Նոր թարմացումներ ակումբում
Ակումբն այսօրվանից անցավ vBulletin 3.8 տարբերակի ֆորումային համակարգի օգտագործմանը, որը թողարկվել է միայն այսօր, բայց արդեն թարգմանված տեսքով ներկայանում է նաև հայ օգտագործողին:
Կարճ խոսեմ կարևոր նորությունների մասին.
- Ձեր ղեկավարումներում ավելացվել է «Անձնագրի անվտանգություն» կոչված նորամուծությունը: Սրա օգնությամբ կարող եք սահմանել, թե ձեր Անձնագրի լուսանկարը, ստացած հաղորդագրությունները, Կապի միջոցներ, Ալբոմները, Ձեր մասին ինֆորմացիան, Ընկերներին, Անձնագրի վերջին այցելուներին, Խմբերի անդամակցությունները ովքեր կարող են տեսնել: Յուրաքանչյուրի համար ընտրությունն առանձին է: Օրինակ կարող եք դնել, որ ձեր անձնագիր այցելածների ցանկը տեսնեն միայն ընկերները, կամ միայն կոնտակտի ցուցակում գտնվողները:
- Ձեր ստացած և ուղարկած նամակներում այուսհետ կարող եք որոնում կատարել և ֆիլտրացիա, գտնել միայն կոնկրետ անձից, կամ կոնկրետ ժամանակաընթացքում ստացած նամակները և այլն:
- Նամակներում ավելացվել է արագ պատասխանի հնարավորությունը, ինչպես նաև նամակների մասին ղեկավարությանը տեղեկացնելու հնարավորությունը: Սա այն դեպքերի համար է, եթե ստացել եք սպառնական նամակներ, ակումբի կանոնադրությանը հակասող նամակներ, գովազդային նամակներ և այլն:
- Եթե մի գրառման մեջ կա մեկից ավելի կցորդ, ապա դրանցից մեկը բացելուց հետո մյուսները կարող եք նայել հարմար թերթելու համակարգով (ավելացվել են «հաջորդը» և «նախորդը» հղումները),
- Հզորացվել է սոցիալական խմբերի համակարգը: Այսուհետև դուք կարող եք դրա համար իկոնա դնել, նկար, որով կճանաչվի այդ խումբը, իսկ խմբի ներսում քննարկումները անցկացնել ֆորումին նման համակարգով: Յուրաքանչյուր քննարկման համար կարելի է բացել առանձին «թեմա»: Փաստորեն ըստ էության սոցիալական խումբը նմանվում է ֆորումի բաժնին, մի տարբերությամբ, որ այստեղ կարող եք նաև նկարներ տեղադրել իսկ գրառումներ կարող են անել միայն տվյալ խմբի անդամները:
Այլ նորությունների մասին ընթացքում կգրեմ: Աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ցանկանում եմ բարի քննարկումներ![]()
Էջանիշներ