միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Rammstein (13.01.2009)
Իսկ եթե սկզբից 8000-անոց ինետ ա հետո ուզում եմ 12000-անոց լինի դրա համար ինչքան պիտի վճարվի,նոր պայմանագիր պիտի կնքվի՞Իսկ 8000-անոցը նորմալա,ասենք ռեալ ինչքան ա քաշում՞
![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Եթե չեմ սխալվում վայրկյանում պտի 10-15 կբ ով քաշի:
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԵՎ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/.
Հունվարի 19-ից «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ՓԲԸ-ն սկսել է Hi-Line ինտերնետ-ծառայություններ տրամադրել Գյումրիում, Դիլիջանում և Աբովյանում։
Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, բաժանորդներին կառաջարկվեն ինչպես մեգաբայթային, այնպես էլ անսահմանափակ սակագնային պլաններ:
Մինչ այժմ Hi-Line ծառայությունը մատուցվում էր Երևան, Վանաձոր, Էջմիածին, Աշտարակ և Սևան քաղաքներում: Առաջիկայում Hi-Line - ից օգտվելու հնարավորություն կստանան ևս 14 քաղաքների բնակիչներ:
«Hi-Line ծառայությունն անհատական ինտերնետ հասանելիության հարմար ձև է:Այն ապահովում է գնի ու որակի լավ հարաբերակցություն, իսկ սակագնային պլանների բազամազանությունը մեր յուրաքանչյուր բաժանորդին հնարավորություն է տալիս ընտրելու իրեն հարմար տարբերակը», - հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը։
Ծառայությւոնը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-մուտք սովորական հեռախոսագծով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն ADSL տեխնոլոգիայով ինտերնետ ծառայություն սկսել է մատուցել 2007 թվականին՝ Hi-Line անվանմամբ: Ներկայումս ծառայությունից օգտվում են շուրջ 7 հազար բաժանորդներ:
Ընկերությունում գործում է 4 անսահմանափակ սակագնային փաթեթներ Hi-Line ծառայության համար՝ Hi-Line Unlimited 128՝ ամսական
8 հազար դրամ արժողությամբ (ներառյալ ԱԱՀ), Hi-Line Unlimited 256՝ 12 հազ. դրամ արժողությամբ, Line Unlimited 512՝ ամսական 20 հազ. դրամ արժողությամբ (ներառյալ ԱԱՀ) և Hi-Line Unlimited 1024՝ ամսական 30 հազ. դրամ արժողությամբ։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ։
Gayl (20.01.2009)
masivec (20.01.2009)
Ինձ 8000 լրիվ հերիքա, ու եթե հաշվի ել առնենք որ 2 համակարգիչ եմ միցրել, ինչոր բան քաշելու համար գիշերը միցրած եմ թողում քաշումա:
masivec (20.01.2009)
Չգիտեմ եթե նկատել եք, բայց Բիլայնը դուրս եկող smtp-ն փակել է: Այն օգտագործելու համար պետք է հավաքել ինչ-որ բան: Կարող եմ ճշտել ինչ է պետք դնել դրա փոխարեն: Չճշտելուս պատճառն այն էլ, որ չեմ վստահում Բիլայնին:
Նորմա՞լ եք ընդունում, որ պարտադիր Բիլայնի ելքային մեյլ սերվերից պետք է անցնել (խոսքս ոչ http-ի մասին է, այլ smtp):
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ