User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Կնոջ երջանկության խնդիրը

  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կնոջ երջանկության խնդիրը

    Յուրաքանչյուր հասարակության մեջ, անկախ նրա զարգացման մակարդակից, կինը կարևոր դերակատարություն ունի: Սակայն այս դերակատարությունը, որը, անշուշտ, կարևոր է, չի փոխհատուցում կանանց` երջանիկ լինելու իրավունքը: Իրականում կնոջ երջանկության խնդիրը բավականին լուրջ ու բարդ խնդիր է: Այն ծագում է հազարամյակների պատմություն ունեցող կրոնական և այլ տիպի պատկերացումներից: Օրինակ, հուդայականները, աղոթելիս, շնորհակալություն են հայտնում աստծուն, որ իրենց անասուն կամ կին չի ծնել: Մյուս կողմից, իհարկե, մենք գիտենք նաև ֆեմինսիտական լայն շարժման մասին: Մի խոսքով, սա կարևոր խնդիր է: Առաջարկում եմ քննարկումը ծավալել երկու հիմնական ուղղություններով.
    ա. ինչ է կանացի երջանկությունը, ինչ բաղադրիչներ ունի
    բ. որքանով է կինը երջանիկ հայ հասարակության մեջ:
    Կարծում եմ այստեղ բանավեճը պետք է գնա առանց տաբուների ու շաբլոն պատկերացումների:

  2. #2
    Արգելափակված Է Ն Ց Ո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ երջանկության խնդիրը

    բեր հարցնենք կանանց թե իրենք ինչ են ուզում եթե հավաքենք գոնե մեկ հստակ պատասխան ես հարցի շուրջ կսկսենք մտածել
    ցավում եմ կինը մազալու էակա ծնունդով ու ինքն էլ չգիտի թե ինչա ուզածը, որ մենք էլ տանք

    ասում են բռնանում են կանանց վրա, բայց սաղ աշխարհին հայտնի բան կա կնոջը դուրա գալիս երբ իրենց վրա բռնանում են մանավանդ հայ կանանց
    հա ես գիտեմ հիմա սաղ կսկսեն գրել թե դա տենց չի
    բայց գիտությանյ հայտնի պահ կա կինը սիրումա տղամարդուն, որովհետև կոպտության ու մազոտության կարիք ունի իսկ տղամարդը հակառակը
    այդ է պատճառը ,որ նուրվ արվեստներում միշտ էլ տղամարդիկ են տաղանդավորը

    սա ել ես թեմայի մասին

  3. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ երջանկության խնդիրը

    Կնոջ երջանկության բաղադրիչները փոխհաղորդակցվում են տղամարդու երջանկության աղադրիչների հետ՝
    կինը ինքնահաստատվում ա սիրվելով, տղամարդը՝ սիրելով
    կինը պահանջում ա ուշադրություն, տղամարդը՝ նվիրվածություն
    կինը ուզում ա զգալ հենք, տղամադը՝ գեղեցկություն ու բույր
    կինը գնահատում ա խելքը, տղամարդը՝ իմաստությունը
    կնոջը ձգում ա անկախությունը, տղամարդուն՝ անհասանելիությունը

    Բայց եթե ավելի ամփոփենք, զույգի հարմոնիայի բանալին "տեր ես, հնազանդ եմ" պատգամն ա. տեր ես՝ նշանակում ա լինել հենարան, թիկունք, պաշտպան, հնազանդ ես՝ նշանակում ա չխանգարել որ լինի հենարան, թիկունք, պաշտպան:

    Իսկ ինչ վերաբերում ա Հայաստանում կնոջ երջանկությանը... մարդ ամեն ինչի էլ հարմավում ա, բակց երբ դրսից ես նայում, թե ինչին էիր հարմարվել...

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.03.2010), E-la Via (28.03.2010), Enigmatic (17.12.2009), Grieg (07.01.2009), KiLa (30.03.2010), Lionne_en_Chasse (08.10.2011), Renata (06.10.2011), Sambitbaba (17.10.2011), Tig (18.12.2009), Whyspher Whisper (28.03.2010), Yevuk (07.01.2010), ~Anna~ (15.01.2011), Երկնային (07.01.2009), Հոգեվարք (17.12.2009), Մանոն (24.12.2009), Նաիրուհի (18.12.2009), ՆանՍ (07.10.2011), Նարե (18.12.2009)

  5. #4
    Արգելափակված Է Ն Ց Ո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կնոջ երջանկության խնդիրը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից
    Կնոջ երջանկության բաղադրիչները փոխհաղորդակցվում են տղամարդու երջանկության աղադրիչների հետ՝
    կինը ինքնահաստատվում ա սիրվելով, տղամարդը՝ սիրելով
    կինը պահանջում ա ուշադրություն, տղամարդը՝ նվիրվածություն
    կինը ուզում ա զգալ հենք, տղամադը՝ գեղեցկություն ու բույր
    կինը գնահատում ա խելքը, տղամարդը՝ իմաստությունը
    կնոջը ձգում ա անկախությունը, տղամարդուն՝ անհասանելիությունը
    Բարեկամս դու սահմանել ես մարդկային զգացումներն ու զգացմունքները դա շատ համարձակ քայլա քո կողմից
    օրինակ ես չէի համարձակվի վիճելի բաներին սահմանում տամ քանզի հարաբերականա ամեն բան
    ու մարդու դեպքում առավելևս, կնոջ դեպքի մասին էլ չեմ ասում

  6. #5
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Կնոջ երջանկության խնդիրը

    մի լավ առակ հիշեցի: Երբ Աստված կավից ստեղծեց մարդուն, մի փոքր կավ մնաց, և նա հարցրեց մարդուն, թե նա ինչ կուզենա , որ ստեղծի իր համար: Մարդը պատասխանեց. « Երջանկություն» : Աստված բացեց նրա ձեռքը, և կավի կտորը դրեց նրա ափի մեջ:
    Ինչպես ասում են խեղդվողի փրկությունը, հենց խեղդվողի ձեռքերում է: Այդպես էլ ցանկացած կնոջ երջանկություն իր իսկ ձեռքերում է: Կինը հզոր էակ է, և եթե նա գիտակցում է իր ուժը, ապա անպայման կստանա այն ամենը, ինչն իրեն երջանկություն կբերի: Այլապես նրա ողջ հզորությունը նման է ծայրը կոտրված նետի:
    Կինը իր կարևորագույն սոցիալական դերերում՝ դուստր, քույր, մայր, ընկերուհի իրեն երջանիկ է զգում, երբ գիտակցում է իր՝ սիրված, անհրաժեշտ, ցանկալի լինելը: Իսկ այդ ամենը կինը հեշտությամբ կարող է ստանալ, պարզապես կին լինելով:
    Եթե խոսենք կոնկրետ հայ կանանց մասին: Նրանց երջանկությունը երևի մի փոքր թերանում է ամուսնական փոխհարաբերություններում: Բայց դրանում 0,1% էլ չի կարելի մեղադրել տղամարդուն: Ամեն ինչ այնքան պարզ է: Ինչու՞ է բնությունը տվել կնոջը երկար մազեր, երկար ոտքեր, կուրծք, քնքուշ ձայն, ու էլի 1000+1 գրավչություններ / որոնք այդքան խելքահան են անում տղամարդուն/ : Իսկ դրան համապատասխան տղամարդուն օժտել է էսթետ լինելու էությամբ: Ոչինչ հենց այնպես չէ:
    Նայիր քո տղամարդուն ավելի ուշադիր, լսիր նրան, փորձիր հասկանալ, լավ համբերատար ընկեր լինել, անկեղծ և հետաքրքիր զրուցակից: Շատ բացահայտ է նրա ուզածը, և այնքան քիչ: Տուր նրան ինչ ուզում է, առանց արգելքների ու սահմանների, և նա քեզ կպաշտի, թագուհի կդարձնի, ամենաերջանիկ կինը: Ու եթե քո տղամարդու աչքերը փայլեն, ուրեմն դու ամենաերջանիկ կինն ես, քանի որ դրանց փայլելու պատճառը դու ես: Մի՞թե դա չի քո ուզածը: Էդ դեպքում երեխաներիդ ավելի շատ ես սիրում, ճաշն էլ ես հաճույքով պատրաստում, նույնիսկ սկեսուրիդ ես ջիգյարով մամա ասում:
    Կնոջ, ինչպես և տղամարդու երջանկության կարևորագույն նախապայման է աննդհատ և երբեք չբավարարվող լիբիդոն:
    Ես համոզված եմ 100% կինը հզոր էակ է, իր քնքշությամբ ու հեզությամբ, ու նրա երջանկության կավի կտորը իր իսկ ձեռքերում է…
    Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 07.01.2009, 02:35: Պատճառ: ավելացում
    …(W.S.{F})

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (18.12.2009), KiLa (30.03.2010), murmushka (07.01.2009), Renata (06.10.2011), Shushan-87 (17.12.2009), Tig (18.12.2009), Մանոն (24.12.2009), ՆանՍ (07.10.2011), Սամվել (07.01.2009)

  8. #6
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կնոջ երջանկության խնդիրը

    Մի բան էլ ես հիշեցի.
    Ուրեմն Աստված ստեղծումա տղամարդուն, նայում է և ասում- լավ է։ Հետո մնացած կավից ստեղծում է կնոջը, նայում է... մեկ էլ է նայում... մի վերջի անգամ էլ է նայում և ասում է- ոչինչ լավ կքսվի-մսվի կանցնի

    Մեկն էլ.
    Ադամը (տղամարդը) բողոքում է Աստծուն թե ինչու՞ է Եվային (կնոջը) ի տարբերություն իրեն այդքան գեղեցիկ ստեղծել, բայց ոչ այդքան խելացի և Աստված պատասխանում է, որ նա էլ քեզ սիրի

    Առակներս ի՞նչ կցուցանեն որ ամեն բան այդքան հեշտ ու միատեսակ չէ կյանքում ու ամեն մարդ մի բանով կարող է երջանիկ իրեն զգա մինչդեռ մեկ այլ ուրիշն դա ունի ու իրեն երջանիկ չի զգում։ Կինը իրեն երջանիկ կարող է զգալ, երբ մայրության բերկրանքը ճաշակել է, բայց ամեն երեխա(ներ) ունեցող կին երջանի՞կ է. իհարկե ոչ։ Չկա մի բան, որ ասի մարդ թե այ սա ունենամ երջանիկ կլինեմ ու երբ ունենա իրոք երջանիկ լինի. այդպիսի բան չկա. Կյանքն ընթացք է։ Լինում է կյանքում նաև, որ մարդ երջանիկ կարող է լինի, եթե միայն գնահատի իր ունեցածը, այլ ոչ թե ձգտի մեկ այլ բանի։ Միայն Իսկական Սերը կարող է տալ երջանկության զգացում. երկուսն էլ լուսավոր ու բարձրագույն թրթիռներ են, որ այնքան դժվար են ձեռք բերվում ու պահվում նյութական աշխարհում։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (24.12.2009)

  10. #7
    Մշտական անդամ Mankik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    51
    Գրառումներ
    165
    Բլոգի գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կնոջ երջանկության խնդիրը

    Կյանքից դժգոհելու ոչինչ չունեմ: Բայց հերիք է ես ինձ երջանիկ զգամ, անպայման մի բան պատահում է: Ինչու՞ է այդպես, չգիտեմ: Երեւի ամեն մարդու չի տրված երջանիկ լինելը: Շշուկով ասեմ, ոչ ոք չլսի, ես իրոք որ երջանիկ եմ:
    Շատ հարաբերական է երջանիկ լինելու հասկացողությունը: Մեկին կարիերան, աշխատանքում հաջողություններն են երջանկացնում, մյուսին՝ երեխա, ընտանիք…
    Վերջին խմբագրող՝ Mankik: 07.01.2009, 03:58:

  11. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կնոջ երջանկության խնդիրը

    Երջանկությունը թմրանյութ ա՝
    տղամարդկանց դեպքում անհատական մոտեցման. այն ինչից մեկը ճախրում ա, մյուսի համար կարող ա 0 լինի,
    կանանց դեպքում՝ մեկն ա՝ բոլորի համար անխտիր, չհաշված անորակ, կեղծ խթանիչները:

  12. #9
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կնոջ երջանկության խնդիրը

    երջանկությունը ձանձրալի է շատերի համար .. դրա համար ել մարդիկ արհեստական խնդիրներ են ստեղծում որ հետաքրքիր լինի..քանի որ երբ հետաքրքիր ա մարդ երջանիկ ա, բայց երբ երջանիկ ա հետաքրքիր չի
    ...

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (12.06.2013), Renata (06.10.2011), Դեկադա (10.01.2009), Համիկ (17.12.2009), Ուլուանա (07.01.2009)

  14. #10
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կնոջ երջանկության խնդիրը

    Այնքանով է հայ կինը երջանիկ, որ փողոցով քայլելիս 10 հոգուց 7-ը մտամոլոր, հոգնած ու անտարբեր են...Ինչու՞մն է խնդիրը:Կարծում եմ ուշադրության բացն է: Դժվարությունը մարդուն ապերջանիկ չի դարձնում, հատկապես եթե կա ընտանիք սիրո հիմքի վրա, ուղղակի հայ կանանց բեռը այսօր շատ է ու դրանում մեղավոր են տղամարդիկ:
    Այնքան լավ է, երբ տեսնում ես փայլող աչքերով ու երջանիկ կնոջ Հայ կինը նվիրվող է

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (06.10.2011)

  16. #11
    Սկսնակ անդամ Համիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2009
    Տարիք
    65
    Գրառումներ
    30
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կնոջ երջանկության խնդիրը

    Ինչքանով որ ես կարողացել եմ մինչ հիմա ծանոթանալ <Դար>-ի թեմաներին, կանանց թեման բավականին հետաքրքրում է ակումբի անդամներին: Հետաքրքիրէ` ինչու?: Դեռ անհրաժեշտություն կա ապացուցելու, որ <մենք էլ ենք մարդ>, թե` հայ տղամարդիկ էնքան են հասունացել, որ իրենց իրոք անհանգստացնում է կնոջ երջանկության խնդիրը:
    Ասեմ, որ որևէ հասարակություն համարվում է այնքանով առաջադեմ և դեմոկրատ, որքանով որ կնոջ իրավունքները և հասարակական ստատուսը գտնվում են իրենց բարձրունքերում:

    Լավ, չխորանամ, բայց մի հարց տամ ակումբի անդամներին: Ժողովուրդ ջան, եթե դուք ինչ որ նոր բան սարքելու լինեիք, սկզբից մի հատ չէիք փորձի` տեսնելու համար. թե գաղափարը լավն է, թե չէ: Հետո միայն, երկրորդ անգամից կսարքեիք այն, ինչ ուզում էիք իրականում ունենալ...
    Ստացվում է, որ տղամարդը մարդու սևագրությունն է, առաջին փորձը, անել-չանելու որոշումը, գուցե նաև հիմքը: Հավատացեք, ես տղամարդկանց դեմ ոչինչ չունեմ, ֆեմինիստ չեմ, բազմաթիվ բնագավառներում ընդունում եմ նրանց առավելությունը, ընդհանուր առմամբ` մարդ են, էլի, ինչպես և մենք:
    Գիտեմ որ հիմա ռումբ կտրաքի միայն սևագրություն բառի պատճառով, բայց թող տրաքի, ոչինչ, ես կդիմանամ;
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 17.12.2009, 17:21:
    Не верь, не бойся, не проси.

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.03.2010), Sambitbaba (17.10.2011)

  18. #12
    Ինտերնետաբնա Հոգեվարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2009
    Հասցե
    Անմարդաբնակ կղզի...
    Տարիք
    40
    Գրառումներ
    83
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կնոջ երջանկության խնդիրը

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    ա. ինչ է կանացի երջանկությունը
    Վաաաաաաայ, կներեք իհարկե, բայց չեմ կարող չարտահայտվել, գիտեմ, որ թեմայի հետ կապ չունի,բայց խնդրում եմ հաշվի առնել գրածս...կանացի երջանկություն չեն ասում, կանանց, իսկ ավելի տեղին կլինի՝ կնոջ երջակություն, դա նման է այն բանին, որ ասեք տղամարդկային երջանկություն, ախր, ծիծաղելի է նույնիսկ հնչում, Ինչևէ, ականջս ծակեց այդ հաճախ հանդիպող ու թարսի պես չվերացող լեզվական սխալը...

    Հ.Գ. Խնդրում եմ օֆտոպ չհամարել...
    Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (17.12.2009)

  20. #13
    Ինտերնետաբնա Հոգեվարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2009
    Հասցե
    Անմարդաբնակ կղզի...
    Տարիք
    40
    Գրառումներ
    83
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կնոջ երջանկության խնդիրը

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    որքանով է կինը երջանիկ հայ հասարակության մեջ:
    Հասարակությունը չի խնդիրը երջանիկ կամ դժբախտ համարվելու համար, այլ խնդիրը տարրական հարգանքի ու կուլտուրայի մեջ է, ինչը բացակայում է շատ հայ ընտանիքներում...Կարծում եմ, որ յուրաքնչյուր կին իրեն երջանիկ կզգա այն դեպքում, երբ իր կողքին ունենա մի ամուսին, որ իրեն կհարգի ու կսիրի միաժամանակ...Շեշտում եմ հարգանքի պահը, քանի որ կան խելացնոր սիրողներ, բայց հարգանքի բացակայության պատճառով այդ խենթ սերը կարող է կործանվել… Կարծում եմ, որ ամուր ընտանիքի հիմքը փոխադարձ մեծ սերն է, որի հենարանն է համարվում առաջին հերթին հարգանքը...
    Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.

  21. #14
    Ինտերնետաբնա Հոգեվարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2009
    Հասցե
    Անմարդաբնակ կղզի...
    Տարիք
    40
    Գրառումներ
    83
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կնոջ երջանկության խնդիրը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    կինը ինքնահաստատվում ա սիրվելով, տղամարդը՝ սիրելով


    Մեջբերում WhiteSmoke{F}-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համոզված եմ 100% կինը հզոր էակ է, իր քնքշությամբ ու հեզությամբ, ու նրա երջանկության կավի կտորը իր իսկ ձեռքերում է…


    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    քանի որ երբ հետաքրքիր ա մարդ երջանիկ ա, բայց երբ երջանիկ ա հետաքրքիր չի
    Շատ ճիշտ է ասված

    Երբ մի բանի ձգտում ես, դեպի տվյալ օբյեկտը կամ սուբյեկտը սլացող ճանապարհը միշտ էլ հետաքրքիր է, իսկ երբ հասնում ես դրան կամ նրան, ապա այն դառնում է ոչ այնքան հետաքրքիր...Լավ չեմ հիշում՝ ով է ասել, բայց, երբ շախմատիստ Տիգրան Պետրոսյանը դարձել է աշխարհի 9-րդ չեմպիոն, բոլորը մոտեցել շնորհավորել են նրան, իսկ մի կին (կարծեմ Կարպովի կինն էր) մոտեցել ու ցավակցել է նրան՝ ասելով . " Երազանքներդ մնացին ետևում":
    Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (17.10.2011)

  23. #15
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կնոջ երջանկության խնդիրը

    Մմմ դաա Պարզվում է՝ երջանկության բանաձևն ուղղակիորեն կախված է մարդու սեռից: Տղամարդկանց երջանկության հարցը դորդուբեշ արեցինք, անցանք կանանց... Իմ կարծիքով՝ սա անհատապես որոշվող հարց է:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արդյոք կնոջ՝ կնոջ հետ քնելը դավաճանությու՞ն է
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.12.2015, 20:47
  2. Երջանկության բանալիներ
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 11.05.2013, 06:27
  3. Երջանկության 7 կանոններ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.04.2011, 16:27
  4. Թեորեմ երջանկության մասին
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 07.03.2010, 01:44
  5. Երջանկության գաղտնիքը
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 59
    Վերջինը: 11.05.2009, 03:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •