Լավ, մի քիչ ջրիկացա, հիմա էլ մի քանի բառ լուրջ գրեմ:
Ամբողջ խնդիրն այն է, որ սա սխալ կառուցված թեմա, հարցում ու սխալ ընթացք ունեցող քննարկում է:
Արդյո՞ք լավ բան է հարբեցողությունկ: Իհարկե՝ ոչ: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բնականաբար դա բացասական երևույթ է, հարբեցողը ըստ էության հիվանդ մարդ:
Բայց արդյո՞ք թեմայում քննարկվում է հարբեցողություն երևույթը: Երիցս ոչ, այստեղ քննարկվում է ալկոհոլն օգտագործելն ընդհանրապես: Մարդիկ կան, որ բացարձակ դեմ են ալկոհոլ օգտագործելուն ու ստացվում է երկու ծայրահեղությունների բախում.
Ծայրահեղություն 1. Հարբեցող
Ծայրահեղություն 2. Ալկոհոլը ընդհանրապես մերժող, քամահրող
Իսկ ցանկացած ծայրահեղություն վատ է: Շատ վատ է:
Չափավոր քանակությամբ ալկոհոլային խմիչք օգտագործելը հարբել չէ: Հազվադեպ հարբելը հարբեցողություն չէ: Ահա սա պետք է լիներ քննարկման ելակետը:
Վերադառնանք ալկոհոլային խմիչքների օգտագործմանը: Շատերն անգամ պնդում են, որ որոշ դեպքերում դա առողջարար է: Ավելին ասեմ, այդպես համարողները ամենևին հարբեցող չեն, որ իրենց արդարացնելու համար ասեն:
Ես չեմ ուզում այս տեսակետներից որևէ մեկը պնդել, բայց.
- Ասում են, որ օրական մեկ բաժակ թթի արաղը օգտակար է ստամոքսի խոց ունեցողների համար,
- Թեյի հետ կոնյակը օգտակար է մրսածության դեպքում,
- Արաղի մեջ խառնած սև ու կարմիր բիբարներ, սխտոր, այդ խմիչքի օգտագործումը նույնպես օգտակար մրսածության դեպքում,
- Ժողովուրդն ասում է, որ օրական մի գավաթ ազնիվ գինի խմելը կյանքն է երկարացնում, այդ գինին ավյուն է,
և այլն:
Ցուցակը կարելի է շարունակել:
Հետևաբար եթե խոսում ենք զուտ ալկոհոլային խմիչքի օգտագործման կարելիության մասին, ապա դա ոչ միայն վատ չէ, այլ երբեմն նույնիսկ լավ է: Եթե խոսենք հարբեցողի ու հարբեցողության մասին, դա լրիվ այլ խոսակցություն է:
Փորձեմ համեմատություն անցկացնել: Ենթադրենք ոչ կանոնակարգված սնունդ ընդունելը կամ բկլիկությունը բացասական երևույթներ են: Բայց դա չի ենթադրում, որ պետք է ասենք. «ուտելը վատ բան է»: Ավելին, եթե երբեմն ինչ-որ մեկը ոչ կանոնակարգված է սնվում կամ բկլիկություն է անում, ապա դա սարսափելի չէ, նորմայի մեջ տեղավորվում է: Միայն այդ երկու սովորությունների հարատևությունն է, որ խիստ բացասական է:
Նույնն էլ ալկոհոլի դեպքում: Ոչ մի վատ բան չկա չափավոր խմիչքի մեջ, որը երբեմն բարձրացնում է տրամադրությունը, երբեմն մրսած ժամանակ տաքացնում, երբեմն լրացուցիչ համարձակություն հաղորդում, հաճելի է խմելը և այլն: Մասնավորապես ես շատ եմ սիրում գարեջուր խմել: Ու դա շատ լավ է: Հրաշալի է: Գարեջուրն էլ չափազանց համեղ ըմպելիք է... ու շատ հաճելի

Էջանիշներ