Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ՍՍ-ն Ղարաբաղյան հարցն ուզում է օգտագործել երկրի գլխին մնալու համար որովհետև նրա ռեսուրսները չեն հերիքում ինքնուրույն դա անելու…սակայն հենց Ղարաբաղի հարցը կարող է հանդիսանալ նրա իշխանությունից հեռանալու պատճառը, քանի որ իր պատկերացմամբ "լուծումը" կարող է արթնացնել այնպիսի ուժեր, որոնք մինչ այժմ իհայտ չեն եկել: Այդ ուժերը սակայն, կարող են լինել շատ ավելի ռադիկալ և որևէ բանի առաջ չկանգնել այդ պրոցեսը վիժեցնելու համար…մեծ սխալ է մտածել որ այդպիսի "ուժ" չկա Հայաստանում, իսկ արդյունքը միանշանակ լավ չի լինելու եթե ոչ ավելի վատ
Ambrosine (12.01.2009)
Այն, որ Ղարաբաղյան հարցը շա՜տ ավելի մեծ բողկ է, քան ՍՍ-ը կարող է ուտել, փաստ է: Բայց այ հետոյի խնդիրը մնում է չլուծված: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ հարցի հավանական՝ ի վնաս Հայաստանի լուծումից հետո ինչ-որ երրորդ՝ ծայրահեղական ուժ կարող է գլուխ բարձրացնել: Հայաստանն այնդքան քաղաքական ու մարդկային ռեսուրս պարզապես չունի: Բայց թե ինչ կլինի՝ անհնար է գուշակել: Միայն հույս ունեմ, որ դեպքերի ընթացքը կունենա գոնե մեկ դրական կողմ՝ կբացի շատ մարդկանց աչքերը:
DIXIcarpe noctem
ոչ թե հետո այլ ընթացքում և ես բոլորովին էլ երկրորդ ժողովրդական շարժում ինկատի չունեմ…երրորդ ուժը ժողովրդին չպիտի օգտագործի, այլ միջոցների առջև խտրականություն չպիտի դնի, շատ հավանական է տեռորը լինի, որը հայրենասիրության պատրվակով կարող է հեղաշրջում կազմակերպել (այդ "փորձը" ցավոք մենք ունենք),… ճիշտն ասած բացառված չէ որ այդ ուժերն արդեն խմորման և կազմավորման էտապում են և ՀԱԿ-ի ձեռնպահությունը վերջին ամիսներին, թերևս խելամիտ էր իրեն զերծ պահելու այդ ուժերի ներթափանցումից (դրանք մեծ հաճույքով կօգտագործեին ՀԱԿ-ի անունն ու ներուժը հենց թեկուզ թվացյալ ժողովրդականության համար)
սրանք ենթադրություններ են… միակ հիմքը որ ունեմ այդպես մտածելու համար դա ներկայիս իշխանությունների կատարյալ անվճռականությունը, ինչ որ տեղ խուճապը և կատարյալ անգործությունն է (կարծես երկիրն ինքնահոսի է թողնված)
DIXIcarpe noctem
Աստղո, եթե Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների նախընտրական ծրագրերում Ղարաբաղի հարցը լրացուցիչ վարկանիշ ավելացնող կետ է, ապա նույն Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար Ղարաբաղյան լարվածությունը կատաստրոֆիկ պատուհաս է, դանդաղ գործողության ռումբ, որի պայթյունը մի օր կարող են արագացնել և անկասկած կարագացնեն։ Ղարաբաղյան լարվածությունը պետք է թե Ռուսաստանին, թե Արևմուտքին։ Երկուսին էլ Ադրբեջանն ու Հայաստանը հետաքրքրում են զուտ որպես նյութ, փողի աղբյուր, ռեսուրսներ ու երկուսի ժողովուրդների վրա հավասարապես թքած ունեն բոլորը։ Դրա համար էլ երկուսին էլ հավասարապես զինում են, թե Ռուսաստանը, թե Իսրայելը, թե Աստված գիտի էլ ով ու ում միջոցով ու միջնորդությամբ, բայց զինում են։ Լրիվ նույն սցենարն է, ինչ Աղվանստանում, Սուդանում, Սերբիայում, Իրաքում, Պաղեստինում և այլուր… Գերհզոր պետությունները եթե ուզենան, աշխարհում պատերազմ չի լինի, բայց հենց նրանք են զինում մեր նման մանր պետություններին ու իրար վրա քսի տալիս, որ պատերազմ լինի, իրար ուտենք, իրենց համար լրացուցիչ ռեսուրսներ կազատվեն, միլիարդներ կունենան, բայց էլի չի հագենա նրանց անկշտությունը, քանզի հետևում սատանան է կանգնած։ Իսկ մեր նման մանր ազգերն էլ ոչխարի նման ուտում են կուտը, պապական հողերից, պատմությունից, աշխարհագրությունից են խորանում ու մոռանում են թե ժամանակին էլի ով սարքեց նման պատմությունը, ով ինչ հողեր վերցրեց ու տվեց մյուսին, աշխարհագրությունը փոխեց, որ հետագայում էլի մեզ նմաններին իրար դեմ հանելու նյութ ունենան։ Այստեղ Ալիևին իր միջազգային հարաբերությունների գիտելիքներն էլ չեն փրկում, քանի որ նա չի կարող չխաղալ տարբեր կողմերից իրեն պարտադրված խաղը։ Ինքը դեռ լիքը կորցնելու բաներ ունի, յուղոտ հանքավայրեր, հողատարածություններ, նաֆթ… մենք մերը արդեն ամբողջովին տվել ենք Ռուսաստանին, մեզնից միայն մնացել է մարդկային ռեսուրսը, որ ուզած պահին կռվի ադրբեջանցիների դեմ, թուլացնի նրանց, մեկս մյուսին մորթենք պրծնենք, գերտերությունների համար տեղ ազատվի։ Հիմա Ռուսաստանինն ենք ու հույսներս դրել ենք, որ Ռուսաստանը մեզ միչև վերջ կպահի, բայց կպահի՞ արդյոք, եթե մեզնից Ռուսաստանի օգուտը պակասի, ապա Ռուսաստանը մեզ հեշտությամբ կծախի, ինչպես հին ու օգտագործված դաշնամուրն են ծախում՝ շատ էժան, շատ զգուշորեն։ Կամ էլ պահի տակ մի չհաջողված չինովնիկ մեզ կկրվի կազինոյում, կամ կնվիրի իր եվրոպացի սիրուհուն։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 12.01.2009, 10:47:
Si vis pacem, para bellum
Վիշապ, բայց ես հո չեմ ասում, որ լարվածությունը պահելը ճիշտ է, ուղղակի փաստում եմ իրողությունը, իսկ այն, որ տերություններն են որոշում ամեն ինչ, դա ես էլ եմ ասում
Ես ու Դիվին վիճում էինք, թե ով է հրահրել պատերազմը: Ես գտնում եմ, որ ամեն ինչի հետևում կանգնած է եղել ԱՄՆ-ը՝ իր ՍՆԲ-68 ծրագրով, իսկ ԴԻվին ասում է, թե՝ Ռուսաստանը:
Իսկ Ալիևին իր գիտելիքները գուցե չփրկեն, բայց փոխարենը իր գլխում նույն դատարկությունը չի, ինչ մեր հայրենակցի դեպքում
Ինքը գոնե գիտակցում է իր արածը և դրա հետևանքները
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ալիևի պսպղան երջանիկ հայացքը տեսնես առանձնազրույցից առաջ էր՞ թե՞ հետո
աղբյուրն ամբողջությամբԱյսօր Ցյուրիխի ՚Ռադիսոնՙ հյուրանոցում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմումը
Երկու երկրների նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով:
Վերջին խմբագրող՝ Քամի: 28.01.2009, 21:25:
Այսինքն դու ասում ես, որ մեր նախագահի գլխում դատարկություն է՞:
Իսկ ով է քեզ տվել իրավունք նման վիրավորանք հասցնելու,եթե մտածես կզգաս, որ անպատվում ես ոչ միայն այդ անձին, այլ երկրին, որի նախագահը փաստացի այսօր նա է, մեր, իմ ու քո երկրի ներկայացուցիչը, ուզենք թե ոչ: Մենք մեր մեջ կորող ենք ամեն ինչ ասել, բայց օտարների համեմատ մերը ոտնահարելու ստորություն չպիտի ունենանք:
Ախր դու չես վաստակել դրա իրավունքը, դու այս երկրի համար ոչինչ արած չունես ու պոպուլիզմով զբաղվելն էլ պատվաբեր չէ:
Ուրեմն թուրքն ավելի խելացի եղավ քան հայ՞ը:
Մեր դժբախտությունը, մեր թշնամանքի մեջ է, որ ավելի շատ դրսեվորվում է ինքներս մեր հանդեպ:![]()
Իսկ ով է իրեն իրավունք տվել չընտրվելով զբաղեցնել պրեզիդենտի աթոռը?
Նման ձևով արտահայտություն անելու իրավունք վաստակել եմ իր գոծողությունների հետևանքով. իրա արածները միայն ամեն անգամ ավելի են մեծացնում իմ համոզմունքը
ու հետո, թե ինչ եմ արել էս երկրի համար, դա քո գործը չէ. ինքը պարտավոր է անել
իսկ հայ ու թուրք համեմատելն էլ գիտելիքի ասպարեզում պակաս ստորություն չէ. եթե հայ է, ուրեմն չի կարող տուպոյ լինել, հիասքանչ է
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ես գիտեի, թե վիշապները իրականում գոյություն չունեն(
)
«Նախագահը նա է, ուզենք թե ոչ» ի՞նչ է նշանակում Դրագոն ախպեր, այսինքն մեր ուզելով կամ չուզելով չի՞ նախագահը։ Հիմա որ սաղ ժողովրդով ուզենք, փաստորեն չենք կարողանա հա՞ նախագահ փոխել, մեր ձեռը չի…Լավ չի, լավ չի։
Իսկ անպատվելու առումով. Ուրեմն մենք՝ Հայաստանի յանի քաղաքացի հայերս, վաղուց մեզ անպատվել պրծել ենք։ Վկան մեր չեղած հասարակությունը, եղած 1000 ու մի խավերը, անբարոյական ու թալանչի տգետ իշխանությունները, ու մեր սիրելի նախագան։ Իրականում ճիշտ է, մենք պիտի հարգենք մեր նախագահին, մեր զինանշանը, մեր դրոշը, մեր սուրբ հողը որի համար ահագին արյուն է թափվել… բայց հլը խորացի, էդ մեր սուրբ հողի ծառերը, որ մեր երեխեքին թթվածին են տալիս, հնձվում են ոմն սրբություն չունեցող չինովնիկի ձեռով, ես սրբություն չունեցող չինովնիկը ծառերը կտրտում որպես փայտ տալիս է մեկ այլ սրբություն չունեցող չինովնիկի, սա ծախում է փայտը ու փողերը կիսվում մի բուռ սրբություն չունեցող չինովնիկների հետ, ու տեղի միլիցեքին էլ մի երկու կտոր խորոված քյաբաբ է հասնում ձենները կտրելու համար, իսկ փողերի զգալի մասն էլ հասնում է ընդհուպ մինչև նախագա, նրա գերագույն ողորմածության համար։ Այդ հատված անտառները ինքդ քո աչքով կարող ես տեսնել։ Իսկ եթե կասկածում ես թե այս ամենի հետ իշխանությունները կապ չունեն, հարց ու փորձ արա պատասխանատուներին։ Սա ընդհամենը մի օրինակ է ցույց տալու թե ինչքան ձևական կլինի այդ քո պահանջած հարգանքը ու ինչքան կեղծ, այդպիսի հարգա՞նք ես ուզում ինչ է։
Si vis pacem, para bellum
Ambrosine (29.01.2009), Mephistopheles (29.01.2009), Մաեստրո (18.12.2010), Տրիբուն (29.01.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ