագրող՝ ovsanna: 26.01.2009, 01:22:

  7. #305
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    ու գիտեք մենակ էս ֆորումում չի տենց...
    հայաստանում շատ են լարված բուսակերների նկատմամբ... ու դա պետք է ուղղել
    անընդհատ աջից ձախից լսում եմ "դուք ձեզ ավելի բարիի տեղ եք դրել, կարծրացած եք, բռնանում եք"....

    բայց ես ուր գնում եմ, որտեղ մսեղեն են հյուրասիրում, ինքս երբեվէ բուսակերության թեմա չեմ բացել, ուղղակի ասում եմ "մերսի չեմ ուզում", ու գնաաաաաաաաաաաաաաաաց....

    բոլորը իրանց թեմաները թողած անցնում են բուսակերության ու բուսակերների քննադատության "դուք ձեզ առանձնացնում եք. ձեզ թվումա դուք հատուկ եք".... մեկել սկսում են միտումնավոր "ես խոզին սիրում եմ բդի տեսքով, խեխճ հավիկ, դե լավ ես գնամ միս ուտեմ"...

    բուսակերները իրանք չեն իրանց առանձնացնում շրջապատից, շրջապատնա իրանց առանձնացնում....

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (01.02.2009)

  9. #306
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում ovsanna-ի խոսքերից Նայել գրառումը
    ու գիտեք մենակ էս ֆորումում չի տենց...
    հայաստանում շատ են լարված բուսակերների նկատմամբ... ու դա պետք է ուղղել
    անընդհատ աջից ձախից լսում եմ "դուք ձեզ ավելի բարիի տեղ եք դրել, կարծրացած եք, բռնանում եք"....
    Հարգելի ovsanna, ոչ մեկը, բացարձակապես ոչ մեկը լարված չէ բուսակերների դեմ: Լարվում են որոշ տիպի պնդումների դեմ, որոնք ասվում են բավական ագրեսիվ կերպով, առարկություն չընդունող տեսքով և հաճախ վիրավորական ձևակերպումներով: Այնպես որ մեղադրելուց առաջ լավ կլիներ վերլուծել սեփական խոսքը: Մասնավորապես հենց այս գրառումդ իր բնույթով սադրիչ է, քանզի որոշակի մեղադրանքների պաշար է հասցեավորում ոչ բուսակերներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (26.01.2009), Rhayader (26.01.2009), Վարպետ (26.01.2009)

  11. #307
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ovsanna, ոչ մեկը, բացարձակապես ոչ մեկը լարված չէ բուսակերների դեմ: Լարվում են որոշ տիպի պնդումների դեմ, որոնք ասվում են բավական ագրեսիվ կերպով, առարկություն չընդունող տեսքով և հաճախ վիրավորական ձևակերպումներով: Այնպես որ մեղադրելուց առաջ լավ կլիներ վերլուծել սեփական խոսքը: Մասնավորապես հենց այս գրառումդ իր բնույթով սադրիչ է, քանզի որոշակի մեղադրանքների պաշար է հասցեավորում ոչ բուսակերներին:
    Ասածս հենց այդ է: Ամբողջ ընթացքում նշել եմ, որ շատ մարդիկ կան, որ բուսակեր են, ու հանգիստ իրենց համար ապրում են, ուտում ն իրնց բուսական սնունդը, ուրիշների վրա ոչ մի գաղափարական բռնություն չեն գործադրում: Այդպիսի մարդկանց բուսակեր լինելը եթե երջանկացնում է, կամ առողջացնում, ապա ես ավլի, քան ուրախ են, որ նրանք բուսակեր են:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (26.01.2009), Նաիրուհի (09.10.2012), Վարպետ (26.01.2009)

  13. #308
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ovsanna, ոչ մեկը, բացարձակապես ոչ մեկը լարված չէ բուսակերների դեմ: Լարվում են որոշ տիպի պնդումների դեմ, որոնք ասվում են բավական ագրեսիվ կերպով, առարկություն չընդունող տեսքով և հաճախ վիրավորական ձևակերպումներով: Այնպես որ մեղադրելուց առաջ լավ կլիներ վերլուծել սեփական խոսքը: Մասնավորապես հենց այս գրառումդ իր բնույթով սադրիչ է, քանզի որոշակի մեղադրանքների պաշար է հասցեավորում ոչ բուսակերներին:
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածս հենց այդ է: Ամբողջ ընթացքում նշել եմ, որ շատ մարդիկ կան, որ բուսակեր են, ու հանգիստ իրենց համար ապրում են, ուտում ն իրնց բուսական սնունդը, ուրիշների վրա ոչ մի գաղափարական բռնություն չեն գործադրում: Այդպիսի մարդկանց բուսակեր լինելը եթե երջանկացնում է, կամ առողջացնում, ապա ես ավլի, քան ուրախ են, որ նրանք բուսակեր են:
    Ես ընդամենը ավելացնեմ այն, որ դժվար է լավ տրամադրվածություն պահպանել այն մարդու նկատմամբ, որը քեզ անվանում է ագրեսիվ, գիշատիչ և սպանանող (մարդասպան բառը չեմ օգտագործում, բայց հասկացիր` убийца): Իսկ ինչ վերաբերվում է բուսակերներին ընդհանրապես, ապա այդպիսին լինելն իրենց իրավունքն է և կոնկրետ իմ մասով չի ազդում նրանցից շատերի նկատմամբ իմ ունեցած դրական վերաբերմունքի վրա: Բուսակերներ կան, որոնց ես շատ հարգում ու սիրում եմ: Զորօրինակ հենց ֆորումից` Ուլուբաբյանների ընտանիքը:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.01.2009), Elmo (26.01.2009), Rhayader (26.01.2009), Նաիրուհի (09.10.2012)

  15. #309
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ovsanna, ոչ մեկը, բացարձակապես ոչ մեկը լարված չէ բուսակերների դեմ: Լարվում են որոշ տիպի պնդումների դեմ, որոնք ասվում են բավական ագրեսիվ կերպով, առարկություն չընդունող տեսքով և հաճախ վիրավորական ձևակերպումներով:
    Հարգելի Չուկ... ես մտա, գրեցի իմ կարծիքը ձվի մասին առանց որևէ մեկին վիրավորելու ... միայն ձվի մասին... թե ինչա իրենից ներկայացնում ձուն իմ ունեցած ինֆորմացիայի համաձայն...
    ու ամեն կողմից նենց հարձակվեցին... ու ինչ ասես չհանեցին

    համոզված եմ ցանկացած կողքի մարդ կարդա գրածները, հաստատ չի ասի, որ լարվածը կամ վիրավորողը ես եմ...

    ես իմ անձնական վիրավորանքի մասին չեմ խոսում, ես օտար մարդկանցից չեմ նեղանում: Ես խոսում եմ երևույթի մասին, որը դուք կարծես թե ճիշտ չեք ընկալում...
    նենց տպավորությունա, կարծես ագրեսիան, լարվածությունը, վիրավորելը միայն բուսակերների մենաշնորհնա...
    Վերջին խմբագրող՝ ovsanna: 26.01.2009, 11:53:

  16. #310
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում ovsanna-ի խոսքերից Նայել գրառումը
    մի բան հաստատ կարամ ասել, ես ոչ մի միս ուտողի ես չեմ վիրավորել... երեևի բոլոր գրածներս չես կարդացել...
    իսկ ինձ մեկ օրվա մեջ ինչ ասես որ չհանեցին

    հիմա դուք ասում եք, որ իբր տենց բան չկա, բայց շատերի գրածները հակառակնա ապացուցում:

    Ես իմ անձի վիրավորանքների մասին չեմ խոսում, ես անծանոթներից չեմ նեղանում:
    Պարզապես միգուցե դա իսկապես էդպեսա? ինչի չեք ուզում ընդունել, որ դուք էլ կարող եք վիրավորել ու ագրեսիա ցուցաբերել?
    թե դա մենակ բուսակերների մենաշնորհնա?
    Իհարկե կարող ենք? Ով ասաց` չենք կարող? Բայց ով ու որտեղ ա ագրեսիա ցուցաբերել, եթե չհաշվենք վերաբերմունքի ադեկվատությունը? Դու փսխուքի նշան ես դնում ու հիմարություն գրում այն նույն ձվի մասին, որը ես ուտում եմ: Բա գոնե չասեմ` հիմարություն ես գրել?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (26.01.2009)

  18. #311
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում ovsanna-ի խոսքերից Նայել գրառումը
    մի բան հաստատ կարամ ասել, ես ոչ մի միս ուտողի ես չեմ վիրավորել... երեևի բոլոր գրածներս չես կարդացել...
    իսկ ինձ մեկ օրվա մեջ ինչ ասես որ չհանեցին

    հիմա դուք ասում եք, որ իբր տենց բան չկա, բայց շատերի գրածները հակառակնա ապացուցում:

    Ես իմ անձի վիրավորանքների մասին չեմ խոսում, ես անծանոթներից չեմ նեղանում:
    Պարզապես միգուցե դա իսկապես էդպեսա? ինչի չեք ուզում ընդունել, որ դուք էլ կարող եք վիրավորել ու ագրեսիա ցուցաբերել?
    թե դա մենակ բուսակերների մենաշնորհնա?
    ոչ մի բանի մոլությունը լավ չի
    դու մոլի կերպով պրոպագանդում ես գոնե ինձ համար անհասկանալի ու անընդունելի բաներ
    ականջներդ փակում ես մնացածների ասածների դեմ
    էստեղ ճիշտ կամ սխալ լինել չի կարող. ապրելակերպ ա ու մարդու ընտրություն
    հարցը պրոպագանդայի էն տարբերակի մեջ ա, որ դու ես տանում
    հարցը տարրական շփման մեջ ա
    հարցը դիմացինին հարգելու մեջ ա` անկախ նրանից` ինքը քեզ նման ա թե ոչ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վարպետ (26.01.2009), Քամի (26.01.2009)

  20. #312
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ մի բանի մոլությունը լավ չի
    դու մոլի կերպով պրոպագանդում ես գոնե ինձ համար անհասկանալի ու անընդունելի բաներ
    շատ եմ խնդրում copy-paste անել իմ գրածներից այնպիսի հատվածներ, որտես ես պրոպագանդում եմ բուսակերություն, այն էլ մոլի ձևով...

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    հարցը դիմացինին հարգելու մեջ ա` անկախ նրանից` ինքը քեզ նման ա թե ոչ
    իմ գրածների մեջ չկա որևէ անդամի վիրավորող որևէ բառ /եթե գտնես, դա էլ կարող ես copy-paste անել /... բայց իմ հասցեին մի օրվա մեջ բավականին հնչեցին...
    էնպես որ դուք հարգանք եք պահանջում առանց ինքներդ հարգանք ցուցաբերելու

  21. #313
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    օվսաննա, հենց միայն զզվանք արտահայտող սմայլիկը ձվի կողքին արդեն հարգանքի իսպառ բացակայության արտահայտում ա բոլոր նրանց հասցեին, ովքեր հաճույքով ուտում են այն
    մնացած բաներում խորանալու կարիք չեմ տեսնում, որտև ոնց հասկանում եմ, անօգուտ ա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. #314
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2008
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    օվսաննա, հենց միայն զզվանք արտահայտող սմայլիկը ձվի կողքին արդեն հարգանքի իսպառ բացակայության արտահայտում ա բոլոր նրանց հասցեին, ովքեր հաճույքով ուտում են այն
    բայց ես արտահայտում եմ իմ սեփեկան զզվանքը: Նույն կերպ ինձ մոտ շատերն ասել են, որ օրինակ զզվում են պանիրից, կամ կաթից
    կամ օրինակ ռայդեռն ասեց, որ իր համար ոչխարի կաթն ու պանիրը գարշահոտությունա, չնայած որ ես շատ եմ սիրում երկուսն էլ

    բայց երբ մարդ ինչ որ ուտելիքից զզվումա ու ասումա էդ մասին, ես դա չեմ ընկալում որպես անձնական վիրավորանք

  23. #315
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բուսակերություն

    Մեջբերում ovsanna-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ եմ խնդրում copy-paste անել իմ գրածներից այնպիսի հատվածներ, որտես ես պրոպագանդում եմ բուսակերություն, այն էլ մոլի ձևով...
    իմ գրածների մեջ չկա որևէ անդամի վիրավորող որևէ բառ /եթե գտնես, դա էլ կարող ես copy-paste անել /... բայց իմ հասցեին մի օրվա մեջ բավականին հնչեցին...
    էնպես որ դուք հարգանք եք պահանջում առանց ինքներդ հարգանք ցուցաբերելու
    Դու երևի մոռանում ես, որ այդ դու էիր, ով , օրինակ, հավի ձվի մասին անհիմն ու անգրագետ ինֆորմացիա էր տեղադրել.. Դու , հենց դու ես առաջինը վիրավորական բան գրել այն սննդամթերքի մասին, որը ուտում են ոչ բացարձակ բուսակեր մարդիկ /և, ի միջիայլոց, նաև որոշ բուսակերներ/: Ավելին, դու գրում ես անհիմն ու հիմար բաներ, որ չունեն ոչ մի բժշկական և գիտական իմաստ, ինչը խիստ բացասական ազդեցություն ու տպավորություն է թողնում քո գիտելիքների մասին ընդհանրապես: Լավ կլինե՞ր արդյոք, որ մենք գրեինք թե որքան զզվելի է ամեն օր միայն սպանախ ու գազար ուտել և տառապել ավիտամինոզից, չստանալով այն վիտամիններն ու էլեմենտները, որոնք միմիայն մսի մեջ են պարունակվում և կենդանական ծագում ունեն, և մարդն առանց դրանց որոշակի հիվանդություններ է ստանում: Կամ նկարագրեինք այն բուսակերներին, որոնք ուղղակիորեն հյուծված և թույլ տեսք ունեն, նայում ես նրանց, ու նկատում, որ ահավոր նիհար են, վախենալու աստիճան, ատամները իրարից հեռացած, աչքերի տակը կապտած, ստամոքսի հերը անիծված, և այլն, և այլն... բայց մենք չենք անում դա, չենք գրում օրգանիզմի վրա բուսակերության անվերադարձ նվասների մասին: Կարող եմ մասնավորեցնել, եթե ցանկանում ես: Որքան էլ պնդեք, թե այ օրինակ լոբին և սունկը, կամ այլ մթերքներ կարող են լիովին փոխարինել մսին, դա այդպես չէ, և դա ասում են հենց բժիշկները: Ճիշտ է, պետք չէ չարաշահել միսը, Ճիշտ այնպես, ինչպես և կաղամբը կամ գազարը, բայց և կտրականապես հրաժարվել դրանից: Իսկ եթե, այնուամենայնիվ, դու ընտրել ես այդ ուղին և ապրելակերպը,ապա պետք չէ զզվեցնել նրանց, ով ժամանակ առ ժամանակ նաև կենդանական ծագման սննունդ և միս է գործածում: Լա՞վ:
    Better to light a candle than to curse the darkness.

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.01.2009), Նաիրուհի (09.10.2012)

Էջ 21 23-ից ԱռաջինԱռաջին ... 1117181920212223 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուսակերություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 30.01.2023, 00:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •